Basic information
Number
N 11
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.07.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Enactment organisation
Էներգետիկայի հանձնաժողով
Enactment date
29.06.1999
Signing organisation
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Signing date
29.06.1999
Effective date
19.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 1999 թվականի N 11
քաղ. Երևան

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «Էներգիա» ՍՊԸ-ին (հարկային դասիչ` 02504088) գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Կաթնաղբյուր-Երևան» խմելու ջրի ջրատարի վրա կառուցված ՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

2. Բավարարել «Էներգիա» ՍՊԸ-ին (հարկային դասիչ` 00402047) գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation