Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 146
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 146

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 98 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի ««Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» թիվ 98 որոշման 2-րդ կետում «2024 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2024 թվականի հուլիսի 1-ից» բառերով։

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի» 41-րդ կետը, ապահովել նշված կարգի 46-րդ կետին համապատասխան անդամ պետություններում ներպետական համաձայնեցման արդյունքներով «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագծի մշակումը և համաձայնեցումը տեխնիկական բնույթի փոփոխությունների մասով, այդ թվում՝ խմբագրական սխալները բացառելու մասով, ինչպես նաև այն առանձին դրույթների մասով, որոնք վերաբերում են ալկոհոլային արտադրանքի համապատասխանության գնահատմանը, դրոշմավորմանը, ալկոհոլային արտադրանքի նույնականացնող ցուցանիշների հստակեցմանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 102 որոշման 2-րդ կետը կատարելու համար սահմանված կարգով ընդունելու նպատակով

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում մյուս անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ կարգավորել գարեջրագործական և գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված հարցերը, և արդյունքները (կարգավորված տարաձայնությունների վերաբերյալ) հաշվի առնել (անհրաժեշտության դեպքում) սույն կետի «ա» ենթակետում նշված՝ «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագիծը մշակելու և համաձայնեցնելու շրջանակներում։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ, սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագծի քննարկումը և համաձայնեցումը՝ ելնելով 2024 թվականի հուլիսի 1-ից դրանք ուժի մեջ մտնելու նպատակահարմարությունից։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան