Գլխավոր տեղեկություն
Համար
N 676-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 676-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Դեմո Դրիմս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00925911) հետ 2024 թվականի օգոստոսի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դիզելային գեներատորի ձեռքբերում և մատակարարում՝ 23,498,766 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լանս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00019333) հետ 2024 թվականի օգոստոսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր համակարգչի ձեռքբերում՝ 408,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՄԿՄ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00885397) հետ 2024 թվականի օգոստոսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2024 թվականի օգոստոսի 29-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների պոլիուրեթանային հատակների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 5,377,550 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից վերոհիշյալ շինարարական աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) Մեջդելանի Ինջինեյրինգ և Թրեյդինգ Սել ԷԼԷլՍի ընկերության (Նարիման Չալուի կենտրոն, Բեյրութ, Լիբանան) հետ 2024 թվականի օգոստոսի 29-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2025 թվականի մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ ամսական 28, 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան