Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 137
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 137

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 360 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 137 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշմամբ ընդունված՝ «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 010/2011)՝

ա) 2-րդ հոդվածի 1-ին կետն երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«երկվառելիքային շարժիչ»՝ միաժամանակ դիզելային և գազակերպ վառելիքով աշխատանքի համար նախատեսված շարժիչ։ Ընդ որում՝ շարժիչի՝ մեկ տեսակի վառելիքի սպառվող քանակը մեկ այլ տեսակի նկատմամբ կարող է տատանվել՝ պայմանավորված շարժիչի աշխատանքի ռեժիմով և տեսակով.».

բ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածում՝ «Գյուղատնտեսական և այլ ինքնաշարժ ու շարժական մեքենաներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ կետով.

«29. Այն դեպքում, երբ ներքին այրման շարժիչների (սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ) կամ հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), կամ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) աշխատող հարկադրական այրմամբ շարժիչներ, ինչպես նա և դիզելային վառելիքով և սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ), կամ հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), կամ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) աշխատող սեղմումով բոցավառվող երկվառելիքային շարժիչներ) սնուցման համար օգտագործվում է գազակերպ վառելիք (սեղմված բնական այրվող գազ (ՍԲԳ), կամ հեղուկացված բնական այրվող գազ (ՀԲԳ), կամ հեղուկացված ածխաջրածնային գազ (ՀԱԳ)) կիրառվում են սույն հավելվածում նշված՝ սարքավորումներին և դրանց տեղադրմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ «Շարժիչը գազակերպ վառելիքով (սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ), հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ)) սնուցելու համար նախատեսված սարքավորումներով սարքավորված մեքենաներ» բաժնով և «Մեքենայի կառուցվածքում կատարված առանձին փոփոխություններին ներկայացվող պահանջները» բաժնով.

 

«Շարժիչը գազակերպ վառելիքով (սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ), հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ)) սնուցելու համար նախատեսված սարքավորումներով սարքավորված մեքենաներ

 

1. Մեքենաների վրա թույլատրվում է տեղադրել միայն այն գազաբալոնային սարքավորումը, որի առնչությամբ՝ 1958 թվականի մարտի 20-ին Ժնևում կնքված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների, անվավոր տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու (կամ) մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագրին (այսուհետ՝ 1958 թվականի համաձայնագիր) համապատասխան, տրամադրվել են տեսակի պաշտոնական հաստատմանը վերաբերող հաղորդագրություններ կամ որի առնչությամբ հաստատվել է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) կամ «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջներին համապատասխանությունը։

2. Յուրաքանչյուր բալոն պետք է ունենա դրա նույնականացումն ապահովող և գազի բալոնն արտադրողի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաստատված միասնական ձևին համապատասխան ձևակերպված անձնագիր, որը տեխնիկական փաստաթղթերի անբաժանելի մասն է կազմում։

3. Մեքենայի վրա տեղադրված յուրաքանչյուր գազի բալոնի վրա պետք է հստակ զետեղված լինեն չջնջվող նշագրերը՝ սերիական համարը և «ՀԱԳ», կամ «ՍԲԳ», կամ «ՀԲԳ» նշագրերը։

4. Շարժիչը գազակերպ վառելիքով (սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ), կամ հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), կամ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ)) սնուցելու համար նախատեսված սարքավորումը տեղադրվում է՝ հաշվի առնելով սույն բաժնի 5-րդ կետի պահանջները։

5. Գազակերպ վառելիքով (սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ) կամ հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), կամ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ)) շարժիչի սնուցման համակարգերը (այսուհետ՝ սնուցման համակարգ) պետք է բավարարեն սույն բաժնի 5.1-5.13-րդ ենթակետերում նշված պահանջները։

5.1. Սնուցման համակարգի բոլոր տարրերը պետք է կոշտ ամրակցվեն:

5.2. Սնուցման համակարգը պետք է տեղադրվի այնպես, որ ապահովվի դրա պաշտպանությունը վնասվածքներից:

5.3. Սնուցման համակարգին ոչ մի սարքվածք չպետք է միակցվի (բացառությամբ նրանց, որոնց առկայությունը խիստ անհրաժեշտ է շարժիչի և խցիկի տաքացման համակարգի պատշաճ աշխատանքն ապահովելու համար)։

5.4. Սնուցման համակարգին կարող է միակցվել մեքենայի խցիկի տաքացման համակարգը, եթե այդպիսի տաքացման համակարգը և միակցումը հրդեհաանվտանգ են և չեն ազդում սնուցման համակարգի կանոնավոր աշխատանքի վրա:

5.5. Սնուցման համակարգի սարքավորումների մաս հանդիսացող ոչ մի տարր (այդ թվում՝ ցանկացած պաշտպանիչ սարքվածք) չպետք է դուրս ցցվի մեքենայի արտաքին եզրաչափքից:

5.6. Սնուցման համակարգի ոչ մի տարր չպետք է գտնվի շարժիչի կամ ջերմության համանման աղբյուրի բանած գազերի արտանետման համակարգից 100 մմ-ից պակաս հեռավորության վրա, եթե սնուցման համակարգի սարքավորումների այդպիսի տարրերը չունեն պատշաճ ջերմապաշտպանիչ պատյան:

5.7. Սնուցման համակարգը պետք է ունենա սարքավորումների հետևյալ տարրերը՝

ա) հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) սնուցման դեպքում՝

գազի բալոն.

80-տոկոսանոց կասեցման կափույր.

մակարդակի ցուցիչ.

ապահովիչ կափույր.

հեռավար կառավարվող աշխատանքային կափույր՝ սահմանափակող կափույրով.

ճնշման կարգավորիչ և գոլորշեցուցիչ.

հեռավար կառավարվող փակիչ կափույր.

լցավորման բլոկ.

գազատար խողովակագծեր և ճկափողեր.

ներարկիչ, գազատաքացուցիչ կամ գազախառնիչ.

էլեկտրոնային կառավարման բլոկ.

ճնշման սահմանափակիչ.

հակադարձ կափույր.

գազատար խողովակագծի ապահովիչ կափույր.

գազի բաժնավորիչ.

զտիչ.

ճնշման և ջերմաստիճանի տվիչ.

վառելիքի պոմպ.

սնուցման համակարգի մեկուսացված հարմարակցիչ.

պահուստային վառելիքի մատուցման կցախողովակ.

տարբեր տեսակների վառելիքի փոխարկման համակարգ.

վառելիքամուղներ.

բ) սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ) սնուցման դեպքում՝

ավտոմատ կափույր.

ամրան.

գազի բալոն.

գազաօդախառնիչ (կարող է օգտագործվել մեքենայի ստանդարտ գազաօդախառնիչ).

ճկուն և կոշտ վառելիքամուղներ.

լցավորման բլոկ կամ հանգույց.

ձեռքով կառավարվող կափույր.

մանոմետր կամ վառելիքի մակարդակի ցուցիչ.

ապահովիչ սարքվածք (որոշակի ջերմաստիճանում գործարկվող).

էլեկտրոնային կառավարման բլոկ (էլեկտրոնային համակարգերի համար) (բացառությամբ մեքենայի վերասարքավորման դեպքերի, որը ներառում է գազային շարժիչի տեղադրումը).

գ) հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ) սնուցման դեպքում՝

(ձեռքի) փական.

կրիոգեն բաք (կրիոբաք).

ընդունիչ.

ճնշման և (կամ) ջերմաստիճանի տվիչ.

լցավորման հանգույց.

հսկիչ կափույր կամ հակադարձ կափույր.

մանոմետր կամ վառելիքի մակարդակի ցուցիչ.

սահմանափակիչ կափույր (հոսքի սահմանափակման սարք).

ապահովիչ կափույր.

ճնշման կարգավորիչ.

բնական գազի ազդանշանիչ.

հեռացման համակարգ.

միացնող ագույցներ.

ջերմափոխանակիչ/գոլորշեցուցիչ.

վառելիքամուղ.

էլեկտրոնային կառավարման բլոկ (բացառությամբ մեքենայի վերասարքավորման դեպքերի, որը ներառում է գազային շարժիչի տեղադրումը)։

5.8. Շահագործման պատրաստ մեքենայի վրա գազի բալոնի և հենարանային մակերևույթի (գրունտի) միջ և հեռավորությունը պետք է կազմի առնվազն 200 մմ:

5.9. Կոշտ և ճկուն վառելիքամուղները պետք է ամրակվեն այնպես, որ դրանք չենթարկվեն թրթռման կամ արտաքին բեռնվածքների:

Ամրակման կետում ճկուն կամ կոշտ վառելիքամուղները պետք է տեղադրվեն այնպես, որ մետաղական դետալների միջ և շփումներ չլինեն:

Կոշտ և ճկուն վառելիքամուղները չպետք է տեղադրվեն ամբարձիկով վերհանման կետերի տեղակայման տեղում:

Բաց տեղամասերում վառելիքամուղները պետք է ծածկվեն պաշտպանիչ նյութով:

5.10. Զոդամիացքներ կամ եռակցվածքներ, ինչպես նա և պարուրակավոր միացքներ հենակային մանեկներով չի թույլատրվում:

Միացքները պետք է հերմետիկ լինեն։

Բոլոր միացքները պետք է գտնվեն զննման համար մատչելի տեղերում:

5.11. Լցավորման բլոկը պետք է տեղադրվի մեքենայի արտաքին կողմից կամ շարժիչային հատվածամասում:

Լցավորման բլոկի ամրակցմամբ պետք է բացառվի դրա պտտման հավանականությունը և ապահովվի դրա պաշտպանությունը կեղտից և խոնավությունից:

5.12. Էլեկտրական միացումների և էլեկտրասարքավորումների տարրերի կառուցվածքով պետք է բացառվի էլեկտրական կայծի առաջացման հավանականությունը:

5.13. Մեքենան գազակերպ վառելիքով սնուցման (մեքենայի կառուցվածքում փոփոխություններ կատարելիս) փոխակերպելիս (վերասարքավորելիս) անհրաժեշտ է պահպանել գազաբալոնային սարքավորումների տեղադրման կարգին, ընթացակարգին և մեթոդներին ներկայացվող պահանջները՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով նախատեսված ցանկերում ներառված միջպետական ստանդարտներին համապատասխան։

 

Մեքենայի կառուցվածքում կատարված առանձին փոփոխություններին ներկայացվող պահանջները

 

Շարժիչը գազակերպ վառելիքով (սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ) կամ հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), կամ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ)) սնուցելու համար նախատեսված սարքավորումը տեղադրվում է հետևյալ պահանջների պահպանմամբ՝

ա) մեքենայի վրա թույլատրվում է տեղադրել միայն այն գազաբալոնային սարքավորումները, որի վերաբերյալ, 1958 թվականի համաձայնագրին համապատասխան, տրամադրվել են շարժիչների համապատասխան ընտանիքի համար նախատեսված տեսակի պաշտոնական հաստատման առնչությամբ հաղորդագրությունները կամ որի առնչությամբ հաստատվել է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) կամ «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջներին համապատասխանությունը.

բ) շարժիչը գազակերպ վառելիքով սնուցելու համար սարքավորումների տեղավորումը և տեղադրումը պետք է իրականացվեն՝ մեքենաների և (կամ) սարքավորումների համապատասխան տեսակների համար միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների պահանջներին համապատասխան, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջների պահպանումն ու, «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների պահանջներին համապատասխան։»։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված՝ «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 031/2012)՝

ա) 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերության մեջ՝

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում նշված՝ սեփական հավաքման արտադրության համար նախատեսված տրակտորներ կամ կցորդներ պատրաստողների կողմից արտադրվող և մատակարարվող բաղադրամասերի համար համապատասխանության հաստատում կարելի է չանցկացնել։».

երկրորդ նախադասության մեջ «տրակտորներ և կցորդներ» բառերը փոխարինել «տրակտորներ կամ կցորդներ» բառերով.

բ) նշված տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում՝

վերջին դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Շարժիչի սնուցման համար նախատեսված սարքավորումները՝ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ)՝

 

գազի բալոն.

 

80-տոկոսանոց կասեցման կափույր. մակարդակի ցուցիչ.

 

ապահովիչ կափույր.

 

հեռավար կառավարվող աշխատանքային կափույր՝ սահմանափակող կափույրով.

 

ճնշման կարգավորիչ և գոլորշեցուցիչ.

 

հեռավար կառավարվող փակիչ կափույր.

 

լցավորման բլոկ.

 

գազատար խողովակագծեր և ճկափողեր. ներարկիչ, գազատաքացուցիչ կամ գազախառնիչ.

 

էլեկտրոնային կառավարման բլոկ.

 

ճնշման սահմանափակիչ.

 

հակադարձ կափույր.

 

գազատար խողովակագծի ապահովիչ կափույր. գազի բաժնավորիչ.

 

զտիչ.

 

ճնշման և ջերմաստիճանի տվիչ.

 

վառելիքի պոմպ.

 

սնուցման համակարգի մեկուսացված հարմարակցիչ.

 

պահուստային վառելիքի մատուցման կցախողովակ.

 

տարբեր տեսակների վառելիքի փոխարկման համակարգ.

 

վառելիքամուղներ.

 

սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ)՝

 

ավտոմատ կափույր.

 

ամրան.

 

գազի բալոն.

 

գազաօդախառնիչ (կարող է օգտագործվել տրակտորի ստանդարտ գազաօդախառնիչ).

 

ճկուն և կոշտ վառելիքամուղներ.

 

լցավորման բլոկ կամ հանգույց.

 

ձեռքով կառավարվող կափույր.

 

մանոմետր կամ վառելիքի մակարդակի ցուցիչ.

 

ապահովիչ սարքվածք (որոշակի ջերմաստիճանում գործարկվող).

 

էլեկտրոնային կառավարման բլոկ (էլեկտրոնային համակարգերի համար) (բացառությամբ տրակտորների վերասարքավորման դեպքերի, որը ներառում է գազային շարժիչի տեղադրումը).

 

հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ)՝

 

(ձեռքի) փական.

 

կրիոգեն բաք (կրիոբաք).

 

ընդունիչ.

 

ճնշման և (կամ) ջերմաստիճանի տվիչ.

 

լցավորման հանգույց.

 

հսկիչ կափույր կամ հակադարձ կափույր. մանոմետր կամ վառելիքի մակարդակի ցուցիչ. սահմանափակիչ կափույր (հոսքի սահմանափակման սարք).

 

ապահովիչ կափույր.

 

ճնշման կարգավորիչ.

 

բնական գազի ազդանշանիչ.

 

հեռացման համակարգ.

 

միացնող ագույցներ.

 

ջերմափոխանակիչ/գոլորշեցուցիչ. վառելիքամուղ.

 

էլեկտրոնային կառավարման բլոկ (բացառությամբ տրակտորների վերասարքավորման դեպքերի, որը ներառում է գազային շարժիչի տեղադրումը)

տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածի 15-րդ կետ

ՄԱԿ-ի թիվ 67 (01) կանոններ կամ ՄԱԿ-ի թիվ 67 (02) կանոններ,

ՄԱԿ-ի թիվ 110 (03) կանոններ7,

ՄԱԿ-ի թիվ 115 (00) կանոններ

(5-րդ հավելված)»․

 

լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ տողատակի ծանոթագրությամբ՝

«7 2025 թվականի հունվարի 1-ից կիրառվում են ՄԱԿ-ի թիվ 110 (04) կանոնները։».

գ) նշված տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածում.

4.1 աղյուսակի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«35. Շարժիչը գազակերպ վառելիքով (սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ), հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ)) սնուցելու համար նախատեսված սարքավորումների տեղադրում

տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածի 15-րդ կետ, ԳՕՍՏ 34494-2018

ԳՕՍՏ 34492-2018

(X)

(X)

(X)

(X)

(X)

(X)».

 

4.2 աղյուսակի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«34. Շարժիչը գազակերպ վառելիքով (սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ), հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ)) սնուցելու համար նախատեսված սարքավորումների տեղադրում

տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածի 15-րդ կետ, ԳՕՍՏ 34494-2018

ԳՕՍՏ 34492-2018

(X)

(X)

(X)

(X)

(X)».

դ) նշված տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածում՝

14.2 ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14.2. Սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ) կամ հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), կամ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) աշխատող հարկադրական այրմամբ շարժիչներ».

14.3 ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14.3. Դիզելային վառելիքով և սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ) կամ հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), կամ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) աշխատող սեղմումով բոցավառվող երկվառելիքային շարժիչներ».

15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Շարժիչը գազակերպ վառելիքով (սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ), հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ)) սնուցելու համար նախատեսված սարքավորումներին և դրա տեղադրմանը ներկայացվող պահանջները».

15.1 ենթակետում «կամ ՄԱԿ-ի թիվ 110 (00) կանոններով» բառերը փոխարինել «կամ ՄԱԿ-ի թիվ 67 (02) կանոններով, կամ ՄԱԿ-ի թիվ 110 (03) կանոններով (2025 թվականի հունվարի 1-ից ՄԱԿ-ի թիվ 110 (04) կանոններով), կամ ՄԱԿ-ի թիվ 115 (00) կանոններով» բառերով.

15.1.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15.1.2. Տրակտորի վրա տեղադրված յուրաքանչյուր գազի բալոնի վրա պետք է հստակ զետեղված լինեն չջնջվող նշագրերը՝ սերիական համարը և «ՀԱԳ» կամ «ՍԲԳ», կամ «ՀԲԳ» նշագրերը։».

15.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15.2. Գազակերպ վառելիքով (սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ), հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ), հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ)) շարժիչի սնուցման համակարգին (այսուհետ՝ սնուցման համակարգ), դրա տեղավորմանը և տեղադրմանը ներկայացվող պահանջները».

15.2.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15.2.7. Սնուցման համակարգը պետք է ունենա սարքավորումների հետևյալ տարրերը՝

ա) հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) սնուցման դեպքում՝

գազի բալոն.

80-տոկոսանոց կասեցման կափույր.

մակարդակի ցուցիչ.

ապահովիչ կափույր.

հեռավար կառավարվող աշխատանքային կափույր՝ սահմանափակող կափույրով.

ճնշման կարգավորիչ և գոլորշիչ.

հեռավար կառավարվող փակիչ կափույր.

լցավորման բլոկ.

գազատար խողովակագծեր և ճկափողեր.

ներարկիչ, գազատաքացուցիչ կամ գազախառնիչ.

էլեկտրոնային կառավարման բլոկ.

ճնշման սահմանափակիչ.

հակադարձ կափույր.

գազատար խողովակագծի ապահովիչ կափույր.

գազի բաժնավորիչ.

զտիչ.

ճնշման և ջերմաստիճանի տվիչ.

վառելիքի պոմպ.

սնուցման համակարգի մեկուսացված հարմարակցիչ.

պահուստային վառելիքի մատուցման կցախողովակ.

տարբեր տեսակների վառելիքի փոխարկման համակարգ.

վառելիքամուղներ.

բ) սեղմված բնական այրվող գազով (ՍԲԳ) սնուցման դեպքում՝

ավտոմատ կափույր.

ամրան.

գազի բալոն.

գազաօդախառնիչ (կարող է օգտագործվել մեքենայի ստանդարտ գազաօդախառնիչ).

ճկուն և կոշտ վառելիքամուղներ.

լցավորման բլոկ կամ հանգույց.

ձեռքով կառավարվող կափույր.

մանոմետր կամ վառելիքի մակարդակի ցուցիչ.

ապահովիչ սարքվածք (որոշակի ջերմաստիճանում գործարկվող).

էլեկտրոնային կառավարման բլոկ (էլեկտրոնային համակարգերի համար) (բացառությամբ մեքենայի վերասարքավորման դեպքերի, որը ներառում է գազային շարժիչի տեղադրումը).

գ) հեղուկացված բնական այրվող գազով (ՀԲԳ) սնուցման դեպքում՝

փական (ձեռքի).

կրիոգեն բաք (կրիոբաք).

ընդունիչ.

ճնշման և (կամ) ջերմաստիճանի տվիչ.

լցավորման հանգույց.

հսկիչ կափույր կամ հակադարձ կափույր.

մանոմետր կամ վառելիքի մակարդակի ցուցիչ.

սահմանափակիչ կափույր (հոսքի սահմանափակման սարք).

ապահովիչ կափույր.

ճնշման կարգավորիչ.

բնական գազի ազդանշանիչ.

հեռացման համակարգ.

միացնող ագույցներ.

ջերմափոխանակիչ/գոլորշեցուցիչ.

վառելիքամուղ.

էլեկտրոնային կառավարման բլոկ (բացառությամբ մեքենայի վերասարքավորման դեպքերի, որը ներառում է գազային շարժիչի տեղադրումը)։».

ավելացնել հետևյալ բովանդակությամբ 15.2.19 ենթակետը՝

«15.2.19. Բանած գազերի ծխայնության որոշման ժամանակ պետք է օգտագործել դիզելային վառելիքի կիրառմամբ սնուցման ռեժիմ։»։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի թիվ 41 որոշմամբ ընդունված՝ «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 032/2013) 3-րդ կետի «ժթ» ենթակետը «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «, ինքնագնաց մեքենաների, գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների» բառերով։

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան