Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 110
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 110

քաղ. Մոսկվա

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՌՆՎԱԶՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԼՈԿԻՑ, ՍՏԵՂՆԱՇԱՐԻՑ ԵՎ ԴԻՍՓԼԵՅԻՑ ԿԱԶՄՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ 10 ԿԳ-ԻՑ ՈՉ ԱՎԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՈՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԴՅՈՒՐԱԿԻՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ) ինքնուրույն են որոշում իրենց տարածքում նույնականացման միջոցներով առնվազն տվյալների մշակման կենտրոնական բլոկից, ստեղնաշարից և դիսփլեյից կազմված հեռախոսային ապարատների և 10 կգ-ից ոչ ավելի զանգվածով հաշվողական դյուրակիր մեքենաների (այսուհետ՝ ապրանքներ) ներդրման ամսաթիվը և դրոշմավորման կարգը (այսուհետ՝ դրոշմավորում)՝ սույն որոշմանը համապատասխան, և դրոշմավորումը ներդնելուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ այդ մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով): Ընդ որում, չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու մասով արգելքը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից շուտ չի կարող սահմանվել։

2. Սահմանել, որ՝

ա) դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ընդգրկված ապրանքները.

բ) ապրանքների դրոշմավորումն իրականացվում է այն նույնականացման միջոցներով, որոնք համապատասխանում են սույն որոշմամբ հաստատված բնութագրերին.

գ) ցանկում ընդգրկված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.

դ) ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործառումն ապահովելու նպատակով անդամ պետությունները որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին) (այսուհետ՝ ազգային օպերատորներ).

ե) անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելով նախատեսված կարգով.

զ) անդամ պետություններն իրենց տարածքում դրոշմավորում սահմանելիս սույն որոշմանը համապատասխան ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմանը համապատասխան:

3. Հաստատել կցվող՝

ա) նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

բ) ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքի նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը.

գ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և Հանձնաժողովի միջև փոխանցվող դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափի, կազմի և կառուցվածքի, ինչպես նաև այդպիսի տեղեկությունների փոխանցման ժամկետների նկատմամբ պահանջները.

դ) ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ազգային բաղադրիչների և ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:

4. Ի գիտություն ընդունել Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվությունը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, սույն որոշմանը համապատասխան, ապրանքների դրոշմավորում սահմանելու մտադրության բացակայության մասին:

Սույն որոշման մեջ ոչինչ չպետք է Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար մեկնաբանվի որպես խոչընդոտ՝ ապրանքների հետագծելիությունն ապահովելու, ինչպես նաև, սույն որոշմանը համապատասխան, հետագայում ապրանքների դրոշմավորում ներդնելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 110 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

8471 30 000 0

մեքենաներ՝ հաշվողական, դյուրակիր, 10 կգ-ից ոչ ավելի զանգվածով, առնվազն տվյալների մշակման կենտրոնական բլոկից, ստեղնաշարից և դիսփլեյից կազմված

8517 11 000 0

հեռախոսային ապարատներ՝ հաղորդալարային կապի համար անլար լսափողով

8517 13 000 0

սմարթֆոններ

8517 14 000 0

այլ հեռախոսային ապարատներ՝ բջջային կապի ցանցերի կամ այլ առանց հաղորդալարի կապի ցանցերի համար

8517 18 000 0

այլ հեռախոսային ապարատներ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 110 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0, 8517 18 000 0, 8471 30 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով այնպիսի երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology – Automatic identification and data capture techniques — Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։

3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարն է (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից.

տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 20 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’*+-./_,:; =<>?)): Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է տվյալ ծածկագրի թողարկման անդամ պետության նույնականացուցիչը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.

տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ երկարությունը կազմում է մինչև 4 պայմանանշան (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր և մեծատառեր)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.

տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ երկարությունը կազմում է մինչև 44 պայմանանշան (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր և մեծատառեր, ինչպես նաև հատուկ պայմանանշաններ)։

Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան:

4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։

5. Ապրանքները դրոշմավորվում են սպառողական փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող պիտակի, կամ այլ նյութական կրիչի զետեղման միջոցով՝ սպառողական փաթեթվածքից դրանց առանց վնասելու առանձնացումը բացառող եղանակով։ Նույնականացման միջոցը չի կարող զետեղվել սպառողական փաթեթվածքի՝ կառուցվածքի շնորհիվ անվնաս անջատվող մասերի վրա:

6. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ տեղադրելիս այդպիսի փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցը՝ նման փաթեթվածքի մեջ տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների միավորմամբ։

Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան։ Տրանսպորտային փաթեթվածքը դրոշմավորելիս տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանում է տրանսպորտային փաթեթվածքում ապրանքների տեղադրումն իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակիցը։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 110 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

դրոշմավորված ապրանքների մասին այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող

 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս տեղեկություններ են փոխանցվում Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0, 8517 18 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին (այսուհետ՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկություններ)՝ XML ձևաչափով, հետևյալ ստանդարտներին համապատասխան՝

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով):

2. Տեղեկությունների կազմին և կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները ներկայացված են 1-12-րդ աղյուսակներում։

3. Դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան (այսուհետ՝ բազային մոդել)։

4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմում՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

 

Աղյուսակ 1

 

Արտահանվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմն ու կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

 

1

2. Տեղեկությունները ներկայացնող երկիրը

տեղեկությունները ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ISO-3166-ին համապա-տասխան

1

3. Տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և գնորդի (ներկրողի), ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և գնորդի (ներկրողի), ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների մասին

 

1..*

 

3.1. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

Տեղեկություններ՝ ապրանք վաճառողի (արտահանողի) մասին

 

0..1

   

3.1.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

   

3.1.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

   

3.1.3. GLN

ապրանք վաճառողի (արտահանողի) GLN ծածկագիրը

 

0..1

   

3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

ապրանք վաճառողի (արտահանողի) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

նշվում է ապրանք վաճառողի (արտահանողի) անվանումը

1

   

3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

3.2. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

ապրանքի գնորդի (ներկրողի) մասին տեղեկությունները

տեղեկությունները չեն փոխանցվում անդրսահմանային առևտրի շրջանակներում իրացման հետ կապ չունեցող նպատակներով ապրանքի տեղափոխման դեպքում

0..1

   

3.2.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

   

3.2.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

   

3.2.3. GLN

ապրանքի գնորդի (ներկրողի) GLN ծածկագիրը

 

0..1

   

3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

նշվում է ապրանքի գնորդի (ներկրողի) անվանումը

1

   

3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

3.3. Տեղեկություններ՝ ապրանքի և նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի և դրա վրա զետեղված նույնականացման միջոցների մասին

 

1..*

   

3.3.1. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ ապրանքն արտադրողի մասին

տարրը պարտադիր է ԵԱՏՄ անդամ պետություններում արտադրված ապրանքների համար

0..1

     

3.3.1.1. Ապրանքն արտադրողի
GLN-ն

ապրանքն արտադրողի GLN ծածկագիրը

 

0..1

     

3.3.1.2. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝
Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

0..1

     

3.3.1.3. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

     

3.3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

նշվում է արտադրողի անվանումը

1

     

3.3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

     

3.3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

   

3.3.2. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ դրոշմավորված ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած դիմումատու տնտեսավարող սուբյեկտի մասին

 

1

     

3.3.2.1. Ապրանքի հայտագրողի GLN-ն

ապրանքը հայտագրողի GLN ծածկագիրը

 

0..1

     

3.3.2.2. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝

Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ),

Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ եզակի նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

     

3.3.2.3. Հարկ վճարողի ՀՎՊԾ

հարկ վճարողի ՀՎՊԾ

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

     

3.3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

նշվում է դիմումատուի անվանումը

1

     

3.3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

     

3.3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

   

3.3.3. GTIN նույնականացուցիչը

առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը։ Թվային արժեքը

տարրը նախատեսված է առևտրային միավորի եզակի նույնականացման համար

1

   

3.3.4. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի 10 նիշ

1

   

3.3.5. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

 

0..1

   

3.3.6. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների ազգային դասակարգիչների

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՀԴ-ի, ԲՀՀԴ-ի և ապրանքների այլ ազգային դասակարգիչների

 

0..1

   

3.3.7. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ GPC-ի

նշվում է արժեքը՝ Global Product Classification-ին (արտադրանքի գլոբալ դասակարգիչ) համապատասխան

ունի բարդ կառուցվածք

0..1

   

3.3.8. Ապրանքի ծագման երկիրը

տեղեկություններ՝ ապրանքի ծագման երկրի մասին

տարրը նախատեսված է ապրանքի ծագման երկրի մասին տեղեկությունները նշելու համար (երկնիշ տառային ծածկագիրը՝ ISO-3166-ին համապատասխան)

1

   

3.3.9. Տեղեկություններ՝ ապրանքների հայտարարագրի մասին

տեղեկություններ՝ ապրանքների հայտարարագրի գրանցման համարի և ապրանքների հայտարարագրում ապրանքի համարի մասին

տարրը պարտադիր է երրորդ երկրներից ներմուծված ապրանքների համար

0..*

   

3.3.10. Տեղեկություններ՝ Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ Միության անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պահանջներին ապրանքների համապատասխանությունը հաստատող այլ փաստաթղթի մասին

տեղեկություններ՝ սահմանված պարտադիր պահանջների կատարումը հաստատող փաստաթղթի մասին

տեղեկությունները նշվում են 12-րդ աղյուսակին համապատասխան։ Տարրը պարտադիր է այն ապրանքների համար, որոնց նկատմամբ Միության շրջանակներում սահմանված են պարտադիր պահանջներ, կամ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան

0..*

   

3.3.11. Տեղեկություններ՝ ապրանքի որակին ներկայացվող պահանջները հաստատող փաստաթղթի մասին

տեղեկություններ՝ ապրանքի որակին վերաբերող փաստաթղթի և այլնի մասին

տեղեկությունները նշվում են 12-րդ աղյուսակին համապատասխան

0..*

   

3.3.12. Տեղեկություններ՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մասին

տեղեկություններ՝ տրանսպորտային բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի, մասնագրերի և այլնի մասին

տեղեկությունները նշվում են 12-րդ աղյուսակին համապատասխան

0..*

   

3.3.13. Տեղեկություններ ապրանքի մասին

ապրանքի բնութագրերի կառուցվածքավորված նկարագրությունը

տեղեկությունները նշվում են 5-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.3.14. Զետեղված նույնականացման միջոցների ցանկը

նշվում է նույնականացման միջոցների ցանկը՝ հաշվի առնելով դրանց գտնվելը խմբային (տրանսպորտային) փաթեթվածքներում

 

0..*

     

3.3.14.1. Տեղեկություններ՝ զետեղված նույնականացման միջոցի մասին

նշվում են նույնականացման միջոցի և դրոշմավորված ապրանքի կարգավիճակի մասին տեղեկությունները

 

1..*

       

3.3.14.1.1. Նույնականացման միջոցը

կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկություններ՝ նույնականացման միջոցի մասին

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

       

3.3.14.1.2. Տեղեկություններ՝ ապրանքի կարգավիճակի մասին

բարդ տարր՝ պարունակում է տեղեկություններ՝ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, կարգավիճակ սահմանելու պատճառի ծածկագրի մասին, ինչպես նաև ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի և ժամի մասին

 

1

         

3.3.14.1.2.1. Կարգավիճակի ծածկագիրը

դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագիրը

տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան

1

         

3.3.14.1.2.2. Կարգավիճակ սահմանելու պատճառի ծածկագիրը

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրը

 

0..1

         

3.3.14.1.2.3. Ամսաթիվը և ժամը

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու ամսաթիվն ու ժամը

 

1

       

3.3.14.1.3. Տեղեկություններ՝ ապրանքի միավորի մասին

նշվում են ապրանքի միավորի առանձնահա-տկությունները սահմանող տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

0..1

     

3.3.14.2. Վերադաս մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

       

3.3.14.2.1. Նույնականացման միջոցը

կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկություններ՝ փաթեթվածքի նույնականացման միջոցի մասին

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

   

3.3.15. Խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը

այն խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների ցանկը, որոնցում գտնվում է դրոշմավորված ապրանքը

 

0..1

     

3.3.15.1. Տեղեկություններ՝ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին

   

1..*

       

3.3.15.1.1. Խմբավորման մակարդակը

   

1

       

3.3.15.1.2. Նույնականացման միջոցը

տեղեկություններ, որոնք ներկայացված են խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա՝ կառուցվածքավորված տեսքով

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

       

3.3.15.1.3. Վերադաս մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

         

3.3.15.1.3.1. Նույնականացման միջոցը

կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկություններ՝ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի մասին

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

4. Տեղեկություններ՝ ապրանքների արտահանման նպատակի մասին

նշվում են անդրսահմանային առևտրի հետ կապ չունեցող նպատակներով մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների տեղափոխման ժամանակ ապրանքների արտահանման նպատակի մասին տեղեկություններ

 

0..1

 

4.1. Ապրանքների արտահանման նպատակը

 

1. տոնավաճառ

2. պահում

3. այլ (նշելով արտահանման նպատակը)

1

 

4.2. Ապրանքի գտնվելու վայրի հասցեն

ներմուծման անդամ պետության տարածքում ապրանքի գտնվելու վայրի հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

1

 

Աղյուսակ 2

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմն ու կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

 

1

2 Տեղեկությունները ներկայացնող երկիրը

տեղեկությունները ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ISO-3166-ին համապատասխան

1

3 Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի 10 նիշ

1

4 Ապրանքները վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների մասին տեղեկությունները

տեղեկություններ՝ ապրանքները վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին

 

1..*

 

4.1. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) մասին

 

0..1

 

4.1.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

 

4.1.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

 

4.1.3. GLN

ապրանք վաճառողի (արտահանողի) GLN ծածկագիրը

 

0..1

 

4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

ապրանք վաճառող (արտահանող) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

0..1

 

4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

 

4.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

4.2. Տեղեկություններ՝ ապրանքի նույնականացման միջոցների մասին

ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

 

4.2.1. Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների կազմում ներառված տեղեկությունները՝ կառուցվածքավորված ձևով

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

4.2.2. Տեղեկություններ՝ ապրանքի կարգավիճակի մասին

բարդ տարր՝ պարունակում է տեղեկություններ՝ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի և ժամի մասին

տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան

1

4.3. Տեղեկություններ՝ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին

խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

 

4.3.1. Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների կազմում ներառված տեղեկությունները՝ կառուցվածքավորված ձևով

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

 

4.3.2. Տեղեկություններ՝ ապրանքի կարգավիճակի մասին

   

0..1

5 Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

ապրանքի գնորդի (ներկրողի) մասին տեղեկությունները

 

0..1

 

5.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

5.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

5.3. GLN

ապրանքի գնորդի (ներկրողի) GLN ծածկագիրը

 

0..1

5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

0..1

5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

 

5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկությունները

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

Աղյուսակ 3

 

Հասցեի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

հասցեի տեսակի ծածկագիրը

հասցեի տեսակի ծածկագրային նշագիրը (գտնվելու վայրի հասցեն, նամակագրության հասցեն և այլն) (նշվում է ցանկին համապատասխան՝ «1»՝ գրանցման հասցեն. «2»՝ փաստացի հասցեն. «3»՝ փոստային հասցեն)

0..1

2

երկրի ծածկագիրը

երկրի ծածկագրային նշագիրը (նշվում է երկնիշ տառային ծածկագիրը՝ ISO-3166-ին համապատասխան)

0..1

3

տարածքի ծածկագիրը

վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը

0..1

4

տարածաշրջանը

առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

5

շրջանը

երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

6

քաղաքը

քաղաքի անվանումը

0..1

7

բնակավայրը

բնակավայրի անվանումը

0..1

8

փողոցը

քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը

0..1

9

շենքի համարը

շենքի, մասնաշենքի, շինության նշագիրը

0..1

10

սենքի համարը

գրասենյակի կամ բնակարանի նշագիրը

0..1

11

փոստային դասիչը

փոստային կապի ձեռնարկության փոստային դասիչը

0..1

12

բաժանորդային արկղի համարը

փոստային կապի ձեռնարկությունում բաժանորդային արկղի համարը

0..1

 

Աղյուսակ 4

 

Կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

կապի տեսակի ծածկագիրը

կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 192 որոշմամբ հաստատված՝ կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկին համապատասխան

0..1

2

կապի տեսակի անվանումը

կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) անվանումը

0..1

3

կապուղու նույնականացուցիչը

կապուղին նույնականացնող՝ պայմանանշանների հաջորդականությունը (հեռախոսահամարի, ֆաքսի համարի, էլեկտրոնային փոստի հասցեի և այլնի նշում)

0..*

 

Աղյուսակ 5

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տեսակի անվանումը, որին դասվում է ապրանքը)

1

2

Ապրանքի անվանումը պիտակի վրա

   

1

3

Մոդելը

մոդելի անվանումը

նշվում է մոդելի անվանումը, օրինակ՝ «Xiaomi Mi 12s», «Philips E111»

1

4

Մոդելի համարը (ցուցիչը)

մոդելի՝ լատինական այբուբենի տառերից, թվանշաններից և հատուկ պայմանանշաններից կազմված համարը (ցուցիչը)

նշվում է մոդելային շարքին տրվող հատուկ համարը (ցուցիչը), օրինակ՝ «2201123G», «SGPT121DE/S»

0..1

5

Ապրանքային նշանը (բրենդը)

Տեղեկություններ՝ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման մեջ օգտագործվող նշագիրը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

6

Լրացուցիչ տեղեկություններ

լրացուցիչ տեղեկատվություն

 

0..1

7

Գույնը

մոդելի գույնի նկարագրությունը

 

1

8

Պրոցեսորը

պրոցեսորի մոդելն ու արտադրողը

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8471 30 000 0, 8517 13 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների համար

0..1

9

Զտաքաշը

   

0..1

10

Էկրանի չափսը

նշվում է էկրանի անկյունագծի չափսը՝ դյույմերով

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8471 30 000 0, 8517 13 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների համար

0..1

11

Օպերատիվ հիշողությունը

նշվում է օպերատիվ հիշողության հայտագրված ծավալը (տեղեկատվության քանակի չափման միավորներով)

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8471 30 000 0, 8517 13 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների համար

0..1

12

Ներկառուցված հիշողությունը

նշվում է ներկառուցված հիշողության հայտագրված ծավալը (տեղեկատվության քանակի չափման միավորներով)

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8471 30 000 0, 8517 13 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների համար

0..1

 

Աղյուսակ 6

 

Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով*

ապրանքի գնի մասին տեղեկությունները՝ ներառյալ ԱԱՀ-ն

տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով

0..1

2

ապրանքի միավորի ԱԱՀ-ն*

ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը

ԱԱՀ-ի մասին տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա՝ ապրանքի յուրաքանչյուր միավորի համար

0..1

3

Արտադրման ամսաթիվը

արտադրման ամսաթվի մասին տեղեկությունները

 

0..1

4

Սերիական համարը

ապրանքի միավորի սերիական համարը

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8471 30 000 0 դիրքում դասակարգվող ապրանքների համար.

մի քանի սերիական համարների առկայության դեպքում նշվում են բոլոր սերիական համարները

0..*

5

Նույնականացման եզակի համարը՝ IMEI

շարժական սարքավորումների միջազգային նույնականացուցիչը (International Mobile Equipment Identity)

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8517 13 000 0, 8517 14 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների համար. մի քանի IMEI համարների առկայության դեպքում նշվում են բոլոր IMEI-ները

0..*

 

______________________

<*> Տեղեկություններն արտահանողի կողմից փոխանցվում են կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։

Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ կետերում նշված երկու տարրերը

 

Աղյուսակ 7

 

Ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

նույնականացման միջոցի տեսակը

նշվում է նույնականացման միջոցի տեսակի եռանիշ ծածկագիրը՝ նույնականացման միջոցների տեսակների ցանկին համապատասխան

նշվում է 8-րդ աղյուսակին համապատասխան

1

2

համարը՝ ըստ ռեեստրի

նշվում է` ըստ նույնականացման միջոցների, ռեեստրի համարը

 

0..1

3

նույնականացման միջոցի տվյալների բլոկը

   

1..*

3.1

կիրառման նույնականացուցիչը (AI)

կլոր փակագծերի մեջ վերցված՝ կիրառման թվային նույնականացուցիչը, որով նշվում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի նշանակությունը

նշվում է 9-րդ աղյուսակին համապատասխան՝ 10-րդ աղյուսակում սահմանված կանոնների համաձայն

0..1

3.2

տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը

պարունակում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը

նշվում է 10-րդ աղյուսակում սահմանված կանոնների համաձայն

1

 

Աղյուսակ 8

 

Նույնականացման միջոցների տեսակների ցանկը

 

Բաժնի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի անվանումը

1

գծավոր ստվերագծային ծածկագիր

101

Code 128 գծավոր ստվերագծային ծածկագիր

2

երկչափ բազմամակարդակ ստվերագծային ծածկագիր

3

երկչափ մատրիցային ստվերագծային ծածկագիր

301

DataMatrix ծածկագիր

302

QR ծածկագիր

303

Micro QR ծածկագիր

4

ռադիոհաճախական ազդանշան

401

UHF-տիրույթի RFID-տարբերանշանի ռադիոհաճախական ազդանշան

9

նույնականացման միջոցների այլ տեսակներ

999

այլ

 

Աղյուսակ 9

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0, 8517 18 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների ցանկը (AI)

 

AI ծածկագիր

AI լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող՝18 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (արտիկուլով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-անիշ թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..20

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 20 պայմանանշանների չափով դաշտը պարունակում է օպերատորի կամ պատրաստողի կողմից ապրանքին տրվող սերիական համարը՝ դրա ծառայության ամբողջ ժամանակահատվածի համար։ GTIN-ի հետ զուգակցությամբ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է

91

Ստուգման բանալու նույնականացուցիչը

 

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան

92

Ստուգման ծածկագիրը

 

ասիմետրիկ կրիպտոգրաֆիկ ալգորիթմների միջոցով ստեղծված ստուգման կոդի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան

 

Աղյուսակ 10

 

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

8471 30 000 0,

8517 11 000 0,

8517 13 000 0,

8517 14 000 0,

8517 18 000 0

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 4։

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN):

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN):

4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման բանալու նույնականացուցիչը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան):

5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման ծածկագիրը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան):

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով

8471 30 000 0,

8517 11 000 0,

8517 13 000 0,

8517 14 000 0,

8517 18 000 0

101 կամ 301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1։

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը` «00».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (նույնականացման ծածկագիրը), կարող է պարունակել 18-ից մինչև 74 պայմանանշան և բաղկացած լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А -Z а-z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,- _./:;< = >?!)

 

Աղյուսակ 11

 

Դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների փոխանակման ժամանակ օգտագործվող՝ դրոշմավորված ապրանքների կարգավիճակների ցանկը

 

Կարգավիճակի ծածկագիրը

Կարգավիճակի նկարագրությունը

Ծածկագրերի հնարավոր արժեքները և կարգավիճակ սահմանելու պատճառի նկարագրությունը

00

վիճակը որոշված չէ

«99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է ներմուծողի համակարգում).

«34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձը վաճառողին (սահմանվում է արտահանողի համակարգում)

10

ապրանքը շրջանառության մեջ է դրվել անդամ պետությունում

«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքը հաշվառման ընդունելը (սահմանվում է ներմուծողի համակարգում).

«34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձը վաճառողին (սահմանվում է արտահանողի համակարգում).

«99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է արտահանողի համակարգում)

20

ապրանքը հանվել է շրջանառությունից

«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքը հաշվառման ընդունելը (սահմանվում է արտահանողի համակարգում)

31

ապրանքն իրացվել է (նախատեսված է իրացման համար) անդրսահմանային առևտրի շրջանակներում

 

32

ապրանքը տեղափոխվել է՝ անդրսահմանային առևտրի հետ կապ չունեցող նպատակներով

 

 

Աղյուսակ 12

 

Փաստաթղթի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Փաստաթղթի տեսակի ծածկագիրը

փաստաթղթի տեսակի՝ դասակարգչին համապատասխան նշվող ծածկագիրը

տարրը նախատեսված է փաստաթղթի տեսակի ծածկագրի մասին տեղեկությունները նշելու համար՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան

1

2

Փաստաթղթի անվանումը

փաստաթղթի անվանումը

 

1

3

Փաստաթղթի համարը

փաստաթղթի գրանցման համարը

 

0..1

4

Փաստաթղթի ամսաթիվը

փաստաթղթի գրանցման / տրման ամսաթիվը

 

1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 110 որոշմամբ

 

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ազգային բաղադրիչների և ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը (10 նիշ)։

4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):

5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:

6. Մոդելը:

7. Գույնը:

8. Սերիական համարը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8471 30 000 0 դիրքում դասակարգվող ապրանքների համար):

9. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8471 30 000 0, 8517 13 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների համար՝

էկրանի չափսը.

ներկառուցված հիշողությունը.

օպերատիվ հիշողությունը.

պրոցեսորը:

10. Եզակի նույնականացման համարը՝ IMEI (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8517 13 000 0, 8517 14 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների համար):

11. Ապրանքային նշանը (բրենդը):

12. Ապրանքի ծագման երկիրը։

13. Տեղեկություններ՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ Միության անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պահանջներին ապրանքների համապատասխանությունը հաստատող այլ փաստաթղթի մասին:

14. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի մասին (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

15. Տեղեկատվություն՝ ապրանքն արտադրողի մասին (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (նշվում Է Միության անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: