ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3497-Ա |
«13» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 06-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 463-րդ, 464-րդ հոդվածները, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն, Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումները և գույքն աճուրդով վարձակալությամբ տրամադրելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 06-ի արձանագրությունները.
1. 2024 թվականի սեպտեմբերի 06-ին կայացած գույքի վարձակալության աճուրդում հաղթողներին վարձակալությամբ տրամադրել գույքը` համաձայն սույն որոշման հ.հ. 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` աճուրդով վարձակալության տրամադրվող գույքերի վճարման ենթակա գումարների վճարումները սահմանված ժամկետում և կարգով կատարելուց հետո, աճուրդում հաղթողների հետ կնքել գույքի վարձակալության պայմանագրեր և գույքերի փոխանցման (հանձնման և ընդունման) ակտեր:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) պետական գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են վարձակալների կողմից:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ֆինանսական և բնապահպանության վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Հավելված 1 Երևանի քաղաքապետի 13.09.2024թ. հ. 3497-Ա որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 06-Ի ՆԻՍՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՂԹՈՂԻ
1. Վարձակալի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, /իրավաբանական անձի անվանումը/՝ «Ուրախ այգի» ՍՊԸ, գրանցման համար՝ 264.110.1191616, ՀՎՀՀ՝ 00241398
2. Վարձակալը մուծել է.
1) 900015211403 հ/հ՝ տեղական վճար՝ 10,000 ՀՀ դրամ,
2) 900015211270 հ/հ՝ նախավճար – 193,500 ՀՀ դրամ
3. Գույքի հասցեն, մակերեսը՝ - Մյասնիկյան պողոտա հ.20, /շինություն՝ 11.25քմ, հողամաս՝ 794քմ/
4. Գույքը աճուրդով վարձակալությամբ տրամադրելու մասին որոշման համարը՝ Երևանի քաղաքապետի 16.08.2024թ. հ.3113-Ա որոշում.
5. Վարձակալությամբ տրվող գույքի մեկնարկային գինը 1 ամսվա համար՝ 387,000 ՀՀ դրամ.
6. Ենթակա է վճարման /հաշվի առնելով մուծված նախավճարը/- 193,500 ՀՀ դրամ.
7. Վարձակալության տրամադրման ժամկետը – 3 տարի՝ որպես սրճարան:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Հավելված 2 Երևանի քաղաքապետի 13.09.2024թ. հ. 3497-Ա որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 06-Ի ՆԻՍՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՂԹՈՂԻ
1. Վարձակալի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, /իրավաբանական անձի անվանումը/՝ «Ալեքսան Որսկանյան Սամսոնի» ԱՁ, պետական հաշվառման համար, տարի, ամիս ամսաթիվ՝ 264.907206, 2016-04-22, ՀՎՀՀ՝ 20143187
2. Վարձակալը մուծել է.
1) 900015211403 հ/հ՝ տեղական վճար՝ 10,000 ՀՀ դրամ,
2) 900015211270 հ/հ՝ նախավճար – 202,600 ՀՀ դրամ
3. Գույքի հասցեն, մակերեսը՝ - Մյասնիկյան պողոտա հ.20, /շինություն՝ 98.91քմ, հողամաս՝ 759քմ/
4. Գույքը աճուրդով վարձակալությամբ տրամադրելու մասին որոշման համարը՝ Երևանի քաղաքապետի 16.08.2024թ. հ.3113-Ա որոշում.
5. Վարձակալությամբ տրվող գույքի մեկնարկային գինը 1 ամսվա համար՝405,200 ՀՀ դրամ.
6. Ենթակա է վճարման /հաշվի առնելով մուծված նախավճարը/- 202,600 ՀՀ դրամ.
7. Վարձակալության տրամադրման ժամկետը – 3 տարի՝ որպես սրճարան:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Հավելված 3 Երևանի քաղաքապետի 13.09.2024թ. հ. 3497-Ա որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 06-Ի ՆԻՍՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՂԹՈՂԻ
1. Վարձակալի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, /իրավաբանական անձի անվանումը/՝ «Ուրախ այգի» ՍՊԸ, գրանցման համար՝ 264.110.1191616, ՀՎՀՀ՝ 00241398
2. Վարձակալը մուծել է.
1) 900015211403 հ/հ՝ տեղական վճար՝ 10,000 ՀՀ դրամ,
2) 900015211270 հ/հ՝ նախավճար – 71,500 ՀՀ դրամ
3. Գույքի հասցեն, մակերեսը՝ - Մյասնիկյան պողոտա հ.20, /շինություն՝ 37.94քմ, հողամաս՝ 388քմ/
4. Գույքը աճուրդով վարձակալությամբ տրամադրելու մասին որոշման համարը՝ Երևանի քաղաքապետի 16.08.2024թ. հ.3113-Ա որոշում.
5. Վարձակալությամբ տրվող գույքի մեկնարկային գինը 1 ամսվա համար՝ 143,000 ՀՀ դրամ.
6. Ենթակա է վճարման /հաշվի առնելով մուծված նախավճարը/- 71,500 ՀՀ դրամ.
7. Վարձակալության տրամադրման ժամկետը – 3 տարի՝ որպես սրճարան:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Հավելված 4 Երևանի քաղաքապետի 13.09.2024թ. հ. 3497-Ա որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 06-Ի ՆԻՍՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՂԹՈՂԻ
1. Վարձակալի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, /իրավաբանական անձի անվանումը/՝ «Համար 1» ՍՊԸ, գրանցման համար՝ 282.110.1384999, ՀՎՀՀ՝ 01068994
2. Վարձակալը մուծել է.
1) 900015211403 հ/հ՝ տեղական վճար՝ 10,000 ՀՀ դրամ,
2) 900015211270 հ/հ՝ նախավճար – 45,000 ՀՀ դրամ
3. Գույքի հասցեն, մակերեսը՝ - Մյասնիկյան պողոտա հ.20, / ըստ հատակագծի՝ հ.48 շինությունից տարածք՝ 13.8քմ, հողամաս՝ 18.7քմ/
4. Գույքը աճուրդով վարձակալությամբ տրամադրելու մասին որոշման համարը՝ Երևանի քաղաքապետի 16.08.2024թ. հ.3113-Ա որոշում.
5. Վարձակալությամբ տրվող գույքի մեկնարկային գինը 1 ամսվա համար՝ 90,000 ՀՀ դրամ.
6. Ենթակա է վճարման /հաշվի առնելով մուծված նախավճարը/- 45,000 ՀՀ դրամ.
7. Վարձակալության տրամադրման ժամկետը – 3 տարի՝ որպես մանկական զբաղմունքի սենյակ:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|