Գլխավոր տեղեկություն
Համար
N 1479-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1479-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 17 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1479-Ն որոշման

 

«Հավելված N 17

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 730-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԱՏԳ ԱԱ 2402 10 000 0, 2402 20 100 0, 2402 20 900 0, 2403 11 000 0, 2403 19 100 0, 2403 19 900 0, 2404 ծածկագրին կամ G 46.17, 46.21, 46.35, 46.39 և 46.90, G47.11, 47.26, 47.81 և 47.9 ՏԳՏ դասակարգչին համապատասխան)

 

____ ____________ 20   թ.

 

______________________________________

_____________________

____________________

(տեսչական մարմնի անվանումը)

(գտնվելու վայրը)

(հեռախոսահամարը)

       

_________________

____________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

       

____________________

_______________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

       

____________________

________________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20  թ.

ավարտը _________________20  թ.

 

__________________________________________

               

տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

(ՀՎՀՀ)

___________________________________
___________________________________
___________________

___________________________________

(պետռեգիստրի համարը)

(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)

_____________________________________________ __________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը)

(հեռախոսահամարը)

____________________________________________________________   ________________________

(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը)

(հեռախոսահամարը)

Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20  թ. համարը __________

 

Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1) Հարցեր Մաքսային միության տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի 107-Ն որոշմամբ հաստատված «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով իրականացվող վերահսկողության վերաբերյալ:

 

Աղյուսակ 1

 

NN

ը/կ

Հարցը

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական

նորմը

Ստուգման անցկացման մեթոդը

Կշիռը

Մեկնա- բանու- թյուններ

Պատասխան

     

Այո

Ոչ

Չ/պ

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Շրջանառության մեջ դրված ծխախոտային արտադրատեսակները անցե՞լ են համապատասխանության գնահատման ընթացակարգ` համապատասխանության հայտարարագիր

Մաքսային միության հանձնաժողովի 2014 թվականի նոյեմբերի 12-ի 107-Ն որոշմամբ հաստատված ՄՄ ՏԿ 035/2014

կանոնակարգի (այսուհետ՝ կանոնակարգ) 9-րդ և 34-րդ կետեր

փաստա- թղթային

25.0

       

2.

Ծխախոտային արտադրանքը մակնշվե՞լ է արտադրանքի

շրջանառության միասնական նշանով

Կանոնակարգի 10-րդ կետ

տեսազննում

4.0

       

3.

Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկատվությունը զետեղվա՞ծ է սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի)

վրա և պարունակում է՝

Կանոնակարգի 19-րդ կետի

           

3.1

ծխախոտային տեսակի անվանումը

ա) ենթակետ

տեսազննում

0.8

       

3.2

ծխախոտային արտադրանքի անվանումը

բ) ենթակետ

տեսազննում

0.8

       

3.3

իրավաբանական անձի անվանումը, որն արտադրողի կողմից լիազորվել է սպառողների կողմից ներկայացվող պահանջներն ընդունելու համար, դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի) (այդպիսի անձի բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների կողմից ներկայացվող պահանջներն ընդունվում են տվյալ ծխախոտային արտադրանքի՝ պետության տարածքում

գրանցված արտադրողի կողմից)

գ) ենթակետ

տեսազննում

0.8

       

3.4

արտադրողի, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը, դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի) և (կամ) հսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), դրա

գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի)

դ) ենթակետ

տեսազննում

0.8

       

3.5

տեղեկություններ ֆիլտրի առկայության վերաբերյալ

(ֆիլտրով ծխելու ծխախոտային արտադրատեսակների դեպքում)

ե) ենթակետ

տեսազննում

0.8

       

3.6

տեղեկություններ հատերի թվի

(հատով ծխախոտային արտադրատեսակների դեպքում)

կամ զտաքաշի (գ) (քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում)

վերաբերյալ

զ) ենթակետ

տեսազննում

0.8

       

3.7

ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում

է) ենթակետ

տեսազննում

0.8

       

3.8

տեղեկություններ ծխախոտային արտադրանքի առավելագույն

մանրածախ գնի, արտադրման ամսի ու տարեթվի վերաբերյալ

թ) ենթակետ

տեսազննում

0.8

       

3.9

տեղեկատվություն սիստեմային (ներբույսային) թույների,

կանցերոգեն և մուտագեն նյութերի վերաբերյալ

Ժ) ենթակետ

տեսազննում

1.0

       

4.

Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվությունը չի՞ պարունակում սննդամթերքի, դեղամիջոցների, դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ

դեղաբույսի հետ

Կանոնակարգի 21-րդ կետ

տեսազննում

1.0

       

5.

Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղա՞ծ չեն ծխախոտային արտադրատեսակների ծխի մեջ խեժի, նիկոտինի ու ածխածնի մենօքսիդի պարունակության վերաբերյալ քանակական

ցուցանիշներ

Կանոնակարգի 22-րդ կետ

տեսազննում

1.0

       

6.

Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղա՞ծ չէ տեղեկատվություն, որը

պարունակում է պնդումներ հետևյալի մասին

Կանոնակարգի 22-րդ կետի

           

6.1

տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործումը նվազեցնում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման

վտանգը

ա) ենթակետ

Տեսազննում

1.2

       

6.2

տվյալ ծխախոտային արտադրատեսակը (ծխախոտային արտադրատեսակի տեսակը) պակաս վտանգավոր է առողջության համար, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները (ծխախոտային արտադրատեսակների մյուս

տեսակները)

բ) ենթակետ

Տեսազննում

1.2

       

6.3

տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը նվազել է ծխախոտային արտադրատեսակի օգտագործման ժամանակ առաջացող նյութի առկայության (բացակայության,

ցածր պարունակության) շնորհիվ։

գ) ենթակետ

տեսազննում

1.2

       

7.

Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը, բացառությամբ ծխախոտային արտադրանքի անվանման, տեղադրվա՞ծ է այնպես, որ սպառողական փաթեթվածքը

բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի

Կանոնակարգի 24-րդ կետ

տեսազննում

1.0

       

8.

Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը տպագրվա՞ծ է փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ

արտաքին փաթեթավորման որևէ

այլ նյութի վրա, որը ծածկված չէ տպագրված այլ

տեղեկատվությամբ

Կանոնակարգի 25-րդ կետ

տեսազննում

1.0

       

9.

Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկատվությունը զետեղվա՞ծ է և ՛ ռուսերեն, և ՛

հայերեն լեզուներով

Կանոնակարգի 26-րդ կետ

տեսազննում

1.0

       

10.

Ծխախոտային արտադրանքի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա նախազգուշացվո՞ւմ է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին, ինչպես նաև նախազգուշացումների էսքիզները արդյո՞ք համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» N 18

որոշմամբ հաստատված պարամետրերին

Կանոնակարգի 27-րդ կետ

տեսազննում

1.0

       

11.

Նախազգուշացումը տեղադրվա՞ծ

է սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում և հակառակ հիմնական կողմի վրա, եթե այն ծածկված է դրոշմանիշով կամ վնասվում է սպառողական

փաթեթավորումը բնականոն բացելու ընթացքում, տեղադրվա՞ծ

է ստորին հատվածում, որը պետք է զբաղեցնի այդ կողմերի

մակերեսի առնվազն 50 տոկոսը

Կանոնակարգի

29-րդ կետ

տեսազննում

1.0

       

12.

Ծխախոտային

արտադրատեսակների

սպառողական փաթեթվածքի

դիմային հիմնական կողմի վրա

ծխախոտային

արտադրատեսակների

օգտագործման վնասակարության

մասին նախազգուշացման տեքստը

զետեղվա՞ծ է հայերեն լեզվով, իսկ

հակառակ հիմնական կողմը՝

ռուսերենով

Կանոնակարգի

29-րդ կետ

տեսազննում

1.0

       

13.

Ծխախոտային

արտադրատեսակների

օգտագործման վնասակարության

մասին նախազգուշացումների

էսքիզները զետեղվում են

ծխախոտային արտադրանքի՝

հավասար քանակությամբ

սպառողական փաթեթվածքների

վրա

Կանոնակարգի

29-րդ կետ

տեսազննում

1.0

       

14.

Սիստեմային (ներբույսային)

թույների, կանցերոգեն և մուտագեն

նյութերի պարունակության

վերաբերյալ տեղեկատվությունը

զետեղվա՞ծ է ծխախոտային

արտադրանքի սպառողական

փաթեթվածքի կողմնային

մակերևույթի վրա՝ սպառողական

փաթեթվածքի հիմնական գույնին

հակադիր գույնով, Helvetica

տառատեսակով, հետևյալ

մակագրությամբ՝ «Պարունակում է

սիստեմային (ներբույսային)

թույներ, կանցերոգեն և մուտագեն

նյութեր», որը զբաղեցնում է

ծխախոտային արտադրանքի

սպառողական փաթեթվածքի

կողմնային մակերևույթի մակերեսի

ոչ պակաս, քան 17 տոկոսը

Կանոնակարգի

30-րդ կետ

տեսազննում

1.0

       

 

2) Հարցեր «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ հաստատված «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգ»-ով իրականացվող վերահսկողության վերաբերյալ:

 

Նշում՝ Աղյուսակ 2-ով սահմանված հարցերով վերահսկողության ենթակա են 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված ծխախոտային արտադրանքները:

 

Աղյուսակ 2

 

NN

ը/կ

Հարցը

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

Ստուգման անցկացման մեթոդը

Կշիռը

Մեկնա- բանու- թյուններ

Պատասխան

     

Այո

Ոչ

Չ/պ

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը ուղեկցվում է համապատասխանության հայտարարագրով և (կամ) համապատասխանության ազգային նշանով:

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ հաստատված Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ)

8-րդ կետ

փաստա- թղթային

30.0

       

2.

Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկությունը զետեղված է սպառողական փաթեթվածքի, իսկ դրանց թափանցիկ լինելու դեպքում՝ ներդիր թերթիկի

վրա և պարունակում է.

Կանոնակարգի 17-րդ կետի

           

2.1

ծխախոտային արտադրատեսակի տեսակի անվանումը («Սիգարետներ»,

«Ծխագլանակներ»,

«Սիգարներ»,

«Սիգարիլլաներ»,

«Ծխամորճի ծխախոտ»,

«Տաքացվող ծխախոտի գլանակ», «Տաքացվող կապսուլա ծխախոտով»

կամ «Ծխելու ծխախոտ» և այլ).

1-ին ենթակետ

տեսազննում

0.5

       

2.2

ծխախոտային արտադրատեսակի

անվանումը.

2-րդ ենթակետ

տեսազննում

0.5

       

2.3

Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի անվանումը, որն արտադրողի կողմից լիազորված է սպառողների բողոքներն ընդունելու, վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, ներառյալ փաստացի): Նման կազմակերպության բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների բողոքներ ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տվյալ ծխախոտային արտադրանքի արտադրողի կողմից։ Նշված տեղեկությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում՝ կարդալու համար

հասանելի մասում.

3-րդ ենթակետ

տեսազննում

0.5

       

2.4

արտադրողի անվանումը, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը,

գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում`

փաստացի) և (կամ) հսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի): Տեղեկության փոփոխության դեպքում արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը պարտավոր է այդ փոփոխությունների օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթավորման (ներդիր թերթիկի) վրա փակցված տեղեկության մեջ: Արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը նշված ժամկետում իրավունք ունեն ծխախոտային արտադրանքը շրջանառության մեջ դնել չփոփոխված

տեղեկություններով.

4-րդ ենթակետ

տեսազննում

0.5

       

2.5

տեղեկություն ֆիլտրի առկայության մասին (ֆիլտրով ծխելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակի

դեպքում).

5-րդ ենթակետ

տեսազննում

0.5

       

2.6

տեղեկություններ հատերի թվի (հատով ծխախոտային արտադրատեսակների

դեպքում) կամ զտաքաշի

(գ) (քաշով ծխախոտային արտադրատեսակների

դեպքում) վերաբերյալ.

6-րդ ենթակետ

տեսազննում

0.5

       

2.7

ծխախոտային

արտադրատեսակների (բացառությամբ տաքացվող ծխախոտային արտադրանքի) օգտագործման վնասակարության մասին

նախազգուշացում՝ ըստ

սահմանված կարգի.

7-րդ ենթակետ,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Ծխախոտային արտադրատեսակների

օգտագործման

վնասակարության մասին

նախազգուշացումների

էսքիզները և

ծխախոտային

արտադրանքի

սպառողական

փաթեթվածքի վրա

դրանք զետեղելու

պարամետրերը

հաստատելու մասին» N

18 որոշում

տեսազննում

0.5

       

2.8

տաքացվող ծխախոտային արտադրանքի դեպքում՝ դրանց օգտագործման

համար նախատեսված սարքի անվանումը.

8-րդ ենթակետ

տեսազննում

0.5

       

2.9

տաքացվող ծխախոտային

արտադրանքի

օգտագործման

վնասակարության մասին

նախազգուշացում՝

գունավոր նկարների կամ

ֆոտոպատկերների և

տեքստի տեսքով՝ հետևյալ

բովանդակությամբ․ «Այս

արտադրատեսակը

պարունակում է նիկոտին,

որը թունավոր է և ծանր

կախվածություն է

առաջացնում։»՝ համաձայն

սույն տեխնիկական կանոնակարգի N 3 ձևի.

9-րդ ենթակետ,

Կանոնակարգի ձև 3

տեսազննում

0.5

       

2.10

տաքացվող ծխախոտային արտադրանքի դեպքում՝ նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝

«Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով՝ համաձայն սահմանված ձևի, որը տպագրված է սպիտակ ֆոնի վրա, սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և ՂԷԱ Գրապալատ (GHEA

Grapalat) տառատեսակով.

10-րդ ենթակետ, Կանոնակարգի ձև 4

տեսազննում

0.5

       

2.11

տեղեկություններ առավելագույն մանրածախ գնի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն որոշմամբ սահմանված կարգին

համապատասխան, ինչպես նաև տեղեկություններ ծխախոտային արտադրատեսակի արտադրման ամսի ու տարեթվի վերաբերյալ, որոնց վրա բացակայում է սպառողական փաթեթվածքի որևէ տարր (բացառությամբ փաթեթավորման թափանցիկ թաղանթի) կամ

սոսնձված դրոշմանիշներ.

11-րդ ենթակետ

տեսազննում

0.5

       

3.

Սպառողական փաթեթվածքի (ներդիր

թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը հավաստի է և սպառողներին չի գցում

մոլորության մեջ։

Կանոնակարգի 17.1-ին կետ

տեսազննում

0.5

       

4.

Ծխախոտային արտադրանքի իրացման ժամանակ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի ներսում տեղադրված, արտաքին կողմից ամրացված կամ այդպիսի փաթեթվածքին կցված ներդիր թերթիկները չեն օգտագործվում՝ բացառությամբ այնպիսի սպառողական փաթեթվածքի, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկությունը, ինչպես նաև սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով

իրացման ժամանակ։

Կանոնակարգի 17.2-րդ կետ

տեսազննում

0.5

       

5.

Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը չի

պարունակում՝

Կանոնակարգի 17.3-րդ կետ

           

5.1

որևէ տերﬕն, նկարագրություն, նշան, խորհրդանիշ կամ այլ նշում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ տվյալ ծխախոտային արտադրատեսակը պակաս

ﬖասակար է, քան մյուս

ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում՝ այնպիսի բառեր ու բառակապակցություններ, ինչպիսիք «խեժի ցածր պարունակությամբ»,

«թեթև», «շատ թեթև»,

«փափուկ», «էքստրա»

«ուլտրա», բառերը, նշաններն ու խորհրդանիշներ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ասոցացվում է սննդամթերքի (սննդային հավելման) հետ կամ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակն ունի սննդամթերքի (սննդային հավելման) համ, այդպիսի բառերի նույնարմատ բառերը, այդպիսի բառերի օտարալեզու անալոգները, ինչպես նաև այնպիսի բառերի անալոգներ, որոնք օտար լեզուներից տառադարձվում են

հայերենով.

1-ին ենթակետ

տեսազննում

0.7

       

5.2

սննդամթերքի, դեղաﬕջոցների, դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ

անուղղակիորեն

ասոցացվում է սննդամթերքի, դեղաﬕջոցի

կամ դեղաբույսի հետ։

2-րդ ենթակետ

տեսազննում

0.7

       

6.

Սպառողական

փաթեթվածքի (ներդիր

թերթիկի) վրա զետեղված չեն

ծխախոտային

արտադրատեսակների ծխի

ﬔջ խեժի, նիկոտինի ու

ածխածնի ﬔնօքսիդի

պարունակության

վերաբերյալ քանակական

ցուցանիշներ, ինչպես նաև

տեղեկություն, որը պարունակում է պնդուﬓեր այն մասին, որ՝

Կանոնակարգի 17.4-րդ

կետ

           

6.1

տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործումը նվազեցնում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետ կապված հիվանդությունների

առաջացման վտանգը.

1-ին ենթակետ

տեսազննում

1.0

       

6.2

տվյալ ծխախոտային արտադրատեսակը (ծխախոտային արտադրատեսակի տեսակը) պակաս վտանգավոր է առողջության համար, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները (ծխախոտային արտադրատեսակների մյուս

տեսակները).

2-րդ ենթակետ

տեսազննում

1.0

       

6.3

տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային

արտադրատեսակի տեսակի) օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցված է ծխախոտային արտադրատեսակի օգտագործման ժամանակ առաջացող նյութի առկայության (բացակայության, ցածր

պարունակության) շնորհիվ։

3-րդ ենթակետ

տեսազննում

1.0

       

7.

Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը զետեղված է

հստակ, հասկանալի,

դյուրընթեռնելի, չմաքրվող,

կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայուն տառերով կամ

պայմանանշաններով։ Ընդ

որում, սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկություն զետեղելու ﬕջոցներն ու

եղանակները այնպիսին են,

որ ապահովվում են այդ

տեղեկության

պահպանվածությունը

ծխախոտային արտադրանքի

տեղափոխման,

պահպանման և իրացման

ժամանակ։

Կանոնակարգի 17.5-րդ կետ

տեսազննում

0.7

       

8.

Սպառողական

փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը,

բացառությամբ

ծխախոտային արտադրանքի

անվանման, տեղադրված է

այնպես, որ սպառողական

փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չի

խախտվում։

Կանոնակարգի 17.6-րդ կետ

տեսազննում

0.7

       

9.

Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը տպագրված չէ փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված չթ տպագրված այլ տեղեկությամբ և մասամբ կարող է ծածկված լինել դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային

կողﬕ։

Կանոնակարգի 17.7-րդ կետ

տեսազննում

0.7

       

10.

Լեզվի վերաբերյալ պահանջները պահպանված

են:

Կանոնակարգի 17.8-րդ կետ

տեսազննում

0.7

       

11.

Ծխախոտային արտադրանքի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման ﬖասակարության մասին նախազգուշացում է

զետեղված։

Կանոնակարգի 18-րդ կետ

տեսազննում

0.7

       

12.

Արդյո՞ք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման ﬖասակարության մասին

նախազգուշացումը՝

Կանոնակարգի 19-րդ կետ

           

12.1

Տեղադրված է ծխախոտային

արտադրատեսակի

սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիﬓական կողﬔրի վերին հատվածներում։ Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի հակառակ հիﬓական կողﬕ վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման ﬖասակարության մասին նախազգուշացումը, դրոշմանիշով ծածկվելու կամ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս ﬖասվելու դեպքում, տեղադրված է

ստորին հատվածում.

1-ին ենթակետ

տեսազննում

0.7

       

12.2

զբաղեցնում է այդ կողﬔրի

մակերեսի առնվազն 50 տոկոսը։

2-րդ ենթակետ

տեսազննում

0.7

       

13.

ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային

հիﬓական կողﬕ վրա

ծխախոտային

արտադրատեսակների

օգտագործման ﬖասակարության մասին նախազգուշացման տեքստը

զետեղված է հայերենով:

Կանոնակարգի 19.1-ին կետ

տեսազննում

0.7

       

14.

ծխախոտային

արտադրատեսակների

օգտագործման

ﬖասակարության մասին

նախազգուշացուﬓերը

զետեղված են ծխախոտային արտադրանքի՝ հավասար քանակությամբ սպառողական

փաթեթվածքների վրա։

Կանոնակարգի 19.2-րդ

կետ

տեսազննում

0.7

       

15.

ծխախոտային արտադրատեսակների

օգտագործման

ﬖասակարության մասին

նախազգուշացուﬓերի

էսքիզների սույն տեխնիկական

կանոնակարգի N 3 ձևին

համապատասխան տարալուծումը կազմում է առնվազն 300 ԴիՓիԱյ (300

dpi)։

Կանոնակարգի 21-րդ կետ

տեսազննում

0.7

       

16.

նախազգուշացման չափերն

այնպես են ընտրվել, որ

նախազգուշացման

մակերեսը կազﬕ սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր

հիﬓական կողﬕ առնվազն

50 տոկոսը և

նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը

զբաղեցնում է դրանց համար

նախատեսված մակերեսի

հնարավոր առավելագույն մասը։ Ընդ որում, թույլատրվում է զետեղվող

գունավոր նկարի կամ

լուսապատկերի և տեքստի

համաչափության 20

տոկոսից ոչ ավելի

փոփոխություն՝

հաստատված

նախազգուշացուﬓերի

էսքիզների համաչափության նկատմամբ, բացառությամբ, այն դեպքի, երբ սպառողական փաթեթվածքի հիﬓական կողﬔրի դիﬔրեսի կամ դարձերեսի` լայնության նկատմամբ բարձրության հարաբերակցությունը 1,92- ից ավելին է։ Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը տեղադրված են Պանտոն 448 Սի (Pantone 448С) գույնին համապատասխան գույնով

ծածկված մակերեսի վրա:

Կանոնակարգի 22-րդ կետ

տեսազննում

0.7

       

17.

նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը հավասարաչափ բաշխված են ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրված է, տեքստը զետեղված է սպիտակ գույնի ﬔծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը ﬔծացված է այնքան, որ աﬔնաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չի գերազանցում տառատեսակի

բարձրությունը:

Կանոնակարգի 23-րդ կետ

տեսազննում

0.7

       

18.

Այն դեպքում, երբ

սպառողական

փաթեթվածքը սովորական ձևով բացելիս խախտվում է նախազգուշացման տեքստի ամբողջականությունը, ապա տեքստը (պատռվող բառը) տեղափոխված է պատռման գծի ստորին հատված՝ հորիզոնական նախազգուշացման կենտրոնի ուղղության հետ հավասարեցմամբ: Սպառողական փաթեթվածքի դարձերեսի հիﬓական կողմում զետեղված նախազգուշացումը կարող է մասնակիորեն փակվել

դրոշմանիշով:

Կանոնակարգի 23.1-ին կետ

տեսազննում

0.7

       

 

3) Հարցեր «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշմամբ հաստատված «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգ»-ով իրականացվող վերահսկողության վերաբերյալ:

 

Աղյուսակ 3

 

NN

ը/կ

Հարցը

Հարցի համար հիմք հանդիսացող

իրավական նորմը

Ստուգման անցկացման

մեթոդը

Կշիռը

Մեկնա- բանու-

թյուններ

Պատասխան

Այո

Ոչ

Չ/պ

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Արդյո՞ք ՀՀ տարածքում շրջանառության մեջ դրվող նիկոտին պարունակող արտադրանքը (այսուհետ՝ ՆՊԱ) ուղեկցվում է համապատասխանության հայտարարագրով:

ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշմամբ հաստատված Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության

տեխնիկական

կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 8-րդ

կետ

փաստա- թղթային

25.0

       

2.

Արդյո՞ք ՆՊԱ-ն ուղեկցվում են հայերեն մակնշմամբ և համապատասխանության ազգային նշանով:

Կանոնակարգի 8-րդ կետ

տեսազննում

5.0

       

3.

Արդյո՞ք նիկոտին

մատակարարող

համակարգի (այսուհետ՝

ՆՄՀ) հեղուկների

արտադրման

գործընթացում

օգտագործվում են հետևյալ

հումքերը.

նիկոտին, նիկոտինի աղեր,

գլիցերին՝ թորած,

պրոպիլենգլիկոլ:

Կանոնակարգի 20-րդ

կետ

(Աղյուսակ 1)

լաբորատոր

փորձարկում

և

/կամ/

տեսազննում

1.0

       

4.

Արդյո՞ք նիկոտին

պարունակող հեղուկը չի

պարունակում հետևյալ

հավելումները.

Կանոնակարգի 22-րդ

կետի

           

4.1

վիտամիններ կամ այլ

հավելումներ, որոնք

տպավորություն են

ստեղծում, որ

ծխախոտային

արտադրատեսակի

փոխարինիչն առողջության

համար օգտակար է կամ

ներկայացնում է

առողջության համար

նվազեցված ռիսկեր.

1-ին ենթակետ

լաբորատոր

փորձարկում

և

/կամ/

տեսազննում

1.0

       

4.2

կոֆեին կամ տաուրին կամ այլ հավելումներ և խթանիչ միացություններ, որոնք կապված են էներգիայի և

կենսունակության հետ.

2-րդ ենթակետ

լաբորատոր

փորձարկում

և

/կամ/

տեսազննում

1.0

       

4.3

արտանետումների

գունազարդման

հատկություններ ունեցող

հավելումներ.

3-րդ ենթակետ

լաբորատոր

փորձարկում

և

/կամ/

տեսազննում

1.0

       

4.4

հավելումներ, որոնք

հեշտացնում են

ինհալացիան կամ

նիկոտինի կլանումը.

4-րդ ենթակետ

լաբորատոր

փորձարկում

և

/կամ/

տեսազննում

1.0

       

4.5

հավելումներ, որոնք ունեն

քաղցկեղածին, մուտագեն

կամ ռեպրոտոքսիկ (մարդու

վերարտադրողական

համակարգի վրա ազդող

թունավոր նյութեր)

հատկություններ

չտաքացված վիճակում

5-րդ ենթակետ

լաբորատոր

փորձարկում

և

/կամ/

տեսազննում

1.0

       

5.

Արդյո՞ք ՆՄՀ-ի հեղուկում

նիկոտինի առավելագույն

պարունակությունը չի

գերազանցում 20 մգ/սմ3-ը

Կանոնակարգի 23-րդ

կետ

լաբորատոր

փորձարկում

և

/կամ/

տեսազննում

1.0

       

6.

Արդյո՞ք սպառման համար

նախատեսվող՝ միավոր

պարկուճում (քարթրիջում)

ՆՄՀ-ի հեղուկի ծավալը չի

գերազանցում 2 մլ-ը:

Կանոնակարգի 24-րդ

կետ

լաբորատոր

փորձարկում

և

/կամ/

տեսազննում

0.5

       

7.

Արդյո՞ք ՆՊԱ-ի

արտադրության ժամանակ

առկա չեն արգելված

բաղադրիչներ.

նյութեր՝ ագարինաթթու

(Acidumagaricinicum), կեչու

ձյութայուղ (Oleum

Betulaeempyreumaticum),

դառը նուշի յուղ (Oleum

Amygdalarumamarum)՝

ազատ կամ կապված

սինիլաթթվի պարունակու-

թյամբ, սասաֆրասի յուղ

(Oleum Sassafratis), գիհու

ձյութայուղ (Oleum Juniperi Empyreumaticum), կամֆորայի յուղ (Oleum Camphoratum), կամֆորա, կումարին, կանճրակ, կենսածառ` թույա, սաֆլոր, թուխոն, նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ ՀՀ միջազգային պայմանագրերով, բուրավետիչ և համային նյութեր, որոնք պատրաստված են՝ դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae), կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphorae), բազ-մոտիկ սովորական կոճղարմատից (Rhizoma Poiypodii), ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cortex Quillaja), տարկավանի խոտերից (Herba Tanaceti), սատապի խոտերից (Herba Rutae), սասաֆրասի ցողուններից, տերևներից, կեղևից (Stipes, Folium, Cortex Sassafratis), դեղատու իշառվույտից (Millilotus offi cinalis), տոնկա հատիկներից (Semen Toncae), հոտավետ լիատրիսից (Liatris odoratissima), գետնաստղից

(Asperulaodorata):

Կանոնակարգի 34-րդ

կետ

լաբորատոր

փորձարկում

և

/կամ/

տեսազննում

1.0

       

8.

ՆՊԱ-ի սպառողների համար նախատեսված

տեղեկությունը զետեղված է ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի, իսկ դրանց թափանցիկ լինելու դեպքում՝ ներդիր թերթիկի

վրա:

Կանոնակարգի 36.1-ին

կետ

տեսազննում

0.2

       

9.

ՆՊԱ-ի սպառողների համար նախատեսված ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի թափանցիկ լինելու դեպքում՝ ներդիր թերթիկի վրա զետեղված տեղեկությունը

պարունակում է.

Կանոնակարգի 36.1-ին կետի

           

9.1

արտադրանքի անվանումը, այդ թվում՝ ապրանքային նշանը.

1-ին ենթակետ

տեսազննում

0.1

       

9.2

արտադրանքի արտադրման ամիսը, տարին և պիտանիության

ժամկետը.

2-րդ ենթակետ

տեսազննում

0.2

       

9.3

Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի անվանումը, որը արտադրողի կողմից լիազորված է սպառողների բողոքներն ընդունելու, վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն՝ ներառյալ փաստացի): Նման կազմակերպության բացակայության դեպքում նշված է, որ սպառողների բողոքներ ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տվյալ ծխախոտային արտադրանքի արտադրողի

կողմից։ Նշված

տեղեկությունը տեղադրված է սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում՝ կարդալու համար

հասանելի մասում.

3-րդ ենթակետ

տեսազննում

0.2

       

9.4

արտադրողի անվանումը, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը, գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի) և (կամ) վերահսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի): Տեղեկության փոփոխության դեպքում արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը պարտավոր է այդ փոփոխությունների օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթավորման (ներդիր թերթիկի) վրա փակցված տեղեկության մեջ: Արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը նշված ժամկետում իրավունք ունի ծխախոտային արտադրանքը

շրջանառության մեջ դնելու չփոփոխված տեղեկություններով.

4-րդ ենթակետ

տեսազննում

0.2

       

9.5

նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝

«Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով՝ համաձայն հաստատված ձևի։ Ընդ որում՝ նշման տեքստը տպագրված է սպիտակ ֆոնի վրա՝ սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով․

5-րդ ենթակետ

տեսազննում

0.8

       

9.6

նախազգուշացում՝ գունավոր նկարի կամ ֆոտոպատկերի և տեքստի տեսքով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում։»՝ համաձայն սահմանված ձևի։ Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը հավասարաչափ բաշխված են ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրված է, տեքստը զետեղված է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը մեծացված է այնքան, որ

ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չի գերազանցում տառատեսակի

բարձրությունը:

6-րդ ենթակետ, Կանոնակարգի ձև 2

տեսազննում

0.5

       

10.

ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը հավաստի է և չի գցում սպառողներին մոլորության մեջ։

Կանոնակարգի 36.2-րդ կետ

լաբորատոր փորձարկում և

/կամ/ տեսազննում

1.0

       

11.

ՆՊԱ-ի սպառողական

փաթեթվածքի (ներդիր

թերթիկի) վրա զետեղված

տեղեկությունը չի

պարունակում

սննդամթերքի,

դեղամիջոցների,

դեղաբույսերի պատկերներ,

ինչպես նաև բառեր կամ

բառակապակցություններ,

որոնց շնորհիվ

ծխախոտային

արտադրատեսակն

ուղղակիորեն կամ

անուղղակիորեն

ասոցացվում է

սննդամթերքի, դեղամիջոցի

կամ դեղաբույսի հետ։

Կանոնակարգի 36.3-րդ

կետ

տեսազննում

0.4

       

12.

ՆՊԱ-ի սպառողական

փաթեթվածքի (ներդիր

թերթիկի) վրա զետեղված

տեղեկությունը զետեղված է հստակ, հասկանալի,

դյուրընթեռնելի, չմաքրվող, կլիմայական գործոնների

ազդեցության նկատմամբ

կայուն տառերով կամ

պայմանանշաններով։ Ընդ

որում՝ ՆՊԱ-ի

սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկություն զետեղելու միջոցներն ու եղանակները այնպիսին են, որ ապահովվում են այդ տեղեկության պահպանվածությունը ՆՊԱ-ի տեղափոխման, պահպանման և իրացման

ժամանակ։

Կանոնակարգի 36.4-րդ

կետ

տեսազննում

0.3

       

13.

ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա բացակայում են մոլորության մեջ գցող տերմինների՝ «Նիկոտինի ցածր պարունակություն»,

«Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ»,

«Յուրահատուկ», «Նվազ վտանգավոր» կամ ցանկացած այլ տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ արտադրատեսակի

անվտանգ լինելու մասին կարծիքի ձևավորմանը:

Կանոնակարգի 36.5-րդ կետ

տեսազննում

0.4

       

14.

ՆՊԱ-ի սպառողական

փաթեթվածքի վրա զետեղված չեն այն սարքերի անվանումը, ապրանքային նշանը կամ այլ տեղեկություններ, որոնք չեն օգտագործվել ՆՄՀ-ի գնահատման համար՝ սահմանված պահանջներին

համապատասխան։

Կանոնակարգի 36.6-րդ կետ

տեսազննում

0.2

       

15.

ՆՊԱ-ի սպառողական

փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը

տպագրված չէ փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված չէ տպագրված այլ տեղեկությամբ և մասամբ ծածկված է դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային

կողմ(եր)ի։

Կանոնակարգի 36.7-րդ կետ

տեսազննում

0.3

       

16.

ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը, բացառությամբ ՆՊԱ-ի անվանման, տեղադրված է այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չի

խախտվում։

Կանոնակարգի 36.8-րդ կետ

տեսազննում

0.3

       

17.

ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը չի տպագրվել փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված է տպագրված այլ տեղեկությամբ և մասամբ ծածկված է դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային

կողﬕ։

Կանոնակարգի 36.9-րդ կետ

տեսազննում

0.3

       

18.

Լեզվի վերաբերյալ

պահանջները պահպանված են:

Կանոնակարգի 36.10-րդ կետ

տեսազննում

0.2

       

19.

նախազգուշացումը զետեղված է ՆՊԱ-ի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի (ներդիր

թերթիկի) վրա։

Կանոնակարգի 36.11-րդ կետ

տեսազննում

0.4

       

20.

նախազգուշացումը տեղադրված է ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիﬓական կողﬔրի վերին հատվածներում, հայերեն։ Նախազգուշացման տարալուծումը կազմում է առնվազն 300 ԴիՓիԱյ (300 dpi)։ Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը տեղադրված են Պանտոն 448 Սի (Pantone 448С) գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսի վրա: Նախազգուշացման չափերն այնպես են ընտրվել, որ նախազգուշացման մակերեսը կազﬕ սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիﬓական կողﬕ առնվազն 50 տոկոսը և նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը զբաղեցնում են դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր

առավելագույն մասը:

Կանոնակարգի 36.11-րդ կետ

տեսազննում

0.8

       

21.

ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի հակառակ

հիմնական կողմի վրա

նախազգուշացումը դրոշմանիշով ծածկվելու կամ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս վնասվելու դեպքում տեղադրված է

ստորին հատվածում։

Կանոնակարգի 36.12-րդ կետ

տեսազննում

0.4

       

22.

ՆՊԱ-ի սպառողական

փաթեթվածքի վրա

զետեղված

նախազգուշացումը

զբաղեցնում է 4 հավասար

կողմ ունեցող

սպառողական

փաթեթվածքի առնվազն 2

կողմերից յուրաքանչյուրի

50 տոկոսից ոչ պակաս

մակերեսը, կամ

սպառողական

փաթեթվածքի երկու

առավել մեծ կողմերից

յուրաքանչյուրի

մակերևույթի 50 տոկոսից ոչ պակաս մակերեսը։

Կանոնակարգի 36.13-րդ

կետ

տեսազննում

0.4

       

23.

նախազգուշացմամբ

չզբաղեցված, սակայն

նախազգուշացման համար հատկացված մակերեսը

տեղադրված է

նախազգուշացումից ներքև և ամբողջությամբ ծածկված է Պանտոն 448 Սի (Pantone 448С) գույնին

համապատասխան գույնով` սպառողական

փաթեթվածքի հիմնական

կողմի լայնությամբ:

Նախազգուշացմամբ

զբաղեցված մակերեսը և

Պանտոն 448 Սի (Pantone

448С) գույնին

համապատասխան գույնով ծածկված մակերեսն իրար

հետ միասին կազմում են սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի մակերեսի առնվազն 50 տոկոսը:

Կանոնակարգի 36.14-րդ

կետ

տեսազննում

0.4

       

24.

Արդյո՞ք ՆՄՀ-ի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալը չի

գերազանցում 10 մլ-ը:

Կանոնակարգի 38-րդ կետ

տեսազննում

0.5

       

25.

Արդյո՞ք ՆՄՀ-ի համար նախատեսված հեղուկների փաթեթվածքի վրա մակնշված է հետևյալ

տեղեկատվությունը.

Կանոնակարգի 51-րդ կետի

           

25.1

ՆՊԱ-ի կամ լցանյութի տեսակը.

1-ին ենթակետ

տեսազննում

0.1

       

25.2

արտադրանքի անվանումը, այդ թվում՝ ապրանքային նշանը.

2-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.3

կտորների քանակը

(չափաբաժին կամ միավոր (հատ).

3-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.4

արտադրողի և ներկրողի անվանումը, վերջիններիս

գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն).

4-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.5

ՀՀ-ում գրանցված և սպառողների պահանջներն ընդունելու համար արտադրողի կողմից լիազորված կազմակերպության անվանումը և հասցեն.

5-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.6

ՆՄՀ-ի համար հեղուկում նիկոտինի պարունակությունը

(մգ/սմ3).

6-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.7

ՆՄՀ-ի համար հեղուկի ծավալը (մլ).

7-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.8

արտադրման ամիսը, տարին և

պիտանիության ժամկետը.

8-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.9

անչափահասներին վաճառքի անթույլատրելիության մասին նշում.

9-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.10

ՆՄՀ-ի հեղուկների համար՝ նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝

«Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում»

գրության տեսքով.

10-րդ ենթակետ, Կանոնակարգի ձև 1

տեսազննում

0.1

       

25.11

սարքի համար դրա անվանումը՝ ներառելով ՆՄՀ-ի կամ պարկուճի (քարթրիջի) հետ նպատակային օգտագործման և

կիրառման ցուցումը.

11-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.12

նախազգուշացում՝ «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում։»։ Նախազգուշացման տեքստը զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային

տարածությունը չպետք է

գերազանցի տառատեսակի բարձրությունը.

12-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.13

արտադրանքի օգտագործման և

պահպանման հրահանգները.

13-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.14

հակացուցումները.

14-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.15

նախազգուշացումներ

հատուկ ռիսկային խմբերի համար.

15-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

25.16

հնարավոր անբարենպաստ ազդեցությունները

16-րդ ենթակետ

տեսազննում

0.1

       

26.

Եթե ՆՄՀ-ն կառուցվածքով միացված է ՆՊԱ-ի հետ, ապա ՆՄՀ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղված է պահանջված

տեղեկությունը։

Կանոնակարգի 51.1-ին կետ

տեսազննում

0.4

       

27.

Արդյո՞ք օգտագործված չեն «Նիկոտինի ցածր պարունակություն»,

«Թեթև», «Շատ թեթև»

(«Գերթեթև»),

«Փափուկ»,

«Յուրահատուկ», «Նվազ վտանգավոր» կամ ցանկացած այլ՝ մոլորության մեջ գցող տերմիններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ արտադրատեսակի անվտանգ լինելու մասին

կարծիքի ձևավորմանը:

Կանոնակարգի 55-րդ կետ

տեսազննում

1.0

       

 

1

«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է

v

   

2

«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում

 

v

 

3

«Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում

 

 

v

 

Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝

1. Մաքսային միության տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի 107-Ն որոշմամբ հաստատված ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգ.

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշում.

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» N 18 որոշում.

4. ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշում:

 

Ստուգաթերթը լրացրեցին՝

 

Տեսչական մարմնի ծառայող

___________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Տեսչական մարմնի ծառայող

___________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

___________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2024 թվական: