ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 677-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող` 17,072,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեկեցիկ ապագա» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
25.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 677-Ա որոշման |
«ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել անապահով ընտանիքներին՝ հոգալու կենսապահովման կարիքները և բարելավելու կենսամակարդակը, աջակցել ֆիզիկական անձանց զարգացնելու կարողությունները: Աջակցել համայնքների և բնակավայրերի, պետական մարմինների և ոչ առևտրային կազմակերպությունների օգնության կամ համագործակցության կարիք ունեցող ոլորտների զարգացմանը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն (ԱՄՆ, Նյու Ջերսի, Փարամուս, 31 Ուեսթ Սենչյուրի Րոուդ). 2) «Հույս Հայաստանի համար» հիմնադրամ – Ֆրանսիա. 3) Ֆիզիկական և իրավաբանական (շահույթ չհետապնդող) անձինք․ |
4. |
Ծրագիրը կատարող |
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ (ՀՎՀՀ՝ 00032803, իրավաբանական հասցե` Երևան, Նիկոլ Դուման 22, գործունեության հասցե` Երևան, Մարշալ Բաղրամյան 18): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը, բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջե |
17,072,500,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
1) ֆիզիկական անձինք. 2) շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք. 3) համայնքներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Ֆինանսական աջակցություն ֆիզիկական անձանց, ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքներին` 1,750,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը՝ ա. եռամսյակային դրամական օգնություն մոտ 2,000 երեխաների: Ծրագրում ընդգրկված երեխաների համար նախատեսված է եռամսյակային 75 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը նախատեսված է հիմնականում ապահովելու կրթության համար անհրաժեշտ գրենական պիտույքներով: Ծրագրում ընդգրկված երեխաները և իրենց ընտանիքի անդամներն ստանում են կենցաղային, առողջապահական, կրթական և այլ ծախսերը հոգալու համար դրամական օժանդակություն, որի չափը որոշվում է սոցիալական աշխատակցի կողմից կարիքի գնահատման հիման վրա, բ. երեխաներն օգտվում են կազմակերպության մարզային գրասենյակներում գործող տարբեր կրթական, քրիստոնեական դաստիարակության, սպորտային, արվեստի և արհեստի անվճար խմբակներից: Մասնակցում են Ամանորյա, Սուրբ Ծննդի, Զատիկի առիթով կազմակերպվող միջոցառումներին և ստանում նվերներ, ինչպես նաև ամառային ամենօրյա բակային և Հանքավանի «Շողիկ» մեկշաբաթյա ճամբարներին: Անհրաժեշտության դեպքում ստանում են բժշկական և ատամնաբուժական անհատույց ծառայություններ և ֆինանսական աջակցություն՝ բժշկական հետազոտության, դեղորայքի ձեռքբերման կամ վիրահատության համար, գ. դրամական օժանդակություն մոտ 100 միայնակ կարիքավոր տարեցների. 2) Մանկական սննդի տրամադրում՝ 217,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը: Ծրագրից, յուրաքանչյուր ամիս, օգտվում է 500 երեխա. 3) Նոր տարվա, Սուրբ Ծննդի, Սուրբ Հարության և այլ միջոցառումների կազմակերպում՝ 112,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը: Ամեն տարի Երևանում և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպվում են նմանատիպ հանդեսներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցում են 20,000-ից ավելի երեխաներ. 4) Ճամբարների կազմակերպում՝ 135,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը: Երեխաներն օրական 4 անգամ բարձրորակ սնունդ են ստանում, ներգրավվում են տարբեր միջոցառումներում, խաղերում, ձեռային աշխատանքների խմբակներում: Տարեկան մոտ 5000 երեխաներ իրենց հանգիստն են անցկացնում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կազմակերպած բակային և մեծ ճամբարներում. 5) Ցերեկային խնամքի կենտրոններ՝ 1,000,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը: 350 դպրոցահասակ երեխաների տրամադրվում է կրթական, սոցիալական, հոգեբանական, արտթերապևտիկ և ժամանցային ծառայություններ՝ ա. «Շող» ցերեկային կենտրոնները - Երեխաներին մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ կրթություն և ուսուցում (տարրական դպրոցի առարկաներ, ռուսերեն և անգլերեն լեզվի դասընթացներ, արտթերապիա), սոցիալական աշխատանք (խմբային և անհատական հանդիպումներ), hոգեբանական (հոգեբանական թերապևտիկ խմբային և անհատական հանդիպումներ), կյանքի հմտությունների և անձնային զարգացման դասընթացներ, քոուչինգ ծրագիր երեխաների համար և տաք սննդի տրամադրում, բ. ժամանց (ամառային ճամբարներ, էքսկուրսիաներ, մշակութային իրադարձություններ և այլն): Շահառուներ են հանդիսանում 6-14 տարեկան երեխաները, սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթական խնդիրներ: Դպրոցից հետո երեխաները հաճախում են կենտրոն, որտեղ ճաշակում են տաք կերակուր և մասնակցում տարբեր դասընթացների, դասընթացներն իրականացվում են հանրակրթական պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով։ Ծնողները և երեխաներն օգտվում են հոգեբանի և սոցիալական աշխատողների ծառայություններից, որոնք ուղղված են անհատական և ընտանեկան խնդիրների լուծմանը: Կենտրոնները տրամադրում են նաև խմբային և անհատական հանդիպումներ ծնողների հետ (հոգեբանի կամ սոցիալական աշխատողի). 6) Հիմնադրամներին, ոչ առևտրային և կրոնակա կազմակերպություններին, համայնքներին, սպառողական կոոպերատիվներին, պետական և ոչ պետական կառույցներին ու այլ կազմակերպություններին (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության տրամադրում և նրանց հետ համատեղ ծրագրերի՝ գյուղատնտեսական, համայնքային զարգացման և այլ միջոցառումների կազմակերպում՝ 10,892,000,000 դրամ և այն չի նախատեսվում տրամադրել առևտրային կազմակերպությունների։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը՝ ա. ֆինանսական աջակցությունը տրամադրվում է համագործակցության կամ համապատասխան դիմումի հիման վրա մոտ 2,100,000,000 դրամ, բ. հագուստի, կոշիկի, սննդի, գրենական պիտույքների, հիգիենայի պարագաների, Ամանորյա նվերների, կենցաղային և տնտեսական և այլ ապրանքների ձեռքբերում, ներմուծում և անապահովներին անհատույց տրամադրում մոտ 3,300,000,000 դրամ, գ. Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող բարեսիրական կենտրոնների, մանկապարտեզների, ճամբարների և այլ բարեսիրական կազմակերպությունների համար հիմնանորոգման և կառուցման աշխատանքների իրականացում մոտ 5,000,000,000 դրամ, դ. գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքներ (այդ թվում՝ «Հայ Կրթություն» կրթական հիմնադրամին (ՀՎՀՀ՝ 01828432, 04.05.2015 թվականին կնքված պայմանագրով) շենք, շինություն և հողամասի տրամադրում, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի կրոնական կազմակերպությանը (ՀՎՀՀ՝ 00035519) պայմանագրերով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը) այն չափով, որ դրանց նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը կկազմի մոտ 375,000,000 դրամ, ե. ուսման, վերապատրաստման վարձերի վճարում ընկերակցության աշխատակիցներին, կամավորներին, ովքեր հանդիսանում են սոցիալական աշխատողներ կամ շփվում են շահառուների հետ, վարում են գործեր և նրանց շարունակական կրթությունն առաջնահերթություն է կազմակերպության համար մոտ 100,000,000 դրամ, զ. միջոցառումների կազմակերպման համար սրահների, դահլիճների վարձակալում, մաքսային պահեստների վարձավճարներ մոտ 17,000,000 դրամ. 7) Արցախի ընտանիքների կեցության և կենսապահովման ծրագիր, որը նպատակ ունի աջակցել տեղահանված ընտանիքներին՝ վերականգնելու իրենց բնականոն կյանքը և հոգալու երկարաժամկետ կարիքները՝ 1,000,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը. 8) Առողջապահական ծրագրերի իրականացում Երևանում և Սպիտակում գործող կլինիկաների միջոցով՝ 490,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը. 9) Կրթաթոշակների տրամադրում՝ 250,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը. 10) Կազմակերպական ծախսեր՝ 1,226,000,000 դրամ՝ ա. երկու ավտոմեքենայի ներմուծում կամ ձեռքբերում՝ 20,000,000 դրամ, բ. կահույքի, գրասենյակային պարագաների, սարքավորումների, ոչ նյութական ակտիվների ձեռքբերում, հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծառայություններ, սպասարկման ծառայություններ և դրանց նորոգման համար անհրաժեշտ մասերի ձեռքբերում, աշխատակազմի մասնագիտական որակավորմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, հաշվապահական հաշվառման սպասարկման ծառայություններ (աուդիտ, գնահատում, խորհրդատվություն) և այլ անհրաժեշտ ծառայություններ՝ 500,000,000 դրամ, գ. էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն՝ 300,000,000 դրամ, դ. գազի մատակարարման ծառայություն՝ 250,000,000 դրամ, ե. գազի սպասարկման ծառայություն՝ 20,000,000 դրամ, զ. ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություն՝ 15,000,000 դրամ, է. հեռախոսակապի և ինտերնետային ծառայություններ՝ 53,500,000 դրամ, ը. ներկայացուցչական ծախսեր, այդ թվում՝ տպագրություններ, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում, փոստային և այլ ծառայությունների ձեռքբերում՝ 67,500,000 դրամ: |
10. |
Ձեռք բերվող ներմուծվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
1) Երկու ավտոմեքենայի ներմուծում կամ ձեռքբերում՝ 20,000,000 դրամ. Մեքենաները տրամադրվում են օգտագործման բացառապես կազմակերպության ծրագրային նպատակների իրագործման համար. 2) կահույքի, գրասենյակային պարագաների, սարքավորումների, ոչ նյութական ակտիվների ձեռքբերում, հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծառայություններ, սպասարկման ծառայություններ և դրանց նորոգման համար անհրաժեշտ մասերի ձեռքբերում, աշխատակազմի մասնագիտական որակավորմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, հաշվապահական հաշվառման սպասարկման ծառայություններ (աուդիտ, գնահատում, խորհրդատվություն) և այլ անհրաժեշտ ծառայություններ՝ 500,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 3) Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող բարեսիրական կենտրոնների, մանկապարտեզների, ճամբարների, այլ բարեսիրական կազմակերպությունների համար հիմնանորոգման, կառուցման աշխատանքների իրականացում՝ 5,000,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 4) Ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման համար սրահների, դահլիճների վարձակալում, մաքսային պահեստների վարձավճարներ՝ 17,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 5) Սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց տրամադրման նպատակով հագուստի, կոշիկի, սննդի, գրենական պիտույքների, հիգիենայի պարագաների, Ամանորյա նվերների, կենցաղային, տնտեսական ու այլ ապրանքների ձեռքբերում կամ ներմուծում՝ 3,300,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 6) Գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքներ (այդ թվում՝ «Հայ Կրթություն» կրթական հիմնադրամին (ՀՎՀՀ՝ 01828432, 04.05.2015 թվականին կնքված պայմանագրով) շենք, շինություն և հողամասի տրամադրում, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի կրոնական կազմակերպությանը, ՀՎՀՀ՝ 00035519 պայմանագրերով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը) այն չափով, որ դրանց նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը՝ 375,000,000 դրամ. 7) Էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն՝ 300,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 8) Գազի մատակարարման ծառայություն՝ 250,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 9) Գազի սպասարկման ծառայություն՝ 20,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 10) Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություն՝ 15,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 11) Հեռախոսակապի և ինտերնետային ծառայություններ՝ 53,500,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 12) Ներկայացուցչական ծախսեր, այդ թվում՝ տպագրություններ, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում, փոստային և այլ ծառայությունների ձեռքբերում՝ 67,500,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր՝ 1,226,000,000 դրամ 1) Երկու ավտոմեքենայի ներմուծում կամ ձեռքբերում՝ 20,000,000 դրամ. 2) Կահույքի, գրասենյակային պարագաների, սարքավորումների, ոչ նյութական ակտիվների ձեռքբերում, հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծառայություններ, սպասարկման ծառայություններ և դրանց նորոգման համար անհրաժեշտ մասերի ձեռքբերում, աշխատակազմի մասնագիտական որակավորմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, հաշվապահական հաշվառման սպասարկման ծառայություններ (աուդիտ, գնահատում, խորհրդատվություն) և այլ անհրաժեշտ ծառայություններ՝ 500,000,000 դրամ. 3) Էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն՝ 300,000,000 դրամ. 4) Գազի մատակարարման ծառայություն՝ 250,000,000 դրամ. 5) Գազի սպասարկման ծառայություն՝ 20,000,000 դրամ. 6) Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություն՝ 15,000,000 դրամ. 7) Հեռախոսակապի և ինտերնետային ծառայություններ՝ 53,500,000 դրամ. 8) Ներկայացուցչական ծախսեր, այդ թվում՝ տպագրություններ, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում, փոստային և այլ ծառայությունների ձեռքբերում՝ 67,500,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. 2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. 3) Միասնական սոցիալական ծառայություն. 4) Տեղական ինքնակառավարման մարմիններ. 5) Մարզպետների աշխատակազմեր. 6) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի hունվար 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկատվություն. 2) Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը վերահսկում է հայաստանյան մասնաճյուղի ծրագրերը և բարերարներին ներկայացվում են հաշվետվություններ: Կազմակերպությունը յուրաքանչյուր տարի անցնում է արտաքին ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են Արդարադատության նախարարության azdarar.am տեղեկատվական հարթակում։ Կազմակերպությունն ունի ներքին վերահսկողական մեխանիզմներ, որոնք ևս իրականացվում են ըստ կազմակերպության կանոնակարգերի։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
25.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |