ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2023 թվականի |
թիվ 103 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԸ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՈՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 10-ամյակը 2024 թվականին տոնելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԸ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՈՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 10-ամյակը 2024 թվականին տոնելու միջոցառումների՝ կից ներկայացվող ծրագիրը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին՝ կազմակերպել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 10-ամյակը 2024 թվականին տոնելու միջոցառումների իրականացման աշխատանքները.
հաստատել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 10-ամյակը 2024 թվականին տոնելու միջոցառումների իրականացման հարցերով կազմակերպական կոմիտեի կազմը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարականխորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ԾՐԱԳԻՐ
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 10-ամյակը 2024 թվականին տոնելու միջոցառումների
Միջոցառման անվանումը |
Իրագործման ժամկետը | ||
I. Իմիջի բարձրացմանն ուղղված միջոցառումներ | |||
1. «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) ստորագրման 10-ամյակի կապակցությամբ հոբելյանական հուշանվերների մշակում և արտադրության կազմակերպում |
2024 թվական | ||
2. «Եվրասիական տնտեսական միության 10-ամյակ» մեդալների մշակում և թողարկման կազմակերպում |
2024 թվական | ||
3. «Եվրասիական տնտեսական միության 10-ամյակ» փոստային հուշանամականիշի թողարկման կազմակերպում և մարման հանդիսավոր արարողության կազմակերպում |
2024 թվական | ||
4. Պայմանագրի ստորագրման 10-ամյակին նվիրված հուշադրամների թողարկման կազմակերպում |
2024 թվական | ||
II. Սպորտային միջոցառումներ | |||
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) սպարտակիադայի անցկացում |
2024 թվականի մայիս-հոկտեմբեր | ||
III. Արարողակարգային միջոցառումներ | |||
6. Պայմանագրի ստորագրման 10-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության կազմակերպում |
2024 թվական | ||
7. Հանձնաժողովի կողմից «Եվրասիական տնտեսական միության 10-ամյակ» տոնի մասին տեղեկատվությամբ պաշտոնական նամակների ուղարկումը Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ), ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնց հետ իրականացվում է համագործակցություն և փոխգործակցություն, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակներ (Նյու Յորք, Ժնև, Նայրոբի քաղաքներում), ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովների գլխամասային գրասենյակներ (առաջին հերթին նրանց, որոնց հետ Հանձնաժողովը ստորագրել է համապատասխան հուշագրեր), ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների գլխամասային գրասենյակներ (քաղ. Պեկինում (ՇՀԿ), քաղ. Ջակարտայում (ՀԱԱՊԱ), քաղ. Ադիս Աբեբայում (Աֆրիկյան միություն), քաղ. Լիմայում (Անդյան համայնք) և այլն)։ |
2023 - 2024 թվականներ | ||
IV. Հանձնաժողովի ներկայացուցիչների փոխգործակցություն հասարակության լայն շրջանակների հետ | |||
8. Անդամ պետություններում կլոր սեղանների, համաժողովների անցկացում՝ նվիրված Պայմանագրի ստորագրման 10-ամյակին և Միության 10-ամյա աշխատանքի հիմնական արդյունքներին |
2024 թվական | ||
9. Անդամ պետություններում գործարար համայնքների և անդամ պետությունների պետական կառույցների ներկայացուցիչների հետ Կոլեգիայի անդամների և Հանձնաժողովի պաշտոնատար անձանց հանդիպումների կազմակերպում |
2024 թվական | ||
10. Անդամ պետությունների առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ Կոլեգիայի անդամների և Հանձնաժողովի պաշտոնատար անձանց հանդիպումների անցկացում Հանձնաժողովի գլխավոր գրասենյակում՝ Մոսկվա քաղաքում |
2024 թվական | ||
11. Կոլեգիայի անդամների և Հանձնաժողովի պաշտոնատար անձանց ելույթների կազմակերպում անդամ պետությունների առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ եվրասիական տնտեսական ինտեգրման և Միության 10-ամյա աշխատանքի հիմնական արդյունքների մասին դասախոսություններով |
2024 թվական | ||
V. Միության հանրաճանաչությանն ուղղված տեղեկատվական արշավ և այլ միջոցառումներ | |||
12. Միության 10-ամյակին նվիրված տեղեկատվական արշավ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում և սոցիալական ցանցերում |
2024 թվական | ||
13. Սոցիալական ցանցերում Հանձնաժողովի պաշտոնական էջերի համար նոր շապիկների ստեղծում |
2024 թվական | ||
14. Միության 10-ամյակի մասին ֆիլմի նկարահանում |
2024 թվական | ||
15. Միության գործունեության արդյունքներին նվիրված անիմացիոն տեսահոլովակների ստեղծում |
2024 թվական | ||
16. Միության 10-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպում և դրա տեղադրումը անդամ պետություններում |
2024 թվական | ||
17. Հանձնաժողովի պաշտոնատար անձանց հետ անդամ պետությունների բնակչության կենդանի շփում ապահովելու նպատակով տարբեր առցանց հարթակներում ինտերակտիվ սեսիաների (սթրիմների) կազմակերպում |
2024 թվական | ||
18. Եվրասիական տնտեսական ինտեգրման և Միության 10-ամյա գործունեության ձեռքբերումներին նվիրված՝ Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների հեղինակային հոդվածների նախապատրաստում և հրապարակում անդամ պետությունների առաջատար պարբերականներում |
2024 թվական | ||
VI. Այլ միջոցառումներ | |||
19. Հանձնաժողովի ստենդների կազմակերպում անդամ պետությունների խոշորագույն համաժողովների հարթակներում |
2024 թվական |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: