Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 156
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.06.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2023 թվականի

թիվ 156

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«     »           -ի 20    թվականի

թիվ

քաղ.   

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան, ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 6.1.5 կետի և հաշվի առնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի կարգադրության 1-ին կետը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական տրանսպորտային տարածքի հետագա ձևավորման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համակարգման նպատակով`

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 19 կարգադրությամբ հավանության արժանացած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) III բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 և 42 կետերով՝

«41. «Հյուսիս-Հարավ» արևելյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացում՝ «Օրսկ-Կանդիագաշ-Մակատ-Բեյնեու-Բոլաշակ», «Իլեցկ-1-Ակտոբե», «Չելյաբինսկ-Տոբոլ-Նիկելտաու», «Աքսարայսկայա-Մակաթ », «Շալկար-Բեյնեու-Մանգիստաու» հատվածներում առկա երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմամբ:

42. «Ռուսաստան-Կենտրոնական Ասիայի երկրներ» միջանցքի զարգացում՝ «Դարբազա-Մաքթաարալ» երկաթուղային գծի շինարարություն,

«Կազալի-Առիս» հատվածում երկրորդ երկաթուղային ճանապարհների շինարարություն»:».

բ) IV բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 և 52 կետերով՝

«51. «Բալիկչի-Կոչկոր-Կարա-Կեչե-Մակմալ-Ջալալ-Աբադ» երկաթուղու ճանապարհի նախագիծ:

52. «Բիշքեկ քաղաքի հյուսիսային շրջանցիկ ճանապարհի վերակառուցում» ավտոմոբիլային ճանապարհի նախագիծ»:»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից՝

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ղրղզստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: