Գլխավոր տեղեկություն
Համար
N 183
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.08.1996-31.10.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
21.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 1994 թվականի N 183

քաղ. Երևան

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսների որոշման կարգը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսները:

3. Սահմանել, որ մինչև գույքի գների փոփոխման ինդեքսների որոշման կարգի հաստատումը, սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների գույքի արժեքի փոփոխման ինդեքսները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի և «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացված դեպոզիտի միջին տոկոսադրույքի չափը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
ապրիլի 21-ի N 183 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգում պետական ձեռնարկությունները, նրանց կազմից առանձնացվող կառուցվածքային ստորաբաժանումները, անավարտ շինարարության օբյեկտները, լուծարված ձեռնարկությունների գույքը դիտարկվում են որպես սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտներ:

2. Սույնով սահմանվում է սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների, ձեռնարկության կազմից առանձնացվող կառուցվածքային ստորաբաժանումների, անավարտ շինարարության օբյեկտների և լուծարված ձեռնարկությունների գույքի արժեքի գնահատման կարգը:

(փոփ. 08.02.96 N 34 որոշում)

(3. Սույն կարգի համաձայն որոշվում են օբյեկտի գինը և լուծարված ձեռնարկությունների գույքի արժեքը սեփականաշնորհման և ապապետականացման բոլոր ձևերի համար:)

(3 կետն հանվել է 08.02.96 N 34 որոշում)

3. Ձեռնարկության մեկնարկային գինը որոշվում է նրա գույքի արժեքի գնահատման հիման վրա:

(փոփ. 08.02.96 N 34 որոշում)

 

 II. ԳՆԱՀԱՏՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՊԱՍԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 

4. Գնահատվող գույքի և պասիվների կազմի մեջ մտնում են`

հիմնական միջոցները և այլ շրջանառու միջոցներ.

պաշարները և ծախսերը.

դրամական միջոցները,

հաշվարկները և այլ ակտիվներ: Սառեցված և շրջանառությունից հանված օտարերկրյա արժույթով դրամական միջոցների գնահատումը կատարվում է յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի սեփականաշնորհման մասին որոշում ընդունելիս.

երկարաժամկետ պասիվները.

հաշվարկներ և այլ պասիվներ:

(փոփ. 08.02.96 N 34 որոշում)

(6. Գնահատման ենթակա են միայն օբյեկտի փոխառու պասիվները:)

(6 կետը հանվել է 08.02.96 N 34 որոշում)

5. Ինքնուրույն հաշվեկշիռ չունեցող «փոքր» օբյեկտների պարտքերը հաշվարկվում են վերադասի կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Օբյեկտի գնահատված արժեքի մեջ այդ գումարները չեն մտցվում, այլ փոխանցվում են իրավահաջորդին (գնորդին)` այդ մասին նշելով սեփականաշնորհման պայմանագրում:

(լրաց. 25.05.95 N 286 որոշում, փոփ. 08.02.96 N 34 որոշում)

6. Փոքր օբյեկտների գնահատվող գույքի կազմում չեն ընդգրկվում այն ապրանքները, որոնք արտացոլված են «Ձեռնարկության հաշվեկշիռ ձև 1-ի» 162-րդ տողում:

 

III. ԳՈՒՅՔԻ ԵՎ ՊԱՍԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Գույքի գնահատման պահ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության (այսուհետև` վարչություն) կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:

 

ա) Հիմնական միջոցների գնահատման կարգը

 

Հիմնական միջոցները գնահատվում են դրանց վերականգնման արժեքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված արժեքի փոփոխման ինդեքսով բազմապատկելու միջոցով:

Մինչև 1996 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների վերականգնման արժեքը որոշվում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը տվյալ ձեռնարկության հիմնական միջոցների վերականգնման գործակցով (ՎԳ) բազմապատկելու միջոցով: Ձեռնարկության հիմնական միջոցների վերականգնման գործակիցը որոշվում է ձեռնարկության 1995 թվականի հաշվեկշռային շահույթի (ՀՇ) և 1995 թվականի հիմնական միջոցների միջին տարեկան հաշվեկշռային արժեքի (ՀՄՄՏՀԱ) հարաբերությունը հարաբերելով ճյուղային սահմանային շահութաբերության վրա` 
Ներմուծեք նկարագրությունը_13059

ՃՍՇ, որտեղ`

 

ՎԳ-ն - վերականգնման գործակիցն է.

ՀՇ-ն - 1995 թվականի հաշվեկշռային շահույթն է.

ՀՄՄՏՀԱ-ն - 1995 թվականի հիմնական միջոցների միջին տարեկան հաշվեկշռային արժեքն է.

ՃՇՍ-Ն - ճյուղային սահմանային շահութաբերությունն է:

Եթե ՎԳ-ն փոքր է 1-ից, ապա վերցվում է 1 գործակից:

1996 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների վերականգնման արժեք է հանդիսանում հաշվեկշռային արժեքը:

Հիմնական միջոցների վերականգնման արժեքը որոշելիս, ինչպես նաև գնահատելիս, վերականգնվում և գնահատվում է նաև հիմնական միջոցների մաշվածությունը` նրանց հաշվեկշռային արժեքը նույն ՎԳ-ով և արժեքի փոփոխման ինդեքսով բազմապատկելու միջոցով:

Հիմնական միջոցների արժեքը (բացառությամբ շենքերի և շինությունների) որոշվում է որպես հաշվեկշռում արտացոլված հիմնական միջոցների արժեքների գումար, ընդ որում`

մինչև 70 տոկոս մաշվածություն ունեցող հիմնական միջոցների արժեքը դրանց մնացորդային արժեքն է` հաշված որպես հաշվեկշռային արժեքի և մաշվածության տարբերություն.

70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող հիմնական միջոցների արժեքը գնահատվում է դրանց հաշվեկշռային արժեքի 30 տոկոսի չափով.

հիմնական միջոցներում առկա թանկարժեք մետաղները և քարերն առանձին գնահատման ենթակա չեն.

հաշվեկշռում չարտացոլված տեղակայված հիմնական միջոցները գնահատվում են ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված գների, իսկ մաշվածությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ամորտիզացիոն նորմատիվների հիման վրա` որպես շահագործման սկիզբ ընդունելով դրանց արտադրության տարեթիվը, ընդ որում, արագացված ամորտիզացիոն նորմաներ չեն կիրառվում: Հաշվեկշռում չարտացոլված չտեղակայված հիմնական միջոցների համար մաշվածություն չի հաշվարկվում, համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:

Եթե առանձին վերցված հիմնական միջոցների գնահատված արժեքը ցածր է ջարդոնի արժեքից, ապա, որպես գնահատված արժեք, ընդունվում է ջարդոնի արժեքը (բացառությամբ տրանսպորտային միջոցների): Տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի արժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:

Եթե բանող և մթերատու անասունների գնահատման արժեքը ցածր է տվյալ ժամանակաահատվածի համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված արժեքից, ապա որպես գնահատված արժեք, վերցվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված արժեքը:

Շենքերի և շինությունների արժեքը որոշվում է որպես հաշվեկշռում արտացոլված և չարտացոլված շենքերի և շինությունների գնահատված արժեքների գումար:

Ընդ որում, հաշվեկշռում արտացոլված շենքերի գնահատված արժեքի հաշվարկման համար 1 քառ. մետր նվազագույն սահմանային արժեքը սահմանվում է 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք:

Նվազագույն սահմանային արժեքը կիրառվում է այն դեպքում, երբ սույն կարգով հաշվարկված շենքերի և շինությունների գնահատված արժեքը 1 քառ. մետրի հաշվով ցածր է նվազագույն սահմանային արժեքից:

 (լրաց. 06.08.96 N 242 որոշում)

Հաշվեկշռում արտացոլված շենքերի և շինությունների արժեքը դրանց մնացորդային արժեքն է` հաշվարկված որպես հաշվեկշռային արժեքի և մաշվածության տարբերություն, համաձայն սույն կարգի N 2 հավելվածի: Ընդ որում`

մինչև 80 տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների արժեքը դրանց մնացորդային արժեքն է` հաշված որպես հաշվեկշռային արժեքի և մաշվածության տարբերություն.

80 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների արժեքը գնահատվում է դրանց հաշվեկշռային արժեքի` 20 տոկոսի չափով:

Հաշվեկշռում չարտացոլված շենքերի և շինությունների արժեքը հաշվարկվում է ըստ մասնագիտացված կազմակերպության եզրակացության:

«Փոքր» օբյեկտների շենքերի և շինությունների արժեքը հաշվարկվում է որպես դրանց տարածքների ընդհանուր մակերեսի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված 1 քառ. մետրի արժեքի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատված տարածքի արժեքի ուղղիչ գործակիցների արտադրյալ, համաձայն սույն կարգի N 3 հավելվածի: «Փոքր» օբյեկտների շենքերի և շինությունների արժեքը հաշվարկելիս հաշվի չի առնվում ներքին հարդարման աշխատանքների արժեքը:

Էներգետիկայի բնագավառի արտադրող, փոխադրող և բաշխող ձեռնարկությունների հիմնական միջոցների գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից հաստատված կարգով:

 (լրաց. 26.08.96 N 270 որոշում)

 

բ) Ոչ նյութական ակտիվների գնահատման կարգը

 

Ոչ նյութական ակտիվները գնահատվում են ըստ հաշվեկշռի` հանելով հաշվարկված մաշվածությունը, համաձայն սույն կարգի N 4 հավելվածի:

 

գ) Կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների գնահատման կարգը

 

Կապիտալ ներդրումները գնահատվում են համաձայն սույն կարգի N 5 հավելվածի, ելնելով նախագծային աշխատանքների, անավարտ շինարարության, տեղակայման ենթակա սարքավորումների, տեղակայված սարքավորումների, տեղակայում չպահանջող սարքավորումների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վերագնահատված հաշվեկշռում արտահայտված արժեքից և արժեքի փոփոխման ինդեքսից:

Անավարտ շինարարության օբյեկտների արժեքն իջեցվում է` կախված օբյեկտի շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետներից, հետևյալ չափերով` եթե օբյեկտի շինարարությունը դադարեցված է 6 ամսից մինչև 1 տարով, անավարտ շինարարության արժեքն իջեցվում է 10 տոկոսով, 1-2 տարով` 20 տոկոսով, 2-3 տարով` 30 տոկոսով, 3 տարուց ավելի` 50 տոկոսով:

 

դ) Երկարաժամկետ ֆինանսական ներդրումների գնահատման կարգը

 

Երկարաժամկետ ֆինանսական ներդրումները գնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքով, համաձայն սույն կարգի N  6 հավելվածի:

 

 

ե) Պաշարների և ծախսերի գնահատման կարգը

 

Պաշարները և ծախսերը գնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վերագնահատված հաշվեկշռային արժեքով, բացառությամբ`

ա) պատրաստի արտադրանքի, բեռնված ապրանքների, որոնք գնահատվում են գնահատման պահին նախորդող 12 ամսվա ընթացքում դրանց բացթողման առավելագույն գնով, համաձայն սույն կարգի N 8 հավելվածի.

(փոփ. 26.08.96 N 270 որոշում)

բ) թանկարժեք մետաղների, որոնք գնահատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

 

զ) Դրամական միջոցների, հաշվարկների և այլ ակտիվների գնահատման կարգը

 

Դրամական միջոցները, հաշվարկները և այլ ակտիվները գնահատվում են հաշվեկշռային արժեքով, համաձայն սույն կարգի N 9 հավելվածի:

 

է) Պասիվների գնահատման կարգը

 

Պասսիվները գնահատվում են հաշվեկշռային արժեքով, համաձայն սույն կարգի N 11 հավելվածի:

(կետը խմբ. 08.02.96 N 34 որոշում)

8. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտի գինը որոշվում է ակտիվների գումարը պակասեցնելով գնահատված փոխառու պասիվների գումարի չափով` բացառությամբ երկարաժամկետ պասիվների: Վերջիններս հանվում են ակտիվների գումարից միայն այն դեպքում, եթե դրանց վարկատուները համաձայն են տրամադրել այդ վարկերը նոր սեփականատիրոջը, հակառակ դեպքում` չեն պակասեցվում:

9. Լուծարված ձեռնարկության գույքի մեկնարկային գին է հանդիսանում նրա լուծարման հաշվեկշռի հիման վրա գնահատված ակտիվների արժեքը:

 (փոփ. 08.02.96 N 34 որոշում)

10. «Փոքր» օբյեկտի գինը որոշվում է ելնելով նրա գույքի վերագնահատված արժեքից և տարածքի արժեքից: Մեկ աշխատատեղով «փոքր» օբյեկտի գինը դրանում աշխատող հաշմանդամների համար հանդիսանում է օբյեկտի վերագնահատված մնացորդային արժեքը` կիրառելով տվյալ տեղաբաշխման շրջանի և ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված նվազագույն տարածքի ուղղիչ գործակիցը:

(փոփ. 08.02.96 N 34 որոշում)

11. Պետական գույքը վարձակալի կողմից գնման դեպքում`

ա) եթե տրված են վարձակալության միայն օբյեկտի հիմնական միջոցները, ապա գինը որոշվում է փոխանցիկ հաշվեկշռում արտացոլված հիմնական միջոցների գնահատմամբ.

բ) եթե մնացած ակտիվները վաճառվել են տարաժամկետ վճարման ձևով, ապա գույքի արժեքին ավելանում է դրանց չվճարված մասը, հաշվի առած Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վերագնահատված հաշվեկշռային արժեքը և արժեքի փոփոխման ինդեքսը.

գ) եթե վարձակալը պարտավորվել է վճարել պարտքերը, ապա հիմնական միջոցների գնահատված արժեքի և չվճարված ակտիվների արժեքի գումարը պակասեցվում է պարտքի չվճարված մասի չափով:

(փոփ. 08.02.96 N 34 որոշում)

12. Անավարտ շինարարության օբյեկտի արժեքը սույն կարգի III գլխի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան, հաշված արժեքն է:

13. Ապապետականացվող օբյեկտի գույքի արժեքը գնահատվում է սույն կարգի III գլխին համապատասխան:

 

V. ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտի գինը կամ օբյեկտի գույքի արժեքը հաշվարկում է վարչությունը, համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:

15. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտի գնի կամ գույքի արժեքի որոշման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտերով, համաձայն սույն կարգի N 1-11 հավելվածների, և եզրափակիչ ակտով` համաձայն N 13 հավելվածի, որոնք ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ եզրափակիչ ակտը հաստատվում է նաև վարչության պետի կողմից:

(փոփ. 08.02.96 N 34 որոշում)

(18. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտի գնի կամ գույքի արժեքի որոշման եզրափակիչ ակտին կցվում են`

ա) գույքագրման և գնահատման ակտերը.

բ) փոխանցիկ հաշվեկշիռը.

գ) օբյեկտների կամ գույքի այն մասի ցանկը, որոնք գտնվում են օբյեկտի հաշվեկշռում, սակայն, համաձայն սեփականաշնորհման մասին որոշման, հանված են գույքային համալիրից.

դ) պարտքերի գծով այն պարտավորությունների ցանկը, որոնք չեն դրվում նոր սեփականատիրոջ վրա:)

(18 կետը հանվել է 08.02.96 N 34 որոշում)

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_13058

N
N
ը/կ

Հիմնական միջոցների 
անվանումը

Շահագործ-ման տարեթիվը

Գույքային 
(ինվենտարի) համարը

Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)

Մաշվածությունը

Մնացորդային արժեքը 
(հազ. դրամ)

Արժեքի 
փոփոխման ինդեքսը

Գնահատված արժեքը
(հազ. դրամ)

 

 

 

 

 

տոկոս

գումար(հազ. դրամ)

մինչև 70 %մաշվածություն ունեցող
(ս5-ճ7)

70 % և ավելի մաշվածություն ունեցող
(ս5 x 0,3)

 

(ս5-ս10, կամ ս9xս10)Ծանոթություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

Մինչև 70 %մաշվածություն ունեցող                   

2.

70 % և ավելի մաշվածություն ունեցող                  

 

Ընդամենը                  

 

Ներմուծեք նկարագրությունը_13070

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

Ներմուծեք նկարագրությունը_13066

 

NN
ը/կ

 Շենքի, շինության անվանումը

Շահագործման հանձնման  տարեթիվը

Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)

Մաշվածքը

Մնացորդային արժեքը
 (հազ. դրամ)

Արժեքի փոփոխման ինդեքսը
վերագնահատման
պահին

Գնահատված արժեքը
(հազ. դրամ)

Ծանոթություն

         տոկոս գումար(հազ. դրամ) մինչև 80 %մաշվածություն 80 % և ավելի      

1

2

3

4

5

6

7

8

9

10 

11

1. Մինչև 80 %մաշվածություն
ունեցող
                   
2. 80 % և ավելի մաշվածություն
ունեցող
                 

 

Ներմուծեք նկարագրությունը_13070

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_13074

 

NN
ը/կ

Շենքի, շինությունների բնութագիրը 

Տարածքի մակերեսը
(քառ. մ)

1 քառ. մ-ի արժեքը
(հազ. դրամ)

Տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցը

Գնահատված արժեքը
(հազ. դրամ)
(ս3xս1xս5)

Ծանոթություն

1

2

3

4

5

6

7

  ընդամենը          

 

Ներմուծեք նկարագրությունը_13070

ՀԱՎԵԼՎԱԾ N 4
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_13077

 

NN
ը/կ

Ոչ նյութական ակտիվների գնահատումը

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

Մաշվածությունը

Մնացորդային արժեքը
(հազ. դրամ)
(ս3-ս5)

Արժեքի 
փոփոխման ինդեքսը

Գնահատված
արժեքը
(հազ. դ.)
(ս6xս7)

Ծանոթություն
      տոկոս

գումար
(հազ. դրամ)

       
1. Բնական ռեսուրսների օգտագործման իրավունք,
հողի օգտագործման իրավունք,
ջրի օգտագործան իրավունք,
բնական այլ ռեսուրսների օգտագործման իրավունք
             

2.

Ընդհանուր մակերեսի օգտագործման իրավունք              
3. Լիցենզիաներ              
4. Պատենտներ                   
5. Ապրանքանշանի և ֆիրմային անվան օգտագործման իրավունք              

Ներմուծեք նկարագրությունը_13070

ՀԱՎԵԼՎԱԾ N 5
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_13078

NN
ը/կ
Կապիտալ ներդրումների անվանումները Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) Արժեքի 
փոփոխման ինդեքսը գնահատման պահին
Գնահատված նախնական
արժեքը
(հազ. դրամ)(ս3xս4)
Շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետը Արժեքի իջեցման չափը
(տոկոս)

Գնահատված արժեքը
(հազ. դրամ)
(ս5xս7)

Ծանոթություն

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Նախագծային աշխատանքներ

 

 

 

 

 

 

 

2.

Անավարտ շինարարություն

 

 

 

 

 

 

 

3.

Տեղակայման ենթակա սարքավորումներ

 

 

 

 

 

 

 

4.

Տեղակայման սարքավորումներ              

 

Ընդամենը              

 

Ներմուծեք նկարագրությունը_13070

ՀԱՎԵԼՎԱԾ N 6
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_13079
 

NN
ը/կ

Հաշվեկշռի հաշվի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)
Գնահատված արժեքը
(հազ. դրամ)
Ծանոթություն

1

2

3

4

5

  Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ      
  փայավճարներ      
  բաժնետոմսեր      
  պարտատոմսեր      
  տրամադրված փոխառություններ      
  այլ երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ      
 

Ընդամենը

     

 

Ներմուծեք նկարագրությունը_13070

(հավելված 7 հանվել է 08.02.96 N 34 որոշում)

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 8
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_13080

NN
ը/կ

Հաշվեկշռի հաշվի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)
Ձեռք բերման
վերջին գինը
(հազ. դրամ)
Բաց թողնման գինը (հազ. դրամ) Արժեքի փոփոխման ինդեքսը

Գնահատված
արժեքը
(հազ. դրամ)(ս3xս6
ս4xս6
ս5xս6)

Ծանոթություն

1

2

3

4

5

6

7

8

1. Արտադրական պաշարներ            
2. Աճեցվող և բտվող անասուններ            
3. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ            
4. Անավատ արտադրություն            
5. Գալիք ժամանակաշրջանի ծախսեր            
6. Պատրաստի արտադրանք պաշարներ            
7. Ապրանքներ            
8. Շրջանառության ծաղքեր մնացորդ ապրանքների վրա            
9. Բեռնված ապրանքներ            
10. Ապրանքներ            
 

Ընդամենը

           

 

Ներմուծեք նկարագրությունը_13070 

ՀԱՎԵԼՎԱԾ N 9
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_13081

NN
ը/կ

Հաշվեկշռի հաշվի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

Գնահատված արժեքը
(հազ. դրամ)

Ծանոթություն

1

2

 3

 4

5

 1. Հաշվարկներ դեբիտորների հետ      
  ապրանքների, աշխատանքների,      
  ծառայությունների համար      
  ստացված մուրհակների գծով      
  դուստր ձեռնարկությունների հետ      
  բյուջեի հետ      
  անձնակազմի հետ` գործառնությունների գծով      
  այլ դեբիտորների հետ      
2. Մատակարարներին, կապալառուներին տրված կանխավճարներ      
3. Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ      
4. Դրամական միջոցներ      
  դրամարկղ      
  հաշվարկային հաշիվ      
  արժութային հաշիվ      
  այլ դրամական միջոցներ`      
  հատուկ հաշիվներ բանկերում        
  դրամական փաստաթղթեր      
  դրամական փոխանցումներ ճանապարհին      
5. Այլ շրջանառու ակտիվներ      
 

Ընդամենը

     

 

Ներմուծեք նկարագրությունը_13070

(հավելված 10 հանվել է 08.02.96 N 34 որոշում)

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 11
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_13082

NN
ը/կ

Հաշվեկշռի հաշվի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

Գնահատված արժեքը
(հազ. դրամ)

Ծանոթություն

1

2

 3

4

5

1.

Երկարաժամկետ պասիվներ

      
  բանկերի երկարաժամկետ վարկեր       
  երկարաժամկետ փոխառություններ      

 2.

Հաշվարկներ և այլ պասիվներ      
  բանկերի կարճաժամկետ վարկեր      
  բանկերի վարկեր աշխատողների համար      
  Կարճաժամկետ փոխառություններ      
  Վարկային էմիսիայի միջոցներ      
  Հաշվարկներ կրեդիտորների հետ`      
  - ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար      
  - տրված մուրհակների գծով      
  - աշխատանքի վճարման գծով      
  - սոցիալական ապահովագրության և ապահովության գծով      
  - գույքային և անձնական ապահովագրության գծով      
  - դուստր ձեռնարկությունների հետ      
  - արտաբյուջետային վճարումների գծով      
  - բյուջեի հետ      
  - այլ կրեդիտորների հետ      
  Գնորդներից և պատվիրատուներից ստացված կանխավճարներ      
  Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ       
  Առաջիկա ծախսերի և վճարների պահեստաֆոնդեր       
  Այլ կարճաժամկետ պասիվներ      
 

Ընդամենը

     
 

Ներմուծեք նկարագրությունը_13070

ՀԱՎԵԼՎԱԾ N 12
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_13083

 

N
N
ը/կ
Արժույթով պասիվներ  Գումարը Գործող կուրսը Վերագնահատված արժեքը
(հազ. դրամ)
(ս3xս4)

Ծանոթություն

 1

 4

 5

6

1.

Երկարատև պասիվներ        

2.

Այլ պասիվներ        
 

Ընդամենը

        

Ներմուծեք նկարագրությունը_13070

ՀԱՎԵԼՎԱԾ N 13
Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող

ձեռնարկությունների գույքի և անավարտ

շինարարության օբյեկտների գնահատման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_13084

 

NN
ը/կ

Ակտիվներ և պասիվներ Գնահատված արժեքը
(հազ. դրամ)
Հիմնավորում
(ակտերի համարները)

1

2

3

4

1.

Հիմնական միջոցներ և այլ շրջանառու միջոցներ    
  հիմնական միջոցներ, բացառությամբ շենքերի և շինությունների    

2.

Շենքեր, շինություններ    

3.

Ոչ նյութական ակտիվներ    

4.

Կապիտալ ներդրումներ և տեղակայման ենթակա սարքավորումներ    

5.

Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ    
  պաշարներ և ծախսեր    
  դրամական միջոցներ, հաշվարկներ և այլ ակտիվներ    
  Պասիվներ (ակտիվներից հանվող)    
  այդ թվում`    
  Օբյեկտի գինը    

 

Ներմուծեք նկարագրությունը_13070