ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի փետրվարի 2-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի աղյուսակը 8418 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
«8418 50 910 |
Սառնարանային սարքավորումների ներկառուցված այլ կահույք` խորը սառեցման համար, բացի 8418 30 և 8418 40 ենթադիրքերի արտադրատեսակներից |
0 |
0 |
8418 61 001 |
3 կՎտ և ավելի արտադրողականությամբ ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքում դասակարգվող օդափոխման սարքավորումներից |
0 |
0»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|