ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «03» հուլիսի 2023 թ. | N 83-Ն | 
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Համաշխարհային պատմություն» առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Նախարար` | Ժ. Անդրեասյան | 
| ՀավելվածՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 83-Ն հրամանի | 
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ
ԾՐԱԳՐԵՐ
8-րդ դասարան
| Թեմա 1 | |
| Քաղաքակրթությունների մուտքը նոր ժամանակներ. գաղափարները փոխում են աշխարհը | |
| Նպատակ | |
| Ձևավորել նոր հասարակագի ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները հետազոտելու, վերլուծելու և արդի աշխարհի վրա ունեցած ազդեցությունը գնահատելու հմտություն: | |
| Վերջնարդյունք | |
| 1. Վերլուծի և մեկնաբանի աշխարհագրական մեծ հայտնագործությունների, Վերածննդի, Ռեֆորմացիայի, գիտական հեղափոխության և լուսավորության գաղափարների ձևավորման և զարգացման նախադրյալները և դրանց հասարակությունների վերափոխման ուղիները: 2. Ներկայացնի այն գաղափարերը և գործընթացները, որոնք արդիականացրեցին հասարակությունները՝ ձևավորելով նոր արժեհամակարգ այդ գաղափարների և գործընթացների վերաբերյալ: 3. Համեմատի և համադրի հասարակությունների վերափոխման ուղիները և գործընթացները: 4. Գնահատի հասարակությունների վերափոխման մեջ գաղափարների դերը: | |
| Թեմայի բովանդակություն | |
| 1. Տնտեսական համակարգերի փոփոխություններ: Աշխարհագրական մեծ հայտնագործություններ: 2. Մշակութային փոփոխություններ: Վերածնունդ 3. Քաղաքական փոփոխություններ: Ռեֆորմացիա: Նիդերլանդական հեղափոխություն 4. Նոր գաղափարները փոխում են աշխարհը, գիտական հեղափոխություն: 5. Լուսավորության դարաշրջանը: 6. Անգլիական հեղափոխություն: 7. ԱՄՆ պետության առաջացումը: 8. Ֆրանսիական հեղափոխությունը: | |
| Առաջարկվող գործունեության ձևեր | Խաչվող հասկացություններ | 
| 1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 2. Հիմնախնդիրների հետազոտում: 3. Սահիկաշարերի պատրաստում: 4. Երևակայական ճանապարհորդություն տվյալ ժամանակաշրջանում: 5. Բանավեճ: | ● Օրինաչափություն Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ: ● Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առօրեական կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: | 
| Միջառարկայական կապերը թեմայում | |
| Աշխարհագրություն - Քարտեզ, աշխարհագրական միջավայրի ուսումնասիրում: Գրականություն - Տեքստերի ընթերցում, վերլուծություն: ՆԶՊ - Մարտավարության փոփոխություն, բանակի կառուցվածքի, զենքի ձևերի ուսումնասիրում: Արվեստ - Փոփոխություններն ու մեկնաբանություններն արվեստում: | |
| Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | |
| Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 | |
| Թեմա 2 | |
| Արդյունաբերական հասարակությունն առաջ է անցնում քաղաքակրթական մրցավազքում | |
| Նպատակ | |
| Ձևավորել արդյունաբերական հասարակության ձևավորման, զարգացման գործընթացները վերլուծելու և այդ հասարակությունների դերը աշխարհաքաղաքական գործընթացներում գնահատելու հմտություն: | |
| Վերջնարդյունք | |
| 1. Հետազոտի այն երևույթներն ու գաղափարները, որոնք արդյունք են արդյունաբերական հասարակությունների: 2. Համեմատի արդյունաբերական և ավանդական հասարակությունների զարգացման ուղիները և գործընթացները, պատմական իրադարձությունների պատճառահետևանքային կապերը: 3. Վերլուծի արդյունաբերական հասարակությունների զարգացման գործընթացները և ձեռքբերումները, որոնք հանգեցրերին արդյունաբերական հասարակությունների զարգացմանը և առաջնորդությանը աշխարհաքաղաքական գործընթացներում: 4. Գնահատի և աևժևորի արդյունաբերական հասարակությունների դերը աշխարհաքաղաքական գործընթացներում: | |
| Թեմայի բովանդակություն | |
| 1. Արմատական տեղաշարժեր տնտեսության մեջ, արդյունաբերական հասարակությունների զարգացումը, հասարակական կերպափոխումները: 2. Արդյունաբերական հասարակությունների զարգացման արևմտյան ուղին. Մեծ Բրիտանիա, Գերմանիա: 3. Արդյունաբերական հասարակությունների զարգացման ասիական ուղին . Ճապոնիա: 4. Արդյունաբերական հասարակությունները ձևափոխում են աշխարհը. ավանդական հասարակությունների ճգնաժամը: 5. Արդյունաբերական հասարակության դրսևորումները մշակութային և առօրյա կյանքում: | |
| Առաջարկվող գործունեության ձևեր | Խաչվող հասկացություններ | 
| 1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 2. Հիմնախնդիրների հետազոտում: 3. Հետազոտական աշխատանք: 4. Բանավեճ: 5. Էսսե: | ● Օրինաչափություն Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական ու հասարակական երևույթների, իրադարձությունների օրինաչափություններ: ● Համաշխարհայնացում ● Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: | 
| Միջառարկայական կապերը թեմայում | |
| Հասարակագիտություն - Գաղափարախոսությունների իմացություն: Գրականություն - Տեքստերի հետազոտում: Արվեստ - Նոր ճյուղերի ու նոր մոտեցումների հետազոտում: | |
| Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | |
| Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 | |
| Թեմա 3 | |
| Վերափոխումները հասարակությունների զարգացման միջոց 19-րդ դարում | |
| Նպատակ | |
| Ձևավորել 19-րդ դ. պետությունների հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում տեղի ունեցող փոփոխությունները, հակամարտությունները և հեղափոխական գործընթացները վերլուծելու և այդ վերափոխումները գնահատելու հմտություն: | |
| Վերջնարդյունք | |
| 1. Վերլուծի նորդարյան հասարակությունների վերափոխումների ուղիները և գործընթացները, դրանց ազդեցությունը աշխարհաքաղաքական գործընթացների վրա: 2. Մեկնաբանի բարեկեցության գաղափարները, որոնք ձևավորվեցին և առաջնորդեցին նորդարյան հասարակություններին: 3. Համեմատի նորդարյան հասարակությունների զարգացման տարբեր ուղիները: 4. Գնահատի վերափոխումները որպես հասարակությունների զարգացման միջոց: | |
| Թեմայի բովանդակություն | |
| 1. Նապոլեոնյան դարաշրջանը (1799-1815): 2. Հեղափոխությունները Եվրոպայում 1830-1840-ական թվականներին: 3. Եվրոպան 1820-1870–ական թվականներին (Վիեննայի ժողովից մինչև ազգային պետությունների ստեղծում (Գերմանիա, Իտալիա): 4. Ռուսաստան 5. Արևելքի ավանդական հասարակություններն ու արդիականացման փորձերը 19-րդ դարում (Օսմանյան Թուրքիա, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա): 6. Փոփոխություններ տնտեսության մեջ և սոցիալական կյանքում:Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլը: 7. Քաղաքական ու սոցիալական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում 19-րդ դարում: | |
| Առաջարկվող գործունեության ձևեր | Խաչվող հասկացություններ | 
| 1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 2. Նշանավոր անձանց մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների պատրաստում: | Անհատ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը, ո՞րն է նրա բնութագիրը: Անհատի կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերությունները ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում: | 
| Միջառարկայական կապերը թեմայում | |
| Հայոց պատմություն - Գաղափարական փոփոխություններ, ազատագրական պայքար: Աշխարհագրություն - Միջավայրի ուսումնասիրում, քարտեզ: Հասարակագիտություն - Քաղաքական, տնտեսական և գաղափարական համակարգեր: Գրականություն - Համապատասխան տեքստերի մեկնաբանություն: Արվեստ - Ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ: | |
| Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | |
| Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 | |
| Թեմա 4 | |
| Հասարակությունների զարգացման տեսլականը. hամաշխարհային կրոններ և գաղափարախոսություններ | |
| Նպատակ | |
| Ձևավորել նոր դարերի հասարակությունների զարգացման տեսլականները՝ գաղափարախոսությունները վերլուծելու և համադրելու հմտություն: | |
| Վերջնարդյունք | |
| 1. Վերլուծի հասարակությունների զարգացման այն տեսլականները, որոնք ձևավորվեցին նոր ժամանակներում և ուղղորդեցին որոշ հասարակությունների հետագա զարգացումը: 2. Մեկնաբանի բարեկեցություն հասկացությունը և համեմատի յուրաքանչյուր հասարակության՝ դրան հասնելու գաղափարական հենքերը: 3. Համեմատի և համադրի տարբեր գաղափարախոսությունների տեսությունները և կիրառման ուղիները: 4. Գնահատի յուրաքանչյուր հասարակության որևէ գաղափարախոսության ընտրության հարցը: | |
| Թեմայի բովանդակություն | |
| Համաշխարհային կրոններ 1. Բուդդայականություն 2. Քրիստոնեություն 3. Իսլամ Գաղափարախոսություններ 1. Սոցիալիզմ: Մարքսիզմ: Կոմունիզմ: 2. Պահպանողականություն: 3. Լիբերալիզմ: 4. Անարխիզմ: 5. Սոցիալ-դարվինիզմ: 6. Շովինիզմ և ազգայնամոլություն: | |
| Առաջարկվող գործունեության ձևեր | Խաչվող հասկացություններ | 
| 1. Նշանավոր անձանց մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների պատրաստում: 2. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 3. Զանգվածային լրատվամիջոցներից, համացանցից ստացված տեղեկատվության վերլուծություն: 4. Ֆիլմերի դիտում և քննարկում: | Համաշխարհայնացում Ինչպե՞ս է աշխարհում ամեն ինչ կապակցված: Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները: Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: | 
| Միջառարկայական կապերը թեմայում | |
| Գրականություն - Համապատասխան տեքստերի ընթերցում և մեկնաբանություն: Արվեստ - Կերպարվեստ, երաժշտություն: | |
| Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | |
| Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 | |
11-րդ դասարան
Պետություն
| Թեմա 1 | |
| Աշխարհակալություններ (կայսրություններ) | |
| Նպատակ | |
| Ձևավորել աշխարհակալությունների (կայսրություններ) ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները, կործանման պատճառները և հետևանքները վերլուծելու, աշխարհակալությունների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, աշխարհակալությունների ականավոր գործիչներին, նրանց գործունեության առանցքային դրվագները գնահատելու հմտություն: | |
| Վերջնարդյունք | |
| 1. Վերլուծի աշխարհակալությունների ստեղծման, զարգացման և կործանման գործընթացները: 2. Համեմատի աշխարհակալությունների ականավոր գործիչների գործունեությունը և առանցքային դրվագները: 3. Գնահատի տարբեր կայսրությունների թողած քաղաքակրթական ժառանգությունը տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական բնագավառներում: 4. Արժևորի աշխարհակալությունների ազդեցությունն արդի աշխարհի բազմաբնույթ գործընթացների վրա: | |
| Թեմայի բովանդակություն | |
| 1. Աշխարհակալությունների ձևավորման ներքին և արտաքին նախադրյալները, առանձնահատկությունները, վերելքի նախադրյալներն ու անկման պատճառները, հետևանքները: 2. Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը: 3. Աքեմենյան տերություն: 4. Արաբական խալիֆայություն։ 5. Կարոլինգյան կայսրություն։ 6. Սրբազան Հռոմեական կայսրություն։ 7. Սելջուկյան սուլթանություն։ 8. Մոնղոլական կայսրություն: 9. Սեֆյան Իրան։ 10. Ցին կայսրություն։ 11. Ռուսական կայսրություն: 12. Բրիտանական կայսրություն։ 13. Օսմանյան կայսրություն 14. Կայսրությունների քաղաքակրթական ժառանգությունը: Աշխարհակալությունները և արդիականությունը: | |
| Առաջարկվող գործունեության ձևեր | Խաչվող գաղափարներ | 
| 1. Աղբյուրի ուսումնասիրում: 2. Սահիկաշարերի պատրաստում: 3. Նշանավոր գործիչների մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների, ակնարկների պատրաստում: 4. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում: | Կառուցվածք և գործառույթ Ի՞նչ է, ինչի՞ համար է, ինչպե՞ս են փոխկապակցված: Պետական կառավարման կառուցվածքը և պաշտոնյաների գործառույթները: Գործառույթը կառուցվածքից բխող գործունեություն է: Փոխվում է կառուցվածքը, փոխվում են նաև դրանից բխող գործառույթները, կառուցվածքով են պայմանավորված շատ գործառույթներ: Գործառույթը կառուցված¬քից բխող գործունեություն է: Փոխվում է կառուց-վածքը, փոխվում են նաև դրանից բխող գործառույթ¬ները, կառուցվածքով են պայ¬մա¬նա¬¬վո¬րված շատ գործառույթ¬ներ: | 
| Միջառարկայական կապերը թեմայում | |
| Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և կայսրությունները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: | |
| Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
| Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 | |
| Թեմա 2 | |
| Ազգային պետություններ | |
| Նպատակ | |
| Ձևավորել ազգային պետությունների ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, ազգային պետությունների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, ազգային պետությունների ականավոր գործիչներին, նրանց գործունեության առանցքային դրվագները գնահատելու հմտություն: | |
| Վերջնարդյունք | |
| 1. Վերլուծի ազգային պետությունների ստեղծման նախադրյալները, ձևավորման գործընթացները և զարգացման ուղիները, 2. Համեմատի տարբեր ազգային պետությունների ձևավորման գործընթացները: 3. Ներկայացնի և արժևորի այն գործոնները, որոնք հանգեցրին ազգային պետությունների կայացմանը. իրավական համակարգեր, կրոն, լեզու, միասնական պատմություն: 4. Վերլուծի այն մարտահրավերները, որոնք հաղթահարեցին ազգային պետությունները ձևավորման և կայացման ճանապարհին: 5. Գնահատի ազգային պետությունների թողած քաղաքակրթական ժառանգությունը և արդիականությունը: | |
| Թեմայի բովանդակություն | |
| 1. Ազգային պետությունների ձևավորման ներքին և արտաքին նախադրյալները: 2. Ազգային պետությունների առանձնահատկությունները: 3. Սոցիալ-տնտեսական և քաղաքական միջավայրը, համակեցութային հարաբերությունները: 4. Քաղաքակրթական ժառանգությունը: 5. Ազգային պետությունները և արդիականությունը: | |
| Առաջարկվող գործունեության ձևեր | Խաչվող գաղափարներ | 
| 1. Հիմնախնդիրների հետազոտում (անհատական կամ խմբային): 2. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում: | Օրինաչափություն Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների, իրադարձությունների օրինաչափություններ: Անհատական և մշակութային արժեհամակարգ Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը: | 
| Միջառարկայական կապերը թեմայում | |
| Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և ազգային պետությունները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: | |
| Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
| Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 | |
| Թեմա 3 | |
| Ամբողջատիրական պետություններ | |
| Նպատակ | |
| Ձևավորել ամբողջատիրական և միակուսակցական պետությունների ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, ականավոր գործիչների գործունեության առանցքային դրվագները գնահատելու հմտություն: | |
| Վերջնարդյունք | |
| 1. Վերլուծի ամբողջատիրական և միակուսակցական պետությունների ձևավորման ու զարգացման նախադրյալները, օրինաչափություններն ու առանձնահատկությունները, արդի աշխարհում նրանց թողած ազդեցությունները: 2. Համեմատի ամբողջատիրական և միակուսակցական պետությունները միմյանց և աշխարհակալությունների (կայսրություններ) ու ազգային պետությունների հետ, վեր հանի օրինաչափություններն ու առանձնահատկությունները, ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը: 3. Գնահատի ամբողջատիրական և միակուսակցական պետությունների ձեռքբերումներն ու բացթողումները: 4. Գնահատի ամբողջատիրական և միակուսակցական պետությունների թողած քաղաքակրթական ժառանգությունը և արդիականությունը: | |
| Թեմայի բովանդակություն | |
| 1. Ամբողջատիրական և միակուսակցական պետությունների ձևավորման ներքին և արտաքին նախադրյալները, առանձնահատկությունները, վերելքն ու անկումը: 2. Սոցիալ-տնտեսական և քաղաքական միջավայրը, համակեցության հարաբերությունները: 3. Քաղաքակրթական ժառանգությունը: Ամբողջատիրական և միակուսակցական պետությունները և արդիականությունը: | |
| Առաջարկվող գործունեության ձևեր | Խաչվող գաղափարներ | 
| 1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 2. Հիմնախնդիրների հետազոտում (անհատական կամ խմբային): 3. Աղյուսակների, գծակարգերի, գծապատկերների կազմում: 4. Ֆիլմերի դիտում և քննարկում: 5. Բանավեճեր, քննարկումներ: 6. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում: | Համակարգ (պետություն) Պետությունը որպես հասարակության միասնական քաղաքական համակարգ: Համաշխարհայնացում Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: | 
| Միջառարկայական կապերը թեմայում | |
| Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և ամբողջատիրական ու միակուսակցական պետությունները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու -Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: | |
| Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
| Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 | |
| Թեմա 4 | |
| Ժողովրդավարական պետություններ | |
| Նպատակ | |
| Ձևավորել ժողովրդավարական պետությունների ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, ժողովրդավարական պետությունների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, ժողովրդավարական պետությունների ականավոր գործիչներին, նրանց գործունեության առանցքային դրվագները գնահատելու հմտություն: | |
| Վերջնարդյունք | |
| 1. Վերլուծի ժողովրդավարական պետությունների ձևավորման, զարգացման ուղիները, այն կառույցները, որոնք հիմք են դարձել այդ պետությունների ձևավորման համար: 2. Մեկնաբանի ժողովրդավարական պետությունների պատմությունը, վերլուծի արդարություն հասկացությունը և դրա դրսևորման ձևերը ժողովրդավարական պետություններում: 3. Արժևորի ստեղծարար գաղափարների ազդեցությունն ժողովրդավարական հասարակությունների ձևավորման ընթացքում: 4. Գնահատի ժողովրդավարական պետությունների թողած քաղաքակրթական ժառանգությունը և արդիականությունը: | |
| Թեմայի բովանդակություն | |
| 1. Ժողովրդավարական պետությունների ձևավորման ներքին և արտաքին նախադրյալները, առանձնահատկությունները: 2. Սոցիալ-տնտեսական և քաղաքական միջավայրը, համակեցության հարաբերությունները: 3. Քաղաքակրթական ժառանգությունը: Զարգացման հեռանկարները: 4. Ժողովրդավարական պետությունները և արդիականությունը: | |
| Առաջարկվող գործունեության ձևեր | Խաչվող գաղափարներ | 
| 1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 2. Հիմնախնդիրների հետազոտում (անհատական կամ խմբային): 3. Նշանավոր գործիչների մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների, ակնարկների պատրաստում: | Անհատական և մշակութային արժեհամակարգ Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը: | 
| Միջառարկայական կապերը թեմայում | |
| Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և ժողովրդավարական պետությունները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) -Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: | |
| Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
| Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 | |
| Թեմա 5 | |
| Հեղափոխություն | |
| Նպատակ | |
| Ձևավորել հեղափոխությունների օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, հեղափոխությունների ու ներկայիս աշխարհի առնչությունները վեր հանելու, ականավոր հեղափոխական գործիչներին, նրանց գործունեության առանցքային դրվագները գնահատելու հմտություն: | |
| Վերջնարդյունք | |
| 1. Մեկնաբանի հեղափոխության տեսակները, վերլուծի հեղափոխությունների օրինաչափություններն ու առանձնահատկությունները: 2. Համեմատի տարբեր ժամանակներում և տարբեր բնագավառներում տեղի ունեցած հեղափոխությունները: 3. Արժևորի և գնահատի հեղափոխության նորարարություն բաղադրիչը և ազդեցությունն իր համայնքի վրա: | |
| Թեմայի բովանդակություն | |
| 1. Քաղաքական հեղափոխություն: 2. Ոչ բռնի հեղափոխություններ: 3. Արդյունաբերական (սոցիալ-տնտեսական) հեղափոխություն: 4. Գիտատեխնիկական հեղափոխություն: | |
| Առաջարկվող գործունեության ձևեր | Խաչվող գաղափարներ | 
| 1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 2. Հիմնախնդիրների հետազոտում: 3. Սահիկաշարերի պատրաստում: 4. Նշանավոր գործիչների մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների, ակնարկների պատրաստում: 5. Բանավեճեր, քննարկումներ: 6. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում: | Օրինաչափություն Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների, իրադարձությունների օրինաչափություններ: | 
| Միջառարկայական կապերը թեմայում | |
| Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և հեղափոխությունները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: | |
| Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
| Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 | |
| Թեմա 6 | |
| Գաղափարախոսություն | |
| Նպատակ | |
| Ձևավորել գաղափարախոսությունների ձևավորման, տարածման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, գաղափարախոսությունների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, ականավոր գործիչների, ուսմունքների հիմնադիր հեղինակների ու գաղափարախոսների գործունեությունը գնահատելու հմտություն: | |
| Վերջնարդյունք | |
| 1. Վերլուծի հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային բնույթի գաղափարախոսությունների ձևավորման, զարգացման և կիրառման գործընթացները և հետևանքները: 2. Մեկնաբանի և արժևորի տարբեր գաղափարախոսությունները, որոնց նպատակն էր հասնել մարդկության բարեկեցությանը՝ կիրառելով տարբեր միջոցներ: 3. Համեմատի ականավոր գործիչների, ուսմունքների հիմնադիր հեղինակների ու գաղափարախոսների գործունեությունը: 4. Ուսումնասիրի և մեկնաբանի, թե իր հետազոտած որ գաղափարախոսություններն են գործում իր համայնքում և ինչպես: 5. Գնահատի այն գաղափարախոսությունները, որոնք ազդեցություն են թողել և ունեն իր համայնքում: | |
| Թեմայի բովանդակություն | |
| 1. Կրոնական գաղափարախոսություն: 2. Հասարակական-քաղաքական գաղափարախոսություն: 3. Ազգային (ազգայնական) և ազգայնամոլական գաղափարախոսություն: 4. Դասակարգային գաղափարախոսություններ: 5. Տնտեսական գաղափարախոսություններ: 6. Մշակութային ուղղություններ: | |
| Առաջարկվող գործունեության ձևեր | Խաչվող գաղափարներ | 
| 1. Սահիկաշարերի պատրաստում: 2. Ֆիլմերի դիտում և քննարկում: 3. Բանավեճեր, քննարկումներ: 4. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում: 5. Ռեֆերատ: | Անհատական և մշակութային արժեհամակարգ Անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: Գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում, միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում, ստեղծարարություն: | 
| Միջառարկայական կապերը թեմայում | |
| Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և գաղափարախոսությունները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: Հասարակագիտություն | |
| Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
| Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 | |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|