Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 128

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄՈՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բնական մենաշնորհների ոլորտում մոտարկման ենթակա նորմատիվ իրավական ակտերի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄՈՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ բնական մենաշնորհների ոլորտում օրենսդրությունը ներդաշնակեցնելու նպատակով՝

1. Անդամ պետություններին՝ ապահովել իրենց օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման աշխատանքի անցկացումը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեում տեղադրված ցանկում նշված բնական մենաշնորհների ոլորտում նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավական կարգավորման մոտարկմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի մշակման ուղղությամբ՝ https://еес.eaeunion.org/upload/files/transport/project_07_2023.pdf:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ 2028 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել անդամ պետությունների կողմից սույն կարգադրության 1-ին կետի կատարման մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: