ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3282-Ա |
«28» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ, ՊՐԱՀԱՅԻ ՓՈՂՈՑ Հ.12/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՅՈՒՐԻԿ ՄԵՍՐՈՊԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Յուրիկ Մեսրոպի Ստեփանյանի (ծնված 03.03.1955թ.) դիմումները (30.11.2021թ. հ.2189527, 17.03.2022թ. հ.2264298, 01.06.2022թ. հ.Դ-28038-22, 11.08.2023թ. հ.Դ-98510-23, 22.02.2024թ. հ.Դ-25180-24)։ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Պրահայի փողոց հ.12/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 183.22քմ:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 12.05.2022թ. հ.ԱՏ-12052022-01-0729, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 09.11.2022թ. հ.13982 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.08.2024թ. հ.20-Ել-Ս-18548 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պրահայի փողոց հ.12/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պրահայի փողոց հ.12/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Յուրիկ Մեսրոպի Ստեփանյանի սեփականության իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 183.22քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրան սեփականության իրավունքը 183.22քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Պրահայի փողոց հ.12 հասցեի բնակելի տանը տրամադրել «Պրահայի փողոց, հ.12/1» հասցեն:
4. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պրահայի փողոց հ.12/1 հասցեում գտնվող 183.22քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|