ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2023 թվականի |
թիվ 122 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթը հաստատելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման ԵՎ դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթը հաստատելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 20-րդ հոդվածի 1-ին կետին, 92-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետին, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 27 հավելված) 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի մայիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրեր իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցության տրամադրման մասին» թիվ 4 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հիմնադրույթը։
2. Սույն որոշմամբ հաստատված հիմնադրույթի 9-րդ կետի «ա» ենթակետով և 11-րդ ու 12-րդ կետերով նախատեսված պայմաններն՝ ըստ Եվրասիական միջկառավարական խորհուրդի որոշման, կարող են վերանայվել, սակայն ոչ շուտ, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարի անց։ Նշված կետերում կատարված փոփոխությունները կարող են տարածվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հավանությանն արժանացած՝ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման վրա, նախքան այդ փոփոխությունների ընդունումը, Հանձնաժողովի կողմից սուբսիդիա ստացողից հիմնավորված դիմում ստանալու դեպքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից, սակայն՝ 2023 թվականի մայիսի 25-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրեր իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 20___ թվականի ___________-ի թիվ ___ որոշմամ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն հիմնադրույթում սահմանվում են՝
ա) «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 28 հավելված) սահմանված արդյունաբերական ապրանքների արտադրությունն ապահովող արդյունաբերության ոլորտներում, այդ թվում՝ ըստ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ցանկի արդյունաբերության ոլորտներում իրականացվող համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրության կարգը և չափորոշիչները,
բ) փոխառուին (վարկառուին) ներկայացվող պահանջները,
գ) ազգային ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջները,
դ) փոխառուի (վարկառուի) և ֆինանսական կազմակերպության միջև վարկային պայմանագրի պայմանները,
ե) ֆինանսական աջակցության մեխանիզմը,
զ) ֆինանսական կազմակերպությունների կողմից՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրված վարկերի (փոխառությունների) դիմաց չստացված եկամուտների հատուցման նպատակով Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտ) ներկայացնելու ընթացակարգը, այդ հայտի քննարկման և հավանություն տալու ընթացակարգերը,
է) սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրով վճարումների և կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվություններ ներկայացնելու ընթացակարգը,
ը) ընտրության չափորոշիչների, ազգային ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջների կատարման և կոոպերացիոն ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը,
թ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով), ֆինանսական կազմակերպությունների և փոխառուների (վարկառուների) պատասխանատվությունը,
ժ) Միության բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու և վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը։
2. Սուբսիդիան տրամադրվում է ֆինանսական կազմակերպություններին Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից կոոպերացիոն ծրագրեր իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով։
3. Սույն հիմնադրույթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
բանկ՝ իրավաբանական անձ, որը՝ որպես իր գործունեության հիմնական նպատակ, շահույթ ստանալու համար բացառիկ իրավունք ունի իրականացնելու առնվազն երեք այն բանկային գործառնությունները, որոնք են՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց դրամական միջոցները՝ որպես ավանդներ ներգրավելը, նշված միջոցների տեղաբաշխումն իր անունից և իր հաշվին վերադարձելիության, վճարովիության, ժամկետայնության սկզբունքով, բանկային գործունեության կարգավորման հարցերով անդամ պետության լիազորված մարմնի տրված լիցենզիայի հիման վրա ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց բանկային հաշիվների բացումն ու վարումը.
փոխառու (վարկառու)՝ անդամ պետության իրավաբանական անձ, որն այդ իրավաբանական անձի գրանցման օրվանից առնվազն մեկ տարի արդյունաբերության ոլորտներում (բացի սննդամթերքի վերամշակումից) տնտեսական գործունեություն է իրականացնում, կամ կոոպերացիոն ծրագրի իրականացման նպատակների համար ստեղծված ձեռնարկություն, որը կոոպերացիոն ծրագրի իրականացման նպատակով ֆինանսական կազմակերպության հետ վարկային պայմանագիր է կնքել։
Կոոպերացիոն ծրագրի իրականացման նպատակով ստեղծված ձեռնարկության հիմնադիրները պետք է լինեն իրավաբանական անձի գրանցման պահից առնվազն մեկ տարվա աշխատանքի փորձ ունեցող՝ անդամ պետությունների իրավաբանական անձինք.
հիմնական տոկոսադրույք՝ արժույթ թողարկողի անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի սահմանած հիմնական տոկոսադրույք (անդամ պետությունում կիրառվող վերաֆինանսավորման տոկոսադրույք կամ այլ նույնանման ցուցանիշ).
կոոպերացիոն ծրագիր՝ առնվազն 3 անդամ պետություններից կոոպերացիոն ծրագրի՝ արտադրանքը համատեղ պատրաստող կամ արդյունաբերության ոլորտներում արտադրություններ արդիականացնող և (կամ) ստեղծող մասնակիցների միջև կոոպերացիոն շղթաների ստեղծմանն ուղղված և սույն հիմնադրույթով սահմանված չափորոշիչներին համապատասխանող համատեղ ծրագիր.
վարկային պայմանագիր՝ վարկ (փոխառություն) տրամադրելու մասին պայմանագիր, որը կնքվել է փոխառուի (վարկառուի) և ֆինանսական կազմակերպության կամ մի քանի ֆինանսական կազմակերպությունների (սինդիկացված վարկ կամ փոխառություն) միջև, որով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և սույն հիմնադրույթին համապատասխան, Հանձնաժողովի կողմից իրականացվող կոոպերացիոն ծրագրերի իրականացման նպատակով փոխառուին (վարկառուին) արտոնյալ տոկոսադրույքով տրամադրվում են դրամական միջոցներ.
արտոնյալ տոկոսադրույք՝ սուբսիդիայի տրամադրումը հաշվի առնելով՝ վարկային պայմանագրով սահմանված և սուբսիդավորման տոկոսադրույքի ու դրույքաչափի միջև որպես տարբերություն հաշվարկվող տոկոսադրույք.
կոոպերացիոն ծրագրի ուղեկցման մեխանիզմ՝ բանկի կողմից փոխառուին (վարկառուին) կոոպերացիոն ծրագրի իրականացման շրջանակներում դրամական միջոցների նպատակային ծախսի մշտադիտարկման ապահովման համալիր ծառայությունների տրամադրում, որով նախատեսվում է վճարումների նպատակային նշանակության վերահսկողությունը, այդ թվում՝ օգտագործելով գործընկերային համաձայնագրերը (գործակալության պայմանագրերը) կոոպերացիոն ծրագրի ուղեկցում իրականացնող բանկի և այն բանկի միջև, որտեղ կոոպերացիոն ծրագրի մասնակիցը կարող է հաշիվ բացել կամ օգտագործելով բանկում առանձին հաշիվները.
ֆինանսական աջակցության մեխանիզմ՝ արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի իրականացման նպատակների համար ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վարկերի և փոխառությունների վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքի՝ Միության բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորման մեխանիզմ.
ազգային ֆինանսական կազմակերպություն՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների ցանկում ներառված՝ անդամ պետության բանկերը և զարգացման ֆինանսական ինստիտուտները.
արտոնյալ վարկավորման ժամանակահատված՝ այն ժամանակահատվածը, որի ընթացքում սուբսիդիա ստացողին փոխհատուցվում են վարկերի (փոխառությունների) դիմաց չստացված եկամուտները.
սուբսիդիա ստացող՝ ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների ցանկում ներառված և Հանձնաժողովի հետ սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիր կնքած ֆինանսական կազմակերպություն.
տոկոսադրույք՝ առանց սուբսիդիայի տրամադրումը հաշվի առնելու վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը.
ծրագրի իրականացման ժամկետ՝ հաշվարկային ժամանակահատված, որի ընթացքում պետք է կատարվեն կոոպերացիոն ծրագրի իրականացման վերաբերյալ բոլոր գործողությունները և ապահովված լինի կոոպերացիոն ծրագրի անձնագրում նշված արդյունքներին և նպատակներին հասնելը։
Ծրագրի իրականացման ժամկետը պետք է համապատասխանի արտոնյալ վարկավորման ժամանակահատվածին.
սուբսիդավորման տոկոսադրույք՝ հիմնական տոկոսադրույքի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ սահմանվող տոկոսադրույք.
սուբսիդիա՝ ֆինանսական աջակցություն, որը վարկային պայմանագրով փոխառուին (վարկառուին) տրամադրված վարկերի (փոխառությունների) դիմաց ֆինանսական կազմակերպության չստացված եկամուտների հատուցման միջոցով Միության բյուջեի միջոցների հաշվին ցուցաբերում է Հանձնաժողովը.
կոոպերացիոն ծրագրի մասնակից՝ փոխառու (վարկառու), տնտեսավարող սուբյեկտ, արդյունաբերական կլաստերների, ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և (կամ) այլ գոտիների (տարածքների) վարչակազմ (ռեզիդենտ)՝ արտադրական գործունեության հատուկ արտոնյալ ռեժիմով.
ֆինանսական կազմակերպություն՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված՝ ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների ցանկում ներառված ազգային ֆինանսական կազմակերպություն, Եվրասիական զարգացման բանկ.
զարգացման ֆինանսական ինստիտուտ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված, տնտեսության զարգացմանը ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով գործունեություն իրականացնող և ներդրումային գործունեություն իրականացնող անդամ պետության իրավաբանական անձ.
տնտեսավարող սուբյեկտ՝ անդամ պետության իրավաբանական անձ, որն այդ իրավաբանական անձի գրանցման օրվանից առնվազն 1 տարի արդյունաբերության ոլորտներում (բացի սննդամթերքի վերամշակումից) տնտեսական գործունեություն է իրականացնում կամ տրամադրում է տեխնոլոգիական գործընթացների մշակման և կատարելագործման, արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման գործընթացի նախապատրաստման, արդյունաբերական, ենթակառուցվածքային և այլ օբյեկտների շինարարության և շահագործման նախապատրաստման, արտադրական գործընթացի և արդյունաբերական ենթակառուցվածքի համար ծրագրաշարի մշակման ճարտարագիտա-խորհրդատվական, մինչնախագծային և նախագծային ծառայությունները՝ անդամ պետությունների տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան.
փոխառուի (վարկառուի) կողմից ֆինանսավորման նպատակային օգտագործում՝ վարկային պայմանագրին համապատասխան ստացված դրամական միջոցները փոխառուի (վարկառուի) կողմից սույն հիմնադրույթով նախատեսված նպատակներին ուղղելը։
II. Կոոպերացիոն ծրագրերի ընտրության չափորոշիչները
4. Կոոպերացիոն ծրագրերն ընտրելիս սահմանվում են հետևյալ չափորոշիչները (համապատասխանությունը որոնց հաստատվում է սույն հիմնադրույթի 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան՝ փոխառուի (վարկառուի) ներկայացրած փաստաթղթերի տվյալներով) (այսուհետ՝ ընտրության չափորոշիչներ)՝
ա) ծրագիրն իրականացվում է երեք և ավելի անդամ պետություններից կոոպերացիոն ծրագրի մասնակիցների կողմից։ Կոոպերացիոն ծրագրի իրականացմանը մասնակցությունը (այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն կազմելու միջոցով) իրականացվում է կոոպերացիոն ծրագրի մասնակցի կողմից համագործակցության հետևյալ տեսակներից մեկի կատարումը հաստատվելու պայմանով.
նյութերի և (կամ) լրակազմերի մատակարարում արտադրվող արտադրանքի առնվազն 5 տոկոսի չափով։ Տվյալ չափորոշչի (5 տոկոս) պահպանումը գնահատելիս հաշվի է առնվում կոոպերացիոն ծրագրի մասնակիցների կողմից այն անդամ պետությունից մատակարարվող նյութերի և (կամ) լրակազմերի ընդհանուր ծավալը, որտեղ նրանք գրանցված են։
Մեկ անդամ պետությունից կոոպերացիոն ծրագրի մասնակիցների համար թույլատրվում է արտադրվող արտադրանքի առնվազն 1,5 տոկոսի չափով նյութերի և (կամ) լրակազմերի մատակարարման ձևով մասնակցությունը հետևյալ պայմանների դեպքում, որոնց կատարումը կոոպերացիոն ծրագրի ընտրության անբաժանելի չափորոշիչն է.
յուրաքանչյուր տարի մատակարարվող նյութերի և (կամ) լրակազմերի մասնաբաժնի՝ արտադրվող արտադրանքի մինչև առնվազն 5 տոկոսի մակարդակի ընդլայնման պարտավորություն՝ մինչև կոոպերացիոն ծրագրի իրականացման վերջին տարին սկսելը.
մյուս անդամ պետությունների կոոպերացիոն ծրագրերի մասնակցի (մասնակիցների) կողմից արտադրվող արտադրանքի առնվազն 5 տոկոսի չափով նյութերի և (կամ) լրակազմերի մատակարարման հաստատում.
արտադրվող արտադրանքի՝ առնվազն 1 մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի ինքնարժեք։
Նշված արտադրանքը պետք է ծագի անդամ պետությունների տարածքներից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններին կամ «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրին համապատասխան.
տեխնոլոգիական սարքավորումների, այդ թվում՝ պահեստամասերի և դրանց լրակազմերի, կամ անդամ պետությունների տարածքների ծագում ունեցող ծրագրաշարի մատակարարում, ինչպես նաև տեխնոլոգիական լուծման օգտագործման իրավունքի տրամադրում ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար՝ ծրագրի արժեքից առնվազն 5 տոկոսի չափով.
արտադրական օբյեկտների գործունեության համար անհրաժեշտ ինժինիրինգային և շինարարական ծառայությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական գործընթացների մշակման և կատարելագործման, արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման գործընթացի նախապատրաստման, արդյունաբերական, ենթակառուցվածքային և այլ օբյեկտների շինարարությանը և շահագործմանը նախապատրաստման ճարտարագիտա-խորհրդատվական ծառայությունների, մինչնախագծային և նախագծային ծառայությունների մատուցում՝ ծրագրի արժեքից առնվազն 10 տոկոս ծավալի չափով.
գույքային վճարի կատարում ծրագրի իրականացման համար՝ դրա արժեքի առնվազն 10 տոկոսի չափով.
բ) կոոպերացիոն ծրագրի շրջանակում արտադրվող արտադրանքը պետք է համարվի անդամ պետության ծագում ունեցող՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններին կամ «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրին համապատասխան.
գ) ծրագիրն իրականացնելիս ապահովվում է հետևյալ արդյունքներին (մեկ կամ մի քանի) հասնելը.
համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում.
արտադրանքի մատակարարման արտադրական կոոպերացիոն շղթայի շրջանակում ավելացված արժեքի ձևավորում.
դեպի երրորդ երկրներ արտադրանքի արտահանման ավելացում.
Միությունում փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում.
դ) ծրագրի իրականացման ժամկետը՝ 5 տարվանից ոչ ավելի։
5. Ելնելով ընտրության չափորոշիչներից՝ սուբսիդիաների տրամադրման առաջնահերթությունը ձևավորվում է արդյունաբերական կոոպերացիոն համագործակցության ավելի նշանակալի տեսակների առկայության (հաստատման) դեպքում (տվյալ պարամետրով կոոպերացիոն ծրագրի յուրաքանչյուր մասնակցի համար, բացառությամբ փոխառուի (վարկառուի), գումարվում է բալերի քանակը նրա մասնակցության տեսակներից մեկի մասով (մասնակցության մի քանի տեսակների դեպքում)).
նյութերի, լրակազմերի և (կամ) սարքավորումների մատակարարում արտադրվող արտադրանքի առնվազն 5 տոկոսի չափով՝ 100 բալ.
տեխնոլոգիական սարքավորումների կամ ծրագրաշարի մատակարարում ծրագրի արժեքից առնվազն 5 տոկոսի չափով՝ 80 բալ.
արտադրական օբյեկտների գործունեության համար անհրաժեշտ ինժինիրինգային և շինարարական ծառայությունների մատուցում ծրագրի արժեքից առնվազն 10 տոկոս ծավալի չափով՝ 50 բալ.
գույքային վճարի կատարում ծրագրի իրականացման համար՝ դրա արժեքի առնվազն 10 տոկոսի չափով՝ 20 բալ։
Ընդ որում՝ «գույքային վճարի կատարում ծրագրի իրականացման համար՝ դրա արժեքի առնվազն 10 տոկոսի չափով» համագործակցության տեսակը հնարավոր է միայն համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծման, առկա արտադրական հզորությունների ավելացման, գործող արտադրությունների տեխնոլոգիական վերազինման և (կամ) արդիականացման դեպքում։
Լրացուցիչ բալերը շնորհվում են՝
կոոպերացիոն ծրագրին՝ 4 անդամ պետություններից տնտեսավարող սուբյեկտների մասնակցության դեպքում՝ 50 բալ և 5 անդամ պետություններից տնտեսավարող սուբյեկտների մասնակցության դեպքում՝ 100 բալ.
Միության մաքսային տարածքում անդամ պետությունների ձեռնարկությունների կողմից նախկինում չարտադրվող արտադրանքի արտադրության կոոպերացիոն ծրագրին՝ 50 բալ.
դեպի երրորդ երկրներ արտադրանքի արտահանման ավելացումն ապահովող կոոպերացիոն ծրագրերին՝ 20 բալ.
նոր աշխատատեղերի ստեղծումն ապահովող կոոպերացիոն ծրագրերին՝ 20 բալ։
Նախագծի ամփոփ վարկանիշը հաշվարկվում է որպես նշված պարամետրերով կոոպերացիոն ծրագրի կողմից ստացված բալերի գումարային քանակ։
Սուբսիդիայի տրամադրման համար առաջնահերթ են ավելի շատ քանակությամբ բալերով կոոպերացիոն ծրագրերը։
III. Փոխառուին (վարկառուին) ներկայացվող պահանջները
6. Ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցելու հավակնություն ունեցող փոխառուն (վարկառուն) ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտ ներկայացնելու պահի դրությամբ պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
ա) անդամ պետություններից մեկի տարածքում լինի գրանցված իրավաբանական անձ.
բ) չգտնվի վերակազմավորման (բացառությամբ փոխառուին (վարկառուին) այլ իրավաբանական անձի միացման ձևով վերակազմավորման), լուծարման գործընթացում, չլինի այն անդամ պետության տարածքում գործունեությունը կասեցրած կազմակերպություն, որի ռեզիդենտն է նա.
գ) նրա նկատմամբ չպետք է հարուցված լինի անվճարունակության (սնանկության կամ վերականգնման) մասին գործով վարույթ՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի ռեզիդենտն է նա.
դ) չունենա ժամկետանց վճարներ ազգային ֆինանսական կազմակերպությունների առջև.
ե) չունենա 500 հազ. ռուսական ռուբլուն համարժեք գումարը գերազանցող՝ հարկերի, վճարների և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա այլ պարտադիր վճարումների գծով պարտքեր, որի ռեզիդենտն է նա.
զ) գործառնական գործունեություն իրականացնի անդամ պետության տարածքում.
է) անդամ պետությունների օրենսդրության համաձայն գրանցված իրավաբանական անձ փոխառուի համար կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում օտարերկրյա իրավաբանական անձանց (բացի անդամ պետություններից) ուղղակի կամ անուղղակի (երրորդ անձանց միջոցով) մասնակցության բաժնեմասն ընդհանուր առմամբ չպետք է գերազանցի 50 տոկոսը։
IV. Ազգային ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջները
7. Ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների ցանկում մասնակցելու հավակնություն ունեցող բանկը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
ա) անդամ պետություններից մեկի ռեզիդենտի կարգավիճակի և անդամ պետություններից մեկի տարածքում որպես իրավաբանական անձ գրանցման առկայություն.
բ) անդամ պետության լիազորված մարմնի կողմից այդ անդամ պետության տարածքում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան բանկային գործունեության իրականացման թույլտվության (լիցենզիայի) առկայություն.
գ) գործունեության ժամկետը՝ հաշվի առնելով վերակազմավորումները, կազմում է առնվազն 5 տարի.
դ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետության բյուջե վճարման ենթակա վճարների կատարման չկատարված պարտավորությունների բացակայություն՝ վերջին 6 ամսվա ընթացքում.
ե) անդամ պետության բյուջեից հատկացված (այդ թվում՝ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան այլ նպատակների համար հատկացված) բյուջետային ներդրումների անդամ պետության բյուջե վերադարձի մասով ժամկետանց պարտքի և այն անդամ պետության առջև, որի ռեզիդենտն է նա, դրամական պարտավորությունների գծով այլ ժամկետանց (չկարգավորված) պարտքի բացակայություն վերջին 6 ամսվա ընթացքում, որը չի գերազանցում 500 հազ. ռուսական ռուբլուն համարժեք գումարը.
զ) բանկը չի գտնվում վերակազմավորման (բացառությամբ այլ իրավաբանական անձին միանալու ձևով վերակազմակերպման) գործընթացում և չի գտնվում ժամանակավոր ադմինիստրացիայի, լուծարման ռեժիմում, բանկի նկատմամբ սնանկության ընթացակարգ չի սահմանվել, նրա գործունեությունը չի կասեցվել այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, որի ռեզիդենտն է նա.
է) ներդրումային ֆինանսավորման փորձ։
8. Զարգացման ֆինանսական ինստիտուտը ներառվում է ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների ցանկում՝ այն անդամ պետության առաջարկության հիման վրա, որի իրավաբանական անձն է նա։
V. Վարկային պայմանագրի պայմանները
9. Վարկային պայմանագրի պայմանները նախատեսում են՝
ա) հիմնական տոկոսադրույքից ոչ ավելի չափով՝ գումարած 6,5 տոկոսային կետ, տոկոսադրույքի և արտոնյալ վարկավորման ժամանակահատվածի համար արտոնյալ տոկոսադրույքի սահմանում.
բ) վարկային պայմանագրի արժույթի՝ անդամ պետություններից մեկի արժույթի սահմանում.
գ) փոխառուի (վարկառուի) համար ֆինանսական կազմակերպության կողմից վարկավորման տոկոսադրույքի փոփոխման հնարավորություն (եթե չի հակասում անդամ-պետության օրենսդրությանը)՝ հիմնական տոկոսադրույքի փոփոխման չափը չգերազանցող չափով.
դ) փոխառուի (վարկառուի)՝ բացառապես ըստ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի նպատակների համար վարկային պայմանագրով տրամադրված դրամական միջոցներն օգտագործելու պարտավորություններ, ինչպես նաև վարկային պայմանագրով չնախատեսված նպատակներով դրամական միջոցների օգտագործման համար փոխառուի (վարկառուի) պատասխանատվություն.
ե) փոխառուի (վարկառուի)՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու համաձայնություն՝ հատկացված վարկային (փոխառու) միջոցների օգտագործման մշտադիտարկումն ապահովելու նպատակով.
զ) փոխառուի (վարկառուի) ղեկավարի (լիազորված անձի) կողմից ստորագրված և ընթացիկ տարվա եռամսյակի յուրաքանչյուր առաջին ամսվա առաջին օրվա դրությամբ գործարար ծրագրին համապատասխան կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի և ընտրության չափորոշիչներին դրա համապատասխանության մասին եռամսյակային հաշվետվություն, կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի և հաշվետու տարվան հաջորդող հունվարի 15-ի դրությամբ կազմված՝ ընտրության չափորոշիչներին դրա համապատասխանության մասին տարեկան հաշվետվություն, կոոպերացիոն ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն և սույն հիմնադրույթի 36-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան հաշվետվություն ձևավորելու համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող հաշվետվությունը փոխառուի (վարկառուի) կողմից ֆինանսական կազմակերպություն ներկայացվելու ժամկետներ ու ձևեր։ Փոխառուի (վարկառուի) հաշվետվության պատճենն ուղարկվում է Հանձնաժողով.
է) վարկային պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում սույն կետի «զ» ենթակետով նախատեսված ժամկետներում հաշվետվությունը ֆինանսական կազմակերպություն ներկայացնելու փոխառուի (վարկառուի) պարտավորություն.
ը) ծրագրի իրականացման ժամկետները և վարկային պայմանագրով նախատեսված դրա փուլայնությունը պահպանելու փոխառուի (վարկառուի) պարտավորություն.
թ) փոխառուի (վարկառուի) կողմից ֆինանսական կազմակերպությանը՝ իր կողմից կրած ծախսերի, որոնք առաջացել են սույն կարգով նախատեսված պայմաններն ի հայտ գալու հետ կապված, ինչը հանգեցրել է ֆինանսական կազմակերպության կողմից Միության բյուջե սուբսիդիայի վերադարձի.
ժ) փոխառուի (վարկառուի)՝ կոոպերացիոն ծրագրի ուղեկցման մեխանիզմի օգտագործման պարտավորություններ (տվյալ պարտավորությունը չի կիրառվում զարգացման ֆինանսական ինստիտուտների և ԵԱԶԲ-ի նկատմամբ).
ժա) այլ պարտադիր պայմաններ, որոնք սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի ռեզիդենտն է ազգային ֆինանսական կազմակերպությունը, և Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԵԱԶԲ) (եթե վարկային պայմանագրի կողմերից մեկը ԵԱԶԲ-ն է) կանոնադրական փաստաթղթերով։
VI. Ֆինանսական աջակցության մեխանիզմը
10. Սուբսիդիան տրամադրվում է սուբսիդիա ստացողին այն դեպքում, երբ փոխառուները (վարկառուները) վարկային պայմանագրերի և սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրերի գործողության ժամանակահատվածում համապատասխանում են սույն հիմնադրույթի 6-րդ կետում նշված պահանջներին։
11. Սուբսիդիաները, սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրին համապատասխան, տրամադրվում են ֆինանսական կազմակերպություններին ռուսական ռուբլով՝ Հանձնաժողովի խորհրդի՝ կոոպերացիոն ծրագրին հավանություն տալու և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին որոշման (այսուհետ՝ ծրագրին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշում) օրվա դրությամբ՝ վարկային պայմանագրի արժույթի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ ռուսական ռուբլու փոխարժեքով։
12. Սուբսիդիաները տրամադրվում են ֆինանսական կազմակերպություններին՝ ծրագրին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ արձանագրված հիմնական տոկոսադրույքի 100 տոկոսի չափով։
Սուբսիդավորման տոկոսադրույքը սահմանվում է ոչ ավելի, քան վարկի (փոխառության) տոկոսադրույքի չափով։
13. Յուրաքանչյուր կոոպերացիոն ծրագրի մասով սուբսիդիայի չափը հաշվարկվում է թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված կարգին համապատասխան։
14. Արտոնյալ վարկավորման ժամանակահատվածը չի կարող գերազանցել 5 տարին։
Հանձնաժողովը ֆինանսական կազմակերպություններին սուբսիդիաները տրամադրում է Միության բյուջեում համապատասխան ֆինանսական տարվա համար այդ նպատակներով հաստատվող ծախսերի ծավալների սահմաններում։
Մեկ ծրագրով տրամադրվող սուբսիդիայի առավելագույն ծավալը սահմանվում է մեկ տարում 350 մլն ռուսական ռուբլի հաշվարկից ոչ ավելի։
VII. Ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտ ներկայացնելու, այն քննարկելու և դրան հավանություն տալու ընթացակարգը
15. Փոխառուն (վարկառուն) կոոպերացիոն ծրագրի՝ Հանձնաժողովի խորհրդի հավանությանն արժանանալու նպատակով ֆինանսական կազմակերպություն է ուղարկում հետևյալ փաստաթղթերը՝
տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի կողմից ստորագրված կոոպերացիոն ծրագրի ֆինանսավորման հայտ՝ նշելով տնտեսավարող սուբյեկտի անվանումը, դրա գտնվելու վայրը, անդամ պետությունների տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի համաձայն իրականացվող գործունեության հիմնական տեսակը՝ կնքված տնտեսավարող սուբյեկտի կնիքով (առկայության դեպքում), կցված տնտեսավարող սուբյեկտի լիազորված անձի լիազորագրով, որը հավաստում է համապատասխան փաստաթղթեր ստորագրելու նրա իրավունքը, այն դեպքում, երբ նշված փաստաթղթերն ստորագրել է տնտեսավարող սուբյեկտի լիազորված անձը.
ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտը ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան 60 օրացուցային օրվա դրությամբ սույն հիմնադրույթի 6-րդ կետի «բ»-«դ», «զ» և «է» ենթակետերում նշված պահանջներին տնտեսավարող սուբյեկտի համապատասխանության մասին տնտեսավարող սուբյեկտի տեղեկանք՝ ստորագրված տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի կողմից՝ կնքված տնտեսավարող սուբյեկտի կնիքով (առկայության դեպքում).
կոոպերացիոն ծրագրի անձնագիր՝ ըստ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ձևի.
տնտեսավարող սուբյեկտի կողմից կազմված և նրա ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից ստորագրված գործարար ծրագիր, որը, այդ թվում, ներառում է կոոպերացիոն ծրագրի նկարագրությունը, հիմնական խնդիրները և դրա իրականացման փուլերը, ֆինանսական պլանը, ռիսկերի գնահատումը և ռիսկերի կառավարումը.
500 հազ. ռուսական ռուբլուն համարժեք գումարը գերազանցող՝ հարկերի, վճարների և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա այլ պարտադիր վճարումների գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից չկատարված պարտավորությունների բացակայության մասին հարկային մարմնի տեղեկանք, որի ռեզիդենտն է նա, փաստաթղթերի տվյալ լրակազմ փաթեթը ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան 60 օրացուցային օրվա դրությամբ.
ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն ծրագրի համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ, այդ համապատասխանությունը հաստատող կից փաստաթղթերով՝ ստորագրված տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի կողմից, կնքված տնտեսավարող սուբյեկտի կնիքով (առկայության դեպքում).
կոոպերացիոն ծրագրի մասնակիցների փաստաթղթերի (արտադրանքի մատակարարման մասին նախնական պայմանագրերի, կոնտրակտների, կոոպերացիոն ծրագրի մասնակիցների կանոնադրական փաստաթղթերի և այլնի) վավերացված պատճեններ, որոնք հաստատում են կոոպերացիոն ծրագրի համապատասխանությունն ընտրության չափորոշիչներին.
քաղվածք իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից (ռեգիստրից, էլեկտրոնային ռեգիստրից).
ֆինանսական կազմակերպության պահանջով այլ փաստաթղթեր, այդ թվում՝ սույն հիմնադրույթի 4-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ կոոպերացիոն ծրագրի իրականացմանն անդամ պետություններից կոոպերացիոն ծրագրի մասնակիցների մասնակցությունը հաստատող փաստաթղթերը։
Այն դեպքում, երբ կոոպերացիոն ծրագրի մասնակիցներից մեկի կողմից կատարվում է նյութերի և (կամ) լրակազմերի մատակարարում արտադրվող արտադրանքի առնվազն 1,5 տոկոսի չափով՝ կատարելով սույն հիմնադրույթի 4-րդ կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերության մեջ նշված անհրաժեշտ պայմանները, ապա փաստաթղթերի լրակազմ փաթեթին կցվում է կոոպերացիոն ծրագրի մասնակիցների ղեկավարների կողմից ստորագրված պլան-ժամանակացույցը, որով նախատեսվում է մատակարարվող նյութերի և (կամ) լրակազմերի մասնաբաժնի՝ մինչև արտադրող արտադրանքի առնվազն 5 տոկոսի մակարդակի ամենամյա ավելացում։
Այն դեպքում, երբ ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտը ներկայացնելու օրվա դրությամբ կոոպերացիոն ծրագիրը չի համապատասխանում սույն հիմնադրույթի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված չափորոշչին, ապա փաստաթղթերի հիմնական փաթեթին կցվում է անդամ պետություններից մեկի պետական այն մարմնի հետ կնքված հատուկ ներդրումային պայմանագրի կամ նույնանման փաստաթղթի վավերացված պատճենը, որի ձեռնարկությունները մասնակցում են կոոպերացիոն ծրագրի իրականացմանը, և որով նախատեսվում է ծրագրի ավարտին հասնել տեղայնացման ցուցանիշին։
Սույն հիմնադրույթի 4-րդ և 6-ր կետերում նշված պահանջներին (չափորոշիչներին) կոոպերացիոն ծրագրի և փոխառուի (վարկառուի) համապատասխանության ստուգումը ֆինանսական կազմակերպությունն անցկացնում է փոխառուից (վարկառուից) ստացված տեղեկությունների և փաստաթղթերի հիման վրա։
16. Սույն հիմնադրույթի 6-րդ և 15-րդ կետերում նշված պահանջներին փոխառուի (վարկառուի) համապատասխանության ստուգման և կոոպերացիոն ծրագրի նախնական քննարկման արդյունքների հիման վրա բանկը, ներքին ընթացակարգերին համապատասխան, Հանձնաժողով է ուղարկում ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտը՝ ըստ թիվ 5 հավելվածի համաձայն սահմանված ձևի, որին հետևյալ փաստաթղթերն են (բանկի ղեկավարի կամ բանկի լիազորված անձի կողմից ստորագրված, բանկի կնիքով (առկայության դեպքում) կնքված, կցելով բանկի լիազորված անձի լիազորագիրը, որը հավաստում է համապատասխան փաստաթղթեր ստորագրելու նրա իրավունքը, եթե նշված փաստաթղթերն ստորագրել է բանկի լիազորված անձը) կցվում՝
ա) համապատասխան լիազորված մարմնի՝ սույն հիմնադրույթի 7-րդ կետի «ա»-«գ» և «զ» ենթակետերում նշված պահանջներին բանկի համապատասխանության մասին տեղեկանք.
բ) 500 հազ. ռուսական ռուբլուն համարժեք գումարը գերազանցող՝ հարկերի, վճարների և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա այլ պարտադիր վճարումների գծով բանկի կողմից չկատարված պարտավորությունների բացակայության մասին հարկային մարմնի տեղեկանք, որի ռեզիդենտն է նա, ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտի ուղարկման օրվանից ոչ շուտ, քան 60 օրացուցային օրվա դրությամբ.
գ) վերջին 6 ամսվա ընթացքում 500 հազ. ռուսական ռուբլուն համարժեք գումարը չգերազանցող՝ անդամ պետության բյուջեից հատկացված (այդ թվում՝ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան այլ նպատակների համար հատկացված) բյուջետային ներդրումների անդամ պետության բյուջե վերադարձի մասով ժամկետանց պարտքի և այն անդամ պետության առջև, որի ռեզիդենտն է ազգային ֆինանսական կազմակերպությունը, դրամական պարտավորությունների գծով այլ ժամկետանց (չկարգավորված) պարտքի բացակայության մասին բանկի տեղեկանք.
դ) կոոպերացիոն ծրագրի ֆինանսավորման պատրաստականության մասին բանկի եզրակացություն (մտադրությունների մասին արձանագրություն), կցելով պլանային ժամանակահատվածի՝ սուբսիդիայի վճարումների տարեկան (եռամսյակային) կանխատեսումը (հաշվարկելով և հիմնավորելով պահանջմունքները).
ե) ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն ծրագրի համապատասխանության մասին բանկի եզրակացություն.
զ) սույն հիմնադրույթի 6-րդ կետում նշված պահանջներին փոխառուի (վարկառուի) համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի (գրանցամատյաններից քաղվածքների, հարկային մարմինների և կազմակերպությունների տեղեկանքների, և այլնի) պատճեններ.
է) ներդրումային ֆինանսավորման փորձի առկայության մասին բանկի տեղեկանք.
ը) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ սույն հիմնադրույթի 4-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ կոոպերացիոն ծրագրի իրականացմանն անդամ պետություններից կոոպերացիոն ծրագրի մասնակիցների մասնակցությունը հաստատող փաստաթղթերը։
17. Զարգացման ֆինանսական ինստիտուտները և ԵԱԶԲ-ն ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտը ներկայացնում են ըստ սույն հիմնադրույթի թիվ 5 հավելվածով նախատեսված ձևի, որին հետևյալ փաստաթղթերն են (ստորագրված զարգացման ֆինանսական ինստիտուտի կամ ԵԱԶԲ-ի ղեկավարի կամ լիազորված անձի կողմից, կնքված զարգացման ֆինանսական ինստիտուտի կամ ԵԱԶԲ-ի կնիքով (առկայության դեպքում), կցելով զարգացման ֆինանսական ինստիտուտի կամ ԵԱԶԲ-ի լիազորված անձի լիազորագիրը, որը հավաստում է համապատասխան փաստաթղթեր ստորագրելու նրա իրավունքը, եթե նշված փաստաթղթերն ստորագրվել են զարգացման ֆինանսական ինստիտուտի կամ ԵԱԶԲ-ի լիազորված անձի կողմից) կցվում՝
ա) ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն ծրագրի համապատասխանության մասին տեղեկանք.
բ) կոոպերացիոն ծրագրի ֆինանսավորման պատրաստականության մասին եզրակացություն (մտադրությունների մասին արձանագրություն), կցելով պլանային ժամանակահատվածի՝ սուբսիդիայի վճարումների տարեկան (եռամսյակային) կանխատեսումը (հաշվարկելով և հիմնավորելով պահանջմունքները).
գ) սույն հիմնադրույթի 6-րդ կետում նշված պահանջներին փոխառուի (վարկառուի) համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի (գրանցամատյաններից քաղվածքների, հարկային մարմինների և կազմակերպությունների տեղեկանքների, և այլնի) պատճեններ.
դ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ սույն հիմնադրույթի 4-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ կոոպերացիոն ծրագրի իրականացմանն անդամ պետություններից կոոպերացիոն ծրագրի մասնակիցների մասնակցությունը հաստատող փաստաթղթերը։
18. Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը.
ա) հերթականության կարգով գրանցում է ֆինանսական աջակցության մեխանիզմում ծրագրի ներառման մասին ֆինանսական կազմակերպության կողմից ստացված հայտը՝ այդ հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում,
բ) սույն հիմնադրույթին համապատասխան ներկայացված փաստաթղթերն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի լրակազմությունը և դրանցում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունը.
գ) ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերի անլրակազմություն հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը նրան գրություն է ուղարկում պակասող փաստաթղթերը ներկայացնելու մասին ։
19. Ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտերը ֆինանսական կազմակերպությունները հանձնաժողով են ուղարկում մշտական հիմունքներով։
Յուրաքանչյուր տարի, ապրիլի 1-ի և հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հանձնաժողովը ձևավորում է ստացված նշված հայտերի ցանկը՝ սույն հիմնադրույթով սահմանված կարգով դրանք քննարկելու համար։
20. Ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտերի քննարկման նպատակով ստեղծվում է Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեին կից փորձագիտական խումբ (այսուհետ համապատասխանաբար՝ Խորհրդատվական կոմիտե, փորձագիտական խումբ)։
Փորձագիտական խմբի կազմում պարտադիր ընդգրկվում են անդամ պետությունների պետական մարմինների և Հանձնաժողովի դեպարտամենտների ներկայացուցիչները։
21. Փորձագիտական խումբն անցկացնում է՝ սույն հիմնադրույթին համապատասխան ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտերը ներկայացնելու շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն և ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն ծրագրերի համապատասխանության ստուգում՝ նշված փաստաթղթերն ստանալու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում։
22. Փորձագիտական խմբի առաջարկության հիման վրա ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտերը ներկայացվում են Խորհրդատվական կոմիտեի քննարկմանը։
23. Խորհրդատվական կոմիտեի կողմից ֆինանսական աջակցության մեխանիզմի մասնակցության հայտերի քննարկումից հետ Հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) յուրաքանչյուր հավանության արժանացած հայտի առնչությամբ Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի խորհրդի՝ ծրագրին ըստ թիվ 6 հավելվածի համաձայն սահմանված ձևին հավանություն տալու մասին որոշման նախագիծը, որը հիմք է՝ Հանձնաժողովի և ֆինանսական կազմակերպության միջև սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիր կնքելու համար։
24. Ֆինանսական կազմակերպությունն իրավունք ունի Հանձնաժողով ներկայացնելու, այդ թվում՝ կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքում, սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին սույն հիմնադրույթի 23-րդ կետում նշված հիմնավորված դիմումը հետևյալ հիմքերով՝
ա) տեխնիկական սխալների (գրասխալների, վրիպակների, քերականական կամ թվաբանական սխալների) ուղղման անհրաժեշտության դեպքում.
բ) ֆինանսական կազմակերպության և փոխառուի (վարկառուի) մասին տեղեկությունների ճշգրտման անհրաժեշտության դեպքում՝ նրանց կանոնադրական փաստաթղթերում՝ վարկային պայմանագրի կողմերի և սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրի կողմերի ֆինանսական ու իրավական պարտականությունների վրա ազդեցություն չունեցող (փոփոխությունների չհանգեցնող) փոփոխություններ կատարելիս.
գ) ծրագրին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ փոփոխություններ կատարելիս՝ սույն հիմնադրույթի 9-րդ կետի «ա» ենթակետում և (կամ) 11-րդ ու 12-րդ կետերում փոփոխություններ կատարելու դեպքում։
25. Փոխառուն (վարկառուն) իրավունք ունի ֆինանսական կազմակերպություն ներկայացնել, այդ թվում՝ կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքում, սույն հիմնադրույթի 15-րդ կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված՝ կոոպերացիոն ծրագրի անձնագրում փոփոխություններ կատարելու մասին հիմնավորված դիմումը հետևյալ հիմքերով՝
ա) տեխնիկական սխալների (գրասխալների, վրիպակների, քերականական կամ թվաբանական սխալների) ուղղման անհրաժեշտության դեպքում.
բ) փոխառու (վարկառու) չհանդիսացող՝ կոոպերացիոն ծրագրի մասնակցին փոխելու դեպքում.
գ) ֆինանսական կազմակերպության և փոխառուի (վարկառուի) մասին տեղեկությունների ճշգրտման անհրաժեշտության դեպքում՝ նրանց կանոնադրական փաստաթղթերում՝ վարկային պայմանագրի կողմերի և սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրի կողմերի ֆինանսական ու իրավական պարտավորությունների վրա ազդեցություն չունեցող (փոփոխությունների չհանգեցնող) փոփոխություններ կատարելիս։
26. Փոխառուից (վարկառուից) սույն հիմնադրույթի 15-րդ կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված՝ կոոպերացիոն ծրագրի անձնագրում փոփոխություններ կատարելու մասին դիմում ստանալիս ֆինանսական կազմակերպությունն ստուգում է ստացված փաստաթղթերը և այդ դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Հանձնաժողով՝ այդպիսի փոփոխություններ կատարելու համար։
Սույն հիմնադրույթի 24-րդ կետի «գ» ենթակետով և 25-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված փոփոխությունների կատարման մասին դիմումի քննարկման ընթացակարգն իրականացվում է սույն հիմնադրույթի 21-23-րդ կետերին համապատասխան։
VIII. Սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիր
27. Սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիրը պարունակում է հետևյալը՝
ա) սուբսիդիայի տրամադրման նպատակ.
բ) ֆինանսական կազմակերպության՝ ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն ծրագրի համապատասխանության պահպանման նկատմամբ մշտադիտարկում ապահովելու պարտավորություն.
գ) ֆինանսական կազմակերպության՝ սույն հիմնադրույթին համապատասխան ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունը և հավաստիությունն ապահովելու պարտավորություն.
դ) սուբսիդիայի վճարման պլան-ժամանակացույց, որը ներառում է փոխանցման պարբերականությունը և յուրաքանչյուր վճարի գումարը՝ ծրագրին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ նախատեսված դրամական միջոցների ծավալների սահմաններում.
ե) ֆինանսական կազմակերպության՝ սույն հիմնադրույթին և սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրին համապատասխան, փոխառուի (վարկառուի) կողմից դրամական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ մշտադիտարկում (վերահսկողություն) իրականացվելու պարտավորություն, այդ թվում՝ կոոպերացիոն ծրագրի ուղեկցման մեխանիզմի հիման վրա (այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը բանկ է).
զ) Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ սուբսիդիայի տրամադրումը դադարեցնելու և ֆինանսական կազմակերպության կողմից դրամական միջոցները վերադարձնելու մասին որոշում ընդունվելու դեպքում ֆինանսական կազմակերպության՝ սուբսիդիան վերադարձնելու պարտավորությունը, կարգը և ժամկետը.
է) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 22-րդ հոդվածին համապատասխան՝ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության մարմինների կողմից անցկացվող արտաքին աուդիտ (վերահսկողություն) իրականացնելու համար փոխառուի (վարկառուի) կողմից՝ ֆինանսավորման նպատակային օգտագործումը և ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն ծրագրի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը Հանձնաժողովի հարցմամբ 15 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ներկայացվելու՝ ֆինանսական կազմակերպության պարտավորություն.
ը) վեճի քննության կարգի և վայրի մասին կանոնակարգ.
թ) ֆինանսական կազմակերպության կողմից սուբսիդիա ստանալու համար Հանձնաժողով կրկին (հայտնաբերված խախտումները վերացնելուց հետո) դիմելու կարգ.
ժ) մինչև Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը վերականգնելու մասին որոշման ընդունումը՝ դրամական միջոցների փոխանցումը դադարեցնելու համար հիմքեր.
ժա) սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրով, այդ թվում՝ սույն կետի «բ», «գ» և «ե»-«է» ենթակետերով նախատեսված պարտավորությունների չկատարման համար պատասխանատվության միջոցներ։
28. Սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիրն ստորագրում է ֆինանսական կազմակերպության ղեկավարը կամ ֆինանսական կազմակերպության լիազորված անձը (կցելով ֆինանսական կազմակերպության լիազորված անձի համապատասխան փաստաթղթեր ստորագրելու իրավունքը հավաստող լիազորագիրը), և Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը կամ նրա լիազորված անձը (կցելով Հանձնաժողովի լիազորված անձի համապատասխան փաստաթղթեր ստորագրելու իրավունքը հավաստող լիազորագիրը)։
29. Սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրի կնքումը մերժելու համար հիմք են՝
ա) սույն հիմնադրույթում նշված փաստաթղթերը չներկայացնելը կամ ոչ ամբողջ ծավալով ներկայացնելը.
բ) ֆինանսական կազմակերպության կամ փոխառուի (վարկառուի) վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերում.
գ) սույն հիմնադրույթի 7-րդ կետում նշված պահանջներին բանկի անհամապատասխանություն.
դ) սույն հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված պայմաններին վարկային պայմանագրի նախագծի պայմանների անհամապատասխանություն։
IX. Սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրի կնքման ընթացակարգը
30. Հանձնաժողովի կոլեգիան Հանձնաժողովի խորհրդի՝ ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կազմակերպություն է ուղարկում կոոպերացիոն ծրագրին հավանություն տալու մասին ծանուցումը։
31. Կոոպերացիոն ծրագրին հավանություն տալու մասին ծանուցումն ստանալուց հետո ֆինանսական կազմակերպությունը Հանձնաժողով է ուղարկում սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրված բնօրինակը 3 օրինակից՝ կցելով սույն հիմնադրույթին համապատասխան ներկայացված փաստաթղթերը։ Հանձնաժողովը սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիրն ստանալու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում քննարկում է ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերը։
32. Ֆինանսական կազմակերպությունից ստացված՝ սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրի քննարկման արդյունքներով Հանձնաժողովը՝
ստորագրում է սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիրը.
սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրի կնքումը մերժում է` սույն հիմնադրույթի 29-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում, և համապատասխան ծանուցումն ուղարկում է ֆինանսական կազմակերպություն.
ֆինանսական կազմակերպություն է ուղարկում ներկայացված փաստաթղթերը լրամշակելու և (կամ) ծրագրին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ նշված՝ դրամական միջոցների սահմանային ծավալը` հաշվի առնելով սուբսիդիա վճարելու կանխատեսումը ճշգրտելու (կոոպերացիոն ծրագրի իրականացման ժամկետները պահպանելու դեպքում) անհրաժեշտության մասին ծանուցումը։
Սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիրն ստորագրելու դեպքում Հանձնաժողովն այդ մասին ծանուցում է ֆինանսական կազմակերպությանը և նրան է ուղարկում սուբսիդիա տրամադրելու մասին ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը։
Հանձնաժողովի՝ ֆինանսների դեպարտամենտն ապահովում է սուբսիդիայի փոխանցումը սուբսիդիա ստացողի հաշվին՝ սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրի պայմաններին համապատասխան, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հրամանով հաստատված կարգով։
X. Սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրով վճարումների և կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվություններ ներկայացնելու ընթացակարգը
33. Սուբսիդիայի վճարման պարբերականությունը սահմանվում է սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրում։
34. Հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիա ստանալու նպատակով ֆինանսական կազմակերպությունը Հանձնաժողով է ուղարկում ֆինանսական կազմակերպության լիազորված անձի կողմից ստորագրված՝ սուբսիդիա տրամադրելու մասին դիմումը (կցելով ազգային ֆինանսական կազմակերպության լիազորված անձի համապատասխան փաստաթղթեր ստորագրելու իրավունքը հավաստող լիազորագիրը), կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
ա) փոխառուի (վարկառուի) կողմից՝ հաշվեգրված տոկոսների (այդպիսի տոկոսների առկայության դեպքում) փաստացի վճարումը հաստատող փաստաթղթեր.
բ) անդամ պետությունների լիազորված պետական մարմինների կողմից տրված և սույն հիմնադրույթի 7-րդ կետով սահմանված պահանջներին բանկի համապատասխանությունը (կցելով անհրաժեշտ փաստաթղթերը) և սույն հիմնադրույթի 6-րդ կետով սահմանված պահանջներին փոխառուի (վարկառուի) համապատասխանությունը հաստատող տեղեկանքներ.
գ) ֆինանսական կազմակերպության ղեկավարի ստորագրած՝ սույն հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված պայմաններին վարկային պայմանագրի պայմանների համապատասխանությունը հաստատող դիմում.
դ) ֆինանսական կազմակերպության կողմից տրված և փոխառուի (վարկառուի) կողմից ֆինանսական միջոցների օգտագործումը հաստատող տեղեկանք.
ե) հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի չափի հաշվարկ՝ ծրագրին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ արձանագրված հիմնական տոկոսադրույքին և ռուսական ռուբլու նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքին համապատասխան։
35. Հանձնաժողովը հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիա տրամադրելու մասին դիմումը և դրան կից փաստաթղթերն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում`
ա) քննարկում է դիմումը և դրան կից փաստաթղթերն ու ստուգում դրանցում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունը.
բ) ընդունում է որոշում հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիա տրամադրելու մասին կամ հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի տրամադրումը մերժելու մասին.
գ) ֆինանսական կազմակերպությանը ծանուցում է ընդունված որոշման մասին։
36. Ֆինանսական կազմակերպությունն ստուգում է՝ փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրի գծով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին, կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի և ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանը վերաբերող պահանջների կատարման մասին հաշվետվությունները, և Հանձնաժողով է ներկայացնում ֆինանսական կազմակերպության լիազորված անձի կողմից ստորագրված (ներկայացնելով նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը) նշված հաշվետվությունները հետևյալ ժամկետներում՝
ա) եռամսյակը մեկ, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ.
բ) տարին մեկ, հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 1-ից ոչ ուշ (կազմվում է աճողական կարգով՝ սկսած հաշվետու տարվա սկզբից).
գ) սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրով սահմանված ժամկետներում կոոպերացիոն ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն.
դ) Հանձնաժողովի հարցումն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում։
37. Հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) Հանձնաժողովի խորհրդի նիստին զեկուցում է ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին 2 անգամ` ըստ թիվ 7 հավելվածի համաձայն սահմանված ցանկի առանցքային ցուցանիշների գծով ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրագործման ընթացքի մասին, այդ թվում՝ կոոպերացիոն ծրագրերի ցանկի, ֆինանսական աջակցության ծավալների, Միության բյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության մասին, ինչպես նաև գնահատական է տալիս նախորդ ժամանակահատվածում կոոպերացիոն ծրագրի իրականացման մակարդակին։
XI. Ընտրության չափորոշիչների, ազգային ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջների և կոոպերացիոն ծրագրերի իրականացման պահպանման նկատմամբ վերահսկողությունը
38. Ընտրության չափորոշիչների և ազգային ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովի խորհուրդը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ներկայացվող տեղեկությունների հիման վրա։
39. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների պետական մարմիններ է ուղարկում սույն հիմնադրույթի 6-րդ կետում նշված պահանջներին փոխառուի (վարկառուի) համապատասխանության և սույն հիմնադրույթի 7-րդ կետում նշված պահանջներին բանկի համապատասխանության մասին տեղեկությունների տրամադրման մասին հարցումը։
40. Կոոպերացիոն ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունը Հանձնաժողովը և ֆինանսական կազմակերպությունն իրականացնում են կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի մասին սույն հիմնադրույթի 9-րդ կետի «զ» ենթակետում և 36-րդ կետում նշված եռամսյակային (տարեկան) հաշվետվության հիման վրա։ Հանձնաժողովը կոոպերացիոն ծրագրերի իրականացման մշտադիտարկումն իրականացնում է ֆինանսական կազմակերպությունների ամենամյա հաշվետվությունների հիման վրա։
XII. Հանձնաժողովի, ֆինանսական կազմակերպությունների և փոխառուների (վարկառուների) պատասխանատվությունը
41. Միության բյուջեի՝ ֆինանսական աջակցության ցուցաբերմանն ուղղված միջոցների վարչարարությունն իրականացնում է Հանձնաժողովը։
42. Հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) պատասխանատվություն է կրում Հանձնաժողովի խորհրդին այն խնդիրների մասին ոչ ժամանակին տեղեկացնելու համար, որոնք առաջանում են կոոպերացիոն ծրագիրն իրականացնելիս և կարող են հիմք համարվել սուբսիդիայի տրամադրումը դադարեցնելու համար։
43. Ֆինանսական կազմակերպությունները պատասխանատվություն են կրում սույն հիմնադրույթով և սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու համար, այդ թվում՝ դրամական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության և չվերադարձնելու համար։
44. Փոխառուն (վարկառուն) պատասխանատվություն է կրում սույն հիմնադրույթով և վարկային պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու համար, այդ թվում՝ կոոպերացիոն ծրագրի իրականացման և դրամական միջոցների նպատակային օգտագործման համար՝ վարկային պայմանագրին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
XIII. Սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու, վաղաժամկետ դադարեցնելու և ֆինանսական կազմակերպությանը այն վերադարձնելու հիմքերը
45. Հանձնաժողովի խորհուրդը կարող է, մինչև ֆինանսական կազմակերպության և (կամ) փոխառուի (վարկառուի) կողմից հայտնաբերված խախտումների վերացումը, սուբսիդիայի տրամադրումը դադարեցնելու կամ կասեցնելու մասին որոշում ընդունել։
46. Հանձնաժողովի կողմից սուբսիդիայի տրամադրման կասեցման և դրամական միջոցների փոխանցման դադարեցման համար հիմքերն են՝
ա) ֆինանսական կազմակերպության՝ ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն ծրագրի անհամապատասխանության և տվյալ հարցին լուծում տալու անհրաժեշտության մասին ծանուցումը,
բ) սույն հիմնադրույթի 36-րդ կետով սահմանված ժամկետներում՝ փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրի գծով ֆինանսական պարտավորությունների կատարման և ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների կատարման մասին հաշվետվությունները ֆինանսական կազմակերպության կողմից չներկայացվելը,
գ) կոոպերացիոն ծրագրում մասնակցությունը դադարեցնելու և ֆինանսական կազմակերպությանը փոխարինելու անհրաժեշտության մասին ֆինանսական կազմակերպության ծանուցումը,
դ) բանկի անհամապատասխանությունը սույն հիմնադրույթի 7-րդ կետի «բ» և «զ» ենթակետերում նշված պահանջներին։
47. Սույն հիմնադրույթի 46-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված՝ ֆինանսական կազմակերպության ծանուցումները Հանձնաժողովի կողմից ստանալու կամ սույն հիմնադրույթի 46-րդ կետի «բ» և «դ» ենթակետերում նշված փաստերը հայտնաբերվելու դեպքում՝
Հանձնաժողովը, սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրին համապատասխան, դադարեցնում է դրամական միջոցների փոխանցումը մինչև Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ սուբսիդիայի տրամադրումը վերսկսելու մասին որոշում ընդունվելը, և համապատասխան տեղեկություններ ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է ֆինանսական կազմակերպությանը.
Հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) Հանձնաժողովի խորհրդի քննարկմանն է ներկայացնում սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու մասին որոշման նախագիծը։ Նշված որոշումը Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվելու դեպքում Հանձնաժողովը, այն ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսական կազմակերպություն է ուղարկում համապատասխան ծանուցումը։
Այն դեպքում, երբ սույն հիմնադրույթի 46-րդ կետի «բ» ենթակետում նշված խախտումը ֆինանսական կազմակերպությունը վերացնում է՝ մինչև Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը կասեցվելու մասին որոշման ընդունումը, Հանձնաժողովը վերսկսում է դրամական միջոցների փոխանցումը ֆինանսական կազմակերպությանը։
Հայտնաբերված խախտումները փոխառուի (վարկառուի) կամ ֆինանսական կազմակերպության կողմից վերացվելու կամ ֆինանսական կազմակերպությանը փոխարինվելու համար հատկացվում է ոչ ավելի, քան 6 ամիս՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը կասեցվելու մասին որոշման ընդունման օրվանից։
Հանձնաժողովի խորհուրդը հայտնաբերված խախտումների՝ փոխառուի (վարկառուի) կամ ֆինանսական կազմակերպության կողմից վերացման դեպքում որոշում է ընդունում սուբսիդիայի տրամադրումը վերսկսելու մասին։
Ֆինանսական կազմակերպությանը փոխարինելու դեպքում կնքվում է սուբսիդիա տրամադրելու մասին նոր համաձայնագիր։
48. Հայտնաբերված խախտումները փոխառուի (վարկառուի) կամ ֆինանսական կազմակերպության կողմից չվերացման դեպքում Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը կասեցվելու մասին որոշման ընդունման օրվանից ոչ ավելի, քան 6 ամսվա ընթացքում՝
ա) Հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) Հանձնաժողովի խորհրդի քննարկմանն է ներկայացնում սուբսիդիայի տրամադրումը դադարեցնելու և կոոպերացիոն ծրագրի գծով փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով դրամական միջոցները ֆինանսական կազմակերպության կողմից վերադարձվելու մասին որոշման նախագիծը (այսուհետ՝ սուբսիդիայի տրամադրումը դադարեցնելու մասին որոշում).
բ) Հանձնաժողովը սուբսիդիայի տրամադրումը դադարեցնելու մասին որոշումը Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կազմակերպությանը ծանուցում է սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիրը լուծելու և կոոպերացիոն ծրագրի գծով փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով դրամական միջոցները ֆինանսական կազմակերպության կողմից վերադարձվելու մասին.
գ) ֆինանսական կազմակերպությունը սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիրը լուծելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում իրականացնում է դրամական միջոցները Հանձնաժողովի հաշվին վերադարձը։
49. Սուբսիդիայի տրամադրումը վաղաժամկետ դադարեցնելու համար ֆինանսական կազմակերպությունից և (կամ) անդամ պետության պետական մարմնից ստացված ծանուցման հիման վրա հայտնաբերված կամ կոոպերացիոն ծրագրի իրականացման մշտադիտարկման ընթացքում Հանձնաժողովի կողմից հայտնաբերված հիմքերն են՝
ա) ֆինանսական կազմակերպության՝ փոխառուի (վարկառուի) կողմից ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման մասին ծանուցումը.
բ) վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծումը.
գ) փոխառուի (վարկառուի) կողմից կոոպերացիոն ծրագրի իրականացումից հրաժարվելու (կոոպերացիոն ծրագիրը կասեցնելու) մասին որոշում կայացնելը.
դ) փոխառուի (վարկառուի) նկատմամբ սնանկության ընթացակարգի նախաձեռնումը։
50. Սույն հիմնադրույթի 49-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝
ա) Հանձնաժողովը համապատասխան տեղեկություններ ստանալու օրվանից դադարեցնում է դրամական միջոցներ փոխանցել ֆինանսական կազմակերպությանը և համապատասխան տեղեկություններ ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է ֆինանսական կազմակերպությանը.
բ) Հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) Հանձնաժողովի խորհրդի քննարկմանն է ներկայացնում սուբսիդիայի տրամադրումը դադարեցնելու և կոոպերացիոն ծրագրի գծով փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով դրամական միջոցները ֆինանսական կազմակերպության կողմից Միության բյուջե վերադարձվելու մասին որոշման նախագիծը.
գ) Հանձնաժողովը սուբսիդիայի տրամադրումը դադարեցնելու մասին որոշումը Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ֆինանսական կազմակերպությանը՝ սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիրը լուծելու և դրամական միջոցները վերադարձնելու մասին Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշման մասին.
դ) ֆինանսական կազմակերպությունը սուբսիդիան վերադարձնում է Հանձնաժողովի պահանջի հիման վրա՝ նշված պահանջն ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթի |
ՑԱՆԿ
արդյունաբերության ճյուղերի
1. Ավիաշինություն
2. Ավտոմոբիլաշինություն
3. Ջրածնային էներգետիկա
4. Վերականգնվող էներգետիկա և էներգիայի կուտակման համակարգեր
5. Երկաթուղային մեքենաշինություն
6. Տիեզերական տեխնոլոգիաներ
7. Թեթև արդյունաբերություն (այդ թվում՝ կաշվի և կաշվե արտադրատեսակների արտադրություն)
8. Կահույքագործական արդյունաբերություն
9. Մետալուրգիական արդյունաբերություն
10. Նավթագազային մեքենաշինություն
11. Փայտանյութի մշակում և փայտե արտադրատեսակների արտադրություն
12. Ավտոմոբիլային էլեկտրատրանսպորտի, այն կոմպլեկտավորող տարրերի և լիցքավորման ենթակառուցվածքի արտադրություն
13. Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրություն՝ բացի մեքենաներից ու սարքավորումներից
14. Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն
15. Շինարարական նյութերի արտադրություն
16. Թաղանթանյութի, թղթի և թղթից արտադրատեսակների արտադրություն
17. Մասնագիտացված մեքենաշինություն (գյուղատնտեսական մեքենաշինություն. սննդամթերքի և հյութերի արտադրության համար մեքենաներ ու սարքավորումներ. ճանապարհաշինարարական մեքենաշինություն՝ ներառյալ հողափորման մեքենաները, ճանապարհների շինարարության և պահպանման մեքենաները, ճանապարհաշինարարական նյութերի տեղափոխման մեքենաները, ամբարձիչ-փոխադրող մեքենաները, շինարարական նյութերի արտադրության մեքենաներ և սարքավորումներ. լեռնային աշխատանքների մեքենաներ և սարքավորումներ. անտառատեխնիկա. աերոդրոմային տեխնիկա. հրդեհաշիջման տեխնիկա, կոմունալ մեքենաներ. աղբի տեսակավորման տեխնիկա, կցորդային տեխնիկա և ամրաշրջանակի վերնակառույցներ. մոտոցիկլային տեխնիկա. բարձր անցունակությամբ տեխնիկա. նավահանգստային տեխնիկա. պահեստավորման տեխնիկա, ինչպես նաև վերոթվարկյալ խմբերում չներառված այլ մեքենաներ և սարքավորումներ)։
18. Ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն (այդ թվում՝ հաշվողական, էլեկտրոնային և օպտիկական տեխնիկայի և միկրոէլեկտրոնիկայի արտադրություն)
19. Հաստոցաշինություն
20. Նավաշինական արդյունաբերություն
21. Ծանր մեքենաշինություն
22. Դեղագործական արդյունաբերություն և բժշկական արտադրատեսակների արտադրություն
23. Քիմիական արդյունաբերություն
24. Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն
25. Ոսկերչական արդյունաբերություն
26. Միջուկային և ճառագայթային տեխնոլոգիաներ
Ծանոթագրություն. |
Սույն ցանկը սպառիչ չէ և, Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ, դրանում կարող են փոփոխություններ կատարվել: |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթի |
ՑԱՆԿ
փոխառուի (վարկառուի) կողմից՝ կոոպերացիոն ծրագրի իրականացման համար նախատեսված դրամական միջոցների օգտագործման նպատակների
1. Հիմնական միջոցների ձեռքբերման, (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախնական վճարի կատարման համար), հիմնական միջոցների կառուցման, պատրաստման, մատակարարման, մոնտաժման՝ ներառյալ հիմնական միջոցների կարգաբերման և շահագործման հանձնելուն նախապատրաստելու այլ միջոցառումների համար նախատեսված (այդ թվում՝ կոոպերացիոն ծրագրի շրջանակներում արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ) ծախսեր։
2. Մաքսատուրքերի և մաքսավճարների կատարման ծախսեր։
3. Լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրով վարձատրության վճարման ծախսեր (լիցենզային վճար)։
4. Կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ տեխնոլոգիան սարքավորումների և հանդերձանքի (այդ թվում՝ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների կատարման, լաբորատոր, հետազոտական համալիրի նախապատրաստման, փորձարկման, ստուգաչափական և օժանդակ սարքավորումների) ծախսեր։
5. Շենքերի և շինությունների նախագծման ու կառուցման հետ կապված նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման՝ ներառյալ նախագծային փաստաթղթերի, աշխատանքային փաստաթղթերի ծախսերը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների վճարման ծախսերը։
6. Շինարարության, վերակառուցման, ընթացիկ նորոգման և (կամ) հիմնանորոգման (ներառյալ արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտի շինարարության հետ անխզելիորեն կապված մոնտաժման, կարգաբերման-գործարկման, ինժինիրինգային և այլ աշխատանքներ) ծախսեր, այդ թվում՝ շինարարական կապալի պայմանագրի մասով վճարման ծախսեր։
7. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների, հիմնական արտադրանք արտադրելու համար ծախսանյութերի, հումքի և լրակազմող արտադրատեսակների ձեռքբերման ծախսեր՝ վարկային պայմանագրով (համաձայնագրով) սահմանված վարկի գումարի 20 տոկոսը չգերազանցող չափով։
8. Նախապատվություն ունեցող արտադրանքի արտադրման համար օգտագործվող սարքավորումների համար ծախսանյութերի և լրակազմող արտադրատեսակների (այդ թվում՝ շարքից դուրս եկած մասերի փոխարինման դեպքում) ձեռքբերման ծախսեր։
9. Արտադրանքի և ծառայությունների հավաստագրման ծախսեր, ինչպես նաև լիցենզիաներ, հավաստագրեր և կոոպերացիոն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ թույլատրագրեր ստանալու հետ կապված ծախսեր։
10. Արտադրության գործարկման և (կամ) արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտը (օբյեկտները) շահագործման մեջ դնելու համար անհրաժեշտ ծախսեր՝ վարկային պայմանագրով (համաձայնագրով) սահմանված վարկի գումարի 40 տոկոսը չգերազանցող չափով։
11. Հիմնական միջոցների և արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտների արժեքի գնահատման պայմանագրերով ծառայությունների վճարման ծախսեր։
12. Շինարարական վերահսկողության ծառայությունների վճարման ծախսեր։
13. Նոր արտադրական հզորություններ ստեղծելու համար հողամասերի ձեռքբերման կամ վարձակալության ծախսեր (բացառությամբ այն դեպքերի, երբ հողամասը, որի վրա իրականացվում է կոոպերացիոն ծրագիրը, գտնվում է փոխառուի (վարկառուի) սեփականության ներքո)։
14. Շենքերի, շինությունների, սենքերի և սարքավորումների վարձակալության ծախսեր։
15. Հիմնական միջոցների սպասարկման և պահպանման ծախսեր։
16. Հիմնական միջոցների և տեխնոլոգիական գործընթացների ապահովման հետ կապված միջոցների շահագործման համար անհրաժեշտ վառելիքաէներգետիկ ռեսուրսների վճարման ծախսեր։
17. Արտադրության կարիքների համար մասնագիտացված ծրագրաշարի ձեռքբերման հետ կապված ծախսեր։
18. Արտահանման գործառնությունների ապահովագրության հետ կապված ծախսեր։
19. Կոոպերացիոն ծրագրի իրականացման ժամանակ առաջացող հարկային պարտավորությունների և ոչ հարկային վճարների հետ կապված ծախսեր։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթի |
Կոոպերացիոն ծրագրի մասով սուբսիդիայի չափի հաշվարկման կարգը
Յուրաքանչյուր կոոպերացիոն ծրագրի մասով սուբսիդիայի պլանային չափը (Ս) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ս = Եկ X(Ստ/Ս%)
որտեղ՝
Եկ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ազգային արժույթով հաշվարկված ֆինանսական կազմակերպության եկամտի (տոկոսավճարների) կանխատեսվող գումարը՝ հիմնվելով փոխառուի (վարկառուի) համար սուբսիդիայի տրամադրման ժամանակահատվածում տոկոսադրույքի վրա.
Ստ՝ սուբսիդավորվող տոկոսադրույք, որը սահմանվում է փոխառուի (վարկառուի) անդամ պետության ազգային բանկի հիմնական տոկոսադրույքի (վերաֆինանսավորման տոկոսադրույքի կամ անդամ պետությունում կիրառվող այլ նույնանման ցուցանիշի) չափով և արձանագրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ կոոպերացիոն ծրագրին հավանություն տալու և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին որոշման մեջ.
Ս%՝ տոկոսադրույքի չափ, որից ելնելով, հաշվարկված է ֆինանսական կազմակերպության եկամուտը։
Յուրաքանչյուր կոոպերացիոն ծրագրի գծով սուբսիդիայի չափը հաշվարկվում է ռուսական ռուբլով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ կոոպերացիոն ծրագրին հավանություն տալու և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին որոշման մեջ արձանագրված փոխարժեքով։
Ֆինանսական կազմակերպությանը ֆինանսական աջակցությունը ցուցաբերվում է Եվրասիական տնտեսական միության՝ համապատասխան ֆինանսական տարվա բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների սահմաններում։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթի |
(ձև)
ԱՆՁՆԱԳԻՐ
կոոպերացիոն ծրագրի
1. Կոոպերացիոն ծրագրի անվանումը՝ ________________________________
2. Կոոպերացիոն ծրագրի նպատակը, համառոտ նկարագրությունը, իրականացման ժամկետը՝ ___________________________________________________
3. Փոխառու (վարկառու)՝ ____________________________________________
4. Ֆինանսական կազմակերպության անվանումը՝ ______________________
______________________________________________________________________
5. Կոոպերացիոն ծրագրի մասնակիցները (նշելով կոոպերացիոն համագործակցության տեսակը)՝ _____________________________________________
______________________________________________________________________
6. Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի 202 թվականի ի թիվ որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթի 4-րդ կետով սահմանված ընտրության չափորոշիչներին։
կոոպերացիոն ծրագրի մասնակիցը*_____________________________________
(մասնակցի անվանումը)
համագործակցության հետևյալ տեսակներն է իրականացնում՝
□ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից նյութերի և (կամ) լրակազմերի մատակարարում առնվազն 5 տոկոսի չափով՝ արտադրանքի վերջնական արտադրության մեջ օգտագործելու համար.
□ տեխնոլոգիական սարքավորումների (պահեստամասերի և լրակազմերի) կամ ծրագրաշարի մատակարարում՝ կոոպերացիոն ծրագրի արժեքի առնվազն 5 տոկոսի չափով.
□ արտադրական օբյեկտների գործունեության համար անհրաժեշտ ինժինիրինգային և շինարարական ծառայությունների մատուցում՝ կոոպերացիոն ծրագրի արժեքից առնվազն 10 տոկոս ծավալի չափով.
□ կոոպերացիոն ծրագրի իրականացման համար գույքային վճարի կատարում՝ դրա արժեքի առնվազն 10 տոկոսի չափով.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններին կամ «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրին համապատասխան՝ կոոպերացիոն ծրագրի շրջանակներում արտադրվող արտադրանքը ճանաչվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ծագում ունեցող.
□ այո
□ ոչ.
կոոպերացիոն ծրագիրն իրականացնելիս ապահովվում է հետևյալ արդյունքներին հասնելը (անհրաժեշտ է լրացնել առնվազն մեկ կետ)՝
□ համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում.
□ արտադրանքի մատակարարման արտադրական կոոպերացիոն շղթայի շրջանակում _________________ ռուսական ռուբլուն համարժեք գումարի ավելացված արժեքի ձևավորում.
□ դեպի երրորդ երկրներ արտադրանքի արտահանման ավելացում ________________ ռուսական ռուբլուն համարժեք գումարի.
□ Եվրասիական տնտեսական միությունում փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում ______________ ռուսական ռուբլուն համարժեք գումարի։
7. Ֆինանսավորման աղբյուրները՝ ____________________________________
8. Կոոպերացիոն ծրագրի արժեքը (ռուսական ռուբլի)՝ ___________________
______________________________________________________________________
9. Ֆինանսական աջակցության ցուցաբերման շրջանակներում հատկացվող վարկային միջոցների ծավալը՝ ___________________________________
10. Փոխառուի (վարկառուի) համար արտոնյալ վարկային տոկոսադրույքի չափը՝ _____________________________________________________________________
11. Ֆինանսական կազմակերպության եկամտի (տոկոսավճարների)՝ կանխատեսվող գումարը՝ ___________________________________________________
*
____________________
* Լրացվում է կոոպերացիոն ծրագրի յուրաքանչյուր հայտագրված մասնակցի մասով։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթի |
(ձև)
ՀԱՅՏ
Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության
________________________________________________________-ից
(ֆինանսական կազմակերպության անվանումը)
1. Կոոպերացիոն ծրագրի լրիվ անվանումը և դրա համառոտ նկարագրությունը՝ _________________________________________________________
______________________________________________________________________
2. Կոոպերացիոն ծրագրի իրականացման վայրը _______________________
______________________________________________________________________
3. Կոոպերացիոն ծրագրի մասնակիցների թիվը և նրանց մասին տեղեկությունները՝ ________________________________________________________
______________________________________________________________________
4. Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթի 4-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ կոոպերացիոն համագործակցության տեսակները (կոոպերացիոն ծրագրի յուրաքանչյուր մասնակցի համար)՝
□ նյութերի, լրակազմերի մատակարարում.
□ կոոպերացիոն ծրագրի իրականացման համար գույքային վճարի կատարում.
□ տեխնոլոգիական սարքավորումների կամ ծրագրաշարի մատակարարում.
□ ինժինիրինգային և շինարարական ծառայությունների մատուցում։
5. Կոոպերացիոն ծրագրի շրջանակներում արտադրվող արտադրանքը համարվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից ծագում ունեցող՝
□ այո
□ ոչ։
6. Կոոպերացիոն ծրագիրն իրականացնելիս ապահովվում է՝
□ համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում.
□ արտադրանքի մատակարարման արտադրական շղթայի շրջանակում ավելացված արժեքի ձևավորում.
□ դեպի Միության անդամներ չհանդիսացող պետություններ՝ կոոպերացիոն ծրագրի շրջանակներում արտադրված արտադրանքի արտահանման ավելացում.
□ փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում։
7. Կոոպերացիոն ծրագրի իրականացման ժամկետը՝ ____________________
8. Ծրագրի ընդհանուր արժեքը և ֆինանսավորման կառուցվածքը՝ ներդրումների անհրաժեշտ ծավալը (վարկային պայմանագրի արժույթը)՝ ________
______________________________________________________________________
կոոպերացիոն ծրագրի ֆինանսավորման աղբյուրը և ծավալը (կոոպերացիոն ծրագրի յուրաքանչյուր մասնակցի համար (անհրաժեշտության դեպքում))՝ _______
______________________________________________________________________
համաներդրողի առկայությունը՝
□ այո
□ ոչ։
9. Արտադրության համառոտ նկարագրությունը (եթե կիրառելի է)՝ _______
______________________________________________________________________
10. Արտադրվող արտադրանքի հիմնական սպառողները (եթե կիրառելի է)՝ Միության անդամ պետության իրավաբանական անձի հետ՝ արտադրանքի մատակարարման կոնտրակտի կամ պայմանագրի (այդ թվում՝ նախնական) առկայությունը՝
□ այո
□ ոչ.
կոոպերացիոն ծրագրի իրականացման արդյունք հանդիսացող արտադրվող արտադրանքի հարցում շահագրգռված՝ Միության անդամ պետության իրավաբանական անձը՝ _____________________________________________________
Միության շրջանակներում նույնանման արտադրանքի մրցակցային արտադրության առկայությունը և այդպիսի արտադրության համառոտ նկարագրությունը՝ _________________________________________________________
Միության և համաշխարհային շուկայի՝ տվյալ արտադրանքի (նույնանման արտադրանքի) ծավալի գնահատումը՝ ________________________________________
11. Կոոպերացիոն ծրագրի նորարարականությունը, կոոպերացիոն ծրագրում իրականացվող տեխնոլոգիաների՝ նոր լինելու գնահատումը՝ _________
______________________________________________________________________
12. Միության անդամ պետությունների ծրագրային փաստաթղթերին կոոպերացիոն ծրագրի համապատասխանության և կոոպերացիոն ծրագիրը անդամ պետությունների ծրագրերում ընդգրկելու մասին տեղեկությունները՝ _____
______________________________________________________________________
______________________________________________________________________
13. Նախկինում անցկացված՝ կոոպերացիոն ծրագրի իրականացման միջոցառումների մասին տեղեկությունները (այդ թվում՝ ֆինանսավորման մասին)՝
______________________________________________________________________
______________________________________________________________________
14. Կոոպերացիոն ծրագիրն իրականացնելիս կանխատեսվող ռիսկերը՝ ____
______________________________________________________________________
______________________________________________________________________
15. Միության յուրաքանչյուր անդամ պետության համար կոոպերացիոն ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր տնտեսական էֆեկտի գնահատումը՝
կոոպերացիոն ծրագրերի շրջանակներում փոխադարձ ներդրումների ծավալը՝ __________________ մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով,
փոխադարձ առևտրի շրջանակներում արդյունաբերական ապրանքների արտահանման ծավալը՝ _______________ մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով,
անդամ պետությունների բյուջեներ լրացուցիչ հարկային մուտքերի ծավալը (այդ թվում՝ ըստ յուրաքանչյուր անդամ պետության՝ ազգային արժույթի հազ. միավորներով)՝ ________________ մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով,
արտադրված արտադրանքի ծավալը՝ __________________ մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով,
արտադրողականության ավելացում (արտադրված արտադրանքի ծավալը մեկ աշխատակցի մեկ ժամի հաշվարկով) (եթե կիրառելի է), ռուսական ռուբլի/ժամ ______________________,
նոր ստեղծված աշխատատեղերի քանակը՝ _______________________
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթի |
ՁԵՎ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ կոոպերացիոն ծրագրին հավանություն տալու և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին որոշման նախագծի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
202 թվականի |
թիվ |
քաղ. |
Կոոպերացիոն ծրագրին հավանություն տալու ԵՎ ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 202 թվականի ի թիվ որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման, դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթին (այսուհետ՝ Համատեղ ծրագրերի ընտրության մասին հիմնադրույթ) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ համատեղ կոոպերացիոն ծրագրին (կոոպերացիոն ծրագրի անվանումը) (այսուհետ ծրագիր)՝ ծրագրի անձնագրին համապատասխան, այն ճանաչելով Համատեղ ծրագրերի ընտրության մասին հիմնադրույթի II բաժնով նախատեսված՝ կոոպերացիոն ծրագրերի ընտրության չափորոշիչներին համապատասխանող։
2. Հավանություն տալ սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրի նախագծին (ֆինանսական կազմակերպության անվանումը)՝ իրականացման համար (ծրագրի անվանումը) և սահմանել սուբսիդիայի չափը՝ ___________ ռուսական ռուբլու չափով։
3. Սուբսիդիայի չափը հաշվարկելու համար սահմանել՝
հիմնական տոկոսադրույք՝ ___________ տոկոսի չափով.
ռուսական ռուբլու նկատմամբ փոխարժեքը (արժույթի անվանումը)՝ _______ (արժույթի անվանումը) դիմաց ______________ ռուսական ռուբլի։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կնքել սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագիրը և ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ծրագիրն իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման համար դրամական միջոցների հատկացումը՝ հաշվի առնելով դրամական միջոցների հետևյալ սահմանային ծավալները՝
_____________ թվականին՝ ___________ ռուսական ռուբլի.
_____________ թվականին՝ ___________ ռուսական ռուբլի.
_____________ թվականին՝ ___________ ռուսական ռուբլի.
_____________ թվականին՝ ___________ ռուսական ռուբլի.
_____________ թվականին՝ ___________ ռուսական ռուբլի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից ________ օրացուցային օրը լրանալուց հետո։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 7 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթի |
ՑԱՆԿ
ֆինանսական աջակցության մեխանիզմի արդյունավետության առանցքային ցուցանիշների
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը |
I. Ֆինանսական աջակցության մեխանիզմի պահանջվածության ցուցանիշները (փաստացի ցուցանիշներն արձանագրվում են ֆինանսական աջակցության մեխանիզմի իրականացման յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ) | |
1. Իրականացվող և նոր ծրագրերի քանակը համապատասխան տարում |
միավոր |
2. Համապատասխան տարում Եվրասիական տնտեսական միության՝ իրացված բյուջետային միջոցների ծավալը (Եվրասիական տնտեսական միության բյուջեով սուբսիդավորման մեխանիզմի իրականացման համար նախատեսված ընդհանուր տարեկան ծավալից տոկոս) |
տոկոս |
3. Համապատասխան տարում ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցող Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) թիվը |
միավոր |
4. Սուբսիդիաների օգտագործման արդյունավետությունը* |
միավոր |
II. Անդամ պետությունների տնտեսության համար ֆինանսական աջակցության մեխանիզմի արդյունավետության ցուցանիշները (փաստացի ցուցանիշներն արձանագրվում են հնգամյա ժամանակահատվածի արդյունքների հիման վրա) | |
1. Կոոպերացիոն ծրագրերի շրջանակներում փոխադարձ ներդրումների ծավալը |
ռուսական ռուբլի |
2. Փոխադարձ առևտրի շրջանակներում անդամ պետությունների արտահանման ծավալը |
ռուսական ռուբլի |
3. Անդամ պետությունների բյուջեներ լրացուցիչ հարկային մուտքերի ծավալը |
ռուսական ռուբլի, այդ թվում՝ յուրաքանչյուր անդամ պետության մասով՝ ազգային արժույթի հազ. միավորով |
4. Արտադրված արտադրանքի ծավալը* |
ռուսական ռուբլի |
5. Արտադրողականություն (արտադրված արտադրանքի ծավալը մեկ աշխատակցի մեկ ժամի հաշվարկով) (եթե կիրառելի է) |
ռուսական ռուբլի/ժամ |
6. Նոր ստեղծված աշխատատեղերի քանակը |
միավոր |
___________________
* Գնահատվում է որպես կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար ֆինանսական կազմակերպություններին տրամադրված վարկերի ծավալ՝ տրամադրված սուբսիդիաների 1 ռուբլու դիմաց։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: