Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.01.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2024 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

 

«ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 008/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշմամբ ընդունված՝ «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 008/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2024 թվականի հունվարի 26-ի
թիվ 5 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 008/2011) կատարվող

 

1. Նախաբանը հանել:

2. Տեքստում համապատասխան հոլովով «Մաքսային միություն տեխնիկական կանոնակարգ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «տեխնիկական կանոնակարգ» բառերով:

3. 1-ին հոդվածում՝

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են խաղալիքների անվտանգությանը ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր պահանջները:

Այն դեպքում, երբ խաղալիքների մասով ընդունվել են Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են խաղալիքների անվտանգությանը ներկայացվող պահանջները, այդ խաղալիքները պետք է համապատասխանեն Միության (Մաքսային միության) բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող խաղալիքների վրա:».

բ) 2-րդ կետը լրացնել «, նախկինում շահագործման մեջ եղած խաղալիքների վրա» բառերով.

գ) 3-րդ կետում «սահմանում է պահանջներ խաղալիքների նկատմամբ՝» բառերը փոխարինել «ընդունվել է» բառերով:

4. 2-րդ հոդվածում՝

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք սահմանված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներով, ինչպես նաև հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝».

բ) տասներկուերորդ և տասներեքերորդ պարբերությունները հանել.

գ) տասնյոթերորդ պարբերության մեջ «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքում» բառերով.

դ) քսանչորսերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«տիպային նմուշ՝ համանման խաղալիքների խմբից ընտրված արտադրանքի նմուշ (միևնույն արտադրողի, նույն տարիքային խմբի համար նախատեսված խաղալիքներ (մինչև 3 տարեկան, 3 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար), միատիպ կոնստրուկտիվ կատարման, միևնույն ֆունկցիաներով, միևնույն նյութերից մեկ տեխնիկական փաստաթղթով արտադրված խաղալիքներ, որոնց ներկայացվում են անվտանգության միևնույն պահանջները), որն ունի սահմանված անվտանգության պահանջների կատարումն ապահովող՝ ֆունկցիոնալ բնութագրերի առավելագույն հավաքակազմ (իր մեջ զուգակցում է միատիպ արտադրանքի կոնստրուկտիվ առանձնահատկությունները).».

ե) քսանհինգերորդ պարբերությունը հանել:

5. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 3. Միության շուկայում շրջանառության կանոնները

 

1. Խաղալիքները շրջանառության մեջ են դրվում Միության մաքսային տարածքում՝ պայմանով, որ դրանք անցել են սույն տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաև Միության (Մաքսային միության) մյուս այն տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգերը, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա:

2. Այն խաղալիքները, որոնց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հաստատված չէ, չպետք է մականշված լինեն Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով և չի թույլատրվում դրանք Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնել:»:

6. 4-րդ հոդվածի 6-րդ կետի տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով:

7. 5-րդ և 6-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 5. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը

 

1. Խաղալիքների համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապահովվում է հետևյալի կատարմամբ՝

1.1. սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածով սահմանված հիգիենիկ անվտանգության պահանջներ.

1.2. անմիջականորեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներ (բացառությամբ սույն կետի 1.1 ենթակետում նշվածների), կամ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ընդգրկված այն ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (այսուհետ՝ կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների ցանկ):

2. Խաղալիքների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու խաղալիքների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոնները (այսուհետ՝ կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկ):

 

Հոդված 6. Համապատասխանության գնահատում

 

1. Նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը՝ խաղալիքները պետք է անցնեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում՝ համապատասխանության հավաստման ձևով:

Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին խաղալիքների համապատասխանության հավաստումն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված առանձնահատկությունները:

2. Խաղալիքների համապատասխանության հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման ձևով։

Սերտիֆիկացումն անցկացնում է Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը (այսուհետ՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմին)՝ ըստ սերտիֆիկացման 1ս և 3ս սխեմաների:

Սերտիֆիկացման նպատակով խաղալիքների հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն)):

Խաղալիքների հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելիս հետազոտությունների (փորձարկումների) և չափումների գործընթացի և արդյունքների լուսա- և (կամ) տեսանկարահանումն անցկացվում է կանոններ ու մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկում ընդգրկված՝ համապատասխան ստանդարտներով սահմանված դեպքերում, կարգով և ծավալով:

3. Խաղալիքների սերտիֆիկացման ժամանակ հայտատուն Միության անդամ պետության տարածքում իր օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձն է, որը ՝

սերիական թողարկման արտադրանքի համար (1ս սխեմա)՝ արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ է).

արտադրանքի խմբաքանակի համար (3ս սխեմա)՝ արտադրող է(արտադրողի կողմից լիազորված անձ), վաճառող է(ներմուծող)։

4. Խաղալիքների սերտիֆիկացում անցկացնելիս՝

4.1. հայտատուն սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտի (այսուհետ՝ հայտ) հետ մեկտեղ արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝

ա) սերիական թողարկման խաղալիքների համար՝

խաղալիքների տեխնիկական (նախագծային և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենները, և (կամ) խաղալիքների տիպային նմուշները.

այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրվել են խաղալիքները (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

ապրանքային նշանի (առևտրային նշանի) գրանցման մասին փաստաթղթի կամ ապրանքային նշանի (առևտրային նշանի) օգտագործման իրավունքի մասին պայմանագրի (լիցենզիոն համաձայնագրի) պատճենը (առկայության դեպքում).

խաղալիքի նմուշի (տիպային նմուշի) գունավոր պատկերը.

կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտների ցուցակը (նշելով դրանց նշագրերը և անվանումները, ինչպես նաև բաժինները (կետերը, ենթակետերը), եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների սահմանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).

սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական լուծումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտները չեն կիրառվել կամ բացակայում են (անհրաժեշտության դեպքում).

խաղալիքների արտադրության վրա տարածվող որակի կառավարման համակարգի համապատասխանության այն սերտիֆիկատի պատճենը, որով հաստատվում է արտադրողի կողմից ներդրված որակի կառավարման համակարգի համապատասխանությունը համապատասխան ստանդարտի պահանջներին (առկայության դեպքում) և որը տրամադրվել է որակի կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի կողմից.

խաղալիքների հումքի, նյութերի և լրակազմող մասերի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).

հումքի, նյութերի և լրակազմող արտադրատեսակների մասին տեղեկությունները, դրանք արտադրողների մասին տեղեկությունները (առկայության դեպքում).

արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված պայմանագրի պատճենը, որով նախատեսվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող խաղալիքների համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ խաղալիքների անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար)․

հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարի մասին տեղեկությունները, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ՝ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին խաղալիքների համապատասխանության ապացույց (առկայության դեպքում).

բ) խաղալիքների խմբաքանակի համար՝

խաղալիքների տեխնիկական (նախագծային և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենները, և (կամ) խաղալիքների տիպային նմուշները (առկայության դեպքում).

ապրանքային նշանի (առևտրային նշանի) գրանցման մասին փաստաթղթի կամ ապրանքային նշանի (առևտրային նշանի) օգտագործման իրավունքի մասին պայմանագրի (լիցենզիոն համաձայնագրի) պատճենը (առկայության դեպքում).

այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրվել են խաղալիքները (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

խաղալիքի նմուշի (տիպային նմուշի) գունավոր պատկերը.

պայմանագրի (մատակարարման պայմանագրի) և խաղալիքների խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենը.

կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտների ցուցակը (նշելով դրանց նշագրերը և անվանումները, ինչպես նաև բաժինները (կետերը, ենթակետերը), եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների սահմանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).

սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական լուծումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտները չեն կիրառվել կամ բացակայում են (անհրաժեշտության դեպքում).

այն նյութերի և լրակազմող արտադրատեսակների մասին տեղեկությունները, որոնցից արտադրվել են խաղալիքները (առկայության դեպքում).

հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարի մասին տեղեկությունները, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ՝ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին խաղալիքների համապատասխանության ապացույց (առկայության դեպքում).

4.2. արտադրող՝ (1ս սխեմայի համար)՝

ձեռնարկում է արտադրության գործընթացի կայունության և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրվող խաղալիքների համապատասխանության ապահովման համար բոլոր անհրաժեշտ միջոցները, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողություն.

ձեռնարկում է որակի կառավարման ներդրված և սերտիֆիկացված համակարգի գործունեության կայունությունն ապահովելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները (առկայության դեպքում).

4.3. հայտատուն՝ պայմանավորված սերտիֆիկացման կիրառվող սխեմայով՝

արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով սույն կետի 4.1 ենթակետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները.

արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացում անցկացնելու մասին որոշում ընդունվելուց հետո կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում).

սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին խաղալիքների համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ՝ համապատասխանության սերտիֆիկատ) ստանալուց հետո ապահովում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով խաղալիքների մականշումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված կարգով.

ձևավորում և պահում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին խաղալիքների համապատասխանությունը հավաստող ապացուցողական նյութերի փաթեթը, որը ներառում է՝

սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները.

խաղալիքների նույնականացման և (կամ) նմուշների (տիպային նմուշների) ընտրության ակտը (ակտերը).

սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին խաղալիքների համապատասխանությունը հավաստող՝ խաղալիքների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունը (արձանագրությունները).

արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտը (1ս սխեմա)

համապատասխանության սերտիֆիկատը.

4.4. արտադրանքի սերտիֆիկացման մարմինը՝

ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կցվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում անցկացնելու մասին որոշում և իր որոշման մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին.

անցկացնում է խաղալիքների նույնականացումը և նմուշառումը (տիպային նմուշառում)՝ խաղալիքների հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար.

անվտանգության պահանջների հիման վրա, սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխան, սահմանում է սերտիֆիկացվող խաղալիքների համար անվտանգության կոնկրետ պահանջները.

անցկացնում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ արտադրողի կողմից անցկացված՝ ընդունված տեխնիկական լուծումների ու ռիսկերի գնահատման արդյունքների վերլուծությունը և սահմանում է խաղալիքների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները՝ կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկից (կամավոր հիմքով կիրառվող ստանդարտների ցանկից ստանդարտները չկիրառելու դեպքում).

խաղալիքների ընտրված նմուշների (տիպային նմուշների) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար պայմանագրային հիմքի վրա (անհրաժեշտության դեպքում) ներգրավում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) այն լաբորատորիաների (կենտրոնների) թվից, որոնց հետ փոխգործակցում է.

անցկացնում է արտադրության վիճակի վերլուծությունը՝ ձևակերպելով արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտ (1ս սխեմա): Արտադրողի մոտ խաղալիքների արտադրության որակի կառավարման սերտիֆիկացված համակարգի առկայության դեպքում ստուգման օբյեկտների առնչությամբ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրության վիճակը վերլուծելիս կարող են ուսումնասիրվել սերտիֆիկացվող խաղալիքների արտադրությանը վերաբերող՝ որակի կառավարման համակարգի փաստաթղթերը.

անցկացնում է հայտատուի կողմից սույն կետի 4.1 ենթակետին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների վերլուծության արդյունքների, խաղալիքների նմուշների (տիպային նմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների (1ս, 3ս սխեմաներ) ու արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում (1ս սխեմա).

հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի, խաղալիքների նմուշների (տիպային նմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների (1ս, 3ս սխեմաներ) վերլուծության և արտադրության վիճակի վերլուծության (1ս սխեմա) դրական արդյունքների դեպքում ընդունում է համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու մասին որոշում, ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և այն տրամադրում է հայտատուին.

տրված համապատասխանության սերտիֆիկատի մասին տեղեկությունները ներառում է տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում.

ձևավորում և պահում է սույն տեխնիկական կանոնակարգի՝ սույն կետի 4.3 ենթակետում նշված պահանջներին խաղալիքների համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթը.

հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի, խաղալիքների նմուշների (տիպային նմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների վերլուծության և արտադրության վիճակի վերլուծության (1ս սխեմա) բացասական արդյունքների դեպքում հայտատուին ուղարկում է համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելը մերժելու մասին պատճառաբանված որոշում:

3ս սխեմա կիրառելու համար թույլատրվում է օգտագործել խաղալիքների նմուշների (տիպային նմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները՝ համանման արտադրանքի հաջորդ խմբաքանակների համար: Այդ դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից անցկացվում է խաղալիքների խմբաքանակի նույնականացում՝ այն արտադրանքի առնչությամբ դրա նույնանմանությունը սահմանելու համար, որի համար նախկինում տրվել է համապատասխանության սերտիֆիկատ: Եթե արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից սահմանվել է խաղալիքների խմբաքանակի նույնանմանությունն այն արտադրանքի առնչությամբ, որի համար նախկինում տրվել է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը, ապա խմբաքանակից խաղալիքների նմուշառում (տիպային նմուշառում), ինչպես նաև խաղալիքների հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ չեն անցկացվում։ Խաղալիքների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օգտագործվող արձանագրության գործողության ժամկետը կազմում է դրա հաստատման օրվանից 1 տարուց ոչ ավելի:

5. Սույն կետի 4.1 ենթակետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմը ձևակերպվում և ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչներով:

6. Խաղալիքների նույնականացումն անցկացնում է հայտն ստացած՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը:

6.1. Խաղալիքների նույնականացման համար օգտագործվում են հետևյալ մեթոդները՝

փաստաթղթային: Փաստաթղթերով խաղալիքների նույնականացման դեպքում որոշվում է սույն տեխնիկական կանոնակարգով, կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով սահմանված էական հատկանիշներին հայտում, հայտատուի կողմից սույն հոդվածի 4-րդ կետի 4.1 ենթակետին համապատասխան ներկայացված փաստաթղթերում և մականշվածի (պիտակի (պիտակի նմուշի)) վրա նշված արտադրանքի բնութագրերի նույնականությունը:

տեսողական: Խաղալիքների նույնականացման տեսողական մեթոդ օգտագործելիս սահմանվում է սույն տեխնիկական կանոնակարգով, կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով և խաղալիքների տեխնիկական փաստաթղթերով սահմանված էական հատկանիշներին խաղալիքների այն բնութագրերի նույնականությունը, որոնք կարող են սահմանվել տեսողական զննության ժամանակ:

Անհրաժեշտության դեպքում օգտագործվում է նույնականացման գործիքային (վերլուծական) մեթոդը, որով նախատեսվում է խաղալիքների փորձարկումներ՝ կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտներով սահմանված՝ խաղալիքների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդներին համապատասխան:

6.2. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից խաղալիքների նույնականացում անցկացնելիս իրականացվում է խաղալիքները բնութագրող և սույն հոդվածի 4-րդ կետի 4.1 ենթակետում նշված փաստաթղթերի, ինչպես նաև հայտի վերլուծություն:

Խաղալիքների նույնականացման համար գործիքային (վերլուծական) մեթոդ կիրառելու անհրաժեշտության դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինը կազմակերպում է նույնականացման փորձարկումների անցկացում:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից նույնականացում անցկացնելիս սահմանվում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված հատկանիշներով խաղալիքների սերտիֆիկացման համար հայտագրված բնութագրերի նույնականությունը՝ օգտագործելով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը՝ սույն կետի 6.1 ենթակետով նշված նույնականացման մեկ կամ մի քանի մեթոդների կիրառման միջոցով, այդ թվում՝ ներգրավելով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ):

Նույնականացման արդյունքները կարող են ներկայացվել համապատասխան արձանագրության (ակտի) մեջ:

7. Համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով և կանոններով:

8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից անցկացվում է սերտիֆիկացված խաղալիքների պարբերական գնահատում (1ս սխեմա)՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում տարեկան 1 անգամ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) խաղալիքների տիպային նմուշների հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու միջոցով և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով:

Սերտիֆիկացված խաղալիքների պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

կասեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը, դադարեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է, և հայտատուն տեղեկացվում է դրա մասին։

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները մուտքագրում է տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստր:

9. Արտադրանքի կառուցվածքում (այդ թվում՝ կիրառվող նյութերում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն, նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին գրավոր ծանուցում է համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմնին։ Նշված մարմինն ընդունում է որոշում՝ խաղալիքների նմուշների (տիպային նմուշների) լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն (1ս սխեմա) իրականացնելու անհրաժեշտության մասին։

10. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կազմում է՝

սերիական թողարկման խաղալիքների համար՝ 5 տարուց ոչ ավելի.

խաղալիքների խմբաքանակի համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետ չի սահմանվում:

11. Հայտատուի մոտ համապատասխանության սերտիֆիկատի և ապացուցողական նյութերի փաթեթի պահպանման ժամկետը կազմում է՝

սերիական թողարկման խաղալիքների համար՝ այդ խաղալիքների արտադրության դադարեցման օրվանից 10 տարուց ոչ պակաս.

խաղալիքների խմբաքանակի համար՝ խմբաքանակից վերջին արտադրատեսակի իրացման օրվանից 10 տարուց ոչ պակաս։

Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից համապատասխանության սերտիֆիկատի և ապացուցողական նյութերի փաթեթի պահպանման ժամկետը կազմում է՝

համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտի օրվանից 5 տարուց ոչ պակաս, եթե դրա գործողության ժամկետը սահմանափակ է.

համապատասխանության սերտիֆիկատի գրանցման օրվանից 10 տարուց ոչ պակաս, եթե դրա գործողության ժամկետը սահմանափակ չէ։

Թույլատրվում է հայտի և գրանցված համապատասխանության սերտիֆիկատի ու ապացուցողական նյութերի փաթեթի պատճենների պահպանումն էլեկտրոնային տեսքով՝ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

12. Օտար լեզվով կազմված և ապացուցողական նյութերի փաթեթում ներառված փաստաթղթերն ուղեկցվում են ռուսերեն թարգմանությամբ և (կամ) Միության անդամ պետության օրենսդրության համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ Միության այն անդամ պետության լեզվով թարգմանությամբ, որտեղ իրականացվում է խաղալիքների սերտիֆիկացումը:»:

8. 7-րդ հոդվածում՝

ա) անվանման մեջ և տեքստում «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության» բառերով.

բ) 1-ին կետում «հավաստում» բառը փոխարինել «գնահատում» բառով.

գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Խաղալիքները Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվում են Միության (Մաքսային միության) տեխնիկական բոլոր այն կանոնակարգերի պահանջներին դրանց համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա և որոնցով նախատեսվում են Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի զետեղումը:»։

9. 8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: