Գլխավոր տեղեկություն
Համար
N 1517-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1517-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման 1-ին կետում «33» թիվը փոխարինել «34» թվով.

2) որոշումը N 33 հավելվածից հետո լրացնել նոր՝ N 34 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման հավելվածով հաստատված հարցաշարի 1-ին և 2-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան


26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1517-Ն որոշման

 

«Հավելված N 34

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 730-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

____________________________________
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ)
ստորաբաժանման անվանումը,

____________________________________
հեռախոսահամարը, գտնվելու վայրը

 

____________________________________
ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
____________________

ազգանուն, անուն, հայրանուն

____________________________________
ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
____________________

ազգանուն, անուն, հայրանուն

____________________________________
ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը, 
  
____________________

ազգանուն, անուն, հայրանուն
  

Ստուգման սկիզբը (ամսաթիվը)`_______ 20 թ. ավարտը _____________ 20 թ.

___________________________________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,

______________________________________________________________Հ Վ Հ Հ
               
Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը
_________________________________________________________________ ____________________
Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայր), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները
(հեռախոսահամարը)
_________________________________________________________________ ____________________
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը
(հեռախոսահամարը)
 

Ստուգման հանձնարարագրի համարը`_______ տրված`__________ 20 _____թ.
  

 

Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները` ______________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________

 

2. ՀԱՐՑԱՇԱՐ

 

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

NN

Հարց

Հղում նորմատիվ իրավական ակտին

Պատաս-խան

Կշիռ

Ստուգման մեթոդ

Մեկնաբա- նություն

Այո

Ոչ

Չ/պ

1.

Արդյո՞ք պահպանված են հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար ներքին կանոնակարգի նվազագույն պահանջները

«Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 1-ին մաս

     

10.0

Փաստաթղթային, տեսազննություն

 

2.

Արդյո՞ք ապահովված են հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգության համար լիազոր մարմնի կողմից սահմանված ներքին կանոնակարգի

նվազագույն պահանջները

«Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 1-ին մաս

     

10.0

Փաստաթղթային, տեսազննություն

 

3.

Արդյո՞ք հյուրանոցային ծառայություն մատուցող անձը վարում է կացության հետ կապված ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ

տվյալների գրանցամատյան

«Զբոսաշրջության մասին» օրենք 22-րդ հոդված 1-ին մաս

     

8.0

Փաստաթղթային, տեսազննություն

 

4.

Արդյո՞ք տեղադրված է նոր կառուցված հյուրանոցի տեսանելի հատվածում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը

«Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 2-րդ մաս

     

4.0

Փաստաթղթային, տեսազննություն

 

5.

Արդյո՞ք տեղադրված է նոր կառուցված առողջարանի տեսանելի հատվածում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների

վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը

«Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 2-րդ մաս

     

4.0

Փաստաթղթային, տեսազննություն

 

6.

Արդյո՞ք հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսանելի հատվածում (համացանցում կամ գովազդային նյութերում) տեղադրված են հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակի և անվանման, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում` նաև համապատասխան որակավորման կարգի նշանի վերաբերյալ

տեղեկատվությունները

«Զբոսաշրջության մասին» օրենք 21-րդ հոդված 1-ին մաս

     

2.0

Փաստաթղթային, տեսազննություն

 

 

3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.

«Այո»

առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները

V

   

2.

«Ոչ»

բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ

 

V

 

3.

«Չ/պ»

չի պահանջվում, չի վերաբերում

   

V

 

4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

 

1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝

1) «Զբոսաշրջության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-4-Ն օրենք:

 

Տեսչական մարմնի ծառայող _____________________ Տնտեսավարող___________________ »: 

                                     (ստորագրությունը)

               (ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան


26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2024 թվական: