ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3202-Ա |
«22» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի Հ.2496-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Արամ Բայրամյանի՝ ի դեմս ներկայացուցչի 10.07.2024թ. հ.Դ-88266-24 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024թ. հուլիսի 8-ի «Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդի այգեգործական տարածք 11-րդ փողոց հ.179 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Արամ Երեմի Բայրամյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2496-Ա որոշման 1-ին կետում` «24.09.2023թ. հ.24092023-01-0005» բառերը փոխարինել «24.09.2013թ. հ.24092013-01-0005» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|