Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 138
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 138

քաղ. Մոսկվա

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻՆ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ ԵՎ ՄԱԶՈՒԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 013/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 826 որոշմամբ ընդունված՝ «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) թիվ 7 հավելվածի ծանոթագրության մեջ «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: