Basic information
Number
ՀՕ-214-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (13.10.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2023
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
14.06.2023
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
10.07.2023
Effective date
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33) պայմանագրային եկամուտ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն՝ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից կամ կազմակերպությունից ստացված եկամուտ, բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի և «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության կողմից կամավորին նույն օրենքով սահմանված կարգով վճարված եկամտի (ֆինանսական կամ գույքային միջոցների կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման կամ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցման).»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 10

Երևան

ՀՕ-214-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: