Գլխավոր տեղեկություն
Համար
N 3201-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3201-Ա

«22» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԻԹԱՇԵՆ, ՓԻՐՈՒՄՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑ Հ.15 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 01.08.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 06.07.2024թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձ Գագիկ Պետրոսյանի՝ ի դեմս ներկայացուցիչների դիմումները (07.06.2024թ. հ.Դ-73356-24, 10.07.2024թ. հ.Դ-87831-24).

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների փողոց հ.15 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 400.0 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ սահմանել հասարակական կառուցապատման։

2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետը, Երևան, Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների փողոց հ.15 հասցեում գտնվող շինություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական, «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

3. Հանձնարարել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների փողոց հ.15 հասցեում գտնվող շինությունները հաշվառել որպես հասարակական նշանակության:

4. Երևան, Դավիթաշեն, Փիրումյանների փողոց հ.15 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 23.06.2011թ. հ.2682636 վկայական) քաղաքացի Գագիկ Գրիգորիի Պետրոսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 42.9 քառ.մետր (հասարակական տարածք) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

5. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

6. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 447876 (չորս հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

7. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

10. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան