Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-8-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2010-17.10.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.03/9(743) Հոդ.141
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի փետրվարի 2-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի աղյուսակը 8418 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

«8418 50 910

Սառնարանային սարքավորումների ներկառուցված այլ կահույք` խորը սառեցման համար, բացի 8418 30 և 8418 40 ենթադիրքերի արտադրատեսակներից

0

0

 8418 61 001

3 կՎտ և ավելի արտադրողականությամբ ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքում դասակարգվող օդափոխման սարքավորումներից

0

0»:

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. փետրվարի 23
Երևան
ՀՕ-8-Ն