Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-227-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2010-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1502
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-289 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «ռազմատրանսպորտային պարտականություն» բառերը փոխարինել «պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործումը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «է» կետը «օժանդակել» բառից առաջ լրացնել «ապահովել պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված գործընթացի իրականացումը, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «ծանր» բառից հետո լրացնել «և առանձնապես ծանր» բառերով, իսկ չորրորդ պարբերությունից հանել «, բացառությամբ մինչև 16 տարեկան երեխաներ ունեցող կին զինծառայողների,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի «բ» կետը «զինվորական» բառից առաջ լրացնել «պատերազմի ժամանակ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18. Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործումը

 

Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում խաղաղ և ռազմական դրության ժամանակ զինված ուժերն ու այլ զորքերը տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով սահմանվում է տրանսպորտային միջոցների օգտագործում:

Տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են օրենքով:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-227-Ն 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան