Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 125
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 125

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

«Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 48-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 191-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատվել կցվող՝ Այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 25-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 125 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները մշակվել են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) իրագործման նպատակով և սահմանում են նշված արձանագրության 4-րդ կետով նախատեսված՝ այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։

2. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ավտոմատ ռեժիմ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման (ձևակերպման) ռեժիմ՝ առանց լիազորված մարմնի պաշտոնատար անձանց մասնակցության.

հայտատու՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակից, որը լիցենզիայի կամ թույլտվության ձևակերպման նպատակով լիազորված մարմին է ներկայացնում փաստաթղթեր (տեղեկություններ).

լիցենզիայի կատարում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք այն ապրանքների փաստացի ներմուծում կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից փաստացի արտահանում, որոնց մասով տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա մաքսային մարմինների կողմից իրականացվել է բացթողում:

Սույն կանոններում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) սահմանված իմաստներով:

3. Լիցենզիայի և լիցենզիայի կրկնօրինակի տրամադրման (ձևակերպման) համար լիազորված մարմնի կողմից գանձվում է պետական տուրք (լիցենզավորման վճար)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ նախատեսված կարգով և չափով:

4. Լիցենզիաներն ու թույլտվությունները տրամադրվում (ձևակերպվում) են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դասակարգվող յուրաքանչյուր այն ապրանքի համար, որի համար կիրառվում է լիցենզավորում կամ ավտոմատ լիցենզավորում (հսկողություն):

5. Լիցենզիաներն ու թույլտվություններն ստորագրելու իրավունքով օժտված՝ լիազորված մարմնի պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկությունները, այդ պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշները, ինչպես նաև լիազորված մարմինների կնիքների դրոշմվածքների նմուշներն ուղարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնելու համար:

6. Լիցենզիայի կամ թույլտվության տրամադրման (ձևակերպման) համար ներկայացված փաստաթղթերը (տեղեկությունները), ինչպես նաև լիցենզիայի կատարումը հաստատող փաստաթղթերը ենթակա են լիազորված մարմիններում պահպանման՝ լիցենզիայի կամ թույլտվության գործողության ժամկետը լրանալու օրվանից 3 տարվա ընթացքում կամ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշումն ընդունելու օրվանից:

Նշված ժամկետը լրանալուն պես փաստաթղթերը ոչնչացվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ տրվել (ձևակերպվել) է լիցենզիան կամ թույլտվությունը:

7. Լիազորված մարմիններն իրականացնում են տրված լիցենզիաների ու թույլտվությունների տվյալների բազայի վարում և, ըստ հարցման, այլ անդամ պետությունների մաքսային մարմիններ են ներկայացնում տրամադրված (ձևակերպված) լիցենզիաների ու թույլտվությունների մասին տեղեկությունները:

 

II. Լիցենզիաների տրամադրման կարգը

 

8. Լիցենզիայի տրամադրման հայտը և լիցենզիան ձևակերպվում են թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված հրահանգին համապատասխան։

Եթե անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիցենզիայի տրամադրում (ձևակերպում), ապա լիցենզիայի տրամադրումը (ձևակերպումը) կամ դրա տրամադրման (ձևակերպման) մերժումը կարող է իրականացվել այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից ավտոմատ ռեժիմով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:

9. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն սկսվելու օրվանից 1 տարին և կարող է սահմանափակվել արտաքին առևտրային պայմանագրի, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթի գործողության ժամկետով, որով հաստատվում են կողմերի մտադրությունները (այսուհետ՝ պայմանագիր), կամ այն փաստաթղթի գործողության ժամկետով, որը հիմք է լիցենզիայի տրամադրման (ձևակերպման) համար:

Այն ապրանքների համար, որոնց համար սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ՝ արտահանման և (կամ) ներմուծման քվոտաների տեսքով, կամ ներմուծման քվոտա կամ հատուկ քվոտա՝ որպես հատուկ պաշտպանական միջոց, կամ սակագնային քվոտաներ, մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետն ավարտվում է այն օրացուցային տարում, որի համար սահմանվել է քվոտան:

Հիմնական լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն սկսելու օրվանից 1 տարին, իսկ այն ապրանքների համար, որոնց մասով սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ՝ արտահանման և (կամ) ներմուծման քվոտաների տեսքով, կամ սակագնային քվոտաներ, ավարտվում է այն օրացուցային տարում, որի համար սահմանվել է քվոտան, եթե Հանձնաժողովի այն որոշմամբ, որով ներմուծվել է համապատասխան միջոցը, այլ բան չի սահմանվել:

Բացառիկ լիցենզիայի գործողության ժամկետը Հանձնաժողովի կողմից սահմանվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

10. Հայտատուի կամ նրա այն ներկայացուցչի կողմից լիցենզիան ձևակերպելու համար, որն ունի թղթային կրիչով (հայտը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում) կամ էլեկտրոնային ձևով համապատասխան լիազորությունների հաստատումը (այսուհետ՝ ներկայացուցիչ), լիազորված մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները՝

ա) սույն կանոնների թիվ 1 հավելվածով նախատեսված հրահանգին համապատասխան ձևակերպված՝ լիցենզիայի տրամադրման հայտը (այսուհետ՝ լիցենզիայի տրամադրման հայտ).

բ) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ձևաչափով լիցենզիայի տրամադրման հայտի էլեկտրոնային պատճենը՝ հայտը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում.

գ) պայմանագրի, դրան կցվող հավելվածների և (կամ) լրացումների պատճենները (մեկանգամյա լիցենզիայի համար)։

Եթե անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է ավտոմատ ռեժիմով էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիցենզիայի տրամադրում (ձևակերպում), ապա սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերի պատճենների փոխարեն այդ անդամ պետության օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել այդ փաստաթղթերից համապատասխան տեղեկությունների տրամադրում:

Ընդ որում, պարտադիր է ներկայացնել պայմանագրից հետևյալ տեղեկությունները՝

Պայմանագրի համարը և ամսաթիվը.

ապրանքի նկարագրությունը.

ապրանքի քանակը՝ չափման միավորի նշմամբ, ապրանքի գինը՝ պայմանագրի արժույթի նշմամբ.

ապրանքի նշանակման երկիրը (ուղարկման երկիրը).

ապրանքի ծագման երկիրը.

Պայմանագրի գործողության ժամկետը: Այդ պայմանագրում դրա գործողության ժամկետի մասին դրույթների բացակայության դեպքում նշվում է, որ պայմանագիրն անժամկետ է.

ապրանքի վաճառողի (գնորդի) մասին տեղեկատվությունը.

գործարքի տիպի մասին տեղեկատվությունը (արտահանում կամ ներմուծում):

Անդամ պետության օրենսդրությամբ պետք է նախատեսվի լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելը:

Լիազորված մարմնի կողմից պայմանագրից տեղեկությունների ոչ հավաստի լինելու հատկանիշներ հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինն իրավասու է հայտատուից (ներկայացուցչից) հայցել պայմանագրի պատճենը։ Անդամ պետության օրենսդությամբ կարող են սահմանվել այդ հարցման համար այլ հիմքեր.

դ) հարկային մարմնում հաշվառման վերցնելու կամ պետական գրանցման մասին փաստաթղթի պատճենը (դրանից տեղեկություններ, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)

ե) գործունեության լիցենզավորված տեսակի իրականացման համար լիցենզիայի պատճենը կամ այդ լիցենզիայի առկայության մասին տեղեկությունները (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)՝ այն դեպքում, երբ գործունեության այդ տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կիրառվում է լիցենզավորում.

զ) Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր (տեղեկություններ), որոնց հիման վրա համապատասխան ապրանքի նկատմամբ սահմանվել է լիցենզավորում։

11. Թղթային կրիչով հայտ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի ներկայացված պատճենների յուրաքանչյուր թերթ վավերացվում է հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) կամ փաստաթղթերի պատճենները կարվում են, իսկ դրանց վերջին թերթերը վավերացվում են հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում)։

Հայտատուի (ներկայացուցչի) կողմից ներկայացված փաստաթղթերը ենթակա են լիազորված մարմնում գրանցման։

Լիցենզիայի տրամադրման հայտը և փաստաթղթերը (տեղեկությունները) կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթերի ձևով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։

Թույլատրվում է փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնել տեսածրված փաստաթղթերի տեսքով, որոնք վավերացված են հայտատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, եթե այդ վավերացումը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։

Լիցենզիան տրամադրվում է հայտատուի (ներկայացուցչի) կողմից այն փաստաթղթերը (տեղեկությունները, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ) ներկայացնելուց հետո, որոնցով հաստատվում է պետական տուրքի (լիցենզավորման վճարը) վճարումը։

12. Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված այն դեպքերում, որոնցով սահմանվել է համապատասխան միջոցը, լիցենզիայի տրամադրման հայտը՝ նախքան լիազորված մարմին ներկայացնելը, հայտատուի կողմից կամ լիազորված մարմնի կողմից ուղարկվում է անդամ պետության գործադիր իշխանության համապատասխան մարմին, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ՝ համաձայնեցման համար։

13. Լիցենզիայի տրամադրումը (ձևակերպումը) կամ դրա տրամադրման (ձևակերպման) մերժումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից՝ սույն կանոնների 10-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հիման վրա՝ դրանք ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հանձնաժողովի այն որոշմամբ, որով սահմանվել է համապատասխան միջոցը, այլ ժամկետ չի սահմանվել։

14. Լիցենզիայի տրամադրման (ձևակերպման) մերժման հիմք են՝

ա) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում (տեղեկություններում) թերի կամ ոչ հավաստի տեղեկատվության առկայությունը.

բ) սույն կանոնների 10-12-րդ և 22-րդ կետերով նախատեսված պահանջները չպահպանելը.

գ) լիցենզիայի տրամադրման (ձևակերպման) համար հիմք ծառայած մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցումը կամ կասեցումը.

դ) անդամ պետությունների միջազգային պարտավորությունների խախտումը, որը կարող է տեղի ունենալ այն պայմանագրի կատարման հետևանքով, որի իրագործման համար հարցվում է լիցենզիան.

ե) որպես արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ՝ արտահանման և (կամ) ներմուծման քվոտայի, որպես հատուկ պաշտպանական միջոց՝ ներմուծման կամ հատուկ քվոտայի, ինչպես նաև սակագնային քվոտայի սպառումը կամ դրանց բացակայությունը (քվոտավորվող ապրանքների լիցենզիայի ձևակերպման դեպքում).

զ) Հանձնաժողովի այն որոշմամբ նախատեսված այլ հիմքեր, որով սահմանվել է համապատասխան միջոցը:

15. Լիցենզիայի տրամադրումը (ձևակերպումը) մերժելու մասին որոշումը պետք է լինի հիմնավորված և ներկայացվի հայտատուին (ներկայացուցչին) թղթային կրիչով կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:

16. Լիազորված մարմինը ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրամադրվում է հայտատուին (ներկայացուցչին):

Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը՝ հայտատուն լիցենզիայի բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որն իրականացնում է լիցենզիան վերահսկողության վերցնելը ու հայտատուին է տրամադրում դրա պատճենը՝ այն վերահսկողության վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

Եթե լիազորված մարմնի կողմից լիցենզիան տրամադրվել (ձևակերպվել) է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ապա հայտատուից չի պահանջվում իր պետության մաքսային մարմին ներկայացնել լիցենզիայի բնօրինակը՝ թղթային կրիչով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով տրամադրված (ձևակերպված) լիցենզիաների կատարման վերահսկողության իրականացման հարցով լիազորված մարմինների ու մաքսային մարմինների համագործակցության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։

17. Տրամադրված (ձևակերպված) լիցենզիաների մեջ փոփոխությունների, այդ թվում՝ տեխնիկական բնույթի փոփոխությունների կատարում, չի թույլատրվում:

18. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի, անվանման, իրավաբանական հասցեի, գտնվելու վայրի հասցեի փոփոխություն) կամ փոփոխվել են որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել), հայտատուն (ներկայացուցիչը) պարտավոր է տրված լիցենզիայի գործողության դադարեցման մասին կամ նոր լիցենզիայի ձևակերպման մասին դիմում ներկայացնել՝ կցելով հայտը ու փաստաթղթերը և (կամ) նշված փոփոխությունները հաստատող տեղեկությունները, ինչպես նաև, սույն կանոնների 23-րդ կետին համապատասխան, մաքսային մարմնի կողմից տրված լիցենզիայի կատարման մասին տեղեկանքը՝ բացառությամբ սույն կանոնների 24-րդ կետով նախատեսված դեպքի:

19. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումն ընդունում է լիազորված մարմինը հետևյալ դեպքերում՝

ա) հայտատուի (ներկայացուցչի)՝ թղթային կրիչով կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիազորված մարմին ներկայացված դիմումը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.

բ) որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կատարումը (կազմակերպաիրավական ձևի, անվանման, իրավաբանական հասցեի, գտնվելու վայրի հասցեի փոփոխություն), կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձը հաստատող փաստաթղթի (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) մասին տեղեկությունների փոփոխումը.

գ) փաստաթղթերի (տեղեկությունների) մեջ ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերումը.

դ) լիցենզիայի տրամադրման (ձևակերպման) համար հիմք ծառայած մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցումը.

ե) անդամ պետության միջազգային պարտավորությունների խախտում՝ այն պայմանագրի կատարման ժամանակ, որի հիման վրա տրամադրվել (ձևակերպվել) է լիցենզիան.

զ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրամադրված լիցենզիայի հետ կանչելը (գործողության դադարելը), եթե գործունեության այդ տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար նախատեսվել է լիցենզավորում.

է) լիցենզիայի տրամադրման (ձևակերպման) ժամանակ թույլ տրված այնպիսի խախտումների հայտնաբերումը, որոնց հետևանքով տրամադրվել (ձևակերպվել) է լիցենզիան, որը չէր կարող տրամադրվել (ձևակերպվել) սահմանված կարգը պահպանելու դեպքում.

ը) լիցենզիա տիրապետողի կողմից միջազգային նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման (ձևակերպման) պայմանները չկատարելը.

թ) դատական որոշման առկայությունը:

20. Լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումը կայացվում է լիազորված մարմնի կողմից՝ այն մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը կասեցնելու դեպքում, որոնց հիման վրա տրամադրվել (ձևակերպվել) է լիցենզիան, կամ հիմնական կամ բացառիկ լիցենզիա ունեցողի կողմից սույն կանոնների 22-րդ կետի չկատարման դեպքում:

Լիցենզիայի գործողությունը կասեցվում է այդ մասին լիազորված մարմնի կողմից որոշում ընդունվելու օրվանից։

Կասեցված լիցենզիայի գործողությունը վերականգնվում է լիազոր մարմնի կողմից՝ դրա գործողության կասեցմանը հանգեցնող պատճառները վերացնելուց հետո։ Ընդ որում, լիցենզիայի գործողության կասեցումը դրա գործողության ժամկետի երկարաձգման համար հիմք չէ։

Լիցենզիայի գործողության կասեցումը, վերականգնումն ու դադարեցումն իրականացվում են թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված կարգով:

21. Թղթային կրիչով տրամադրված լիցենզիայի կորստի դեպքում լիազորված մարմինը, ըստ հայտատուի (ներկայացուցչի) դիմումի, տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը՝ թղթային կրիչով՝ պետական տուրքը (լիցենզավորման վճարը) վճարելուց հետո, որը ձևակերպվում է բնօրինակի նման և պարունակում է «Կրկնօրինակ» նշումը:

Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։

Լիցենզիայի կրկնօրինակը լիազորված մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

22. Հիմնական և բացառիկ լիցենզիայի տիրապետողը եռամսյակը մեկ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, մինչև լիցենզիայի գործողության ժամկետը լրանալը (գործողության դադարեցումը), պարտավոր է լիազորված մարմին ներկայացնել հաշվետվություն՝ լիցենզիայի կատարման ընթացքի վերաբերյալ։

Մեկանգամյա լիցենզիա տիրապետողը լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում պարտավոր է լիազորված մարմին ներկայացնել լիցենզիայի կատարման մասին տեղեկանքը՝ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ձևով։

Թույլատրվում է ներկայացնել լիցենզիայի կատարման ընթացքի մասին հաշվետվություն ու լիցենզիայի կատարման մասին տեղեկանքներ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:

23. Լիցենզիան վերահսկողությունից հանելու, լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու դեպքում համապատասխան մաքսային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում թղթային կրիչով կամ էլեկտրոնային ձևով ներկայացված դիմումի հիման վրա հայտատուին (ներկայացուցչին) տրամադրում է լիցենզիայի կատարման մասին տեղեկանք:

24. Մաքսային մարմինները լիազորված մարմին են ներկայացնում լիցենզիաների կատարման մասին տեղեկատվությունն էլեկտրոնային ձևով՝ այն դեպքում, երբ դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ: Ընդ որում, լիցենզիաների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և լիցենզիա տիրապետողի կողմից լիցենզիաների կատարման մասին տեղեկանքները չեն ներկայացվում լիազորված մարմին:

 

III. Թույլտվությունների տրամադրման կարգը

 

25. Թույլտվությունը ձևակերպվում է թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված հրահանգին համապատասխան:

Եթե անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է էլեկտրոնային փաստաթղթի ձևով թույլտվության տրամադրում (ձևակերպում), ապա այդ թույլտվության տրամադրումը (ձևակերպումը) կարող է իրականացվել այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից ավտոմատ ռեժիմով, եթե դա նախատեսված է այդ անդամ պետության օրենսդրությամբ:

26. Թույլտվության տրամադրման (ձևակերպման) ժամկետը չի կարող գերազանցել թույլտվության տրամադրման հայտը ներկայացնելու օրվանից սկսած 3 աշխատանքային օրը։

Թույլտվությունները տրամադրվում (ձևակերպվում) են հայտատուներին առանց սահմանափակումների՝ լիազորված մարմին ներկայացվող հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝

թղթային կրիչով թույլտվության տրամադրման հայտի.

թղթային կրիչով թույլտվության նախագծի.

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված ձևաչափով թույլտվության նախագծի էլեկտրոնային պատճենի (թույլտվության նախագիծը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում):

Թույլտվության տրամադրման հայտը և թույլտվության նախագիծը կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։

27. Թույլտվության գործողության ժամկետը սահմանափակվում է այն օրացուցային տարով, որում տրամադրվել է այն։

28. Լիազորված մարմինը ձևակերպում է թույլտվության բնօրինակը, որը տրամադրվում է հայտատուին (ներկայացուցչին):

Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը՝ հայտատուն թույլտվության բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որն իրականացնում է թույլտվությունը վերահսկողության վերցնելը ու հայտատուին է տրամադրում դրա պատճենը՝ այն վերահսկողության վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

Եթե լիազորված մարմնի կողմից թույլտվությունը տրամադրվել (ձևակերպվել) է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ապա հայտատուից չի պահանջվում իր պետության մաքսային մարմին ներկայացնել թույլտվության բնօրինակը՝ թղթային կրիչով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով տրամադրված (ձևակերպված) թույլտվությունների կատարման վերահսկողության իրականացման հարցով լիազորված մարմինների ու մաքսային մարմինների համագործակցության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։

29. Տրված թույլտվությունները ենթակա չեն այլ հայտատուների անունով վերաձևակերպման։

Տրամադրված (ձևակերպված) թույլտվությունների մեջ փոփոխությունների կատարում չի թույլատրվում։

30. Թղթային կրիչով տրամադրված թույլտվության կորստի դեպքում լիազորված մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ հայտատուի (ներկայացուցչի) դիմումի, տրամադրում (ձևակերպվում) է թույլտվության կրկնօրինակը՝ թղթային կրիչով, որը ձևակերպվում է բնօրինակի նման և պարունակում է «Կրկնօրինակ» նշումը:

Դիմումը, որով պարզաբանվում են թույլտվության կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման լիցենզիաների տրամադրման հայտերի ձևակերպման և այդ լիցենզիաների ձևակերպման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգով սահմանվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման լիցենզիաների տրամադրման հայտերի ձևակերպման (այսուհետ՝ լիցենզիաներ, հայտեր) և այդ լիցենզիաների ձևակերպման կարգը:

2. Հայտի, լիցենզիայի վանդակներում ծածկագրված տեղեկատվություն մուտքագրելիս կիրառվում են դասակարգիչներ, որոնք օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատվող մաքսային հայտարարագրերի լրացման համար:

3. Տեղեկատվության ծածկագրերը պետք է տեղակայված լինեն հայտի, լիցենզիայի այն վանդակի վերին աջ անկյունում, որի սահմաններն առանձնացված են «|» նշանով (ուղղահայաց գիծ):

 

II. Հայտերի ձևակերպման կարգը

 

4. Հայտերը ձևակերպվում են հայտատուի կողմից՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված 1-ին կամ 2-րդ ձևերի համաձայն

5. Հայտերի վանդակները լրացվում են հետևյալ կերպ.

ա) «Հայտը» 1-ին վանդակում նշվում է հայտի 13 նիշ ունեցող համարը, որը ձևավորվում է հետևյալ կերպ՝

1-ին և 2-րդ նիշեր՝ երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (լիցենզիաների տրամադրման իրավունք ունեցող լիազորված մարմնի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության համար (այսուհետ՝ լիազորված մարմին). Հայաստանի Հանրապետություն՝ AM, Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ КZ, Ղրղզստանի Հանրապետություն՝ KG, Ռուսաստանի Դաշնություն՝ RU).

3-րդ և 4-րդ նիշեր՝ այն տարեթվի վերջին երկու թվերը, երբ գրանցվել է հայտը,

5-7-րդ նիշեր՝ լիազորված մարմնի կնիքի համարը (ծածկագիրը),

8-13-րդ նիշեր՝ հայտի հերթական համարը, որը տրվում է լիազորված մարմնի կողմից գրավոր և (կամ) էլեկտրոնային ձևով հայտերի գրանցման հատուկ մատյանում՝ հայտին աճման կարգով գրանցման վեցանիշ համար շնորհելու միջոցով:

1-ին վանդակը լրացվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից.

բ) «Գործողության ժամանակահատվածը» 2-րդ վանդակում նշվում է հայտատուի կողմից հարցվող՝ լիցենզիայի գործողության ժամանակահատվածը ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով, որտեղ ՕՕ-ն օրն է, ԱԱ-ն՝ ամիսը, ՏՏՏՏ-ը՝ տարին:

Այն ամսաթիվը, որից սկսվում է լիցենզիայի գործողության ժամանակահատվածը, չպետք է սկսի հայտատուի կողմից հայտն ստորագրվելու ամսաթվից 3 ամսվանից ոչ ուշ:

2-րդ վանդակը կարող է չլրացվել բացառիկ լիցենզիայի տրամադրման հայտ ձևակերպելու դեպքում, եթե այդ լիցենզիայի գործողության ժամանակահատվածը չի սահմանվել Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ.

գ) «Լիցենզիայի տիպը» 3-րդ վանդակի ձախ մասում նշվում է լիցենզիայի տեսակը՝ «հիմնական» (հիմնական լիցենզիա ձևակերպելու համար), «մեկանգամյա» (մեկանգամյա լիցենզիա ձևակերպելու համար), «բացառիկ» (բացառիկ լիցենզիա ձևակերպելու համար):

3-րդ վանդակի աջ մասում «|» նշանով (ուղղահայաց գիծ) նշվում է ապրանքի տեղափոխման ուղղությունը (մեծատառերով)՝ «արտահանում» (արտահանման լիցենզիա ձևակերպելու համար), «ներմուծում» (ներմուծման լիցենզիա ձևակերպելու համար).

դ) «Պայմանագիրը» 4-րդ վանդակում նշվում են արտաքին առևտրային գործարքի իրականացման պայմանագիրը և դրա կնքման ամսաթիվը՝ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով՝ որտեղ ՕՕ-ն օրն է, ԱԱ-ն՝ ամիսը, ՏՏՏՏ-ը՝ տարին: Պայմանագրի համարի բացակայության դեպքում կատարվում է «ա/հ» գրառումը:

Հիմնական կամ բացառիկ լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման դեպքում 4-րդ վանդակը չի լրացվում.

ե) «Հայտատուն» 5-րդ վանդակում նշվում են հայտատուի մասին հետևյալ տեղեկությունները՝ իրավաբանական անձանց համար՝ լրիվ պաշտոնական անվանումը և իրավաբանական հասցեն, անհատ ձեռնարկատերերի համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)։

5-րդ վանդակի վերին աջ անկյունում «|» նշանով (ուղղահայաց գիծ) նշվում է՝

Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ),

Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ),

Ղրղզստանի Հանրապետության համար՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ),

Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ).

զ) «Գնորդը» (ձև 1) կամ «Վաճառողը» (ձև 2) 6-րդ վանդակում նշվում են այն պայմանագրի համաձայն հայտատուի կոնտրագենտ հանդիսացող օտարերկրյա գործընկերոջ (գործընկերոջ) լրիվ պաշտոնական անվանումը և լրիվ հասցեն, որով նախատեսվում է պայմանագրում նշված ապրանքի նկատմամբ իրավունքների փոխանցում (պայմանագրին համապատասխան)։ Ընդ որում, որպես գնորդ՝ նշվում է հայտատուից ապրանքի նկատմամբ իրավունքներ ստացող օտարերկրյա գործընկերը (գործընկերը), իսկ որպես վաճառող՝ հայտատուին այդպիսի իրավունքներ փոխանցող օտարերկրյա գործընկերը (գործընկերը)։

Հիմնական կամ բացառիկ լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման դեպքում 6-րդ վանդակում կատարվում է «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» գրառումը.

է) «Նշանակման երկիրը» (ձև 1) կամ «Ուղարկման երկիրը» (ձև 2) 7-րդ վանդակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են նշանակման երկրի (արտահանման դեպքում) կամ ուղարկման երկրի (ներմուծման դեպքում) կրճատ անվանումը և ծածկագիրը:

Եթե պայմանագրով նախատեսված է նշանակման (ուղարկման) մի քանի երկիր, ապա 7-րդ վանդակում կատարվում է «Պայմանագրի պայմաններին համապատասխան» գրառումը։ Ընդ որում, Եվրոպական միության երկրների համար 7-րդ վանդակում կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը, երկրի ծածկագիրը չի նշվում:

Հիմնական կամ բացառիկ լիցենզիաների ձևակերպման դեպքում կամ հայտատուի մոտ ուղարկման երկրի մասին տեղեկությունների բացակայութան դեպքում 7-րդ վանդակը չի լրացվում.

ը) «Գնորդի երկիրը» (ձև 1) կամ «Վաճառողի երկիրը» (ձև 2) 8-րդ վանդակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են գնորդի (վաճառողի) երկրի կրճատ անվանումը և ծածկագիրը:

Հիմնական կամ բացառիկ լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման դեպքում 8-րդ վանդակում կատարվում է «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» գրառումը, ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում.

թ) «Պայմանագրի արժույթը» 9-րդ վանդակում, արժույթների դասակարգչին համապատասխան, նշվում են պայմանագրի արժույթի անվանումը և դրա թվային ծածկագիրը:

Հիմնական կամ բացառիկ լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման դեպքում 9-րդ վանդակում կատարվում է «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» գրառումը, ընդ որում, արժույթի թվային ծածկագիրը չի նշվում.

ժ) «Արժեքը» 10-րդ վանդակում նշվում է ապրանքի արժեքը՝ պայմանագրի արժույթով:

Եթե արժեքը ներառում է տասնորդական միավորներ, ապա այն կլորացվում է մինչև ամբողջ թիվը՝ ըստ մաթեմատիկական կլորացման կանոնների:

Հիմնական կամ բացառիկ լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման դեպքում 10-րդ վանդակը չի լրացվում:

Պայմանագրում այն տեղեկությունների բացակայության դեպքում, որոնք թույլ են տալիս հայտում նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, արժեքը նշվում է մոտավորապես.

ժա) «Վիճակագրական արժեքը» 11-րդ վանդակում նշվում է ապրանքի արժեքը՝ ԱՄՆ դոլարով՝ պայմանագրին համապատասխան:

Եթե ապրանքի արժեքն արտահայտված է ԱՄՆ դոլարից տարբերվող արժույթով, ապա այդ արժեքի վերահաշվարկն ԱՄՆ դոլարի կատարվում է արժույթների պարիտետին համապատասխան (պայմանագրում նշված արժույթի արժեքային հարաբերակցությունն ԱՄՆ դոլարի նկատմամբ այն անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով, որի տարածքում իրականացվում է լիցենզիայի տրամադրումը (ձևակերպումը)՝ պայմանագրի կամ պայմանագրին կից համապատասխան լրացուցիչ համաձայնագրի կնքման ամսաթվի դրությամբ):

Եթե վիճակագրական արժեքը ներառում է տասնորդական միավորներ, ապա այն կլորացվում է մինչև ամբողջ թիվը՝ ըստ մաթեմատիկական կլորացման կանոնների:

Հիմնական կամ բացառիկ լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման, ինչպես նաև պայմանագրում այնպիսի տեղեկությունների բացակայության դեպքում, որոնք թույլ են տալիս հայտում նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, վիճակագրական արժեքը նշվում է մոտավորապես: Ընդ որում, 16-րդ վանդակում կատարվում է «Արժեքը և վիճակագրական արժեքը նշված են մոտավորապես» գրառումը.

ժբ) «Ծագման երկիրը» 12-րդ վանդակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են ապրանքի ծագման երկրի անվանումը և ծածկագիրը:

Եթե պայմանագրով նախատեսված է ծագման մի քանի երկիր, ապա 12-րդ վանդակում կատարվում է «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» գրառումը, երկրի ծածկագիրը չի նշվում։ Ընդ որում, Եվրոպական միության երկրների համար 12-րդ վանդակում կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը, երկրի ծածկագիրը չի նշվում:

Հիմնական կամ բացառիկ լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման դեպքում կամ հայտատուի մոտ ապրանքների ծագման երկրի մասին տեղեկությունների բացակայության դեպքում 12-րդ վանդակում կատարվում է «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» գրառումը, ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում:

Ապրանքի ծագման երկիրը որոշվում է ապրանքների ծագումը որոշելու՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող կանոններին համապատասխան.

ժգ) «Քանակը» 13-րդ վանդակում նշվում է ապրանքի քանակը՝ 14-րդ վանդակի համաձայն սահմանված չափման միավորներով (կշռի միավորների համար՝ զտաքաշը):

Զտաքաշ ասելով հասկացվում է ապրանքի քաշն առանց փաթեթվածքի, որը սահմանվում է տեխնիկական կանոնակարգերին և (կամ) ստանդարտացման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերին համապատասխան, ինչպես նաև այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է լիցենզիայի տրամադրում (ձևակերպում).

ժդ) «Չափման միավորը» 14-րդ վանդակում կարող է ըստ տողերի նշվել չափման մինչև երկու միավոր: Առաջին տողում նշվում է ապրանքի չափման միավորի (հիմնական կամ լրացուցիչ) պայմանական նշագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան: Երկրորդ տողը լրացվում է ըստ անհրաժեշտության, ընդ որում, 13-րդ վանդակում ապրանքի քանակը նույնպես նշվում է ըստ տողերի:

Սույն հրահանգի թիվ 1 հավելվածով նախատեսված 3-րդ ձևով հայտին կից հավելվածի առկայության դեպքում այդ հավելվածի «քանակը», «արժեքը» և «չափման միավորը» վանդակները լրացվում են սույն հրահանգի 5-րդ կետի «ժ», «ժգ» և «ժդ» ենթակետերի համաձայն.

ժե) «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը» 15-րդ վանդակում նշվում են ապրանքի նկարագրությունը և դրա դասակարգման ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի: Ապրանքի նկարագրությունը պետք է հնարավորություն տա ապրանքը միանշանակ դասել մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և պետք է ներառի ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում):

Եթե ամբողջ տեղեկատվությունը չի տեղավորվում 15-րդ վանդակում, ապա այդ տեղեկատվության մի մասը նշվում է 16-րդ վանդակում:

Եթե հայտը ձևակերպվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին համապատասխանող ապրանքների մի քանի տեսակների համար, ապա այն պետք է լրացվի սույն հրահանգի թիվ 1 հավելվածով նախատեսված 3-րդ ձևով սահմանված հավելվածով: Ընդ որում, 15-րդ վանդակում նշվում է այն ապրանքների նկարագրությունը, որը թույլ է տալիս ապրանքը միանշանակ դասել մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան և կատարվում է գրառում՝ «(տե՛ս. հավելվածը՝ ____ թերթերի վրա)».

ժզ) «Լրացուցիչ տեղեկատվությունը» 16-րդ վանդակում նշվում են 7-րդ, 8-րդ, 10-15-րդ և 17-րդ վանդակներում պարունակվող տեղեկությունները հստակեցնող տեղեկություններ, ինչպես նաև հայտի ձևակերպման ամսաթվով պայմանագրում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները.

ժէ) «Լիցենզիայի տրամադրման հիմքը» 17-րդ վանդակում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացող՝ Միության մարմինների ակտերի, անդամ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերի վավերապայմանները.

հայտատուի և ապրանքն արտադրողի, սպառողների, մատակարարների կամ ստացողների միջև կնքված պայմանագրերի համարները և ամսաթվերը, եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը.

քվոտայի հատկացումը հաստատող փաստաթղթի համարը և ամսաթիվը (քվոտավորվող ապրանքի համար լիցենզիայի ձևակերպման դեպքում),

այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնց հիման վրա տրամադրվում է լիցենզիան.

ժը) թղթային կրիչով հայտ ներկայացնելու դեպքում «Հայտատուի լիազորված անձը» 18-րդ վանդակում նշվում են հայտի ստորագրման համար հայտատուի կողմից լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), պաշտոնը և հեռախոսահամարը՝ դնելով նշված անձի անձնական ստորագրությունը և այդ հայտի ստորագրման ամսաթիվը: Հայտատուի լիազորված անձի ստորագրությունը վավերացվում է կնիքով (առկայության դեպքում).

էլեկտրոնային փաստաթղթի ձևով հայտ ներկայացնելու դեպքում 18-րդ վանդակում նշվում են հայտի ստորագրման համար հայտատուի կողմից լիազորված անձի անվան սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը և հեռախոսահամարը՝ դնելով հայտի ձևակերպման ամսաթիվը:

 

III. Լիցենզիայի ձևակերպման կարգը

 

6. Լիցենզիաները ձևակերպվում են լիազորված մարմնի կողմից՝ սույն հրահանգի թիվ 1 հավելվածով նախատեսված 4-րդ կամ 5-րդ ձևերի համաձայն:

Թղթային կրիչով լիցենզիայի տրամադրման դեպքում այն ձևակերպվում է կեղծումներից պաշտպանված հատուկ թղթի վրա՝ օգտագործելով համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաներ:

7. Լիցենզիաների վանդակները լրացվում են հետևյալ կերպ.

ա) «Լիազորված մարմինը» վանդակում նշվում է լիազորված մարմնի լրիվ անվանումը.

բ) «Լիցենզիան» 1-ին վանդակում նշվում է լիցենզիայի 16 նիշ ունեցող համարը, որը ձևավորվում է հետևյալ կերպ՝

1-3-րդ նիշերը ձևավորվում են թիվ 2 հավելվածի համաձայն.

4-5-րդ նիշեր՝ երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (լիազորված մարմնի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության համար՝ Հայաստանի Հանրապետություն՝ AM, Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ КZ, Ղրղզստանի Հանրապետություն՝ KG, Ռուսաստանի Դաշնություն՝ RU).

6-րդ և 7-րդ նիշեր՝ այն տարեթվի վերջին երկու թվերը, երբ գրանցվել է հայտը.

8-10-րդ նիշեր՝ լիազորված մարմնի կնիքի համարը (ծածկագիրը).

11-16-րդ նիշեր՝ լիազորված մարմնի կողմից հայտի գրանցման ժամանակ տրված հայտի հերթական համարը հայտերի գրանցման հատուկ մատյանում.

գ) 2-14-րդ, 16-րդ և 17-րդ վանդակները լրացվում են հայտրի համապատասխան վանդակների լրացման կարգին համապատասխան՝ սույն հրահանգի 5-րդ կետի «բ»-«ժզ» և «ժէ» ենթակետերի համաձայն.

դ) «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը» 15-րդ վանդակում նշվում են ապրանքի նկարագրությունը և դրա դասակարգման ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի՝ սույն հրահանգի «ժե» ենթակետով սահմանված կարգով:

Սույն հրահանգի թիվ 1 հավելվածով նախատեսված 6-րդ ձևով լիցենզիային կից հավելվածի առկայության դեպքում 15-րդ վանդակում կատարվում է գրառում՝ «(տե՛ս. հավելվածը՝ ___________ թերթերի վրա)».

ե) թղթային կրիչով լիցենզիա տրամադրելու դեպքում «Լիազորված անձը» 18-րդ վանդակում նշվում են լիցենզիայի ստորագրման իրավունք ունեցող լիազորված մարմնի պաշտոնատար անձի անվան սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը՝ դնելով նշված անձի ստորագրությունը և լիցենզիայի ձևակերպման ամսաթիվը: Նշված անձի ստորագրությունը վավերացվում է լիազորված մարմնի ստորագրությամբ.

էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիցենզիա տրամադրելու դեպքում 18-րդ վանդակում նշվում են լիցենզիայի ստորագրման իրավունք ունեցող լիազորված մարմնի պաշտոնատար անձի անվան սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը՝ դնելով լիցենզիայի ձևակերպման ամսաթիվը.

ավտոմատ ռեժիմով էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիցենզիա տրամադրելու դեպքում վանդակում նշվում է լիազորված մարմնի անվանումը՝ դնելով լիցենզիայի ձևակերպման ամսաթիվը:

8. Լիցենզիայի ձևաթղթի ստորին մասում, լրացված վանդակներից դուրս, կարող է զետեղվել լիցենզիայի վանդակներում նշած տվյալները պարունակող ստվերագծային կամ այլ ծածկագիր:

9. Սույն հրահանգի թիվ 1 հավելվածով նախատեսված 6-րդ ձևով լիցենզիային կից հավելվածի առկայության դեպքում այդ հավելվածի «քանակը», «արժեքը» և «չափման միավորը» վանդակները լրացվում են սույն հրահանգի 5-րդ կետի «ժ», «ժգ» և «ժդ» ենթակետերի համաձայն.

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման լիցենզիաների տրամադրման հայտի ձևակերպման և այդ լիցենզիաների ձևակերպման հրահանգի

 

ՁԵՎԵՐ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման լիցենզիաների տրամադրման հայտերի, ինչպես նաև ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման լիցենզիաների և դրանց կցվող հավելվածների

 

(ձև 1)

 

ՀԱՅՏ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման լիցենզիայի տրամադրման

 

1. Հայտ

թիվ

2. Գործողության ժամանակահատվածը

__________-ից         մինչև____________

3. Լիցենզիայի տիպը

4. Պայմանագիրը

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

թիվ

_____________ թվականի

5. Հայտատու

 

6. Գնորդ

   

7. Նշանակման երկիրը

 

8. Գնորդի երկիրը

 
   

9. Պայմանագրի արժույթը

 

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

 

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Հայտատուի լիազորված անձը

 

(ձև 2)

 

ՀԱՅՏ

 

ապրանքների առանձին տեսակների ներմուծման լիցենզիայի տրամադրման

 

1. Հայտ

թիվ

2. Գործողության ժամանակահատվածը

__________-ից         մինչև____________

3. Լիցենզիայի տիպը

4. Պայմանագիրը

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

թիվ

___________ թվականի

5. Հայտատու

 

6. Գնորդ

   

7. Ուղարկման երկիրը

 

8. Գնորդի երկիրը

 
   

9. Պայմանագրի արժույթը

 

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

 

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Հայտատուի լիազորված անձը

 

(ձև 3)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման համար լիցենզիայի տրամադրման հայտի

 

Թիվ __________ հայտի հավելված

_____________ թվականի

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Ընդամենը՝ թերթեր _______

Թերթ թիվ _______

Հայտատուի լիազորված անձը

 

(ձև 4)

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման

 

1. Հայտ

թիվ

2. Գործողության ժամանակահատվածը

__________-ից         մինչև____________

3. Լիցենզիայի տիպը

4. Պայմանագիրը

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

թիվ

______ թվականի

5. Հայտատու

 

6. Գնորդ

   

7. Նշանակման երկիրը

 

8. Գնորդի երկիրը

 
   

9. Պայմանագրի արժույթը

 

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

 

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Հայտատուի լիազորված անձը

 

(ձև 5)

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ապրանքների առանձին տեսակների ներմուծման

 

1. Հայտ

թիվ

2. Գործողության ժամանակահատվածը

__________-ից         մինչև____________

3. Լիցենզիայի տիպը

4. Պայմանագիրը

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

թիվ

______ թվականի

5. Հայտատու

 

6. Գնորդ

   

7. Ուղարկման երկիրը

 

8. Գնորդի երկիրը

 
   

9. Պայմանագրի արժույթը

 

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

 

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Հայտատուի լիազորված անձը

 

(ձև 6)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման լիցենզիայի

 

Լիազորված մարմինը

_____ թվականի թիվ լիցենզիայի հավելված

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

ը/կ

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Ընդամենը՝ թերթեր _______ Թերթ թիվ _______

Լիազորված անձը

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման լիցենզիաների տրամադրման հայտի ձևակերպման և այդ լիցենզիաների ձևակերպման հրահանգի

 

ԿԱՐԳ

 

ապրանքների արտահանման կամ ներմուծման լիցենզիայի համարի առաջին երեք նիշերի ձևավորման

 

Ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման լիցենզիայի համարի առաջին երեք նիշերի ձևավորումը (լիցենզիայի 1-ին վանդակում) կատարվում է հետևյալ կերպ:

Լիցենզիայի համարի 1-ին և 2-րդ նիշերը որոշվում են այն ապրանքների միասնական ցանկի բաժինների համարներին համապատասխան, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվող ոչ սակագնային կարգավորման միջոցները, իսկ նշված միասնական ցանկում ապրանքի բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16 թիվ 134 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների միասնական ցանկի բաժնի համարին համապատասխան, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ՝ աղյուսակի համաձայն.

 

Բաժնի համարը

Լիցենզիայի համարի առաջին և երկրորդ նիշերը

Ապրանքի անվանումը

2.1

01

Օզոնաքայքայիչ նյութեր

2.2

02

Բույսերի պաշտպանության միջոցներ (թունաքիմիկատներ)

2.3

03

Վտանգավոր թափոններ

2.4

04

Հանքաբանական և հնէաբանական հավաքածուներ և հավաքածուներ կազմելու առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ

2.6

06

Կենդանի վայրի կենդանիներ, ջրային կենսաբանական ռեսուրսներ, առանձին վայրի բույսեր ու վայրի դեղահումք

2.8

08

Հազվագյուտ եվ անհետացման վտանգի տակ գտնվող կենդանի վայրի կենդանիների եվ վայրի բույսերի տեսակներ, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում

2.10

10

Թանկարժեք մետաղներ, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ

2.11

11

Հանքային հումքի տեսակներ

2.12

12

Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորները

2.13

13

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութեր

2.16

16

Ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող

2.17

17

Տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ

2.19

19

Ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցներ

2.20

20

Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ

2.21

21

Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյուն և դրա բաղադրիչները, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ

2.23

23

Ընդերքի մասին տեղեկատվություն՝ ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի

2.24

24

Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված են քանակական սահմանափակումներ

2.25

25

Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված է թույլատրական կարգ

2.26

26

Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված է բացառիկ իրավունք

2.27

27

Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց վերաբերյալ ընդունվել է սակագնային քվոտա սահմանելու և լիցենզիա տրամադրելու մասին որոշում

2.28

28

Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները կիրառում են սահմանափակումներ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու ժամանակ ընդունած պարտավորություններին համապատասխան

2.29

29

Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները կիրառում են ներմուծման լիցենզավորում՝ ներմուծման քվոտա կամ որպես հատուկ պաշտպանական միջոց հատուկ քվոտա սահմանելու վերաբերյալ որոշումների հիման վրա

1.1

31

Օզոնաքայքայիչ նյութեր և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը և արտահանումն արգելված է

1.2

32

Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է

3.1

33

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և սակագնային քվոտաների ծավալների շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքներ

 

Լիցենզիայի համարի 3-րդ նիշը՝ զրոյական արժեք կամ, ըստ լիազորված մարմնի հայեցողության, 1-ից մինչև 9 արժեքներ՝ ապրանքների լրացուցիչ դասակարգման համար:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ

 

ԿԱՐԳ

 

ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմինը (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, լիազորված մարմին) իրավունք ունի իր անդամ պետության տարածքում տրամադրված լիցենզիայի գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման մասին որոշում ընդունելու՝ Եվրասիական տնտեսական միության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 125 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների 19-րդ կետում նշված դեպքերում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ (այսուհետ՝ Կանոններ): Այդ որոշումն իրագործվում է լիցենզիաների ձևակերպումը, տրամադրումը և հաշվառումն ապահովող ծրագրային միջոցում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Լիազորված մարմինը լիցենզիայի գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման մասին որոշումն ընդունելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կրիչով կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով համապատասխան ծանուցումն ուղարկում է իր պետության մաքսային մարմիններ և լիցենզիա ունեցողին՝ բացառությամբ լիցենզիա ունեցողի դիմումի համաձայն լիցենզիայի գործողության դադարեցման դեպքի (լիցենզիայի կատարման մասին տեղեկանքը կամ ավելի վաղ տրամադրված լիցենզիայի բնօրինակը նրա կողմից ներկայացնելու պայմանով):

Եթե լիցենզիան տրամադրվել (ձևակերպվել) է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ապա լիցենզիայի բնօրինակը լիազորված մարմին չի ներկայացվում:

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով տրամադրված լիցենզիայի գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման մասին որոշում ընդունելու դեպքում լիազորված մարմինն այդ որոշումն ընդունելու օրն իր պետության մաքսային մարմիններ և լիցենզիա ունեցողին ծանուցում է լիցենզիայի գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման մասին:

Լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին ծանուցումը պետք է կանոնների 19-րդ կետի համապատասխան ենթակետին հղում պարունակի:

Լիցենզիայի գործողության վերականգնման մասին որոշումն իրագործվում է լիցենզիաների ձևակերպումը, տրամադրումը և հաշվառումն ապահովող ծրագրային միջոցում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

2. Լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումն ընդունվում է լիազորված մարմնի կողմից Կանոնների 19-րդ կետում նշված դեպքերում՝ դրանք սկսելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ այդ ամսաթիվը սահմանելու անհնարինության դեպքում՝ դրանց հայտնաբերման ամսաթվից:

Լիցենզիայի գործողությունը կասեցվում է 1 ամիսը չգերազանցող ժամկետով, իսկ այն փաստաթղթերից մեկի կամ մի քանիսի գործողության կասեցման դեպքում, որոնց հիման վրա տրամադրվել (ձևակերպվել) է լիցենզիան՝ նախքան նշված փաստաթղթերի գործողության վերականգնումը:

Լիցենզիայի գործողությունը վերականգնվում է լիազորված մարմնի կողմից դրա գործողության կասեցմանը հանգեցրած պատճառները վերացնելուց հետո՝ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի օրվան հաջորդող օրվանից, իսկ լիցենզիա ունեցողի կողմից լիցենզիայի գործողության կասեցմանը հանգեցրած պատճառների մասին տեղեկատվությունը ներկայացնելու դեպքում՝ այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիայի գործողության կասեցման՝ լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետի ընթացքում այդ պատճառները չվերացնելու դեպքում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է:

Լիցենզիայի գործողությունը կասեցրած լիազորված մարմինը որոշում է կայացնում լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին՝ նշելով լիցենզիայի գործողության վերականգնման ամսաթիվը:

3. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է Կանոնների 19-րդ կետում նշված դեպքերում, ինչպես նաև այն փաստաթղթերից մեկի կամ մի քանիսի գործողության դադարեցման դեպքում, որոնց հիման վրա տրամադրվել (ձևակերպվել) է լիցենզիան:

Կանոնների 19-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում լիցենզիայի գործողության դադարեցումը կատարվում է լիցենզիա ունեցողի կողմից՝ լիցենզիայի բնօրինակը (եթե լիցենզիան չի վերցվել վերահսկողության անդամ պետության մաքսային մարմնում) կամ լիցենզիայի կատարման վերաբերյալ տեղեկանքը (եթե վերահսկողության է վերցվել անդամ պետության մաքսային մարմնում) ներկայացնելու պայմանով: Եթե լիցենզիան տրամադրվել (ձևակերպվել) է էլեկտրոնային փաստաթղթի ձևով և (կամ) լիցենզիայի կատարման մասին տեղեկատվությունն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից լիազորված մարմին է ներկայացվել էլեկտրոնային եղանակով, ապա լիցենզիայի բնօրինակը կամ լիցենզիայի կատարման մասին տեղեկանքը լիազորված մարմին չի ներկայացվում:

Լիցենզիայի կատարման մասին տեղեկանքի տրամադրումը կարող է իրականացվել անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործման միջոցով:

Կանոնների 19-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումն ընդունում է լիազորված մարմինը՝ լիցենզիա ունեցողի կողմից համապատասխան դիմում ներկայացվելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, Կանոնների 19-րդ կետում նշված դեպքերում՝ դրանց սկսելու օրվանից, իսկ այդ ամսաթիվը սահմանելու անհնարինության դեպքում՝ դրանց հայտնաբերման օրվանից:

4. Լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի լիազորված մարմինն ընդունել է այդ որոշումը:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ

 

ՁԵՎ

 

ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի կատարման մասին տեղեկանքի

 

__________________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որի գործառույթների մեջ է մտնում արգելքների և սահմանափակումների պահպանման ապահովումը՝ նշելով հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը)

____________________________________________

___________________________________________

_______________________________________________

___________________________________

(լիցենզիա տիրապետողի անվանումը)

___________________________________

___________________________________

___________________________________

___________________________________

___________________________________

 

Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի կատարման մասին տեղեկանք

 

1. Լիցենզիա թիվ

 

2. Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը

 

3. Լիցենզիայի գրանցման համարը՝ անդամ պետության մաքսային մարմիններում վերահսկողության վերցնելու դեպքում

 

4. Լիցենզիան վերահսկողության վերցնելու ամսաթիվը

 

5. Փաստացի կատարումը

Քանակը

 

Չափման միավորը

 

6. Մնացորդը

Քանակը

     

7. Լիցենզիան վերահսկողությունից հանելու հիմքերը (նշել անհրաժեշտը)

7.1. Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալը

      

7.2. Լիցենզիայով նախատեսված ապրանքի քանակի սպառումը

       

7.3. Լիցենզիա

Տիրապետողի հայտը

 

7.4. Լիցենզիայի գործողության դադարեցման (կասեցման) մասին ծանուցումը

        

8. Ծանոթագրությունը

 
 

Պաշտոնատար անձը

     

_________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որի գործառույթների մեջ է մտնում արգելքների և սահմանափակումների պահպանման ապահովումը)

_________________________

(ստորագրությունը, անձնական համարակալված կնիքը)

______________

(ամսաթիվը)

________________

(Ա. Ա. Հ.)

 

Ծանոթագրություն

Սույն ձևի 5-րդ կետում նշվում է լիցենզիայի հիման վրա փաստացի արտահանված (ներմուծված) ապրանքի քանակը (լիցենզիայում նշված չափման միավորներով):

Սույն ձևի 6-րդ կետում նշված մնացորդը որոշվում է որպես լիցենզիայում նշված ապրանքի քանակի և փաստացի արտահանված (ներմուծված) ապրանքի քանակի տարբերություն:

Եթե ապրանքի արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի կատարման մասին տեղեկանքը ձևավորվել է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ առանց մաքսային մարմիններ դիմելու, ապա չի պահանջվում նշել այն մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը, որի գործառույթների մեջ է մտնում արգելքների և սահմանափակումների պահպանումը, նրա հասցեն և հեռախոսահամարը: Այդ դեպքում նշվում են այն տեղեկատվական համակարգի մասին տեղեկությունները, որի միջոցով ձևավորվել է տեղեկանքը:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվությունների ձևակերպման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգով սահմանվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություններ) ձևակերպման կարգը:

2. Թույլտվությունների վանդակներում ծածկագրված տեղեկատվություն մուտքագրելիս կիրառվում են դասակարգիչներ, որոնք օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատվող մաքսային հայտարարագրերի լրացման համար:

3. Տեղեկատվության ծածկագրերը պետք է տեղակայված լինեն թույլտվությունների այն վանդակի վերին աջ անկյունում, որի սահմաններն առանձնացված են «|» նշանով (ուղղահայաց գիծ):

 

II. Թույլտվությունների ձևակերպման կարգը

 

4. Թույլտվությունները ձևակերպվում են թույլտվությունների տրամադրման իրավունք ունեցող լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) կողմից՝ հավելվածի համաձայն սահմանված 1-ին կամ 2-րդ ձևերով:

Թղթային կրիչով թույլտվության տրամադրման դեպքում այն ձևակերպվում է կեղծումներից հատուկ պաշտպանված թղթի վրա՝ օգտագործելով համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաներ:

5. Թույլտվության վանդակները լրացվում են հետևյալ կերպ.

ա) «Լիազորված մարմինը» վանդակում նշվում է լիազորված մարմնի լրիվ անվանումը.

բ) «Թույլտվությունը» 1-ին վանդակում նշվում է թույլտվության 12 նիշ ունեցող համարը, որը ձևավորվում է հետևյալ կերպ՝

1-ին և 2-րդ նիշեր՝ երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (լիազորված մարմնի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության համար՝ Հայաստանի Հանրապետություն՝ AM, Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ КZ, Ղրղզստանի Հանրապետություն՝ KG, Ռուսաստանի Դաշնություն՝ RU).

3-րդ և 4-րդ նիշեր՝ այն տարեթվի վերջին երկու թվերը, երբ ձևակերպվել է թույլտվությունը,

5-7-րդ նիշեր՝ լիազորված մարմնի կնիքի համարը (ծածկագիրը),

8-12-րդ նիշեր՝ թույլտվության հերթական համարը, որը շնորհվում է լիազորված մարմնի կողմից գրավոր և (կամ) էլեկտրոնային ձևով, թույլտվությունների գրանցման հատուկ մատյանում՝ թույլտվությանը աճման կարգով գրանցման հնգանիշ համար շնորհելու միջոցով՝ օրացուցային տարվա սկզբից.

գ) «Գործողության ժամանակահատվածը» 2-րդ վանդակում նշվում է հայտատուի կողմից հարցվող՝ թույլտվության գործողության ժամանակահատվածը ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով, որտեղ ՕՕ-ն օրն է, ԱԱ-ն՝ ամիսը, ՏՏՏՏ-ը՝ տարին:

Այն ամսաթիվը, որից սկսվում է թույլտվության գործողության ժամանակահատվածը, չպետք է սկսի հայտատուի կողմից թույլտվության նախագիծն ստորագրվելու ամսաթվից 3 ամսվանից ուշ.

դ) «Թույլտվության տիպը »3-րդ վանդակի աջ մասում «|» նշանով (ուղղահայաց գիծ) նշվում է ապրանքի տեղափոխման ուղղությունը (մեծատառերով)՝ «արտահանում» (արտահանման թույլտվություն ձևակերպելու համար), «ներմուծում» (ներմուծման թույլտվություն ձևակերպելու համար).

ե) «Պայմանագիրը» 4-րդ վանդակում նշվում են արտաքին առևտրային գործարքի իրականացման պայմանագիրը և դրա ստորագրման ամսաթիվը՝ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով՝ որտեղ ՕՕ-ն օրն է, ԱԱ-ն՝ ամիսը, ՏՏՏՏ-ը՝ տարին: Պայմանագրի համարի բացակայության դեպքում կատարվում է «ա/հ» գրառումը.

զ) «Հայտատուն» 5-րդ վանդակում նշվում են հայտատուի մասին հետևյալ տեղեկությունները՝ իրավաբանական անձանց համար՝ լրիվ պաշտոնական անվանումը և իրավաբանական հասցեն, անհատ ձեռնարկատերերի համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)։

5-րդ վանդակի վերին աջ անկյունում «|» նշանով (ուղղահայաց գիծ) նշվում է՝

Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ),

Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ).

Ղրղզստանի Հանրապետության համար՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ),

Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ).

է) «Գնորդը» (ձև 1) կամ «Վաճառողը» (ձև 2) 6-րդ վանդակում նշվում են այն պայմանագրի համաձայն հայտատուի կոնտրագենտ հանդիսացող օտարերկրյա գործընկերոջ (գործընկերոջ) լրիվ պաշտոնական անվանումը և լրիվ հասցեն, որով նախատեսվում է պայմանագրում նշված ապրանքի նկատմամբ իրավունքների փոխանցում (պայմանագրի լեզվով)։ Ընդ որում, որպես գնորդ նշվում է հայտատուից ապրանքի նկատմամբ իրավունքներ ստացող օտարերկրյա գործընկերը (գործընկերը), իսկ որպես վաճառող՝ հայտատուին այդպիսի իրավունքներ փոխանցող օտարերկրյա գործընկերը (գործընկերը).

ը) «Նշանակման երկիրը» (ձև 1) կամ «Ուղարկման երկիրը» (ձև 2) 7-րդ վանդակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են նշանակման երկրի (արտահանման դեպքում) կամ ուղարկման երկրի (ներմուծման դեպքում) կրճատ անվանումը և ծածկագիրը:

Եթե պայմանագրով նախատեսված է նշանակման (ուղարկման) մի քանի երկիր, ապա 7-րդ վանդակում կատարվում է «Պայմանագրի պայմաններին համապատասխան» գրառումը, երկրի ծածկագիրը չի նշվում։ Ընդ որում, Եվրոպական միության երկրների համար 7-րդ վանդակում կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը, երկրի ծածկագիրը չի նշվում:

Հայտատուի մոտ ուղարկման երկրի մասին տեղեկությունների բացակայության դեպքում 7-րդ վանդակը չի լրացվում.

թ) «Գնորդի երկիրը» (ձև 1) կամ «Վաճառողի երկիրը» (ձև 2) 8-րդ վանդակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են գնորդի (վաճառողի) երկրի կրճատ անվանումը և ծածկագիրը.

ժ) «Պայմանագրի արժույթը» 9-րդ վանդակում, արժույթների դասակարգչին համապատասխան, նշվում են պայմանագրի արժույթի անվանումը և դրա թվային ծածկագիրը.

ժա) «Արժեքը» 10-րդ վանդակում նշվում է ապրանքի արժեքը՝ պայմանագրի արժույթով:

Եթե արժեքը ներառում է տասնորդական միավորներ, ապա այն կլորացվում է մինչև ամբողջ թիվը՝ ըստ մաթեմատիկական կլորացման կանոնների:

Պայմանագրում այն տեղեկությունների բացակայության դեպքում, որոնք թույլ են տալիս թույլտվության մեջ նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, արժեքը նշվում է մոտավորապես.

ժբ) «Վիճակագրական արժեքը» 11-րդ վանդակում նշվում է ապրանքի արժեքը՝ ԱՄՆ դոլարով՝ պայմանագրին համապատասխան:

Եթե ապրանքի արժեքն արտահայտված է ԱՄՆ դոլարից տարբերվող արժույթով, ապա այդ արժեքի վերահաշվարկն ԱՄՆ դոլարի կատարվում է արժույթների պարիտետին համապատասխան (պայմանագրում նշված արժույթի արժեքային հարաբերակցությունն ԱՄՆ դոլարի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով, որի տարածքում իրականացվում է թույլտվության տրամադրումը (ձևակերպումը)՝ պայմանագրի ստորագրման ամսաթվի դրությամբ):

Եթե վիճակագրական արժեքը ներառում է կոտորակային միավորներ, ապա այն կլորացվում է մինչև ամբողջ թիվը՝ ըստ մաթեմատիկական կլորացման կանոնների:

Պայմանագրում այն տեղեկությունների բացակայության դեպքում, որոնք թույլ են տալիս թույլտվության մեջ նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, վիճակագրական արժեքը նշվում է մոտավորապես: Ընդ որում, 16-րդ վանդակում կատարվում է «Արժեքը և վիճակագրական արժեքը նշված են մոտավորապես» գրառումը.

ժգ) «Ծագման երկիրը» 12-րդ վանդակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են ապրանքի ծագման երկրի անվանումը և ծածկագիրը:

Եթե պայմանագրով նախատեսված է ծագման մի քանի երկիր, ապա 12-րդ վանդակում կատարվում է «Պայմանագրի պայմաններին համապատասխան» գրառումը, ապա երկրի ծածկագիրը չի նշվում։ Ընդ որում, Եվրոպական միության երկրների համար 12-րդ վանդակում կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը, երկրի ծածկագիրը չի նշվում:

Ապրանքի ծագման երկիրը որոշվում է ապրանքների ծագումը որոշելու՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող կանոններին համապատասխան.

ժդ) «Քանակը» 13-րդ վանդակում նշվում է ապրանքի քանակը՝ 14-րդ վանդակի համաձայն սահմանված չափման միավորներով (կշռի միավորների համար՝ զտաքաշը):

Զտաքաշ ասելով հասկացվում է ապրանքի քաշն առանց փաթեթվածքի, որը սահմանվում է տեխնիկական կանոնակարգերին և (կամ) ստանդարտացման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերին համապատասխան, ինչպես նաև այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է թույլտվության տրամադրում (ձևակերպում).

ժե) «Չափման միավորը» 14-րդ վանդակում կարող է ըստ տողերի նշվել չափման մինչև երկու միավոր: 14-րդ վանդակի առաջին տողում նշվում է ապրանքի հիմնական չափման միավորի պայմանական նշագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան: Ապրանքի լրացուցիչ չափման միավորի առկայության դեպքում չափման այդ միավորը նշվում է վանդակի երկրորդ տողում՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, ընդ որում, 13-րդ վանդակում ապրանքի քանակը նույնպես նշվում է ըստ տողերի.

ժզ) «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը» 15-րդ վանդակում նշվում են ապրանքի նկարագրությունը և դրա դասակարգման ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի: Ապրանքի նկարագրությունը պետք է հնարավորություն տա ապրանքը միանշանակ դասել մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և պետք է ներառի ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում):

Եթե ամբողջ տեղեկատվությունը չի տեղավորվում 15-րդ վանդակում, ապա այդ տեղեկատվության մի մասը նշվում է 16-րդ վանդակում.

ժէ) «Լրացուցիչ տեղեկատվությունը» 16-րդ վանդակում նշվում են 7-րդ, 8-րդ, 10-15-րդ վանդակներում պարունակվող տեղեկությունները հստակեցնող տեղեկություններ, ինչպես նաև թույլտվության ձևակերպման ամսաթվով պայմանագրում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները.

ժը) թղթային կրիչով թույլտվություն ձևակերպելու դեպքում «Հայտատուի լիազորված անձը» 17-րդ վանդակում նշվում են թույլտվության ստորագրման համար հայտատուի կողմից լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), պաշտոնը և հեռախոսահամարը՝ դնելով նշված անձի անձնական ստորագրությունը և այդ թույլտվության ստորագրման ամսաթիվը: Հայտատուի լիազորված անձի ստորագրությունը վավերացվում է կնիքով (առկայության դեպքում).

էլեկտրոնային փաստաթղթի ձևով թույլտվություն ձևակերպելու դեպքում 17-րդ վանդակում նշվում են թույլտվության ստորագրման համար հայտատուի կողմից լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), պաշտոնը և հեռախոսահամարը՝ դնելով թույլտվության ձևակերպման ամսաթիվը.

ժթ) թղթային կրիչով թույլտվություն տրամադրելու դեպքում «Լիազորված անձը» 18-րդ վանդակում նշվում են թույլտվության ստորագրման իրավունք ունեցող լիազորված մարմնի պաշտոնատար անձի անվան սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը՝ դնելով նշված անձի ստորագրությունը և թույլտվության ձևակերպման ամսաթիվը: Նշված անձի ստորագրությունը վավերացվում է լիազորված մարմնի կնիքով.

էլեկտրոնային փաստաթղթի ձևով թույլտվություն տրամադրելու դեպքում 18-րդ վանդակում նշվում են թույլտվության ստորագրման իրավունք ունեցող լիազորված մարմնի պաշտոնատար անձի անվան սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը՝ դնելով թույլտվության ձևակերպման ամսաթիվը.

ավտոմատ ռեժիմով էլեկտրոնային փաստաթղթի ձևով թույլտվություն տրամադրելու դեպքում 18-րդ վանդակում նշվում է լիազորված մարմնի անվանումը՝ դնելով թույլտվության ձևակերպման ամսաթիվը:

6. Թույլտվության ձևաթղթի ստորին մասում, լրացված վանդակներից դուրս, կարող է զետեղվել թույլտվության վանդակներում նշած տվյալները պարունակող ստվերագծային կամ այլ ծածկագիր:

7. Թույլտվությունը ձևակերպվում է հայտատուի կողմից թղթային կրիչով՝ սույն հրահանգին կից հավելվածով նախատեսված 1-ին և 2-րդ ձևերի համաձայն: Ընդ որում, ձևաթղթի վերին աջ անկյունում, լրացված վանդակներից դուրս, նշվում է «Նախագիծ» բառը:

Թույլտվության նախագիծը կարող է ներկայացվել լիազորված մարմին էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

8. Թույլտվության վանդակները հայտատուի կողմից լրացվում են հետևյալ կերպ՝

ա) 1-ին և 18-րդ վանդակները չեն լրացվում.

բ) 2-17-րդ վանդակները լրացվում են սույն հրահանգի 5-րդ կետի «բ»-«ժը» ենթակետերին համապատասխան:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման թույլտվությունների ձևակերպման հրահանգի

 

ՁԵՎԵՐ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման թույլտվությունների

 

(ձև 1)

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման

 

1. Հայտ

թիվ

2. Գործողության ժամանակահատվածը

__________-ից         մինչև____________

3. Լիցենզիայի տիպը

4. Պայմանագիրը

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

թիվ

______ թվականի

5. Հայտատու

 

6. Գնորդ

   

7. Նշանակման երկիրը

 

8. Գնորդի երկիրը

 
   

9. Պայմանագրի արժույթը

 

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

 

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Հայտատուի լիազորված անձը

18. Լիազորված անձ

 

(ձև 2)

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ապրանքների առանձին տեսակների ներմուծման

 

1. Հայտ

թիվ

2. Գործողության ժամանակահատվածը

__________-ից         մինչև____________

3. Լիցենզիայի տիպը

4. Պայմանագիրը

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

թիվ

______ թվականի

5. Հայտատու

 

6. Գնորդ

   

7. Ուղարկման երկիրը

 

8. Գնորդի երկիրը

 
   

9. Պայմանագրի արժույթը

 

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

 

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Հայտատուի լիազորված անձը

18. Լիազորված անձ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: