Basic information
Number
N 13
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.07.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Enactment organisation
Էներգետիկայի հանձնաժողով
Enactment date
30.06.1999
Signing organisation
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Signing date
30.06.1999
Effective date
19.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 1999 թվականի N 13
քաղ. Երևան

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 41, 42, 43, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ների կողմից լիցենզիայի պայմանների պահպանման վերաբերյալ երաշխավորագիրը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին գործունեության լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտերը և`

1.1. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրել բնական գազի ներկրման լիցենզիա` մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ներառյալ գործողության ժամկետով:

1.2. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ին տրամադրել բնական գազի փոխադրման լիցենզիա` մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը գործողության ժամկետով:

1.3. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին տրամադրել բնական գազի բաշխման լիցենզիա` մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը գործողության ժամկետով:

2. «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ներին` 10-օրյա ժամկետում ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացնել բնական գազի փոխադրման և բաշխման սակագների հաշվարկները` համապատասխան հիմնավորումներով:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ

Վ. Մովսեսյան