Գլխավոր տեղեկություն
Համար
N 661-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
19.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 661-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1014-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող՝ «Գյումրի երիտասարդական կենտրոն» ծրագրի մասին» N 1014-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «782,000,000» թիվը փոխարինել «807,000,000» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 05513266) «Մեծն Էրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05502622) 2024 թվականի օգոստոսի 27-ին կնքված՝ N 08/24 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 20,218,741 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 1014-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան


19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 661-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1014-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԳՅՈՒՄՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Յուրաքանչյուր տարի Տիրամայր Հայաստանի Կուսաստանի որբ, անտուն սաներից առնվազն 7-8 հոգի ընդունվում են Գյումրու տարբեր ԲՈՒՀ-եր և մասնագիտացված ուսումնարաններ: Սակայն նրանց մեծ մասը սովորելու ընթացքում ապրելու տեղ չունի, իսկ կուսաստանում նրանք այլևս չեն կարող մնալ, քանի որ այնտեղ ապրում և դաստիարակվում են 3-18 տարեկան միակողմանի և երկկողմանի որբ երեխաներ և նպատակահարմար չէ հասուն երիտասարդների և մանկահասակ երեխաների նույն տեղում ապրելն ու սովորելը։ Բացի այդ, կուսաստանում պարզապես տեղ չկա նրանց համար:

Ծրագրով նախատեսվում է սաների, ինչպես նաև՝ այլ մարզերից եկած անապահով ընտանիքների լավ սովորող մինչև 40 ուսանողների համար ստեղծել մի երիտասարդական կենտրոն, ուր նրանք անվճար կապրեն

ուսումնառության ընթացքում: Այնտեղ կստեղծվեն բոլոր կոմունալ-կենցաղային պայմանները, որպեսզի ուսանողներն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն ուսման վրա:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

1) «ՔՆԵՎԱ» բարեգործական կազմակերպություն (ԱՄՆ)՝ 175 միլիոն դրամ.

2) «Օվղը Դ՛Օղիան» բարեգործական կազմակերպություն (Ֆրանսիա)՝ 100 միլիոն դրամ.

3) «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (Գերմանիա)՝ 100 միլիոն դրամ.

4) «Նոթղը Աղմենի» բարեգործական կազմակերպություն (Ֆրանսիա)՝ 100 միլիոն դրամ.

5) «Կիրխ ին Նոթ» բարեգործական կազմակերպություն (Գերմանիա)՝ 100 միլիոն դրամ.

6) Կաթողիկե եպիսկոպոսների միություն (Իտալիա)՝ 232 միլիոն դրամ:

4.

Ծրագիրը կատարողը

«Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպություն (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6, ՀՎՀՀ՝ 05513266)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Քաղաք Գյումրի, Եղիշե Չարենցի 6/1 տուն, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

807,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 40 երիտասարդ աղջիկներ և պատանիներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) կենտրոնի շենքի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում՝ 763,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը.

2) կենտրոնին անհրաժեշտ կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում և տեղադրում՝ 22,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը.

3) կենտրոնի կահավորում՝ 22,000,000 դրամ նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) շենքի կառուցման աշխատանքների իրականացում՝ 613,943,582 դրամ.

2) հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 149,056,418 դրամ.

3) կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում՝ 22,000,000 դրամ.

4) կենտրոնի կահույքի ձեռքբերում՝ 22,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպչական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման և այլ մարմինների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև Գյումրու համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

կներկայացվեն տեղեկություններ:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ