ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 635-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 362-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված արյան մեջ գլիկոհեմոգլոբինի չափման սարքերը և թեստերը (12 տեղ, 84 կգ ընդհանուր քաշով, 35,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 19-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» (տասներորդ փուլ) ծրագրի մասին» N 362-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
12.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|