Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 սեպտեմբերի 2024 թ.

N 193-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 44-Ն ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 45-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 44-Ն որոշման 1.1-ին կետում «հաստատությունների» բառից հետո լրացնել «, Երևանի վարչական տարածքում պետական ենթակայությամբ գործող սոցիալական պաշտպանության կազմակերպությունների» բառերը:

2. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետի 10.4-րդ ենթակետից հետո լրացնել նոր 10.5-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10.5) Երևանի վարչական տարածքում պետական ենթակայությամբ գործող սոցիալական պաշտպանության կազմակերպությունների շենքերի և շինությունների համար՝ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու, ինչպես նաև նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) փոփոխություն կատարելու (շենքի կամ շինության ծավալների ավելացում նախատեսող նոր նախագծման թույլտվություն կազմելու) համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. սեպտեմբերի 10

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2024 թվական: