Գլխավոր տեղեկություն
Համար
N 169-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2024
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.09.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2024 թվականի N 169-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 3–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 3-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1–ին կետի 1-ին «6 743 880 724 (վեց միլիարդ յոթ հարյուր քառասուներեք միլիոն ութ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր քսանչորս)» թիվը և բառերը փոխարինել «6 836 746 724 (վեց միլիարդ ութ հարյուր երեսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր քսանչորս)» թվով և բառերով,

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «7 061 362 324 (յոթ միլիարդ վաթսունմեկ միլիոն երեք հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր քսանչորս)» թիվը և բառերը փոխարինել «7 154 228 324 (յոթ միլիարդ մեկ հարյուր հիսունչորս միլիոն երկու հարյուր քսանութ հազար երեք հարյուր քսանչորս)» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4, հավելվածների:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -26

 

Վ. ՍԱՄՍՈՆՅԱՆ

Լ. ՍԱՆՈՅԱՆ

Գ. ՄԵԼԻՔՅԱՆ

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

Գ. ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Խ. ՎԱՐԱԺՅԱՆ

Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ա. ՊԱՊԻԿՅԱՆ

Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Շ. ԱՐԱՄՅԱՆ

Լ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ա. Մ.ՄԱԹՈՍՅԱՆ

Ն. ԲԵԳԶԱԴՅԱՆ

Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Գ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Կ. ՍՈՍՅԱՆ

Ս. ԱԴԱՄՅԱՆ

Ն. ՄԻՐԶՈՅԱՆ

Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կ. ՄԱԼԽԱՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վ. ՍԱՄՍՈՆՅԱՆ

 

2024թ. սեպտեմբերի 10

ք. Գյումրի

 

 

Հավելված 1-4

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թ.-ի 

սեպտեմբերի 10-ի N 169-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թ.-ի

հունվարի 23-ի N 3-Ն որոշման»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան