Գլխավոր տեղեկություն
Համար
N 290-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2023 թվականի N 290-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0 ԵՎ 2404 19 000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 03.10.24 N 1553-Ն)

 

Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի մարտի 15-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել)։

1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների դրոշմավորումը 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող նույն ապրանքների դրոշմավորումը 2025 թվականի հուլիսի 1-ից իրականացվում է հիմնական մոդելի համաձայն։

(1.1-ին կետը լրաց. 03.10.24 N 1553-Ն)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված լինելու դեպքում կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։

(2-րդ կետը խմբ. 03.10.24 N 1553-Ն)

2.1. Սահմանել, որ մինչև սույն որոշման 1.1-ին կետով սահմանված համապատասխան ժամկետներին նախորդող օրը ներառյալ ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ՝ հայտեր) հիման վրա ստացված դրոշմապիտակներով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով դրոշմավորված լինելու դեպքում ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքները կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։

(2.1-ին կետը լրաց. 03.10.24 N 1553-Ն)

2.2. Սույն որոշման 1.1-ին կետով սահմանված համապատասխան ժամկետներից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների համար չեն կարող կատարվել։

(2.2-րդ կետը լրաց. 03.10.24 N 1553-Ն)

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման կանոնները՝ համաձայն N 1 հավելվածի։

(3-րդ կետը լրաց. 03.10.24 N 1553-Ն)

4. Սահմանել ծխախոտային արտադրանքի (ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների) գրանցման ժամանակ լրացվող տեղեկատվության ձևաչափը, կազմը և կառուցվածքը, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի։

(4-րդ կետը փոփ. 03.10.24 N 1553-Ն)

4.1. Հաստատել ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների՝ մինչև հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի։

(4.1-ին կետը լրաց. 03.10.24 N 1553-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 9-ի N 290-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2402 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 390-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 ԵՎ 2404 19 000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը լրաց. 03.10.24 N 1553-Ն)

 

1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների, օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների (այսուհետ՝ ծխախոտային արտադրանք)՝ Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման հետ կապված հարաբերությունները։

(1-ին կետը լրաց. 03.10.24 N 1553-Ն)

2. Ծխախոտային արտադրանքի նույնականացման միջոցը կիրառվում է ծխախոտային արտադրանքի անհատական և խմբային փաթեթավորման կամ պիտակի վրա՝ երկչափ շտրիխ ծածկագրի տեսքով:

3. Ծխախոտային արտադրանքի անհատական և խմբային փաթեթավորման կամ պիտակի վրա նույնականացման միջոցների դրոշմավորման որակի պահանջն է տպագրությունը ECC-200 սխալների ուղղման մեթոդով` ISO/IEC 16022:2006 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան (ISO/IEC 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիա՝ ավտոմատացված նույնականացման և տվյալների հավաքագրման տեխնիկաներ՝ Data Matrix ձևաչափով շտրիխ ծածկագրի սիմվոլիկայի տեխնիկական հատկորոշիչ»):

4. Ծխախոտային արտադրանքի անհատական փաթեթավորման նույնականացման միջոցը ներառում է դրոշմավորման ծածկագիրը՝ երկչափ շտրիխ ծածկագիր Data Matrix ձևաչափով՝ հարմար մեքենայական ընթերցման համար, որը ներառում է տվյալների 3 (երեք) պարտադիր խումբ, որոնցից առաջին 2 (երկու) խումբը անհատական փաթեթավորման նույնականացման ծածկագիրն է, ընդ որում՝

1) պարտադիր տվյալների առաջին խումբը ներառում է անհատական փաթեթավորման (GTIN) ապրանքի ծածկագիրը՝ բաղկացած 14 (տասնչորս) նիշից.

2) պարտադիր տվյալների երկրորդ խումբը ներառում է անհատական փաթեթավորման անհատական սերիական համար` բաղկացած 7 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?).

3) պարտադիր տվյալների երրորդ խումբը ներառում է ստուգման ծածկագիր՝ բաղկացած 8 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?), որը տրամադրում է օպերատորը:

5. Ծխախոտային արտադրանքի խմբային փաթեթավորման դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց, որը ներառում է դրոշմավորման ծածկագիր՝ երկչափ շտրիխ ծածկագիր Data Matrix ձևաչափով՝ հարմար մեքենայական ընթերցման համար, որը ներառում է տվյալների 3 (երեք) պարտադիր խումբ, որոնցից առաջին 2-ը (երկուսը) ձևավորում են խմբային փաթեթավորման նույնականացման ծածկագիրը, ընդ որում՝

1) պարտադիր տվյալների առաջին խումբը նույնականացվում է AI = '01' կիրառման ծածկագրով և ներառում է խմբային փաթեթավորման ապրանքի ծածկագիրը, որը բաղկացած է 14 (տասնչորս) նիշից (GTIN).

2) պարտադիր տվյալների երկրորդ խումբը նույնականացվում է AI = '21' կիրառման ծածկագրով և ներառում է անհատական փաթեթավորման անհատական սերիական համար՝ բաղկացած 7 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր): Տվյալների այս խմբի եզրափակիչ նիշը հանդիսանում է նիշ-բաժանարարը, որն ունի «29» ծածկագիրը ASCII նիշերի աղյուսակում.

3) պարտադիր տվյալների երրորդ խումբը նույնականացվում է AI = '93' կիրառման ծածկագրով և ներառում է ստուգման ծածկագիր՝ բաղկացած 8 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր), որը տրամադրում է օպերատորը:

6. Նույնականացման միջոցը փակցվում է անհատական և խմբային փաթեթավորման և (կամ) պիտակի վրա այնպիսի մեթոդով, որը թույլ չի տալիս նույնականացման միջոցն առանձնացնել փաթեթից կամ պիտակից:

7. Անհատական փաթեթավորման վրա նույնականացման միջոցների փակցման նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները՝

1) նույնականացման միջոցը չպետք է տպվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման այլ նյութի վրա և չպետք է ծածկվի որևէ այլ տեղեկատվությամբ.

2) նույնականացման միջոցը պետք է փակցված լինի այնպես, որ անհատական փաթեթավորման վրա տպված տեղեկատվության ամբողջականությունը չխախտվի՝ համաձայն տեխնիկական կանոնակարգման մասին օրենսդրության պահանջների։

8. Ծխախոտային արտադրանքի պիտակի փակցման նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները՝

1) ծխախոտային արտադրանքի անհատական կամ խմբային փաթեթավորման վրա պիտակներ փակցնելու համար պետք է օգտագործվի տեխնոլոգիա, որն ապահովում է պիտակի վրա տպված նույնականացման միջոցների ընթերցումը պիտակի կիրառման պահից մինչև ծխախոտային արտադրանքը սպառողին վաճառելու պահը.

2) պիտակը փակցվում է ծխախոտային արտադրանքի անհատական կամ խմբային փաթեթավորման վրա սոսնձման միջոցով, թույլատրվում է պիտակը փակցնել ծխախոտային արտադրանք արտադրողի կողմից արտադրանքի փաթեթավորման համար կիրառվող թաղանթի վրա.

3) չի թույլատրվում պիտակի վրա տպել ծխախոտային արտադրանքի փաթեթավորման որևէ տարր (բացառությամբ արտադրողի կողմից ծխախոտային արտադրանքի փաթեթավորման համար կիրառվող փաթեթավորման թափանցիկ թաղանթի), որը ծածկում է պիտակի մակերեսը և դժվարացնում նույնականացման միջոցների ընթերցումը:

9. Դրոշմավորման ծածկագիրը փակցվում է փաթեթի ներքևում կամ կողային հատվածում՝ հաշվի առնելով փաթեթի դիզայնը և ագրեգացման գործընթացները: ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների դեպքում նույնականացման միջոցը փաթեթավորման վրա փակցվում է փաթեթավորման ցանկացած հատվածի վրա։

(9-րդ կետը լրաց. 03.10.24 N 1553-Ն)

(հավելվածը լրաց. 03.10.24 N 1553-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 9-ի N 290-Ն որոշման

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0 ԵՎ 2404 19 000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼՐԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ, ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ*

(վերնագիրը փոփ. 03.10.24 N 1553-Ն)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

 

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Նկարագրությունը

1.

Կարճ անվանում

Այո

Կազմակերպության կարճ

անվանում

2.

Ամբողջական անվանում

Այո

Կազմակերպության

ամբողջական անվանում

3.

Կազմակերպչական

իրավական ձև

Այո

 

4.

Հարկ վճարողի հաշվառման

համարը (ՀՎՀՀ)

Այո

 

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Նկարագրությունը

5.

Իրավաբանական հասցե

Ոչ

 

6.

Գործունեության հասցե

Այո

 

7.

Կոնտակտային անձ

Այո

 

8.

Հանրային ծառայությունների

համարանիշ (ՀԾՀ)

Այո

 

9.

Էլ. հասցե

Այո

 

10.

Հեռախոսահամար

Այո

 

 

ՄԱՍՆԱԿՑԻ ԴԵՐԸ

 

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Նկարագրությունը

11.

Ապրանքախումբ

Այո

 

12.

Մասնակցի տեսակ

Այո

 

13.

Լիցենզիայի վերաբերյալ

տեղեկություններ

Ոչ

 

 

Քայլ 1. Ապրանքի նկարագրություն

 

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Նկարագրությունը

1.

GTIN

Այո

GTIN (Global Trade Item Number) -
Համաշխարհային առևտրի ապրանքի
համարը՝ մշակված GS1 միջազգային

կազմակերպության կողմից

2.

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Այո

ԱՏԳ ԱԱ - Արտաքին

տնտեսական գործունեության
ապրանքային անվանացանկը

3.

Փաթեթավորման տեսակ

Այո

Սպառողական կամ խմբային

 

Սպառողական փաթեթավորման դեպքում

Քայլ 2. Ապրանքի հատկանիշներ

Ապրանքի նույնականացում

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Մեկնաբանությունը

4.

Ապրանքի անվանումը

Այո

 

5.

Ապրանքային նշանի անվանումը

Ոչ

 

6.

Ապրանք միավորի քանակ

փաթեթի մեջ

Ոչ

 

7.

Զտաքաշ, գ (գրամ)

Ոչ

 

Արտադրող

8.

Արտադրողի անվանում

Այո

 

9.

Արտադրող ընկերության պրեֆիքս

Պարտադիր է՝ տեղական արտադրանքի համար, ոչ պարտադիր՝ ներմուծվող

ապրանքի դեպքում

GS1 կազմակերպության կողմից տրամադրված պրեֆիքս

Սպառողական բնութագրեր

10.

Ծխախոտի արտադրանքի տեսակ

Այո

 

11.

Ծխախոտի արտադրանքի համ

Այո

 

12.

Ֆիլտրի առկայություն

Ոչ

2402 դասակարգչի դեպքում

13.

Արդյո՞ք պարունակում է մենթոլ

Այո

2402 դասակարգչի դեպքում

Սպառողական փաթեթավորում

 

14.

Փաթեթավորման տեսակ

Այո

 

15.

Փաթեթավորման նյութ

Այո

 

Համապատասխանության մասին հայտարարագրեր/վկայականներ

16.

Համապատասխանության փաստաթղթերի մասին

տեղեկատվություն

Այո

 

17.

Ծագման երկիր

Այո

 

17.1.

Ծխախոտի հումքի զանգված

Ոչ

2404 11 000 9 դասակարգչի

դեպքում

17.2.

Նիկոտինի կոնցենտրացիան

Այո

 

17.3.

Հեղուկի ծավալը (մեկ սարքում /

քարթրիջում), մլ

Այո

2404 12 000 0

2404 19 000

դասակարգիչների դեպքում

17.4.

Բաղադրությունը

Այո

2404 12 000 0

2404 19 000

դասակարգիչների դեպքում

17.5.

Ծխի քանակը

Այո

2404 12 000 0

2404 19 000

դասակարգիչների համար առկայության դեպքում

17.6.

Մարտկոցի հզորությունը

Այո

2404 12 000 0

2404 19 000

դասակարգիչների համար առկայության դեպքում

(աղյուսակը խմբ. 03.10.24 N 1553-Ն)

 

Խմբային փաթեթավորման դեպքում

 

Քայլ 2. Ապրանքի հատկանիշներ

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Մեկնաբանությունը

       

18.

Ապրանքի անվանումը

Ոչ

 

19.

Փաթեթավորված

սպառողական ապրանքի GTIN

Այո

 

20.

Ապրանքի քանակը փաթեթում

Այո

 

Քայլ 3. Լրացուցիչ

21.

Արտադրանքի պատկերը

Ոչ

Հնարավոր է ավելացնել լուսանկար png ֆորմատով

 

* Ապրանքաշրջանառության մասնակիցը դրոշմավորման ծածկագիր ստանալու նպատակով մինչև դրոշմավորման ծածկագիր ստանալու հայտի ներկայացումը սույն հավելվածով նախատեսված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է օպերատորին։

(հավելվածը փոփ., խմբ. 03.10.24 N 1553-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 9-ի N 290-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՝ ՄԻՆՉԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՉՕՏԱՐՎԱԾ՝ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման ենթակա ապրանքների մինչև հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն որոշման 1.1-ին կետով սահմանված համապատասխան ժամկետները ներառյալ արտադրված կամ ներմուծված՝ հիմնական մոդելի համաձայն չդրոշմավորված՝ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

3. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ձեռք բերված՝ հիմնական մոդելի համաձայն չդրոշմավորված՝ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ծխախոտային արտադրանքի՝ առանց դրոշմավորման իրացումը թույլատրվում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:

4․ Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց նույնականացման միջոցը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված ազգային օպերատորը։

5․ Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց կողմից հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կանոններին համապատասխան։

(հավելվածը լրաց. 03.10.24 N 1553-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.10.2024, N 1553-Ն 05.10.2024, N 290-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան