ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 1994 թվականի N 495
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Օգտագործված բնական գազի համար ժամանակին վճարումներն ապահովելու նպատակով սահմանել, որ`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 N 160)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 N 160)
գ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը բնական գազի ամսական սակագինը հայտարարում է այն գործողության մեջ մտցնելու ժամկետից 10 օր առաջ.
դ) բնական գազի համար կանխավճար է համարվում սակագնի հաստատման պահից մինչև հաշվետու ամսվա ավարտն իրականացված վճարումը: Վճարումը կատարվում է առանց կանխավճարի չափի սահմանափակման` հաշվետու ամսվա համար հայտարարված սակագնով.
ե) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 N 160)
զ) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 N 160)
(1-ին կետը փոփ., խմբ. 27.05.96 N 160)
2. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666 որոշումը` բնական գազին վերաբերող մասով:
3. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 468 որոշման հավելվածը` բնական գազին վերաբերող մասով:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.08.1998, N 529 | 20.09.1998, N 495 | |
27.05.1996, N 160 | 27.05.1996, N 495 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|