Գլխավոր տեղեկություն
Համար
N 1762-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1762-Լ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 26.09.24 N 1521-Լ)

1. Հաստատել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերն ըստ կրթական ծրագրերի` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերն ըստ կրթական ծրագրերի` համաձայն N 3 հավելվածի:

4․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև ապահովել սույն որոշման 8-րդ կետով սահմանված շահառուների փոխհատուցման գործընթացը՝ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելով նաև Հայաստանի Հանրապետության 2024, 2025, 2026, 2027 և 2028 թվականների պետական բյուջեներում:

(4-րդ կետը փոփ. 26.09.24 N 1521-Լ)

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ որոշման հրապարակումից հետո եռօրյա ժամկետում հրապարակել Հայաստանի Հանրապետության պետական բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատությունների ցանկը, որոնցում կազմակերպվում է NN 2 և 3 hավելվածներով ներկայացված կրթական ծրագրերով ուսուցում:

6. Սահմանել, որ բարձրագույն կրթական ծրագրերով միջոցառման շահառուների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի N 1240-Ն որոշմամբ սահմանված կարգի ուսանողների տեղափոխության դրույթները՝ բացառությամբ 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 18-րդ կետերի պահանջների: Նույն որոշման 17-րդ կետով սահմանված ժամկետները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վրա, որոնց կրթական գործընթացը կարգավորվում է ընդունող ուսումնական հաստատության սահմանած կարգով (կամ անհատական ժամանակացույցով)՝ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) առանձնահատկություններից ելնելով:

7. Հայաստանի Հանրապետության պետական բուհերին և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատություններին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթավորումը կազմակերպել` ուսանողներին համապատասխան կրթական ծրագրերով կրթական գործընթացում ներգրավելուն զուգընթաց:

8. Սահմանել, որ սույն որոշման կարգավորումները տարածվում են միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների ուսանող հանդիսացող և համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում սահմանված կարգով հրամանագրված տեղափոխված ուսանողներին` տվյալ կրթական մակարդակում մինչև ուսումնառության ավարտն ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման նպատակով կրթաթոշակով ապահովելու համար:

(8-րդ կետը փոփ. 26.09.24 N 1521-Լ)

9. Սահմանել, որ 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի համաձայն սահմանված կրթաթոշակի առավելագույն չափերի փոխարեն գործում են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3.1-3.3-րդ կետերով սահմանված սահմանաչափերը և սկզբունքները:

(9-րդ կետը լրաց. 26.09.24 N 1521-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների և Հայաստանի Հանրապետությունում գործող նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ ՈՒՀ) առկա կամ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգ հրամանագրված ուսանողներին (այսուհետ` ուսանող) ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման գործընթացը։

2. Կրթաթոշակի տարեկան չափը որոշվում է` հիմք ընդունելով ՈՒՀ-ի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրերի) համար սահմանված վարձի չափը, սակայն 2023-2024 ուսումնական տարվա համար չի կարող գերազանցել համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրերի) համար NN 2 և 3 հավելվածներով սահմանված առավելագույն չափը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրերում` 560 հազ. դրամը:

(2-րդ կետը լրաց. 26.09.24 N 1521-Լ)

3. Սույն կարգով կրթաթոշակները տրամադրվում են 2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը:

(3-րդ կետը փոփ. 26.09.24 N 1521-Լ)

3.1. Սույն կարգով 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար սովորողին կրթաթոշակ տրամադրվում է ըստ կիսամյակների՝ հիմք ընդունելով ՈՒՀ-երի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ուսման վարձի չափը, ընդ որում՝ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի կրթական ծրագրերի համար ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սույն կարգի շահառու հանդիսացող սովորողների կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից տվյալ տարվա համապատասխան մասնագիտությամբ սահմանված ուսման վարձավճարի չափով:

(3.1-ին կետը լրաց. 26.09.24 N 1521-Լ)

3.2. Սովորողներին 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար կրթաթոշակը տրվում է նախորդ ուսումնական տարվա արդյունքում միջին որակական գնահատականի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքում 50 տոկոսից ոչ պակաս «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

(3.2-րդ կետը լրաց. 26.09.24 N 1521-Լ)

3.3. Սույն կարգով սահմանված կրթաթոշակը չի տրվում, եթե`

1) սովորողը տեղափոխվել է այլ ՈՒՀ կամ սահմանված կարգով փոխել է կրթական ծրագիրը կամ ՈՒՀ-ց հեռացվել (ազատվել է).

2) սովորողն ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:

(3.3-րդ կետը լրաց. 26.09.24 N 1521-Լ)

 

2. ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Ուսանողները սույն կարգի շրջանակներում փոխհատուցում ստանալու համար դիմում են ՈՒՀ-ին:

5. ՈՒՀ-ն կազմում և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) է տրամադրում սույն միջոցառման շահառուների անվանացանկը` համաձայն նախարարության հաստատած ձևաթղթի` նշելով շահառուների տվյալները`

1) ուսանողի նույնականացման տվյալներ.

2) տեղեկատվություն՝ տեղափոխված կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին.

3) տեղեկատվություն՝ մինչև տեղափոխությունն ուսումնառած կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին.

4) կրթական աստիճանը.

5) կուրսը.

6) ուսուցման ձևը.

7) այլ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության):

6. Անվանացանկերը նախարարության կողմից ստուգվում են և համադրվում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ և Լեռնային Ղարաբաղի համապատասխան ՈՒՀ-ից ստացված տվյալների հետ` ըստ անհրաժեշտության ճշգրտելով կամ լրացնելով:

7. Ուսանողներին հատկացման ենթակա ֆինանսական միջոցները ՈՒՀ-երին տրամադրվում են նվիրաբերության պայմանագրերի (լրացումների դեպքում՝ համաձայնագրերի) հիման վրա՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր ՈՒՀ-ի կողմից նախարարություն ներկայացված և սույն կարգի 6-րդ կետով ճշգրտված ու լրացված անվանացանկերը:

8. ՈՒՀ-ի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր` հատկացված կրթաթոշակի միջոցներով ուսման վարձի փոխհատուցման մասին:

9. Սույն կարգի շահառու հանդիսացող և ուսումնառությունը դադարեցրած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողը սահմանված կարգով և ժամկետներում վերականգնվելիս պահպանում է սույն կարգով ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը:

(9-րդ կետը փոփ. 26.09.24 N 1521-Լ)

(հավելվածը լրաց., փոփ. 26.09.24 N 1521-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ

 

 

Բակալավրի առկա ուսուցում

NN

ը/կ

Մասնագիտության դասիչ

Մասնագիտություն

Կրթական ծրագրի դասիչ

Կրթական ծրագիր

Կրթաթոշակի առավելագույն չափը հազ. դրամ/

տարեկան

1.

011301.00.6

Ընդհանուր

մանկավարժություն

011301.01.6

Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

460.0

2.

011401.00.6

Մասնագիտական մանկավարժություն

011401.03.6

Աշխարհագրություն

386.7

3.

011401.09.6

Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ

450.9

4.

011401.11.6

Կերպարվեստ

487.5

5.

011401.16.6

Նախնական զինվորական պատրաստություն

400.0

6.

011401.18.6

Պատմություն

407.5

7.

011401.19.6

Հայոց լեզու և գրականություն

402.5

8.

011401.20.6

Ռուսերեն և գրականություն

407.5

9.

011401.21.6

Անգլերեն և գրականություն

462.5

10.

011401.30.6

Մաթեմատիկա–ֆիզիկա

500.0

11.

011401.32.6

Կենսաբանություն–քիմիա

500.0

12.

021201.00.6

Դիզայն

021201.01.6

Դիզայն

507.6

13.

021201.03.6

Հագուստի մոդելավորում

520.0

14.

022802.00.6

Կովկասագիտություն

022802.01.6

Կովկասագիտություն

550.0

15.

023201.00.6

Լեզվաբանություն

023201.01.6

Թարգմանչական գործ (ըստ լեզուների)

544.6

16.

031101.00.6

Տնտեսագիտություն

031101.01.6

Տնտեսագիտություն

533.8

17.

031301.00.6

Հոգեբանություն

031301.01.6

Հոգեբանություն

486.0

18.

031801.00.6

Միջազգային

հարաբերություններ

031801.01.6

Միջազգային հարաբերություններ

700.0

19.

041201.00.6

Ֆինանսներ

041201.01.6

Ֆինանսներ (ըստ ոլորտի)

592.0

20.

041301.00.6

Կառավարում

041301.01.6

Կառավարում (ըստ ոլորտի)

574.9

21.

041801.00.6

Ագրոբիզնես

041801.01.6

Ագրոբիզնես և ֆինանսներ

660.0

22.

042101.00.6

Իրավագիտություն

042101.01.6

Իրավագիտություն

700.0

23.

061104.00.6

Տեղեկատվական

համակարգեր

061104.01.6

Տեղեկատվական համակարգեր

566.0

24.

061105.00.6

Տեղեկատվական

տեխնոլոգիաներ

061105.01.6

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

574.0

25.

071403.00.6

Ռադիոտեխնիկա և կապ

071403.02.6

Ռադիոտեխնիկա

678.0

26.

071603.00.6

Ավիացիոն և հրթիռային

տեխնիկա

071603.02.6

Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ

678.0

27.

071804.00.6

Ագրարային

ճարտարագիտություն

071804.01.6

Մեքենասարքավորումների ճարտարագիտություն

550.0

28.

072101.00.6

Պարենամթերքի

տեխնոլոգիա

072101.01.6

Պարենամթերքի տեխնոլոգիա

500.0

29.

073101.00.6

Ճարտարապետություն

073101.01.6

Ճարտարապետություն

700.0

30.

073201.00.6

Շինարարական

ճարտարագիտություն

073201.12.6

Շենքերի և կառուցվածքների մոդելավորում, նախագծում,

շինարարություն

492.0

31.

081101.00.6

Ագրոնոմիա

081101.01.6

Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա

480.0

32.

084101.00.6

Անասնաբուժություն

084101.01.6

Անասնաբուժություն

480.0

 

Բակալավրի hեռակա ուսուցում

NN

ը/կ

Մասնագիտության դասիչ

Մասնագիտություն

Կրթական ծրագրի դասիչ

Կրթական ծրագիր

Կրթաթոշակի առավելագույն արժեք հազ. դրամ/ տարեկան

33.

011301.00.6

Ընդհանուր

մանկավարժություն

011301.01.6

Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

387.3

34.

011401.00.6

Մասնագիտական մանկավարժություն

011401.03.6

Աշխարհագրություն

380.0

35.

011401.09.6

Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ

397.3

36.

011401.16.6

Նախնական զինվորական պատրաստություն

300.0

37.

011401.18.6

Պատմություն

362.5

38.

011401.19.6

Հայոց լեզու և գրականություն

355.0

39.

011401.20.6

Ռուսերեն և գրականություն

350.0

40.

011401.21.6

Անգլերեն և գրականություն

470.0

41.

011401.32.6

Կենսաբանություն–քիմիա

470.0

42.

023201.00.6

Լեզվաբանություն

023201.02.6

Միջմշակութային հաղորդակցություն (ըստ լեզուների)

440.0

43.

031101.00.6

Տնտեսագիտություն

031101.01.6

Տնտեսագիտություն

438.5

44.

031801.00.6

Միջազգային

հարաբերություններ

031801.01.6

Միջազգային հարաբերություններ

700.0

45.

041101.00.6

Հաշվապահական

հաշվառում և հարկում

041101.01.6

Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)

431.9

46.

041301.00.6

Կառավարում

041301.01.6

Կառավարում (ըստ ոլորտի)

450.6

47.

041801.00.6

Ագրոբիզնես

041801.01.6

Ագրոբիզնես և ֆինանսներ

515.0

48.

042101.00.6

Իրավագիտություն

042101.01.6

Իրավագիտություն

535.2

49.

061101.00.6

Ինֆորմատիկա (համակարգչային

գիտություն)

061101.02.6

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

488.0

50.

061104.00.6

Տեղեկատվական

համակարգեր

061104.01.6

Տեղեկատվական համակարգեր

447.9

51.

061105.00.6

Տեղեկատվական

տեխնոլոգիաներ

061105.01.6

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

420.0

52.

071301.00.6

Էներգետիկա

071301.03.6

Էլեկտրաէներգետիկա

398.4

53.

071601.00.6

Տրանսպորտային

համակարգեր

071601.01.6

Տրանսպորտային համակարգեր

360.0

54.

073201.00.6

Շինարարական

ճարտարագիտություն

073201.12.6

Շենքերի և կառուցվածքների մոդելավորում, նախագծում,

շինարարություն

393.6

55.

073201.00.6

Շինարարական

ճարտարագիտություն

073201.13.6

Ինժեներական համակարգերի մոդելավորում, նախագծում, կառավարում

393.6

56.

081101.00.6

Ագրոնոմիա

081101.01.6

Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա

345.0

57.

071602.00.6

Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և

սարքավորումներ

071602.01.6

Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ

330.0

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ

 

1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի մասնագիտություններով՝ 245 000 դրամ:

2. Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ՝

1) արվեստի ոլորտի մասնագիտություններով՝ 480 000 դրամ.

2) առողջապահության ոլորտի մասնագիտություններով՝ 500 000 դրամ.

3) այլ ոլորտների մասնագիտություններով՝ 300 000 դրամ:

3. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մասնագիտություններով՝ 300 000 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ