ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3517-Ա |
«16» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 17.09.2024թ. հ. 3517-Ա որոշման |
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Աշոտ Մինասյան /լիազորված անձ/ «ԹԲ35/10» ՍՊԸ /սեփականատեր/ |
Թբիլիսյան խճուղի, հ.35/10 |
պահեստ |
«ԹԲ35/10» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.35/10 հասցեում գտնվող 365.1քմ մակերեսով պահեստին /վկ. հ.28062024-01-0156, սեփ. հող. 1100.29քմ/ տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.35/26 |
01033YJJU4SQ |
|
2 |
Արմենուհի Առաքելյան /լիազորված անձ/ Գրիշա Ալեքսանյան |
Մազմանյան փողոց, հ.12 շենք, հ.25 |
բնակարան |
Մազմանյան փողոցի հ.12 շենքի հ.25 հասցեում գտնվող բնակարանին /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.02.2024թ. հ.591 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Մազմանյան փողոց, հ.12 շենք, բն.25/1 |
01013LMYCQE7 |
0088 |
3 |
Գառնիկ Պետրոսյան |
Ս. Տարոնցու փողոց, փակուղի, հ.16 շենք, h.36 |
բնակարան |
Գառնիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ս. Տարոնցու փողոցի փակուղու հ.16 շենքի h.36 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.07082024-01-0296, ընդհ. բաժն. 1.19քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 27.46քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ս. Տարոնցու փողոց, նրբանցք, հ.16 շենք, բն.36/1 |
01113QM6SZYJ |
|
4 |
Տիգրան Բեսալյան /լիազորված անձ/ Արմեն Մխոյան |
Զաքյան փողոց, հ.4 շենք, հ.4 և հ.7 |
հողամաս |
Արմեն Մխոյանին սեփականության իրավունքով պատկանող, Զաքյան փողոցի հ.4 շենքի հ.4 և հ.7 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.26012018-01-0233 և 16022018-01-0177/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Զաքյան փողոց, հ.4/3 |
01063HCJJWGJ |
|
5 |
Արա Գալստյան /լիազորված անձ/ Լիլիթ Գասպարյան |
Նորագավիթ 5-րդ փողոց, հ.9 |
բնակելի տուն |
Անշարժ գույքի մասի նվիրատվության 04.09.2024թ. հ.7116 պայմանագրով, Լիլիթ Գասպարյանին նվիրած՝ Նորագավիթ 5-րդ փողոցի հ.9 հասցեում գտնվող 19.01քմ մակերեսով բնակելի տանը /հող 300.0քմ, ծածկ 9.64քմ/ տրամադրել հասցե՝ Նորագավիթ 5-րդ փողոց, հ.9/1 |
01113ANMUF4P |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |