Basic information
Number
N 18
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.01.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 1997.12.31/6
Enactment organisation
Էներգետիկայի հանձնաժողով
Enactment date
19.12.1997
Signing organisation
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Signing date
19.12.1997
Effective date
05.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 1997 թվականի N 18
քաղ. Երևան

 

1998 Թ. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 48-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում հրապարակված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. գործունեության ծրագրով և ընդունելով ի գիտություն, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ էներգետիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշման պահանջներին համապատասխան համատեղ նպատակամետ միջոցառումներ են իրականացնում էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման, 1997 թ. ապրիլի 1-ի դրությամբ էներգահամակարգի պարտքերի հստակեցմամբ ի հայտ եկած պարտքերի վերակառուցումից հետո դեռևս չծածկված 8.25 մլրդ դրամ ճեղքվածքի ծածկման նպատակով աղբյուրների հայթայթման ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1998 թվականի ապրիլի 1-ից վերանայել էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի վաճառքի սակագները` նկատի ունենալով դրանց փոփոխությունը, պայմանավորված 1998 թ. սղաճի կանխատեսվող մակարդակով (մոտ 1,84 դրամ/կՎտժ) և այլ աղբյուրների հաշվին չծածկված ֆինանսական ճեղքվածքի մարման անհրաժեշտությամբ (մինչև 2.41 դրամ/կՎտժ):

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ

Վ. Մովսեսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation