Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 98

քաղ. Մոսկվա

 

«ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 034/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 68 որոշմամբ ընդունված՝ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 034/2013) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 98 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 034/2013) կատարվող

 

1. 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝ «Մանկական սննդի համար նախատեսված մսամթերքի սպիտակուցի և ճարպի փաստացի ցուցանիշները չպետք է անցնեն սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածով սահմանված՝ թույլատրելի մակարդակների սահմանները:»:

2. XI բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1071 կետով՝

«1071. Սպանդային մթերքի և մսամթերքի սննդային արժեքի ցուցանիշները մականշվածքում նշվում են՝ հաշվի առնելով թույլատրելի շեղումները:

Սպանդային մթերքի և մսամթերքի սննդային արժեքի մասին տեղեկատվությունը նշելիս սննդային նյութերի պարունակության փաստացի արժեքների թույլատրելի սահմանները կազմում են՝

սպիտակուց՝ արտադրանքի մականշվածքում նշված արժեքի 80 տոկոսից ոչ պակաս.

ճարպ, ածխաջրեր, էներգետիկ արժեք (կալորիականություն)՝ արտադրանքի մականշվածքում նշված արժեքի 120 տոկոսից ոչ ավելի:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան