ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 896-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 825-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 825-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ» բառերը փոխարինել «Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ» բառերով.
2 ) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Արթուր Բադալյան - «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայկ Մինասյան - «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Արմեն Պողոսյան - «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վադիմ Ուզունյան – ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագրի քաղաքականության և շահերի պաշտպանության փորձագետ (համաձայնությամբ)» բառերով,
գ. «Արտյոմ Ղազարյան - «Թել-Սել» ընկերության աշխատակից (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վարդան Ուռուտյան - «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի «Ագրիքեմփ» ծրագրի Ագրոթուին բաղադրիչի համակարգող, թիմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով,
դ. «Լևոն Գուլքանյան - ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Աստղիկ Հովեյան – Հայկական բարեգործական ընդհանուր միության բիզնեսի զարգացման խորհրդատու (համաձայնությամբ)» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Թոռնիկ Ալիյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հայցորդ» բառերը փոխարինել «Մարիամ Դանիելյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող» բառերով,
բ. «Սարե Գալստյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրանտ» բառերը փոխարինել «Էդիտա Քասինյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով,
գ. «Արմեն Օզմանյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ» բառերը փոխարինել «Եսթեր Սահակյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով,
դ. «Գագիկ Գրիգորյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մագիստրանտ» բառերը փոխարինել «Մարտիկ Ղազարյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|