ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 սեպտեմբերի 2024 թ. |
N 183-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի «Վարչական օբյեկտների կառուցում և հիմնանորոգում» ծրագրով ձեռք բերված 17,520,000 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր քսան հազար դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թվով 2 վերելակները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի «Ավան» առողջության կենտրոն» ՓԲ ընկերությանը:
2. Երևանի քաղաքապետին` ապահովել «Երևանի «Ավան» առողջության կենտրոն» ՓԲ ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. սեպտեմբերի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|