Գլխավոր տեղեկություն
Համար
N 717-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 717-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 690-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հուլիսի 22-ի «Ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 690-Ա որոշման 2-րդ կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 690-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ոլորտը համակարգող փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

2. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

3. Շրջակա միջավայրի նախարար

4. Էկոնոմիկայի նախարար

5. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (hամաձայնությամբ)

6. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ համապատասխան ոլորտը համակարգող անդամ (համաձայնությամբ)

7. Վարչապետի խորհրդական

8. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

9. Ներքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

10. Շրջակա միջավայրի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

11. Էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

12. Ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

13. Ջրային կոմիտեի նախագահ

14. Երևանի քաղաքապետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)

15. Փոխվարչապետի խորհրդական

16. Ջրային կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալներ

17. Ջրային կոմիտեի ներկայացուցիչ (աշխատանքային խմբի քարտուղար)»։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ