Գլխավոր տեղեկություն
Համար
N 1556-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2024 թվականի N 1556-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» N 2329-Ն որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2329-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ԿԱՊՈՒՅՏ ԿԱՄ ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ

 

1.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության օպերատիվ- ծառայողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների գունագրաֆիկ երանգավորում չունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

2.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ դատապարտյալներ տեղափոխելու նպատակով օգտագործվող գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

3.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության գունագրաֆիկ երանգավորում ունեցող

տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

4.

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող հաստատությունների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ, արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացնող բժշկական հաստատությունների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

5.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

6.

Վթարային-փրկարարական ծառայությունների գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող

փարոսիկներով

7.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով

8.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության գունագրաֆիկ

երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող

փարոսիկներով

9.

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության, Անվտանգության խորհրդի անդամների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով

10.

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող

փարոսիկներով

11.

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող

փարոսիկներով

»:

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


03.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան