Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.01.2024
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» հունվարի 2024 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-33-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 6 836 746 724 (վեց միլիարդ ութ հարյուր երեսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ծախսեր՝ 7 154 228 324 (յոթ միլիարդ մեկ հարյուր հիսունչորս միլիոն երկու հարյուր քսանութ հազար երեք հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ։

(1-ին կետը փոփ. 13.02.24 N 6-Ն, 26.06.24 N 122-Ն, 10.09.24 N 169-Ն)

2. Սահմանել որ՝

համայնքի ղեկավարը համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:

3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ (27)

Դեմ (0) 

Ձեռնպահ (0)

 

Վ. Սամսոնյան

Գ. Մելիքյան

Լ. Սանոյան

Մ. Սահակյան

Տ. Հովհաննիսյան

Ա. Հովհաննիսյան

Թ. Համբարձումյան

Ն. Պողոսյան

Գ. Պասկևիչյան

Խ. Վարաժյան

Ս. Հովհաննիսյան

Հ. Ասատրյան

Ս. Խուբեսարյան

Հ. Նիկողոսյան

Ք. Հարությունյան

Ն. Ղազարյան

Ա. Մաթևոսյան

Շ. Արամյան

Լ. Մուրադյան

Հ. Ստեփանյան

Վ. Հակոբյան

Կ. Սոսյան

Ս. Ադամյան

Գ. Մանուկյան

Կ. Մալխասյան

Ն. Միրզոյան

Հ. Մարգարյան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ

 

ք. Գյումրի

«23» հունվարի, 2024 թվական

 

 

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի 

հունվարի 23-ի N 3-Ն որոշման

(հավելվածը խմբ. լրաց. 13.02.24 N 6-Ն, խմբ. 26.06.24 N 122-Ն, 10.09.24 N 169-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: