ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 1955-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1247-Ա որոշումը:
2. Հաստատել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 1955-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ․ Պապոյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ն. Տերյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ռ․ Սիմոնյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ |
Ա. Փիրումյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Մ. Զալիբեկյան |
- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ |
Խ. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ |
Մ. Վարդանյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հատուկ հսկողության թիվ 3 բաժնի պետի տեղակալ |
Ս. Ներսիսյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի պետ |
Ա․ Եգանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 27.07.20 N 848-Ա, 09.02.21 N 106-Ա, 02.08.21 N 814-Ա, լրաց. 25.05.22 N 577-Ա, փոփ. 09.11.22 N 1334-Ա, 25.03.24 N 274-Ա, 01.10.24 N 877-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |