Գլխավոր տեղեկություն
Համար
N 662-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 662-Ա

 

«ԱՐԲԵԻՏԵՌ-ՍԱՄԱՐԻՏԵՌ-ԲՈՒՆԴ ԴՈՅՉԼԱՆԴ Ի ՎԻ (ԷՅԷՍԲԻ)»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող՝ 210,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան


19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 662-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄԻՆ»

1.

Ծրագրի նպատակը

Արտակարգ իրավիճակների ժամանակ՝ միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում, տուժածներին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով ստեղծվող Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի ինքնաբավ լինելու, ցանկացած վայրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար

նյութատեխնիկական ապահովում:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Եվրամիության Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործառնությունների գլխավոր տնօրինություն (Directorate-General for European Civil Protection and Humanitarian Aid

Operations):

4.

Ծրագիրը կատարողը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում (Երևան, Աբովյան փողոց 16, 202 սենյակ, ՀՎՀՀ՝ 02870545)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, արտակարգ իրավիճակներ

6.

Ծրագրի բյուջեն

210,000 եվրոյին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմը` ի դեմս Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության: Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի աշխատանքները համակարգելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Թիմը համալրվելու է Առողջապահության նախարարության,

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետներով:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 23-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի նյութատեխնիկական ապահովում՝ 210,000 եվրոյին համարժեք դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2024 թվականի

դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նյութատեխնիկական ապահովման ապրանքների (վրաններ, սարքեր, սարքավորումներ, գործիքներ, բժշկական նշանակության և կենցաղային ապրանքներ) ձեռքբերում՝ 210,000 եվրոյին համարժեք դրամի չափով,

առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված

կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ


19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան