Basic information
Number
N 742-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.07.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.07.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.07.2023
Effective date
12.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 742-Ա

 

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Ստեղծել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` քառամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

11.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 742-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (Վահե Գևորգյան)

 

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (Նարեկ Մանուկյան)

 

Երևանի քաղաքապետի տեղակալ (Տիգրան Ավինյան (համաձայնությամբ)

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար

 

ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետ

 

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

 

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

«Սերգեյ Փարաջանովի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

 

«Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

 

«Հայաստանի կինոգործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

11.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ