Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 68
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.04.2024-10.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.10.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

9 հոկտեմբերի 2013 թվականի

թիվ 68

քաղ. Կազան

 

«ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կից ներկայացվող՝ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 034/2013):

2. Սահմանել, որ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 034/2013) ուժի մեջ է մտնում 2014 թվականի մայիսի 1-ից` բացառությամբ`

ա) (ենթակետը հանվել է ԵՏՀԽ 23.06.23 թիվ 70)

բ) VIII բաժնի՝ մսամթերքի արտադրության ընթացքում նատրիումի (կալիումի) նիտրիտի 0,9 տոկոսից ոչ ավելի զանգվածային բաժնով նիտրիտային աղադրման (աղադրման նիտրիտային) խառնուրդների ձևով նատրիումի (կալիումի) նիտրիտի օգտագործման մասով՝ ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 15-ից.

գ) XI բաժնի՝

մսամթերքի մականշվածքում մսամթերքի խմբի մասին տեղեկատվության պարտադիր նշման մասով՝ ուժի մեջ է մտնում մսամթերքը (մսային, միս պարունակող, մսաբուսական, բուսամսային) խմբերին դասելու համար անհրաժեշտ կանոններ և մեթոդներ պարունակող համապատասխան միջպետական (տարածաշրջանային) ստանդարտների մշակումից և դրանք «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով սահմանված ստանդարտների ցանկում ներառելուց հետո.

մսամթերքի մտացածին անվանման կիրառման մասով՝ ուժի մեջ է մտնում համապատասխան միջպետական (տարածաշրջանային) ստանդարտների մշակումից և դրանք «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով սահմանված ստանդարտների ցանկում ներառելուց հետո:

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 23.06.23 թիվ 70)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

Ս. Ռումաս

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի

 հոկտեմբերի 9-ի թիվ 68 որոշմամբ

(հավելվածը լրաց. ԵՏՀԾ 27.09.23 թիվ 98)