Գլխավոր տեղեկություն
Համար
N 1647-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2024 թվականի N 1647-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում իրականացնելու և նրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 933-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 7-րդ կետը «կողմից հսկողական» բառերից առաջ լրացնել «կամ պրոբացիայի ծառայության» բառերով, իսկ «ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) 13-րդ կետում «քննությունը վարող անձանց» բառերը փոխարինել «վարույթ իրականացնող մարմնի» բառերով.

3) 14-րդ կետի երկու նախադասություններում «կալանավորված անձանց պահելու վայր» բառերը փոխարինել «քրեակատարողական հիմնարկ» բառերով.

4) 15-րդ կետը «պատիժը» բառից հետո լրացնել «կամ կալանավորումը» բառերով.

5) 19-րդ կետից և 26-րդ կետի «ա» ենթակետից հանել «ոստիկանությունը,» բառը.

6) 27-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «, ընդ որում, դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2024 թվական: