Գլխավոր տեղեկություն
Համար
N 1355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.29/94(1274).1 Հոդ.1222.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1355-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 12.09.24 N 1470-Ն)

1. Հաստատել`

1) ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները:

2. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հասկացությունները սույն հավելվածում կիրառվում են նույն իմաստով:

3. Գների պետական կարգավորումն իրականացվում է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման, տեղադրման և կատարման ժամանակ՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում շարադրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան:

4. Ապրանքի գների պետական կարգավորումն իրականացվում է ռազմական կարիքների համար պետական պատվերով արտադրվող ռազմական ապրանքների և գույքի (աշխատանքների, ծառայությունների) նկատմամբ՝ կապված դրանց մշակման, արտադրության, սպասարկման, նորոգման և օգտահանման հետ։

5. Գների պետական կարգավորումն իրականացվում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդներին համապատասխան՝ հիմք ընդունելով հետևյալ մեխանիզմները`

1) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման ժամանակ ռազմական ապրանքների և գույքի նախնական գների որոշմամբ ու միակ մատակարարից (այսուհետ` միակ կատարող) նախատեսված գնման ժամանակ ռազմական ապրանքների և գույքի գների տեսակների ընտրություն.

2) ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման ժամանակ միակ մատակարարի հետ կնքվող պետական պայմանագրի նախնական (առավելագույն) գնի, ինչպես նաև ռազմական ապրանքների և գույքի գների տեսակի ու պետական պայմանագրի գնի չափի որոշում.

3) միակ մատակարարի հետ կնքված պետական պայմանագրի գնի չափի և ապրանքի գնի տեսակի հստակեցում:

6. Գների պետական կարգավորումն իրականացվում է պետական պատվիրատուի՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի կողմից։

(6-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

7. Պետական պայմանագրում կարող են սահմանվել ապրանքի կայուն կամ գործոնային գներ:

8. Պետական պայմանագրի կնքման ժամանակ գնի տեսակի որոշման դեպքում ապրանքի գնի տեսակի ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով`

1) ապրանքի գնի որոշման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված ելակետային տվյալների առկայությունը.

2) միակ կատարողի կողմից պետական պայմանագրի չկատարման ռիսկի նվազեցումը` ելնելով պետական պայմանագրի կատարման ժամկետից.

3) տեխնոլոգիական ցիկլի տևողությունը և ապրանքի արտադրության սերիականությունը.

4) ապրանքի առանձին տեսակների և դրանց արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները.

5) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման և պետական պայմանագրի կնքման ժամանակ նախատեսված աշխատանքների, ծառայությունների տեսակները:

9. Պետական պայմանագրի կնքման ժամանակ ապրանքի գործոնային գինը կիրառվում է տվյալ ապրանքի կայուն գնի որոշման համար բավարար ելակետային տվյալների բացակայության դեպքում, ինչպես նաև`

1) երեք տարվանից ավելի պատրաստման տեխնոլոգիական ցիկլ ունեցող ռազմական ապրանքների և գույքի մատակարարման դեպքում.

2) երեք տարվանից ավելի տևողությամբ ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված ապրանքի կատարելագործման համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դեպքում:

10. Գործոնային գինը նաև կիրառվում է ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված ապրանքի նոր տեսակների հեռանկարային մշակման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման համար պետական պայմանագրի կնքման ժամանակ, երբ պետական պայմանագրի կնքման պահին հնարավոր չէ որոշել նշված աշխատանքների կատարման ծախսերը, ինչպես նաև սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի նորոգման, տեխնիկական սպասարկման աշխատանքների դեպքում, երբ պետական պայմանագրի կնքման պահին բացակայում են աշխատատարությանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը: Այդպիսի պետական պայմանագրի կատարման ժամանակ պետական պատվիրատուն նշված պետական պայմանագրի սահմաններում փոխհատուցում է միակ կատարողի տնտեսապես հիմնավորված ծախսերը՝ հաշվի առնելով շահույթի չափը:

11. Ռազմական ապրանքների և գույքի կայուն գինը կիրառվում է պետական պայմանագրի կնքման ժամանակ բոլոր դեպքերում, երբ սույն հավելվածով չի նախատեսվում գների ուրիշ տեսակների կիրառում:

12. Ռազմական ապրանքների և գույքի կայուն գինը որոշվում է պետական պայմանագրում դրա գործողության ամբողջ ժամանակահատվածում և կարող է փոխվել օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում, եթե համապատասխան պայմանները դրա վերանայման համար նախատեսված են պետական պայմանագրում:

(հավելվածը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման հետ կապված հարաբերությունները:

2. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հասկացությունները սույն կարգում կիրառվում են նույն իմաստով:

3. Սույն կարգը տարածվում է`

1) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ՝ ռազմարդյունաբերության կոմիտե) և միակ մատակարարի միջև ծագած փոխհարաբերությունների վրա՝ կապված միակ մատակարարից ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գների տեսակների կիրառման հետ.

2) մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով, պետական գաղտնիք պարունակող սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար կատարվող, հատուկ գիտահետազոտական կամ փորձակոնստրուկտորական աշխատանքների, ինչպես նաև պետական գաղտնիք չպարունակող, սակայն հատուկ կամ բացառիկ իրավունքով պայմանավորված՝ սույն կետում նշված ընթացակարգով իրականացվող գնումների վրա:

(3-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն, խմբ. 12.09.24 N 1470-Ն)

4. Ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման և պետական պայմանագրի կնքման դեպքում պետական պատվիրատուն միակ մատակարարի (այսուհետ` միակ կատարող) համաձայնությամբ սահմանում է պետական պայմանագրում ներառված ապրանքի գնի տեսակը:

5. Գլխավոր կատարող կազմակերպությունը կազմում է գնահաշվարկ՝

1) ելնելով արտադրանքի արտադրության և իրացման վրա կատարվող ծախսերից.

2) հաշվի առնելով արտադրանքի գնի մեջ շահույթը, որը չի կարող գերազանցել պետական պատվերի շրջանակներում իրականացված հատուկ գիտահետազոտական կամ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) դեպքում բոլոր ծախսերի տասնհինգ տոկոսը:

Մնացած բոլոր՝ արտադրության կամ նորոգման պետական պատվերի շրջանակներում ներկայացվում է նախնական գնային առաջարկ (նախնական գնահաշվարկ), որում շահույթի սահմանափակում չի կիրառվում:

(5-րդ կետը խմբ. 12.09.24 N 1470-Ն)

6. Գլխավոր կատարողը հաշվարկում է ապրանքի գինը՝

1) առաքման դեպքում` իր առաքման յուրաքանչյուր տարվա համար, եթե առաքումը նախատեսվում է ժամկետի ընթացքում, որը գերազանցում է մեկ տարին.

2) արտադրության դեպքում` արտադրության ամբողջ ժամանակահատվածի համար, հիմնավորելով յուրաքանչյուր տարվա պլանավորվող ծախսերը, եթե արտադրության տեխնոլոգիական ցիկլն ավելի քան մեկ տարի է:

7. Գլխավոր կատարողը, գնանշման հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտե է ներկայացնում սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան գնահաշվարկ, որտեղ պետք է արտացոլված լինի հետևյալ տեղեկատվությունը՝

1) նյութական ծախսումների բացվածք.

2) աշխատանքի վարձատրության ծախսումների բացվածք.

3) անձնակազմի գործուղման և տրանսպորտային ծախսումների (կապված զորքերում կատարված աշխատանքների հետ) բացվածք.

4) հաշվարկներ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի վերաբերյալ՝ համաձայն N 2 ձևի.

5) շահույթի հաշվարկ.

6) անուղղակի հարկեր.

7) այլ փաստաթղթեր, որոնք, գլխավոր կատարողի կարծիքով, անհրաժեշտ են նախնական գնահաշվարկի հիմնավորման համար։

(7-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

8. Ռազմարդյունաբերության կոմիտեն գնահաշվարկն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը գնահաշվարկի կատարման մեթոդական ուղեցույցին:

(8-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

9. Գլխավոր կատարողը ներկայացրած գնահաշվարկներում, ի թիվս այլ ծախսերի, ներառում է նաև`

1) այն վարկերի տոկոսները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության ռազմական պատվեր կատարելու համար.

2) ոչ ընթացիկ ակտիվների վարձակալության գումարները.

3) ոչ ընթացիկ ակտիվների` կազմակերպության կողմից անցկացված վերագնահատումից առաջացած արժեքի աճի տարեկան ամորտիզացիոն հատկացումները:

10. Գլխավոր կատարողի մոտ հաշվարկված տույժերն ու տուգանքները չեն ներառվում գնահաշվարկի մեջ:

11. Այն դեպքում, երբ գլխավոր կատարողը ներկայացրել է 8-րդ կետով նախատեսված ոչ բոլոր փաստաթղթերը կամ դրանք ներկայացրել է թերի, ապա ռազմարդյունաբերության կոմիտեի կողմից նշված առաջարկությունների քննարկման վերջնաժամկետը հաշվարկվում է դրանք լիարժեք ներկայացնելու օրվանից։

(11-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

12. Ռազմարդյունաբերության կոմիտեն իրավունք ունի կազմակերպություններից պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր՝ կապված ներկայացված առաջարկությունների հիմնավորման հետ:

(12-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն, 12.09.24 N 1470-Ն)

13. Նախնական գնահաշվարկ կամ փաստացի ծախսերի գնահաշվարկում ներկայացրած գինը կարող է նվազեցվել պետական պատվիրատուի և գլխավոր կատարողի միջև կնքվող գնի համաձայնեցման արձանագրությամբ: Այս դեպքում գլխավոր կատարողը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե (այսուհետ՝ ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ) ներկայացնել համաձայնեցման արձանագրությամբ սահմանված գնին համապատասխան գնահաշվարկ։

(13-րդ կետը խմբ. 12.09.24 N 1470-Ն)

14. Ներկայացված փաստաթղթերի արժանահավատության, տվյալները ճշգրիտ ներկայացնելու պատասխանատուն, ինչպես նաև վրիպակների առկայության կամ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու ռիսկը կրողը կատարող կազմակերպությունն է:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

   
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ ____________________ՏՆՕՐԵՆ
______________________
___________________ 20  թ. ___________________ 20  թ.

 

  ՆԱԽՆԱԿԱՆ (կամ ՓԱՍՏԱՑԻ)

ԳՆԱՀԱՇՎԱՐԿ № _______

 

(ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԳՀՓԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)

 

Պայմանագիր № ________ առ __. __. _____թ.

Հիմք _______________________________

Ակտ ______________առ __. __. _____թ.

NN
ը/կ

Հոդվածների անվանումները

Տոկոսը

Կազմակերպության ծախսերը
(դրամ)

Համաձայնեցված է (դրամ)

I.

ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ

     

II.

ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ

     

III.

ԻՆՔՆԱՐԺԵՔԸ

     

IV.

ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

     

V.

ԸՆԴԱՄԵՆԸ

     

VI.

ՇԱՀՈՒՅԹԸ

     

VII.

ԳԻՆԸ՝ ԱՌԱՆՑ ԱԱՀ-Ի

     

VIII.

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ

     

IX.

ԳԻՆԸ

     

 

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

  ____________________ հաշվապահ 

_____ ______________________20  թ.

  _____________________________
_____ ______________________20  թ.
 

ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ

 

1. Նյութական ծախսումներ.

 

1) հումքի և նյութերի ծախսումներ՝ հանած վերադարձվող թափոնների արժեքները.

 

NN
ը/կ

Հումքի և նյութերի անվանումները, տիպերը (բնութագրիչները)

Չափի միավորը

Քանակը (նորման) միավոր արտադրանքի համար

Միավորի գինը
(դրամ)

Ընդհանուր գումարը

(դրամ)

Ծանո-թագրություն (սկզբնական փաստաթղթի համարը, ամսաթիվը և այլն)

կազմակերպութ.

ՊՊՆ.

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ.

1

2

3

4

5

6

7

8 (4*6)

9 (5*7)

10

1.

                 

2.

                 

3.

                 

4.

                 

Ընդամենը

               

 

 Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի (կամ` ներառյալ ԱԱՀ-ն):

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

2) գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուկներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման.

NN
ը/կ

Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքների և կիսապատրաստուկների անվանումները, տիպերը (բնութագրիչները)

Չափի միավորը

Քանակը (նորման) միավոր արտադրանքի համար

Միավորի գինը
(դրամ)

Ընդհանուր գումարը

(դրամ)

Ծանո-թագրություն (սկզբնական փաստաթղթի համարը, ամսաթիվը և այլն)

կազմակերպութ.

ՊՊՆ.

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ.

1

2

3

4

5

6

7

8 (4*6)

9 (5*7)

10

1.

                 

2.

                 

3.

                 

4.

                 

Ընդամենը

               

 

Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի (կամ` ներառյալ ԱԱՀ-ն):

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

 3) տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ.

 

NN
ը/կ

Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի տեսակների անվանումները, տիպերը (բնութագրիչները)

Չափի միավորը

Քանակը (նորման) միավոր արտադրանքի համար

Միավորի գինը
(դրամ)

Ընդհանուր գումարը
(դրամ)

Ծանո-թագրություն (սկզբնական փաստաթղթի համարը, ամսաթիվը և այլն)

կազմակերպութ.

ՊՊՆ.

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ.

1

2

3

4

5

6

7

8 (4*6)

9 (5*7)

10

1.

                 

2.

                 

3.

                 

4.

                 

Ընդամենը

               

 

Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի (կամ` ներառյալ ԱԱՀ-ն):

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

 4) կողմնակի կազմակերպությունների, այլ պետությունների և քաղաքացիների կողմից կատարվող արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների արժեքներ.

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

2. Աշխատանքի վարձատրության ծախսումներ.

 

1) հիմնական արտադրական անձնակազմի հիմնական աշխատավարձի ծախսումներ.

 

NN
ը/կ

Աշխատանքների անվանումները կամ անունը, ազգանունը, պաշտոնը

Կարգը

Աշխատա-տարությունը
(մարդ/ժամ)

Աշխատաժամանակի միավորի արժեքը
(դրամ)

Աշխատավարձը
(դրամ)

Ծանո-թագրություն

կազմակերպութ.

ՊՊՆ.

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ.

1

2

3

4

5

6

7

8 (4*6)

9 (5*7)

10

1.

                 

2.

                 

3.

                 

4.

                 

Ընդամենը

               

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

 2) հիմնական արտադրական անձնակազմի լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումներ.

 

ա. արտաժամյա աշխատանք.

 

NN
ը/կ

Աշխատանքների անվանումները կամ  անունը, ազգանունը, պաշտոնը

Կարգը

Աշխատա-տարությունը
(մարդ/ժամ)

Աշխատաժամանակի միավորի արժեքը
(դրամ)

Աշխատավարձը
(դրամ)

Ծանո-թագրություն

կազմակերպութ.

ՊՊՆ.

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ.

1

2

3

4

5

6

7

8 (4*6)

9 (5*7)

10

1.

                 

2.

                 

3.

                 

4.

                 

Ընդամենը

               

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

բ. գիշերային աշխատանք.  

NN
ը/կ

Աշխատանքների անվանումները կամ անունը, ազգանունը, պաշտոնը

Կարգը

Աշխատա-տարությունը
(մարդ/ժամ)

Աշխատաժամանակի միավորի արժեքը
(դրամ)

Աշխատավարձը
(դրամ)

Ծանո-թագրություն

կազմակերպութ.

ՊՊՆ.

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ.

1

2

3

4

5

6

7

8 (4*6)

9 (5*7)

10

1.

                 

2.

                 

3.

                 

4.

                 

Ընդամենը

               

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

 գ. հանգստյան և տոն օրերին կատարված աշխատանք.

 

NN
ը/կ

Աշխատանքների անվանումները կամ անունը, ազգանունը, պաշտոնը

Կարգը

Աշխատատարությունը
(մարդ/ժամ)

Աշխատաժամանակի միավորի արժեքը
(դրամ)

Աշխատավարձը
(դրամ)

Ծանոթագրություն

կազմակերպութ.

ՊՊՆ.

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ.

1

2

3

4

5

6

7

8 (4*6)

9 (5*7)

10

1.

                 

2.

                 

3.

                 

4.

                 

Ընդամենը

               

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

դ. ոչ կատարողի մեղքով պարապուրդի ժամանակ.

 

NN
ը/կ

Աշխատանքների անվանումները կամ անունը, ազգանունը, պաշտոնը

Կարգը

Տևողությունը
(մարդ/ժամ)

Աշխատաժամանակի միավորի արժեքը
(դրամ)

Գումարը
(դրամ)

Ծանո-թագրություն

կազմակերպութ.

ՊՊՆ.

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ.

1

2

3

4

5

6

7

8 (4*6)

9 (5*7)

10

1.

                 

2.

                 

3.

                 

4.

                 

Ընդամենը

               

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

Հիմնական արտադրական անձնակազմի պարգևատրումներ և արձակուրդային

Գումարը
(դրամ)

Ծանոթագրություն

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

ե. պարգևատրումներ

     

զ. արձակուրդային

     

 Ընդամենը

     

 

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

  ____________________ հաշվապահ 

_____ ______________________20  թ.

  _____________________________
_____ ______________________20  թ.
 

3. Անձնակազմի գործուղման և տրանսպորտային ծախսումներ՝ կապված զորքերում կատարված աշխատանքների հետ

 

1) անձնակազմի գործուղման ծախսումներ՝ կապված զորքերում կատարված աշխատանքների հետ

 

NN
ը/կ

Գործուղված աշխատողը
(անունը, ազգանունը)

Կարգը

Գործուղման վերաբերյալ տնօրենի հրամանի համարը և ամսաթիվը

Գոր-ծուղման վայրը

Գործուղման օրերի թիվը

Գիշերա-վարձ
(դրամ)

Օրա-պահիկ
(դրամ)

Գործուղման ծախսը

Ծանո-թագրություն

ընկե-րութ.

ՊՊՆ

ընկե-րութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

                     

2.

                     

 Ընդամենը

                 

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

2) անձնակազմի տրանսպորտային ծախսումներ՝ կապված զորքերում կատարված աշխատանքների հետ

 

NN
ը/կ

Տրանսպորտային ծախսումներ

Չափի միավորը

Ծախսումների քանակը (նորման)

Միավորի գինը
(դրամ)

Ընդհանուր գումարը
(դրամ)

Ծանոթագրություն

կազմակերպութ.

ՊՊՆ.

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

կազմակերպութ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ.

1

2

3

4

5

6

7

8 (4*6)

9 (5*7)

10

1.

                 

2.

                 

 Ընդամենը

               

 

ՊՊՆ

______________տեխնոլոգ _____________հաշվապահ

__________________________

______________________ _______________________

____ ______________  20  թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ

__________________________

____ ______________  20  թ.

____ ______________  20  թ. ____ ______________  20  թ.

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Գնահաշվարկի առաջին էջում`

1) գնահաշվարկը հաստատվում է կատարող կազմակերպության ղեկավարի (կամ նրան փոխարինող անձի) կողմից, դրվում է հաստատման ամսաթիվը և կազմակերպության կնիքը (առկայության դեպքում).

2) գնահաշվարկը համաձայնեցվում է ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի նախագահի (կամ նրան փոխարինող անձի) կողմից, դրվում են համաձայնեցման ամսաթիվը և ստորաբաժանման կնիքը (առկայության դեպքում).

3) նշվում է` գնահաշվարկը նախնական է, թե փաստացի. Պայմանագրի կնքմանը նախորդող կամ պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվող գնահաշվարկը նախնական է, իսկ կատարված աշխատանքների ընդունման և հետագա վճարման գործընթացում ներկայացվող գնահաշվարկը՝ փաստացի:

Նախնական գնահաշվարկը ներկայացվում է կազմակերպության կանխատեսումների հիման վրա, իսկ փաստացի գնահաշվարկը՝ կազմակերպության կողմից փաստացի կատարած ծախսերի հիման վրա։ Սերիական արտադրության և նորոգման դեպքում փաստացի գնահաշվարկ չի ներկայացվում.

4) գնահաշվարկին դրվում է տարեկան հերթական համար՝ սկսելով տարեսկզբից.

5) նշվում է կատարվող կամ կատարված աշխատանքի անվանումը.

6) նշվում են պայմանագրի համարը և ամսաթիվը.

7) նշվում են նաև գնահաշվարկի ու աշխատանքի կատարման հիմքերը և ակտի համարն ու ամսաթիվը.

8) նշվում է անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի տոկոսը.

9) հաշվետու տարում սերիական արտադրության արտադրանքի և նորոգման աշխատանքների նախնական գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի արտացոլման համար ընդունելի տարբերակ է կիրառել կազմակերպության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի` հաշվետու տարվան նախորդող տարվա հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների նկատմամբ տոկոսները.

10) ռազմական պատվեր կատարող կազմակերպությունները գնահաշվարկները համաձայնեցնող ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ են ներկայացնում տեղեկանքներ (տեղեկանքների կազմման օրինակելի ձևերը` N 2 ձև) կազմակերպության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հոդվածների, ինչպես նաև հիմնական արտադրական անձնակազմի հիմնական ու լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների վերաբերյալ՝ հաշվարկելով նաև նշված տոկոսները.

11) այն դեպքում, երբ կազմակերպությունը գնահաշվարկը կազմում է գործունեության առաջին տարում, կամ կազմակերպության գործունեությունը չի կրում անընդհատ բնույթ, անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է տվյալ սերիական արտադրանքի արտադրության և նորոգման աշխատանքների կատարման ամբողջ ժամանակահատվածում նախատեսված կամ հաշվարկված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով: Տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ`

(X) = x * y / z

որտեղ`

X-ը տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասն է,

x-ը արտադրանքի արտադրության, նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կազմակերպության անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,

y-ը հիմնական արտադրական անձնակազմի` տվյալ աշխատանքի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է,

z-ը արտադրանքի արտադրության, նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կազմակերպության հիմնական արտադրական անձնակազմի հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է.

12) նշվում է ռազմական պատվերի կատարումից «Ընդամենը» հոդվածի նկատմամբ կազմակերպության շահույթի տոկոսը.

13) նշվում է ավելացված արժեքի հարկի տոկոսը (համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի).

14) ստորագրում է կազմակերպության հաշվապահը (կամ նրան փոխարինող անձը), դրվում է ստորագրման ամսաթիվը.

15) հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների նախնական գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի արտացոլման համար ընդունելի տարբերակ է կիրառել կազմակերպության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի` հաշվետու տարվան նախորդող տարվա հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների նկատմամբ տոկոսները, իսկ այն դեպքում, երբ կազմակերպությունը նախնական գնահաշվարկը կազմում է գործունեության առաջին տարում, կամ կազմակերպության գործունեությունը չի կրում անընդհատ բնույթ, անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման ամբողջ ժամանակահատվածում նախատեսված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով.

16) հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության կողմից հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման փաստացի գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ աշխատանքի կատարման ամբողջ ժամանակահատվածում հաշվարկված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով: Տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ`

(X) = x * y / z

որտեղ`

X-ը տվյալ աշխատանքին հաշվետու ժամանակահատվածում վերագրվող անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,

x-ը հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության ամբողջ անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,

y-ը հիմնական արտադրական անձնակազմի` տվյալ աշխատանքի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում,

z-ը հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության հիմնական արտադրական ամբողջ անձնակազմի հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է:

(1-ին կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն, խմբ., լրաց., փոփ. 12.09.24 N 1470-Ն)

2. Ուղղակի նյութական ծախսումների վերաբերյալ.

1) եթե կազմակերպությունն ավելացված արժեքի հարկով հարկվող կազմակերպություն է, ապա «Հումքի և նյութերի ծախսումներ՝ հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուկներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացված նյութական ծախսումների գները ներկայացվում են առանց ԱԱՀ-ի և աղյուսակներից ներքև կատարվում է նշում` «Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի».

2) եթե կազմակերպությունն ավելացված արժեքի հարկով հարկվող կազմակերպություն չէ, ապա «Հումքի և նյութերի ծախսումներ՝ հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուկներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացված նյութական ծախսումների գները ներկայացվում են՝ ներառյալ ԱԱՀ-ն, և աղյուսակներից ներքև կատարվում է նշում` «Միավորի գները ներկայացված են՝ ներառյալ ԱԱՀ-ն».

3) սերիական արտադրության ժամանակ «Հումքի և նյութերի ծախսումներ՝ հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուկներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացված նյութական ծախսումների քանակները ներկայացվում են տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, կամ` նախնական կամ փաստացի նյութական ծախսումներով.

4) նորոգման և հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների ժամանակ «Հումքի և նյութերի ծախսումներ՝ հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուկներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացվում են նախնական կամ փաստացի նյութական ծախսումների քանակները.

5) փաստացի ծախսերով գնահաշվարկի դեպքում «Հումքի և նյութերի ծախսումներ՝ հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուկներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակների «Ծանոթագրություն» սյունակում լրացվում են նաև նյութական միջոցների սկզբնական փաստաթղթի համարները, ամսաթիվը և այլն, իսկ նախնական գնահաշվարկի դեպքում` ներկայացված միավորի գների աղբյուրները.

6) «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուկներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակի «Ծանոթագրություն» սյունակում նշվում է նաև դրանց գնովի կամ սեփական արտադրության լինելու մասին.

7) «Հումքի և նյութերի ծախսումներ՝ հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուկներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներից հետո ներկայացված տեղեկատվության համար ստորագրում են կազմակերպության տեխնոլոգը և հաշվապահը.

8) «Կողմնակի կազմակերպությունների, այլ պետությունների և քաղաքացիների կողմից կատարվող արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների արժեքներ» հոդվածում ներկայացվում են տվյալ աշխատանքների պայմանագրային գները, պայմանագրերի համարները, ամսաթվերը՝ առանց ԱԱՀ-ի կամ ներառյալ ԱԱՀ-ն: Ներկայացված տեղեկատվության համար ստորագրում է կազմակերպության հաշվապահը։

(2-րդ կետը փոփ. 12.09.24 N 1470-Ն)

3. Աշխատանքի վարձատրության ծախսումների վերաբերյալ.

1) սերիական արտադրության և նորոգման աշխատանքների ժամանակ «Հիմնական արտադրական անձնակազմի հիմնական աշխատավարձի ծախսումներ» աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում են աշխատանքների անվանումները՝ ըստ տեխնոլոգիական գործընթացների, իսկ հատուկ ԳՀՓԿԱ-ի ժամանակ` աշխատողների անունները, ազգանուններն ու նրանց պաշտոնները: ԳՀՓԿԱ-ի նախնական գնահաշվարկի ժամանակ աշխատողների անունները, ազգանունները նշելը պարտադիր չէ.

2) սերիական արտադրության ժամանակ աշխատատարության սյունակում աշխատատարությունը լրացվում է տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, իսկ դրանց չլինելու դեպքում` ելնելով նախնական և փաստացի տվյալներից (մարդ/րոպե, մարդ/ժամ, մարդ/օր, մարդ/ամիս և այլն).

3) նորոգման և հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների ժամանակ աշխատատարության սյունակը լրացվում է ըստ նախնական կամ փաստացի աշխատատարության (մարդ/րոպե, մարդ/ժամ, մարդ/օր, մարդ/ամիս և այլն).

4) աղյուսակներից հետո ներկայացված տեղեկատվության համար ստորագրում են կազմակերպության տեխնոլոգը և հաշվապահը.

5) արտաժամյա, գիշերային, հանգստյան և տոն օրերին կատարված, ոչ աշխատողի և ոչ կազմակերպության մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողի աշխատանքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով.

6) հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում արձակուրդայինն ընդունելի է հաշվարկել հիմնական արտադրական անձնակազմի հիմնական աշխատավարձի և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների «ա» - «ե» ենթակետերի գումարի նկատմամբ 8.66 տոկոս, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 8.73 տոկոս։

4. Անձնակազմի գործուղման և տրանսպորտային ծախսումների վերաբերյալ՝ կապված զորքերում կատարված աշխատանքների հետ.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերի համաձայն:

5. Այն աղյուսակները, որոնք չեն օգտագործվել, անհրաժեշտ չէ ներկայացնել:

«ՊՊՆ» և «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» սյունակները լրացվում են այն դեպքերում, երբ գնահաշվարկների` ուղեցույցին համապատասխանության ուսումնասիրության ժամանակ ի հայտ են գալիս կազմակերպության կողմից ներկայացված ցուցանիշների և իրական ցուցանիշների միջև անհամապատասխանություններ:

(5-րդ կետը փոփ. 12.09.24 N 1470-Ն)

6․ Պետական պատվիրատուի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ՊՆ ԶՆ-ն իրականացնում է բացառապես նյութատարության և աշխատատարության ոչ ֆինանսական ցուցանիշների գնահատումը և ստորագրում դրա համար։

(6-րդ կետը լրաց. 12.09.24 N 1470-Ն)

(ձևը փոփ. 01.08.19 N 1028-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.09.24 N 1470-Ն)

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

 

_____ _______________________ 20   թվականին անձնակազմի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների մասին

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Աշխատողի անունը, ազգանունը,
պաշտոնը

Կարգը

20   թ. ամիսներ

Ընդա-մենը

հուն-վար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հու-նիս

հու-լիս

օգոս-տոս

սեպ-տեմբեր

հոկ-տեմբեր

նոյեմ-բեր

դեկ-տեմբեր

 

Վար-չական, արտադ-րամասի ղեկավար և սպա-սարկող անձնա-կազմ

                           

1.

                             

2.

                             

3.

                             
 

Ընդամենը՝ վարչական, արտադ-րամասի ղեկավար և սպա-սարկող անձնա-կազմ

                           
 

Հիմնական արտադ-րական անձնա-կազմ

                           

1.

                             

2.

                             

3.

                             
 

Ընդամենը՝ հիմնական արտադ-րական անձնա-կազմ

                           

 

___________ՏՆՕՐԵՆ   _____________ՀԱՇՎԱՊԱՀ
___________________________   __________________________
____   _______________ 20   թ.   ____   _______________ 20   թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

 

_____ ____________ 20   թվականի հաշվետու ժամանակաշրջանում պետական պաշտպանական պատվերների գնահաշվարկներում արտացոլվող անուղղակի արտադրական ծախսումների մասին

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

20   թ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ

Գումարը
(ընկեր.)

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

1.

Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի գծով ծախսումներ.

   

1) արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վճարման ծախսումներ

   

2) արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի նյութատեխնիկական ու տրանսպորտային ապահովում՝ ներառյալ ծառայողական մարդատար ավտոմեքենաների վրա կատարվող ծախսումները

   

2.

Արտադրական ստորաբաժանումների անձնակազմի գործուղման և տրանսպորտային ծախսումներ (բացառությամբ զորային աշխատանքների հետ կապված ծախսումները)

   

3.

Արտադրական նշանակության ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ.

   

1) շենքերի, կառուցվածքների և փոխանցող հարմարանքների

   

2) մեքենաների և սարքավորումների

   

3) տրանսպորտային միջոցների

   

4) արտադրական, տնտեսական գույքի, գործիքների

   

5) չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի

   

6) հաշվողական և համակարգչային տեխնիկայի

   

7) այլ հիմնական միջոցների

   

8) մինչև 50 հազ. դրամ արժողությամբ հիմնական միջոցների

   

9) ոչ նյութական ակտիվների

   

4.

Արտադրական նշանակության հիմնական միջոցների ընթացիկ նորոգման և սպասարկման ծախսումներ.

   

1) արտադրական նշանակության հիմնական միջոցների ընթացիկ նորոգմամբ զբաղվող աշխատողների հիմնական և լրացուցիչ աշխատավարձ

   

2) ընթացիկ նորոգման և սպասարկման համար օգտագործվող նյութերի, պահեստամասերի և այլ ծախսումներ՝ առանց ԱԱՀ-ի

   

3) արտադրական նշանակության հիմնական միջոցների ընթացիկ նորոգմանը և սպասարկմանը մասնակցող կողմնակի արտադրամասերի ու կազմակերպությունների ծառայությունների արժեքը՝ առանց ԱԱՀ-ի

   

5.

Արտադրական նշանակության շենքերի, շինությունների, գույքի պահպանման և արտադրական սարքավորումների շահագործման ծախսումներ.

   

1) արտադրական նշանակության շենքերի, շինությունների տնտեսական նպատակների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, ջեռուցման համակարգի, ջրամատակարարման, կոյուղու, վառելիքի, գազի, գոլորշու և այլ ծախսումներ՝ առանց ԱԱՀ-ի

   

2) արտադրական նշանակության շենքերի, շինությունների և գույքի պահպանման համար այլ արտադրամասերի կամ այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններ՝ առանց ԱԱՀ-ի

   

3) վառելիքաքսուքային և փաթաթող նյութերի, ներկերի ու սառեցման այլ օժանդակ նյութերի ծախսումներ, որոնք անհրաժեշտ են արտադրական սարքավորումներն աշխատանքային վիճակում պահելու համար՝ առանց ԱԱՀ-ի

   

4) թվարկված հոդվածներում հաշվի չառած ծախսումներ

   

6.

Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ.

   

1) աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգությանը սովորեցնելու (կադրերի պատրաստում) և դրա համար նախատեսված համապատասխան տեխնիկական-տեղեկատվական միջոցների (այդ թվում` համակարգիչներ), սենյակների պահպանման ծախսումներ

   

2) դժբախտ պատահարները և արտադրամասում հիվանդությունները կանխելու ծախսումներ

   

3) աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ապահովման միջոցառումների անվանացանկով նախատեսված այլ աշխատանքներ՝ բացի կապիտալ ներդրումների բնույթ կրող ծախսերից

   

7.

Արտադրության նախապատրաստման և յուրացման ծախսումներ

   

8.

Այլ ծախսումներ

   

 ԸՆԴԱՄԵՆԸ՝ 20   Թ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ

   

Հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության

ծախսումներ` ԱՎՈՒՄ` ___________ հազ. դրամ.

 

Անուղղակի արտադրական ծախսումների տոկոս = 

Անուղղ. արտ.ծ

x 100%

ԱՎՈՒՄ

 

___________ՏՆՕՐԵՆ

___________________________

____   _______________ 20   թ.

_____________ՀԱՇՎԱՊԱՀ

__________________________

____   _______________ 20   թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 3

 

_____ ____________________ 20   թվականի հաշվետու ժամանակաշրջանում պետական պաշտպանական պատվերների գնահաշվարկներում արտացոլվող ոչ արտադրական ծախսերի մասին

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

20   թ. ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

Գումարը
(ընկեր.)

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ

1.

Վարչական անձնակազմի գծով ծախսեր.

   

1) վարչական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վճարման ծախսեր

   

2) վարչական և սպասարկող անձնակազմի նյութատեխնիկական ու տրանսպորտային ապահովում՝ ներառյալ ծառայողական մարդատար ավտոմեքենաների վրա կատարվող ծախսերը

   

2.

Վարչական և սպասարկող անձնակազմի գործուղման ծախսեր (բացառությամբ զորային աշխատանքների հետ կապված ծախսերը)

   

3.

Ոչ արտադրական նշանակության ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ.

   

1) շենքերի, կառուցվածքների և փոխանցող հարմարանքների

   

2) մեքենաների և սարքավորումների

   

3) տրանսպորտային միջոցների

   

4) ոչ արտադրական, տնտեսական գույքի, գործիքների

   

5) հաշվողական և համակարգչային տեխնիկայի

   

6) այլ հիմնական միջոցների

   

7) մինչև 50 հազ. դրամ արժողությամբ հիմնական միջոցների

   

8) ոչ նյութական ակտիվների

   

4.

Ոչ արտադրական նշանակության հիմնական միջոցների ընթացիկ նորոգման և սպասարկման ծախսեր.

   

1) ոչ արտադրական նշանակության հիմնական միջոցների ընթացիկ նորոգմամբ ու սպասարկմամբ զբաղվող բանվորների հիմնական և լրացուցիչ աշխատավարձ

   

2) ընթացիկ նորոգման համար օգտագործվող պահեստամասերի և այլ օժանդակ նյութերի ծախսեր՝ առանց ԱԱՀ-ի

   

3) հիմնական միջոցների ընթացիկ նորոգմանը մասնակցող կողմնակի կազմակերպությունների ծառայությունների արժեքը՝ առանց ԱԱՀ-ի

   

5.

Ոչ արտադրական նշանակության շենքերի, շինությունների և գույքի պահպանում.

   

1) ոչ արտադրական նշանակության շենքերի, շինությունների տնտեսական նպատակների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, ջեռուցման համակարգի, ջրամատակարարման, կոյուղու, վառելիքի, գազի և այլ ծախսեր՝ առանց ԱԱՀ-ի

   

2) ոչ արտադրական նշանակության շենքերի, շինությունների և գույքի պահպանման համար այլ արտադրամասերի կամ այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններ՝ առանց ԱԱՀ-ի

   

3) թվարկված հոդվածներում հաշվի չառած ծախսեր

   

6.

Հետազոտություններ, փորձեր և փորձարկումներ.

   

1) հետազոտությունների, փորձերի և փորձարկումների համար օգտագործվող նյութերի, կիսաֆաբրիկատների, ապրանքների, գործիքների վառելիքի, էլեկտրաէներգիայի ծախսեր՝ առանց ԱԱՀ-ի

   

2) կազմակերպության կենտրոնական լաբորատորիայի աշխատողների հիմնական և լրացուցիչ աշխատավարձ

   

3) հետազոտությունների, փորձերի և փորձարկումների համար կողմնակի կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների ծախսեր՝ առանց ԱԱՀ-ի

   

7.

Գյուտարարության և ռացիոնալիզատորական առաջարկություններ.

   

1) գյուտարարության և ռացիոնալիզատորական առաջարկությունների համար օգտագործվող նյութերի, կիսապատրաստուկների, վառելիքի ու էներգիայի և այլնի ծախսեր՝ առանց ԱԱՀ-ի

   

2) գյուտարարության և ռացիոնալիզատորական առաջարկությունների համար կողմնակի կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների ծախսեր՝ առանց ԱԱՀ-ի

   

8.

Հրշեջ, ռազմականացված և պահակային ծառայությունների պահպանման ծախսեր.

   

1) հրշեջ, ռազմականացված ու պահակային ծառայությունների անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատավարձ

   

2) վառելիքի, քսայուղերի և հատուկ նշանակության հակահրդեհային մեքենաների համար օգտագործվող այլ նյութերի ծախսեր՝ առանց ԱԱՀ-ի

   

3) քաղպաշտպանության միջոցառումների համար օգտագործվող ծառայությունների արժեքներ

   

4) պահպանման համար կողմնակի կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների ծախսեր՝ առանց ԱԱՀ-ի

   

9.

Համակարգիչների (այդ թվում` տպագրող և բազմացնող սարքերի) և այլ տեխնիկական միջոցների պահպանման, էլեկտրոնային կապի միջոցների ապահովման, ինչպես նաև նշված տեխնիկան վարձակալելու կամ այլ կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ծախսեր՝ առանց ԱԱՀ-ի

   

10.

Անշարժ և շարժական գույքի դիմաց պարտադիր հարկային վճարներ

   

11.

Այլ ծախսեր

   

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 20   Թ. ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

   

Հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության

ծախսումներ` ԱՎՈՒՄ` _____________հազ. դրամ.

 

Ոչ արտադրական ծախսերի տոկոս = 

Ոչ արտ.ծ

x 100% :

ԱՎՈՒՄ

 

___________ՏՆՕՐԵՆ

___________________________

____   _______________ 20   թ.

_____________ՀԱՇՎԱՊԱՀ

__________________________

____   _______________ 20   թ.

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անձնակազմի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների մասին տեղեկանքի վերաբերյալ.

 

1) ռազմական պատվեր կատարող կազմակերպությունները գնահաշվարկները համաձայնեցնող ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ են ներկայացնում տեղեկանք (տեղեկանքի կազմման օրինակելի ձևը` N 2 ձև) հաշվետու տարվան նախորդող տարվա անձնակազմի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների մասին.

2) այն դեպքում, երբ կազմակերպությունը գնահաշվարկը կազմում է գործունեության առաջին տարում, կամ կազմակերպության գործունեությունը չի կրում անընդհատ բնույթ, անձնակազմի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների չափերը որոշվում են՝ նախատեսված կամ հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից ելնելով:

(1-ին կետը փոփ. 12.09.24 N 1470-Ն)

 

2. Ռազմական պատվերի գնահաշվարկներում արտացոլվող անուղղակի արտադրական ծախսումների մասին տեղեկանքի վերաբերյալ.

 

1) տե΄ս N 1 ձևի պարզաբանման 1-ին գլխի 8-րդ կետը.

2) տեղեկանքի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերի համաձայն.

3) տեղեկանքի 3-րդ կետ. ամորտիզացիոն մասհանումները հաշվարկվում են համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ ՀՀՄՍ-ի.

4) տեղեկանքի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ, 5-րդ կետի 1-ին, 2-րդ, և 3-րդ ենթակետերից հետո կատարվում է նշում` «առանց ԱԱՀ-ի» կամ «ներառյալ ԱԱՀ-ն».

5) տեղեկանքի 5-րդ կետի 4-րդ ենթակետում բացված ներկայացվում են 5-րդ կետի 1-3-րդ ենթակետերում հաշվի չառած ծախսումները, որոնք իրենց բնույթով համարվում են արտադրական նշանակության շենքերի, շինությունների, գույքի պահպանման և արտադրական սարքավորումների շահագործման ծախսումներ և մտնում են ինքնարժեքի մեջ.

6) տեղեկանքի 8-րդ կետում բացված նշվում են արտադրության նախապատրաստման և յուրացման ժամանակ օգտագործված հումքի, նյութերի, վառելիքի և այլ ծախսումները՝ առանց ԱԱՀ-ի.

7) տեղեկանքի 8-րդ կետում բացված նշվում են հոդվածներում հաշվի չառած այլ ծախսումները, որոնք իրենց բնույթով համարվում են անուղղակի արտադրական ծախսումներ և մտնում են ինքնարժեքի մեջ.

8) բանաձևում ներկայացվում է հիմնական արտադրական անձնակազմի ԱՎՈՒՄ-ը.

9) աղյուսակից հետո հաշվարկվում է հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների տոկոսը`

 

Անուղղակի արտադրական ծախսումների տոկոս = 

Անուղղ. արտ.ծ

x 100%

ԱՎՈՒՄ

 

10) ներկայացված տեղեկանքն ստորագրում են կազմակերպության տնօրենը և հաշվապահը, դրվում են կնիքը (առկայության դեպքում) և ստորագրման ամսաթիվը:

 

3. Ռազմական պատվերի գնահաշվարկներում արտացոլվող ոչ արտադրական ծախսերի մասին տեղեկանքի վերաբերյալ.

 

1) տե΄ս N 1 ձևի պարզաբանման 1-ին գլխի 8-րդ կետը.

2) տեղեկանքի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերի համաձայն.

3) տեղեկանքի 3-րդ կետ. ամորտիզացիոն մասհանումները հաշվարկվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կամ ՀՀՄՍ-ի.

4) տեղեկանքի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ, 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ, 6-րդ կետի 1-ին և 4-րդ, 7-րդ, 8-րդ կետի 3-րդ և 5-րդ, 9-րդ կետի ենթակետերից հետո կատարվում է նշում` «առանց ԱԱՀ-ի» կամ «ներառյալ ԱԱՀ-ն».

5) տեղեկանքի 5-րդ կետի 3-րդ ենթակետում բացված ներկայացվում են 5-րդ կետի 1-2-րդ ենթակետերում հաշվի չառած ծախսերը, որոնք իրենց բնույթով համարվում են ոչ արտադրական նշանակության շենքերի, շինությունների, գույքի պահպանման և ոչ արտադրական սարքավորումների շահագործման ծախսեր.

6) տեղեկանքի 10-րդ կետը` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի.

7) տեղեկանքի 11-րդ կետում նշվում են հոդվածներում հաշվի չառած այլ ծախսերը, որոնք իրենց բնույթով համարվում են ոչ արտադրական ծախսեր.

8) բանաձևում ներկայացվում է հիմնական արտադրական անձնակազմի ԱՎՈՒՄ-ը.

9) աղյուսակից հետո հաշվարկվում է հաշվետու տարվան նախորդող տարվա ոչ արտադրական ծախսերի տոկոսը`

 

Ոչ արտադրական ծախսերի տոկոս = 

Ոչ արտ.ծ

x 100%

ԱՎՈՒՄ

 

10) ներկայացված տեղեկանքն ստորագրում են կազմակերպության տնօրենը և հաշվապահը, դրվում են կնիքը (առկայության դեպքում) և ստորագրման ամսաթիվը:

(3-րդ կետը փոփ. 12.09.24 N 1470-Ն)

4. Այն տողերը, որոնք չեն օգտագործվել, անհրաժեշտ չէ ներկայացնել: «ՊՊՆ» և «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» սյունակները լրացվում են այն դեպքերում, երբ տեղեկանքների` ուղեցույցին համապատասխանության ուսումնասիրության ժամանակ ի հայտ են գալիս կազմակերպության կողմից ներկայացված ցուցանիշների և իրական ցուցանիշների միջև անհամապատասխանություններ:

(4-րդ կետը փոփ. 12.09.24 N 1470-Ն)

(ձևը փոփ. 12.09.24 N 1470-Ն)

(հավելվածը փոփ. 01.08.19 N 1028-Ն, խմբ., փոփ., լրաց. 12.09.24 N 1470-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.09.2024, N 1470-Ն 14.09.2024, N 1355-Ն
01.08.2019, N 1028-Ն 22.08.2019, N 1355-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան