ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2021 թվականի N 1039-Ա
ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.08.24 N 1357-Ա)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 29.08.24 N 1357-Ա)
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 և Աճեմյան 2/1 հասցեներում գտնվող գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) տնօրինությանը:
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետի աշխատանքների ավարտից հետո՝
1) որպես առանձին գույքային միավոր առանձնացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 2/1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող սույն որոշման N 1 հավելվածով նշված թիվ 1 շինությունը (կադաստրային ծածկագիր՝ 08-001-0762-0097-001)՝ նույն հասցեում գտնվող այլ շինություններից.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում առանձնացված գույքը (կադաստրային ծածկագիր՝ 08-001-0762-0097-001) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար.
3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
4) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով միավորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 14122021-08-00233) և Աճեմյան 2/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 24112021-08-0027) հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ իրականացնելով համապատասխան պետական գրանցում։
(2-րդ կետը լրաց. 06.10.22 N 1545-Ա)
3. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1357-Ա)
4. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1357-Ա)
5. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1357-Ա)
6. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1357-Ա)
7. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1357-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1039-Ա որոշման |
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՃԵՄՅԱՆ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1039-Ա որոշման |
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՃԵՄՅԱՆ 25, ԱՃԵՄՅԱՆ 2/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.08.2024, N 1357-Ա | 30.08.2024, N 1039-Ա | |
06.10.2022, N 1545-Ա | 07.10.2022, N 1039-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|