Գլխավոր տեղեկություն
Համար
N 1484-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1484-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 9-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.

2) 12-րդ կետի «դ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «օրենքի» բառով, իսկ 12-րդ կետի «ե» ենթակետի «դ» և «ե» ենթակետով» բառերը փոխարինել «դ» և «ե» ենթակետերով» բառերով.

3) 14.4-րդ կետում «կենսաչափական կողմնորոշիչներ» բառերը փոխարինել «կենսաչափական տվյալներ» բառերով.

4) 14.5-րդ կետում «անձնագրային ծառայությունում» և «անձնագրային ծառայություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «լիազոր մարմնում» և «լիազոր մարմին» բառերով.

5) 15-րդ կետում «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով.

6) 15.2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «օրենքի» բառով.

7) 19.1-ին կետում «համապատասխան» բառը փոխարինել «լիազոր» բառով.

8) 19.2-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ և 3-րդ նախադասությունները շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․

«Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք անձնագիր ստանալու իրավունք ունեն ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), իսկ օտարերկրյա պետությունում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու դեպքում՝ հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա նոտարական կարգով վավերացված պատճենը (օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրա՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը), ինչպես նաև ներկայացուցչի լիազորությունները հավաստող՝ օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը։».

9) 21-րդ կետը «ներքին» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով.

10) «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ» ձևում «Անձնագրային ծառայության պետ» բառերը փոխարինել «Անձնագրային և վիզաների վարչության պետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան