ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2023 թվականի |
թիվ 101 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հավելված) 14-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 57-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության կարգավորման կանոնների մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 101 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ
1. 2-րդ կետում՝
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» ենթակետով՝
«գ1) անասնաբուժական դեղապատրաստուկները, որոնք գրանցվել են՝ նախքան սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու ամսաթիվը կամ սույն կետի «ա» ենթակետին համապատասխան, կարող են շրջանառվել Միության մաքսային տարածքում՝ անդամ պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխան փաթեթվածքի վրա զետեղված մականշվածքով՝ նախքան դրանց գրանցման հավաստագրերի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը: Այդ անասնաբուժական դեղապատրաստուկների գրանցման հավաստագրերի գործողության ժամկետը լրանալուց հետո թույլատրվում է դրանց պահպանումը, տրանսպորտային փոխադրումը, տեղափոխումը մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետությունների տարածք, տարանցումը (բացառությամբ Միության մաքսային տարածքով Միության անդամ չհանդիսացող պետության տարածքից Միության անդամ չհանդիսացող պետության տարածք տարանցման), Միության մաքսային տարածքից արտահանումը, բացթողումը, իրացումը, փոխանցումը և կիրառումը՝ մինչև փաթեթվածքի վրա նշված պիտանիության ժամկետը լրանալը.».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» ենթակետով`
«դ1) անասնաբուժական դեղապատրաստուկները, որոնք գրանցվել են սույն կետի «բ» ենթակետին համապատասխան, կարող են շրջանառվել համապատասխան անդամ պետության տարածքում՝ այդ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան փաթեթվածքի վրա զետեղված մականշվածքով՝ նախքան դրանց գրանցման հավաստագրերի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը: Այդ անասնաբուժական դեղապատրաստուկների գրանցման հավաստագրերի գործողության ժամկետը լրանալուց հետո թույլատրվում է դրանց պահպանումը, տրանսպորտային փոխադրումը, տարանցումը (բացառությամբ Միության մաքսային տարածքով Միության անդամ չհանդիսացող պետության տարածքից Միության անդամ չհանդիսացող պետության տարածք տարանցման), Միության մաքսային տարածքից արտահանումը, բացթողումը, իրացումը, փոխանցումը և կիրառումը՝ մինչև փաթեթվածքի վրա նշված պիտանիության ժամկետը լրանալը.».
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը1» ենթակետով՝
«ը1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների պահանջներին անասնաբուժական դեղամիջոցների արտադրության համապատասխանությունը հաստատող և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմինների կողմից այն արտադրական հարթակների առնչությամբ տրված փաստաթղթերը, որոնք տեղակայված են այդ անդամ պետությունների տարածքներում, մինչև սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը (այդ թվում, եթե գործողության ժամկետը չի սահմանվել), սակայն տրամադրման օրվանից 3 տարուց ոչ ավելի, և փոխադարձ ճանաչվում են բոլոր անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից.»:
2. 3-րդ կետի «ա» ենթակետի առաջին պարբերության մեջ «չափը» բառից հետո լրացնել «և (կամ) դրանց հաշվարկման կարգը (անհրաժեշտության դեպքում)» բառերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: